Իմ ամենաբարդ և ամենապատասխանատու հարցազրույցը. Վարդ Սիմոնյան
Սովետական ագիտպրոպը մի հայտնի «պրիոմ» ուներ. Ինչ ուզում էր սաղացնել հարգելի հեռուստադիտողների կամ նույնքան հարգելի ռադիոլսողների վրա, շահարկում էր այս տողը՝ «Բազմահազար ռադիո կամ հեռուստադիտողների խնդրանքով»... Ու հիմա, երբ սա, իսկապես, իրականություն է, մի տեսակ ձեռքս չի գնում գրել, որ այս հարցազրույցն, իրոք, պատվիրել են իմ հարգելի ընթերցողները. գաղափարն իրենք հուշեցին, բայց անհարկի չեմ սեթևեթի ու կասեմ ուղիղ, որ իրենց «խնդրանքն» այնքան իմ սրտով էր, որ այն ստանալուն պես միանգամից նետվեցի այնտեղ՝ դեպի տուն, և իմ անդրդվելի մայր Ամալյա Մարգարյանից հաջողացրի հարցազրույց կորզել, իհարկե, անցնելով բուռն բանավեճերի քավարաններով։ Ու հիմա ասում եմ. եթե իմ ընտրած ժուռնալիստի մասնագիտությունն էլ ուրիշ ոչ մի լավ անակնկալ չունենա ինձ համար, սա բավարար է, որ ես օրհնեմ ու օրհնեմ իմ այս հրաշալի մասնագիտությունը։ Ուրիշ էլ ինչպե՞ս ես կարող էի տալ Նրան այն հարցերը, որ մանկությունից սկսած ինձ հանգիստ չէին տալիս։ Ամեն դեպքում, չեմ կարող չխոստովանել, որ սա իմ քսանամյա մասնագիտական ճանապարհի ամենաբարդ ու պատասխանատու զրույցն էր։
- Մամ, գիտե՞ս, որ հիմա ինձ հարցազրույց ես տալու։
–Իմ հետ ի՞նչ գործ ունես, ես ո՞ւմ եմ հետաքրքիր, նախարա՞ր եմ, գիտնակա՞ն եմ, գրո՞ղ եմ...
–Ինչո՞ւ, դու նրանցից ինչո՞վ ես պակաս, այնքան անալի նախարար ու գիտնական կա, որ ռիսկ չես անում մի բարև անգամ տաս, իսկ ես խոսել եմ աղբահավաքների, կոշկակարների ու մի հասարակ դերձակի հետ. այնքան սիրուն զրույցներ են դուրս եկել։
– Չէ՛, ցավդ տանեմ, ինձնից հեռու կաց, քո խայտառակչի հարցերը ես գիտեմ, հետո էլ ամոթ ա, կասեն՝ իրա մորն ա ռեկլամ անում։ Էսօր տրամադրություն էլ չունեմ։ Էս ինչ կյանք ա, որ ես էլ ինչ ասեմ, էս ինչ պայմաններ են։ Առավոտը լուսանում ա, գազի թվերը նայում ես, տրամադրությունդ կորում ա։ Էդքան մուծումները հեշտ ա՞ անելը։ Հետո էլ մեզ ասում են՝ «Ինչի՞ եք Սովետն էդքան հիշում»։ Բա, կարգին ապրել ենք էդ շրջանում, ամեն տարի գնում էինք սանատորիա, ամեն ինչը կանոնավոր։
– Հերս որ լիներ, ռիսկ չէիր անի Սովետն էդքան գովեիր. բա Ձեր երկիրը, վերջապես, անկախացավ, Դուք ինչո՞ւ չկարողացաք ընդունել ու սիրել էդ երեխային, հը՞, Ամալյա Վաղարշակովնա։
–Ես ոչինչ չհասկացա դրանից։ Թող չասեն, թե ես հայրենասեր չեմ. ես բազմազավակ մայր եմ ու չեմ ուզի իմ երկրի ունքը ծռվի։ Բայց ես չհասկացա, թե սա ինչ անկախություն էր։ Սովետի ժամանակ հպարտ քայլում էինք փողոցում, բոլորս՝ հավասարը հավասարին։ Իսկ հիմա՝ խղճուկ, մոլորված, չգիտենք, թե վաղը գլխներիս ինչ նոր օյին կգա, ինչ նոր օրենք կհորինեն, կկարողանա՞նք ապրել այդ օրենքների տակ, թե՞ ոչ։ Անկախությունը կեղծ ու անհասկանալի մի բան էր։ Այն միայն որոշ մարդկանց հարստանալուն օգնեց։ Ես որ հիշում եմ մեր աշխատող գործարանները, արտադրությունը, Հայաստանի այդ մեծ հարստությունները՝ այդ ո՞ւր կորան։ Ժուռնալիստ ես, գնա էդ հարցերը քննի, զննի։ Եկել ես՝ ինձ ես ուզում խոսացնես։
–Այ մամ, ժուռնալիստներն օրական հարյուր կիլոմետր գրում են այս թեմաներով, մերը փաստերը հրապարակելն է, մնացածը իրավապահների գործն է, էն էլ ոնց տեսնում ենք՝ մենք հաչում ենք, քամին փչում է։
–Ուրեմն լավ չեք հաչում, փաստերը պիտի նենց գրես, որ քարը ծակի։ Դու գրի, որ էսինչ էսինչյանն էս ղալաթն արել ա, տեսնեմ անարձագանք կմնա՞։ Էլ ոչ մի մեկնաբանություն էլ մի տուր, ասա՝ այսինչ օրենքը խախտվել է ու վերջ։ Իսկական ժուռնալիստը պիտի իրավաբանից լավ իմանա օրենքը, որ կարողանա հանցագործին բանտի դուռը հասցնել։
–Լավ էլ պորտս տեղը դրիր։
–Բա, ինձնից էլածի պորտն էլ չկարողանա՞մ տեղը դնեմ։
–Դե, դրա փորձառությունն ունես, իմ ծննդյան փուչ օրից...
–Վայ, քոռ մնամ ես, փուչ օր չասես, չնայած մի վրանի տակ էլ ծնվեցիր, էն երկրաշարժի օրը, որ հիշում եմ, քթիցս ծուխ ա դուրս գալիս։
–Քո էդ մութ գործերին դեռ կանդրադառնանք, հիմա արի ամենակարևոր հարցերը վերջացնենք՝ նոր. տես, դու քառասուն տարի աշխատել ես Խնայբանկում, և ես հիշում եմ, որ միայն դրամական ռեֆորմի ժամանակ վախն ընկավ չոքերդ։ Ու այդ օրերին ես առաջին անգամ տեսա, որ տղայիդ ու մարդուդ խնդրում էիր, որ քեզ ուղեկցեն աշխատանքի։ Դե, հիմա անկեղծ ասա՝ այդ ինչի՞ց էիր այդպես վախենում։
– Բա ի՞նչ անեի. մարդիկ կատաղած գալիս, ինձ ասում էին՝ «Փողս քեզ եմ տվել, քեզնից էլ ուզում եմ»։ Ես էլ ասում էի՝ «Այ եղբայր, իմն էլ է կորել, ես էլ եմ հազարներ կորցրել»։ Դուք չգիտեք՝ ժամանակի ընթացքում այնպիսի օրենք հորինեցին, որ մարդիկ իրենց գումարից 500 ռուբլուց ավելի իրավունք չունեին ստանալ։ Առավոտը գնում էի գործի, տեսնում էի հերթը մարդ ա ուտում։ Ինչո՞ւ մարդիկ իրենց փողից միայն 500 ռուբլի իրավունք ունեին ստանալ։ Ես ձեզ ասեմ՝ այդ ռեֆորմից առաջ նրանք շատ լավ էին պատրաստվել։ Ես կարող եմ կանգնել ու հրապարակում էլ ասել իրենց երեսին. նրանք բանկերը փակեցին և իրենց 13 դրամը փոխում էին մեկ դոլարով։ Մարդիկ գալիս էին Խնայբանկ, մեզ վրա գոռում, թե՝ «Բացեք դռները, մենք ուրիշ երկիր ենք գնում և փող պիտի հանենք»։ Բայց խեղճերը չէին կարողանում անգամ 1 դոլար հանեին, որովհետև բոլոր բանկերը փակել էին, իսկ փոխանակման կետեր չկային։ Իսկ այդ անամոթ հանցագործները բանկերը լցված՝ իրենց փողերն էին փոխում, դրամարկղին էլ արգելել էին որևէ գործարք անել։
–Փաստորեն, մինչ կհաղորդվեր դրամական ռեֆորմի մասին, նրանք իրենց փողերը հասցրել էին դոլարի վերածել։
–Հա, բա ո՞նց, լցված էին բոլոր դրամարկղերը։ Հենց իրենց գործարքները վերջացրին, առավոտ շուտ հաղորդեցին, որ փողերը փոխվում են, ու սուգուշիվանն ընկավ ժողովրդի մեջ։ Չկա աշխարհում մի երկիր, ուր 1-ը 200-ի հարաբերությամբ դրամական ռեֆորմ արված լինի։ Ու ոչ մի տարբերություն, թե մարդը բարձի տա՞կ էր փողերը պահել, թե՞ Խնայբանկում։ Այնինչ Խնայբանկի փողերը պետք է պաշտպանված լինեին պետության կողմից։ Մեր շենքի ճակատին էլ գրված էր՝ «Շահավետ և վստահելի է գումարը պահել Խնայբանկում»։ Հազիվ էինք մարդկանց պահում, ուզում էին մտնեն, ջարդուխուրդ անեն ամեն ինչ։ Այդպես հարստացան իրենք և այդպես սնանկացրին բոլորին։ Ու թող հիմա էդ ՀՀՇ կոչվածները մեծ–մեծ չխոսան, նրանք խաղացին մեր արժանապատվության հետ, մի գիշերում բոլորիս սարքեցին աղքատից աղքատ, մեր տարիների վաստակը հեչ արին, մեզ զրո սարքեցին, զրո։ Ինչո՞ւ ես հիմա պիտի մնայի երկու կոպեկ թոշակի հույսին, երբ այդքան գումար էի հետ գցել, ձեզ էլ էի ապահովել, ինձ էլ։ Մտան ժողովրդի գրպանն ու ամբողջը թալանեցին, ավազակապետությունը հենց իրենք սարքեցին այդ գիշեր՝ իրենց Ալի Բաբան ու կառավարության 40 ավազակները։
–Դե, իրենք էլ հիմա ասում են՝ մենք վատն էինք, հեռացանք, դուք լավը լինեիք ու ավելի լավ պետություն սարքեիք։
–Դու դրանց ասա՝ ամեն բան կուլ եք տվել գնալուց առաջ՝ արդյունաբերությունը, գյուղը, մարդկանց ունեցվածքը փոշի սարքեցիք։ Մենք դա հարյուր տարում էինք ստեղծել ու մի էդքան էլ պետք է, որ կարողանանք նորից զրոյից դրանք ստեղծենք։ Ես հիացած չեմ այսօրվա կառավարությամբ, չեմ ասում, թե հիմա թալան չկա, բայց իմացեք, որ իրենք մեր ժողովրդին չոքացրին, էս ոսկի ժողովրդին, որի նմանն աշխարհում չկա՝ աշխատասեր, խելոք, հազարփեշակ։ Ես մղկտում եմ, որ խանութ եմ մտնում, տեսնում եմ, որ աչքները մնում է մի բանին. թոշակառուները նայում-նայում են ու թուքները կուլ տալով հեռանում։ Բա ամոթ չի՞, բա էս լուսավոր դարում էլ մարդը մնա հացի, տաքության կարո՞տ։ Բա դրանց հացը ո՞նց է կուլ գնում, երբ երկրում կես միլիոնից շատ սոված թոշակառու կա, էլ չեմ ասում՝ ինչքան երեխաներ, որ էս թանկուկրակ ապրանքների մեջ ծնողները գլուխները կորցնում են, չգիտեն ոնց պահեն էդ երեխաներին։ Սա մեզ չի սազում, ես գլուխս դնում եմ բարձին ու իմ քունը չի տանում։ Հերդ տան վերջին կոնֆետները լցնում էր գրպանները, տանում բակի երեխաներին բաժանում։ Մի օր ասի՝ «Այ մարդ, մի երկուսն էլ թող կոֆեի համար», շուռ եկավ թե՝ «Ես գիտեմ ում էրեխուն եմ տալիս, բայց գնալով նրանք շատանում են, դրա համար էլ սրանից հետո կոֆեդ անկոնֆետ պիտի խմես»։ Հիմա, որ անապահովները գնալով շատանում են, ի՞նչ կլինի, որ Կառավարությունն էլ իր կոնֆետները մի քիչ պակասացնի, հը՞, սխալ եմ ասում։
–Ես քանի՞ գլուխ ունեմ, որ որոշեմ՝ դու ճի՞շտ ես ասում, թե՞ սխալ, բայց մի քանի օր առաջ ուրիշ բան էիր ասում, հիշո՞ւմ ես, ասում էիր՝ թող անապահով ընտանիքների նպաստները վերացնեն, իհարկե, կներես, որ հիշեցրի, բայց ասել ես, չէ՞։
–Բա, իհարկե, ասել եմ. բա էդ խարդախության բուն ա. ամբողջ տարի ցուցակները քանդքնդեցին, մաղեցին, դարձյալ մնաց նույն կեղտոտ բունը։ Հիմա ես քեզ ինչ ասում եմ, հենց այդպես էլ կհաղորդես. այդ նպաստները պիտի վերացնեն՝ միակ ելքը դա է, և ասեմ՝ ինչու։ Այդ գումարը պետք է տալ անչափահաս երեխաներին։ Թող ավելացնեն անչափահաս երեխաների օգնությունը, չեք տեսնո՞ւմ, որ Հայաստանում դեմոգրաֆիական աղետ է սկսվում, իսկ այդ նպաստառուների ցուցակներն ամբողջությամբ կեղծ են, դրանք բյուջեից ահագին փող են տանում։ Ինչքան ուզում են քննեն, զննեն, միևնույն է՝ այդ ցուցակները կարգավորել հնարավոր չէ։
–Փաստորեն, ինչը չենք կարողանում բուժել, կտրենք, թափե՞նք։ Էդպես լինի՝ երկրում միակ կանգուն բանը քո պահածոների ու չրերի շտեմարանը կմնա, որովհետև գործող համակարգերից իմ տեսած ամենականոնավոր, ժամ–ժամ թարմացվող համակարգը քո չուլանն է, որ կա։
–Ես քեզ բան եմ ասում, դու ծիծաղում ես։ Դու էդ իմ առաջարկը գրի, հետո կտեսնես, թե ինչ արձագանք կլինի։ Ասում են՝ կոռուպցիա։ Թոշակառու կա՝ մի 10-ը տարի Հայաստան չի եկել, գալիս է, միանգամից մի քանի տարվանը ստանում, մնացածն էլ մաղարիչ անում, գնում։ Դրանից էլ լավ կոռուպցիա՞։ Հայաստանի թոշակառուները սովից մեռնում են, իսկ այդ փողերը չգիտես, թե ում գրպանն են լցվում։ Ես 37 տարվա աշխատանքային ստաժ ունեմ և ընդամենը 33 հազար թոշակ էի ստանում։ Հիմա ևս 4.700-ն ավելացրել են, շնորհակալ եմ, բայց 38.000 դրամը տան էս կառավարիչների ծնողներին, ասեն՝ գնա մի ամսվա առևտուր արա, վարձերը մուծի, սնունդ ու դեղ առ, տեսնենք՝ կկարողանա՞ն։ Բա մենք էլ մարդիկ ենք, հայ մարդիկ ենք, ուզում ենք մեկին հյուրասիրել, թոռանը մի բան առնել։ Ինչո՞ւ են մեզ այսպես պատվազրկում։ Ոնց որ բեռ լինենք իրենց համար և, երևի, ուրախանում են ամեն թոշակառուի մեռնելուց։
Մեզ մոտ դեպուտատի հետ հանդիպում էր, ՀՀԿ-ական էն կարմրաթուշիկ պատգամավորն էր եկել՝ Սամվել Նիկոյանը։ Հերդ բոլորի մոտ կանգնեց, ասաց՝ «Այ մարդ, մենք քեզնից ոչինչ չենք ուզում, Խնայբանկի մեր աշխատած փողերի տեղը մեզ գոնե երեքը չորսի վրա հող տվեք, որ մեր մեռնելուց հետո մեր էրեխեքին դռնեդուռ չգցենք»։
–Բա ի՞նչ պատասխանեց ձեր կարմրաթուշիկը։
–Ասաց՝ «Մենք հող չունենք, որ ձեզ հող տանք»։ Եվ գիտե՞ս ինչ՝ այն, որ ասում էի՝ անապահով մարդկանց ցուցակները պետք է վերացնեն, այ, սրա համար էի ասում, որովհետև իրենց մարդկանց ընդգրկել են այդ ցուցակներում ու հիմա էլ Խնայբանկի փողերն էլ մենակ նրանց են տալիս։ Մոռացե՞լ եք, որ Հրանտ Բագրատյանն այն ժամանակ ասում էր՝ «Մի ձուն մի տղամարդուն հերիք է»։ Ամբողջ երկիրը թալանեցին ու կերան, մնացածն էլ որպես մետաղի ջարդոն տվեցին պարսիկներին։ Եթե այդ հանցագործությունները պատժվեին, մեր պետությունը հիմա այս օրին չէր լինի։ Հիմա ոտքերս պայթում են ցավից՝ ինչո՞ւ, որովհետև տասը տարի ջուր եմ կրել ութերորդ հարկ։ Լույս ու գազը՝ հասկացանք, սարից եկող ջո՞ւրն ինչու չէին տալիս։ Լույսերն անջատեցին ու մթի մեջ սկսեցին երկիրը թալանել։ Ես չորս երեխա եմ պահել-մեծացրել, բարձրագույն ուսումի տվել ու ոչ մի առավոտ չեմ մտածել, թե վաղն ի՞նչ է լինելու՝ հաց կունենա՞նք, թե՞ ոչ։ Գիտեի, որ աշխատում ենք և պիտի ունենանք։ Իսկ այսօր մարդը վեր է կենում ու մտածում, թե ի՞նչ պիտի ուտի, ո՞նց պիտի ապրի։ Բայց ես չէի երազում այսպիսի կյանք։ Երբ երկրորդ կարգի հաշմանդամ ամուսնու հետ գնում ես հասանելիք դեղը ստանալու և ամեն անգամ երեսիդ դուռը փակում են, թե՝ «Դեղ չկա», ի՞նչ պիտի անեի։ Ես էլ վախեցնում էի, ասում էի՝ կբողոքեմ։ Մեկ-մեկ էլ քեզնով էի վախեցնում, ասում էի՝ «Ժուռնալիստ աղջիկ ունեմ»։
–Ա՛յ մամ, գիտես ժուռնալիստին բանի տեղ դնող կա՞։
–Քեզ է թվում, թե բանի տեղ դնող չկա։ Բժիշկները վախենում էին։ Ու շատ անգամներ պապայիդ դեղերը հենց այդպես եմ պոկել։
–Թե կարողացել ես՝ լավ ես արել։ Դու ինձ հիմա մի բան ասա՝ առաջ մարդիկ չէին վախենում երեխա բերելուց՝ ամենաքիչր երեքը, չորսը, բերում էին։ Հիմա էս մարդիկ ինչո՞ւ են ծուլացել այս հարցով, ինչո՞ւ են խուսափում երեխա բերելուց։
–Առաջ ժողովուրդն ավելի հույսով էր։ Ոչ մի վատ բան չէինք մտածում։ Տարիներով մի մեռել էլ չէին թաղում, ես չգիտեմ էդ ինչպես էր։ Հիմա օրական մեկ-երկուսին տանում են։ Իսկ վախենում են երեխա ունենալուց, որովհետև ամեն ինչ թանկ է։ Մի ղազանը կոպեկներով առնում էինք ու զարմանում, թե ինչո՞ւ է այսքան էժան։
–Մամա, կարո՞ղ է ասես՝ տակից ապրանք առնել, կաշառակերություն էլ չկար, սրբապատկեր ես ուզում ստանալ էդ պետությունից։ Ես էլ հո տեսե՞լ եմ, թե սովետն ինչ է։
– Ամբողջ աշխարհում կաշառակերությունը միշտ էլ եղել է ու կլինի, դա վերացնել հնարավոր չէ։ Ճիշտ է, մինչև կաշառք չտայիր, աշխատանքի չէիր ընդունվի, խանութում լավ բաները տակից էին տալիս՝ դա կար։ Բայց համեմատի այսօրվա կաշառակերության մակարդակն ու սովետինը և կտեսնես, որ սարեր-ձորեր են։
–Ես շատ լավ սովորում էի, ամոթ է ասելը, բայց դու ինձ փողով ես համալսարան ընդունել տվել։ Դա նշանակում է, որ քո սովետն ամենևին էլ լավ երկիր չէր։ Դու խոստովանի, որ փողով էլ ընդունել ես տվել ինձ, ինչո՞ւ։
–Որովհետև իմ լացը գալիս էր, որ իմ երեխան ամեն տարի կես միավորով դուրս էր մնում համալսարանից։ Եթե կտրվեիր, ես երբեք փող չէի տա։ Աշխատանքի տեղը ես էնքան էի լացում, որ ընկերուհիներս գլխի գցեցին, թե՝ տար փող տուր։ Եվ ես ստիպված այդպես էլ արեցի, այլ ելք չունեի։
–Բա չվախեցա՞ր, որ քեզ կբռնեին որպես կաշառք տվողի։
–Ո՛չ, ես չեմ վախեցել։ Ընդամենը մի առարկայի համար եմ տվել, որ դուրս չմնաս։
–Էդ եմ հարցնում՝ բա որ բռնեի՞ն։
–Թող բռնեին, ի՞նչ էի կորցնելու։ Թող տանեին ինձ նստացնեին։ Պա՛հ… Ի՞նչ ունեի կորցնելու։ Թող իմ երեխան սովորեր, ինձ էլ բռնեին, տանեին բանտ։ Բա որ ամբողջ տարին աշխատում էր, պարապում էր, գրքերը թափած տեղաշորի մեջ, ամբողջ օրը քրտինք էր թափում և դուրս մնում։ Գիտես ես կարողանո՞ւմ էի քնել, քունը փախել էր իմ աչքերից։ Հիմա էդ նույն բանը օրինականացրել են։ Մարդիկ վճարում, սովորում են։ Դու էլ համարի, որ վճարովի ես սովորել։ Ես իզուր էլ դա քո բեյինն եմ գցել, դու ինչո՞ւ պիտի դա իմանայիր։ Մանկուց էլ էդ էիր՝ աշխարհի հարցերը թափում էիր գլխիս, չէի իմանում՝ էն երեքին բեջարե՞մ, թե՞ քո հարցերին պատասխանեմ։
–Դե, երեքն ունեիր, ո՞վ էր քեզ ստիպում չորրորդին էլ բերես, էն էլ երկրաշարժի էպիկենտրոնում, վրանի տակ, վայ քո ռիսկին։
–Չէ, քեզ բերելը շատ հետաքրքիր պատմություն է։ Մենք ապրում էինք Քաջարանում, հերդ այդ ժամանակ Պղնձամոլիբդենային կոմբինատի մեխցեխի պետն էր։ 1969 թվականն էր՝ երկրաշարժի տարին։ Ժողովուրդն իր գլխի տեղը չէր իմանում։ Երեխաներին արդեն հանել էին քաղաքից։
–Բա լավ, էդ նեղ մաջալին վրանի տակ ո՞նց հաջողացրիր հղիանալ։
– Ասում ես ու թողնո՞ւմ։ Իսկի մի բաց հիվանդանոց էլ չկար։ Եվ դաժան պայմաններում ես քեզ ունեցա՝ մի դոմիկի մեջ, ես՝ սեղանի վրա, ու էդ պահին երկրաշարժը մի հատ էլ խփեց։ Ես մնացի մեն-մենակ՝ էդ ցավերի մեջ։
–Փաստորեն, ինձ մենա՞կ ես բերել։
–Չէ, մեր գլխավորի կինը խղճով էր, հետո հետ եկավ, օգնեց ծննդաբերեմ։
–Դե, ծնելը մի արկածախնդրություն, բայց էդ երկրաշարժի մեջ, վրանի տակ ո՞նց հաջողացրիր պահել. բան հիշեցի՝ մի օր ընկերուհուս մաման ասաց՝ «Ի՞նչ եք ուզում ինձնից, ձեզ ծնել, պահել եմ, ոչ մեկիդ վեր չեմ գցել, թոփալ սարքել, փեչը չեմ գցել էրել, գնացեք գլուխներդ պահեք»։
–Բա, լավ էլ ասել ա, բայց ես քեզ մի բան ասեմ, իմացի՝ էն ժամանակվա պայմանները՝ անգամ վրանի տակ, հարյուր անգամ լավ էր այս պայմաններից։ Մենք երեխա բերելուց չէինք վախենում։ Հետո էլ արդեն տները մտանք, հո մի ամիս հետո էլ վրանում չէի՞նք։
–Խոստովանի խնդրեմ, մեղքեր ունե՞ս։
–Չկա մարդ, որ փոքր մեղքեր գործած չլինի, բայց բոլորն էլ կարող են գնալ, մեղքերի թողություն անել։ Ես մեծ մեղքեր չունեմ, բայց 40 տարի փողի հետ եմ աշխատել, ու դու չես կարող գլուխդ գովել, թե քո մերն այս աշխարհի ամենաարդար կինն է։ Ես հայր չեմ ունեցել։ Մայրս չորս երեխա առանց ամուսնու է պահել, այն էլ՝ պատերազմի ժամանակ։ Կին հալով անտառներում էր աշխատում՝ տղամարդկանց հետ սղոցը ձեռքին ծառերն էր կտրում մեր փայտաշինական գործարանի համար։ Շատ դառը կյանքով էինք ապրում, համարյա սոված ենք մեծացել։ Մի օր էլ այնքան սոված էինք, մաման ասել էր՝ անկողնուց չբարձրանաք, որ գլուխներդ չպտտվի։ Հանկարծ մեկը դուռը ծեծեց, վեր կացա բացեցի, տեսնեմ՝ փայ հավաքող է, հաց է ուզում։ Հենց հացի անունը տվեց, բոլորս սկսեցինք բարձր լացել. յոթ օր հաց չէինք կերել։ Մեկ էլ այդ մարդն իր խուրջինը բացեց, ինչ հավաքել էր՝ դրեց մեր սեղանին ու գնաց։ Մի փոքր էլ ձկան կտոր կար, մի քիչ կարտոֆիլ, հաց։ Ինքն էլ լացեց ու գնաց։ Երբ մաման վերադարձավ, ասացինք, որ արդեն կուշտ ենք ու ինքն աշխարհով մեկ եղավ, որ մի բան ճարել, կերել ենք։ էհ, մի հիշեցրու, դա ինձ համար շատ ցավալի է, շատ։
–Բայց տատը պատմում էր, որ մի օր էլ մագլցել եք զինվորական պահեստն ու այնտեղից հալվա թռցրել։ Ազնիվ ասա՝ տեսնեմ էդ ո՞նց եք հաջողացրել։
– Հա, մեր տան կողքին զինվորականների համար նախատեսված մի պահեստ կար։ Մի օր այնքան սոված էինք, մեծ քույրս պատուհանի ճեղքից մտավ ներս։ Ես վախենում էի շատ, գոռում էի, որ հետ գա։ Բայց ինքն արդեն ներս էր ընկել և բարձր–բարձր ասում էր, թե ներսում ինչեր կար։ Մեկ էլ որ ասեց՝ «Հալվա, հալվա...»...
–Բերանդ կտրուկ քաղցրացավ, հա՞։
–Հա, հալվին չդիմացա, ասի՝ «Բեր, մի կտոր բեր»։ Բայց էս անաստվածը մի կտոր բերելու փոխարեն մի հսկայական կտոր պատուհանի ծակից տուն գցեց։ Մի քիչ կերանք, շատ համով էր, բայց իրիկունը մամաս մեծ քրոջս մեծ շերեփով ծեծ տվեց։ Հետո ուզած–չուզած վերցրեց էդ մեծ կտոր հալվան, գնաց Գորիսի գյուղերը, այնտեղ փոխանակեց կարտոֆիլի հետ։ Բայց ամենացավալին այն էր, որ մաման՝ այդ կարտոֆիլը շալակին, 50 կմ՝ Տանձատափից մինչ Շուռնուխ, ոտքով եկել էր ու հոգնած ընկել աթոռին։ Իսկ մենք հիմարի պես փոխանակ մեջքի պարանները քանդեինք, այնքան սոված էինք, որ մեշոկի բերանը բացել էինք ու էդ կարտոֆիլներն էինք արագ լցնում վառարանը։ Հետո մաման մեջքը բացեց, տեսանք, որ պարանի տեղերը լրիվ արյունոտ էին։ Երանի ես դա չտեսնեի, մինչև հիմա սիրտս մղկտում է, որ հիշում եմ։
–Եթե մի հրաշքով մայրդ լիներ ու միայն մի բան ասելու հնարավորություն տրվեր քեզ, ի՞նչ կասեիր նրան։
–Է՜, էնքան բան կասեի, իմ մայրը ոսկի մայր էր։ Տասը տղամարդու գործ էր անում։ Ինչքան տղամարդ կար փայտաշինականում, մեկի ոտքը կտրվեց, մեկի՝ ձեռքը։ Ինքը սղոցը ձեռքին՝ մի տեղը չվնասեց։ Մենակ հալով մեզ պահեց, ոտքի կանգնեցրեց։ Գիշեր-ցերեկ աշխատում էր։
–Էս աշխարհում իմ տեսած ամենասիրուն պատկերը գիտե՞ս որն է՝ էն, որ երբ գյուղ էինք հասնում, նա լոբու մարգերից դուրս էր գալիս՝ լոբու փշոտ տերևներով լրիվ ծածկված, ոնց որ լոբու քայլող մի մարգ ու այգու հոտը մազերին, հոնքերին։ Բայց ինձ համար գիտե՞ս ինչը մութ մնաց, թե այդ ոսկի մայրդ ինչպե՞ս էր ուզել քեզ տալ ուրիշին, ոնց որ 10 տարեկանում, չէ՞։
–Մորքուրս երեխա չէր ունենում։ Ապրում էր Բաքվում։ Ամուսինը նավթահորերում էր աշխատում, շատ հարուստ էին։ Մորս ասել էր՝ «Ես քո պուճուրին ավելի լավ կպահեմ, չորսն ունես, էդ մեկն ինձ տուր»։ Մենք էլ որ պակաս էինք ապրում, մաման համաձայնեց։ Մաման ինձ տարավ Բաքու, թողեց իրենց տանն ու ինքը գնաց։ Հա, ես տասը տարեկան էի այդ ժամանակ։ Ինձ սիրաշահելու համար սրանք ինձ լավ–լավ տեղեր էին տանում, համով բաներ տալիս, շատ գեղեցիկ շորեր էին առնում։ Երկու օր ուրախության մեջ էի։ Բայց երրորդ օրը սուգի մեջ ընկա։ Ամբողջ օրը լացում էի, ոչինչ չէի ուտում։ Հիշում եմ, մի օր էլ ինձ ուրախացնելու համար մի փայտ տվեցին, թե՝ «Խփի Լենին պապիկի գլխին». Պատից Լենինի նկարն էր կախված։ Մեկ էլ տեսնեմ մի խուրձ փող թափվում–թափվում է դրա տակից։ Հիմա սրանք ասում են՝ «Սիրտդ ինչքան ուզում է՝ վերցրու, էս բոլորը քոնն է»։ Ու ես ասացի՝ «Չէ, ես իմ մամայիս եմ ուզում»։ Ես իմ մորն էի ուզում, մեր անտառները, իմ ընկերուհիներին։ Սիրտս կարոտից ճաքում էր։
–Բա ո՞նց կարողացար համոզել էդ մարդկանց և տուն վերադառնալ։
–Մի անգամ գնացել էինք շուկա։ Կյանքումս այդքան մեծ շուկա չէի տեսել։ Առաջին անգամ տեսա, թե ինչպես են շուկայում կացիններով ձկներ կտրատում։ Այնքան մեծ շուկա էր, վախենում էի կորեմ և ամուր բռնել էի էդ մերացուիս ձեռքից։ Մեկ էլ հանկարծ տեսա մորս ընկերուհուն ու պոկ եկա սրա ձեռքից. էն, որ շունն ընկնում է տիրոջ ոտքերը՝ պատկերացնո՞ւմ ես, ա՛յ, էդպես ընկել եմ էդ կնոջ ոտքերը, թե ՝«Վարսիկ տյոտյա, ինձ էլ տար տուն, ես չեմ մնում էստեղ»։ Հետո Վարսիկը, տեսնելով ոտքերից չեմ պոկվում, շուռ եկավ և մորաքրոջս ասաց՝ «Աստղիկ, մեղք մի գործի, էս երեխան չի մնալու քեզ մոտ»։ Վերջը, մորաքույրս ստիպված Աստղիկի հետ ինձ գյուղ ուղարկեց։
–Մամ, աչքիս ուզել ես գյուղին, ընկերուհիներիդ զարմացնես էդ նոր շորերովդ։
–Հա, էդ էլ կար, ասի՝ «Բա չտանե՞մ ընկերուհիներիս ցույց տամ»։ Մի քանիսն էլ որոշել էի, թե ում եմ նվիրելու։ Մտածում էի՝ «Որ ստեղ հագնում, ման եմ գալիս, ո՞վ է իմանալու»։ Հիմար երեխայի խելք։ Բայց մորս էի շատ կարոտել, ամեն օր երազիս գալիս էր։ Առաջնայինը էդ կարոտն էր, հետո էն թիթիզ-միթիզ բաները։
–Իսկ հիշու՞մ ես հորդ մահվան լուրն ինչպես ստացաք, մայրդ ո՞նց կարողացավ հաշտվել դրա հետ։
–Հա, պատերազմից հետո գյուղ անընդհատ սև թուղթ էր գալիս։ Բոլորը հավաքվում էին այդ տանն ու բարձր բայաթի կանչում։ Ես էլ 6 տարեկան երեխա էի, այդ օրն ինձ համար խաղում էի խանութի դիմացի մեծ աղբակույտերի մեջ, կտորներ էի ճարում, տիկնիկ սարքում։ Մեկ էլ նայեմ, տեսնեմ մեր փոստատարը գալիս–գնում է այդ ճանապարհով։ Երևի գնաց, տեսավ, որ բոլորը լացում են, ռիսկ չարեց, որ էդ թուղթը մորս տա։ Եկավ ինձ մոտ, թե՝ «Ամալ, որ մի նամակ տամ, կտա՞ս մորդ»։ Ես էլ ուրախացած, որ էդ մարդն ինձ բանի տեղ է դրել, ուրախացած ասացի՝ «Ինչո՞ւ չեմ տա»։ Եվ, ահա, գյուղամեջով պարելով գնում եմ՝ «Նամա՜կ-նամա՜կ...»։ Ու մորս տվեցի, թե չէ՝ մերս ուշքից գնաց, էդ մեռելատան մեջտեղում բոյեբոյ պառկեց։ Էս ձեռքս կոտրվեր հա։
–Իսկ ներե՞լ ես հորս, որ քեզ Տաթևի ճամփից փախցրեց՝ գցելով բեռնատարի թափքի մեջ։ էն ժամանակ կարգին ամոթ–աբուռ կար, աղջիկը չգիտեր, որ իրեն փախցնելու են, հիմա էդ գործն էլ են հարամել, պայմանավորվում են, թռնում։
–Վարդուհի, դադարեցրու, դա ասելու բան չի։ Դու ինձ ուզում ես լրիվ խայտառակ անե՞ս։
–Մամ, դու խամուխակ կնիկ չես, որ ես մի մատ էրեխա հալովս կարողանամ քեզ խայտառակ անել։ Ի՞նչ է, վախենո՞ւմ ես անկեղծությունից։
–էդ ինչ ես հարցնում, որ վախենամ էլ. հիմա մարդ ա, փախցրել՝ փախցրել ա, պիտի աշխարհով մեկ անես, թե հերս մորս փախցրել ա՞։
– Հերս դրանից բացարձակ վատ չէր զգում, ասում էր՝ «Սիրտս ուզել է, փախցրել եմ։ Հիմա էլ ուշ չի, թող գնա բողոքի»։ Եվ քանի որ չես բողոքել, կնշանակի ներել ես, չէ՞։
–Հա, հետո ներեցի, ի՞նչ պիտի անեի։ Երբ նա ինձ տարավ, ինձ հետ շատ ճիշտ վարվեց։ Շաբաթներով չմոտեցավ ինձ, ուրիշ սենյակում էր քնում։ Ինձ ասաց՝ «Կուզես կմնաս, կուզես՝ կգնաս»։ Հենց այդ վերաբերմունքը ստիպեց, որ ես մնամ, որովհետև նա շատ խելոք էր, ջահելություն չարեց։ Բայց իրասածի էլ էր՝ մեռներ, մեկին մի բան չէր խնդրի, դա շատ վատ բան է, գոռոզություն է, դուք չորսդ էլ նրան քաշեցիք։
–Բա մարդ էլ չորս երեխա ունենա ու ոչ մեկը հանրապետական չլինի՞։ Դե արի, առանց դրա կարիերա արա /ծիծաղում ենք/։
–Է՜, բոլորը դարդ ա։ Բա մարդ բարձրագույն կրթություն ստանա, գնա տաքսի քշի՞՝ հենա, ախպերդ, հազար տույժուտուգանքի թուղթ ա գալիս ետևից, էդ ո՞նց պիտի մուծի։ Էն մեկն էլ հինգ տարի կրթություն ստանա ու գնա տոնավաճառներում կանգնի, թե շորուկոշիկ եմ ծախո՞ւմ։ Դուք հենց նրան եք քաշել՝ գոռոզ, ոչ մեկին ոչ մի հարցով չեք խնդրի։ Ախպերդ էն լույս չեղած ժամանակ ամբողջ թաղամասին իր հաշվին լույս էր տալիս դվիժոկով, շենքի թաղումներն իրա հաշվին էր անում, հիմա ասում եմ՝ «Գնա, մեկի դիմի աշխատանքի հաշվով», ասում ա՝ «Ավելի լավ ա տաքսի քշեմ, քան մեկի առաջ վիզ ծռեմ»։ Ես, օրինակ, կխնդրեմ՝ ի՞նչ կա որ։ Իսկ դուք այդպիսին չեք, դրա համար էլ հաջողություն չունեք։ Բայց ես քեզ ասեմ՝ ականջիդ օղ արա՝ գոռոզությունը մեծ մեղք է, չի կարելի գոռոզ լինել։ Գոռոզությունը ոչ մի անգամ մարդուն առաջ չի տանի։ Հերդ էլ՝ տենց գոռոզ-գոռոզ մեռավ, հետո ի՞նչ։
–Կուզեի՞ր, որ ես ուրիշ մասնագիտություն ընտրեի, ժուռնալիստ չլինեի։
–Այո, հենց էլ կուզեի։ Օրինակ, լավ տնտեսագետ լինեիր, այս երկրին պիտանի մարդ լինեիր, լավ իրավաբան լինեիր, արդար դատավարություններ անեիր։ Շատ կուզեի։ Ես կարծում եմ, որ մեր երկրում ժուռնալիստներին շատ վատ են գնահատում։ Եվ հետո՝ դա շատ վտանգավոր մասնագիտություն է։Մենակ ապրող աղջիկ ես, մի թարս բան էլ գրես, ավազակներն իրենց թիկնապահներին ուղարկեն ետևիցդ, բա ես մայր եմ, անհանգստանում եմ, չէ՞։
–Գիտե՞ս ինչ հիշեցի, որ մի օր եկար, բռնացրիր գործի վրա ու ասացիր՝ «Քո հացն ուտել չի լինի»։
–Բա, ճիշտ եմ ասել։ Ես լավ գիտեմ, որ գրելով հաց վաստակելն ամենադժվար բանն է։ Մանավանդ, որ չեն էլ գնահատում։ Արդար բան ես ասում, բամբասկոտություն են հաշվում։ Ճիշտն էլ չասես՝ պիտի խեղդվես, թե ինչո՞ւ այս բանը ես մինչև վերջ չասացի։ Ես միշտ մտածում եմ քո էդ գործի մասին ու կուզեի, որ դու իսկի ժուռնալիստ չլինեիր էլ։
–Գիտե՞ս՝ էն օրը, որ ինձ ամոթանք տվիր, թե ինչո՞ւ ես հանդես եկել որպես մեդիափորձագետ, բռնել գրել եմ։
–Հա, դու կգրես, կգրես, քեզնից հավատում եմ, բայց լավ էլ արել ես, որ գրել ես։ Բա որ հենց այդ վայրկյանին գան ու ասեն՝ «Մի թուղթ ցույց տուր, մի կրթության վկայական, որ դու մեդիափորձագետ ես», ի՞նչ ես ցույց տալու։ Քո մասնագիտությունը ժուռնալիստիկան է։
–Փաստորեն, էլի գոռոզություն եմ արել, հա՞։
–Չէ, դա գոռոզություն չէ, ավելի վատ բան է։ Մարդիկ պաշտոն ու մասնագիտություն հենց այնպես չեն ստանում։ Դա հատուկ մասնագիտական կրթություն պահանջող բան է։ Դու այդպիսի դիպլոմ, կարծեմ, չունես։ Վատ եմ արե՞լ, որ ասել եմ՝ զգույշ մնա։ Ես ասել եմ, որ քո արածն ինքնահռչակում է։ Ինքդ քեզ ոչինչ մի հռչակի։ Դու ինչ կաս, քեզ բոլ ա, ուրիշի բաժինը մի վերցրու։
–Առաջին անգամ է, որ հարցազրույց վարելիս կարմրեցի։ Ուրիշ ծնողներ իրենց երեխաներին գովալով ման են գալիս, իրենց լվից ուխտ են սարքում։
–Ես սազ չունեմ, որ քեզ գովամ, հետո էլ իմացիր, որ ավելորդ գովասանքը մարդուն ոչ թե բարձրացնում, այլ կործանում է։ Հետո էլ՝ ես լու չեմ բերել, որ ուխտ սարքեմ։
–Մամ, դու կարգին մտածող կին ես, ուղղակի գլխիս մեջ չի տեղավորվում, թե ինչո՞ւ ես ամբողջ օրը սերիալներ նայում, ի՞նչ են դրանք քեզ տալիս, ասա, էլի։
–Ամեն սերիալ մի պատմություն է։ Օրինակ, դու ծաղրում ես։ Բայց ես խորանում ու նայում եմ։ Ամեն մեկը մի կյանք է։ Ոնց որ քո կյանքը լինի, ոնց որ հարևանիդ կյանքը լինի։ Հետո էլ այդ դերասաններին սերիալների միջոցով ճանաչեցինք։ Ո՞վ էր այդքան թատրոն գնացողը։ Հիմա ոնց որ դրանք բոլորը մեր տանն են, բոլորը մեր հյուրն են, ոնց որ բոլորի հետ շփվես, բոլորին ճանաչում ես, սիրում։ Ես սերիալի մեջ վատ բան չեմ տեսնում։ Թող դրանք շարունակվեն, միշտ էլ լինեն։ Դրա համար էլ շատ չեմ կարողանում մնալ քո տանը, դու հեռուստացույց չես միացնում։ Բայց սերիալները ահագին ճանաչողական նյութ էլ են պարունակում, իմացիր։
–Բայց ավելի լավ չէ՞ դու քո կյանքն ապրես, քան խալխի կյանքին հետևես։
–Քո կյանքը մենակ քեզ քիչ է։ Երբ ուրիշինն էլ խառնում ես, շատ լավ է։
–Հիմա ստացվում է, որ դու իմ կյանքի մասին ավելի քիչ գիտես, քան քո սերիալների հերոսների։ Բա եղա՞վ։
–Ես քո կյանքի մասին էլ շատ լավ գիտեմ, կեսն իմանում եմ, կեսը՝ զգում, իզուր ես կարծում, թե ինձնից շատ բաներ կթաքցնես։ Երկրի իրադարձություններին էլ մանրամասն հետևում եմ։ Ես իմանում եմ քաղաքական ամեն անցուդարձը, ԱԺ բոլոր նիստերը լսում եմ ռադիոյով։
–Երբ համեմատում ես նախորդ ԱԺ–ն ու սա, տարբերություն կա՞։
–Առաջ շատ հետաքրքիր էր։ Խելոք հարցուպատասխաններ կային, աշխույժ քննարկումներ էին։ Հիմա այնտեղ խելքի պակասություն կա։ Այս խորհրդարանից ես բան չեմ հասկանում։ Ես ու հերդ ամեն ինչ թողնում էինք, նստում, որ լսենք ԱԺ նիստերը։ Մեզ համար շատ հետաքրքիր էր։ Հիմա ոնց որ լալուքառերի ժողով լինի՝ կարգին բանավեճեր, տեսակետների բախում չկա։
–Դե, դու կիմանաս, բա սրա վերջն ի՞նչ է լինելու, ի՞նչ ես կանխազգում։
– Սա մի կարճ շրջան է՝ կանցնի։ Ես կանխազգում եմ, որ հետագան լավ է լինելու։ Ամենավտանգավորն անգրագետներն են, պետք է նրանց դուրս հանել բոլոր օղակներից։ Եթե մարդը կարդացած չի լինում, նրանից ամեն վատ բան սպասի, որովհետև նա խիղճ չունի և կարող է տրորել բոլորին։ Մենք շատ դիմացկուն ենք, ոչ մի սով մեզ չի տանի, մարդիկ հիմա վիրավորանքից ու էս անարդարություններից են գնում։ Երբ մի փոքր անգամ կարգավորեն էս հարցերը, բոլորը հետ կգան, կտեսնես, որովհետև Հայաստանից լավ տեղ աշխարհում չկա։ Հենա, քուրդ պռոշը ճաքում ա, ասում ա՝ «Օրերն եմ հաշվում, որ գամ»։
–Մամա, կեսը բարբառով ես խոսում, ահագին մարդ չի հասկանա, պիտի մի քիչ գրական դարձնեմ խոսքդ, բայց կարող ա՞ հետս կռիվ անես, որ փոխել եմ։
–Չէ, ոնց կուզես արա։ Բայց որ չտպես, ավելի լավ կանես, կամ էլ, գոնե, էն փախցնելը–բանը մեջից հանես, ամոթ ա։
–Ինչ ասել ես, գրելու եմ. կնայեն, կտեսնեն ձայնագրության մեջ կա, չեմ գրել, խոսակցություն կգա գլխիս։
–Չէ, չէ, իմ պատճառով նկատողություն չտան քեզ հանկարծ, ոնց ճիշտ է, այդպես էլ կանես, ցավդ տանեմ։
–Լավ, բայց հարց տվեցի չպատասխանեցիր։
–Հա՞, որը չպատասխանեցի։
–Թե ինչո՞ւ 45 տարի Երևանում ապրելով՝ Գորիսի բարբառով ես խոսում։
–Դու էլ մեր վարչության պետը դառար. մի օր ինձ կանչել է, թե՝ «Ինչո՞ւ ես հաճախորդների հետ բարբառով խոսում»։ Ես էլ ասի՝ «Թե դրա համար պիտի գործից հեռացնես՝ հեռացրու։ Գորիսի բարբառում էնքան քաղցրություն կա, էնքան անուշ հնչեղություն ունի, որ ինձնից չեմ կարող կտրել, էդ լեզուն միշտ պիտի ինձ հետ լինի, որտեղ էլ գնամ, ինչ էլ անեմ»։
–Հետո էլ ասում ես՝ լավը չի ժուռնալիստի մասնագիտությունը, բա ես այսքան հարց ռիսկ կանեի՞ քեզ տալ, եթե չլիներ էս մասնագիտական ալիբին։
–Հա, լրիվ հոգնացրեցիր, թելս կտրեց, հեսա էն էրեխեքն էլ կգան, ճաշ չունեմ կրակին։
–Լավ, վերջին մի հարց՝ ի՞նչ երազանքներ ունես, ի՞նչ կցանկանաս, որ լինի։
–Էս հասակին էլ ինչ երազանք, ոտքիս մեկը գերեզմանում է։ Երազանքս էն է, որ դու առողջ լինես, բոլոր երեխաներս ու թոռներս լավ ապրեն, երկրի դրությունը շուտ լավանա, էդ անտեր պատերազմն էլ չտեսնենք։ Ես նայում եմ ու տեսնում եմ, որ ժողովուրդը տխուր է։ Ես չեմ կարող անտարբեր լինել։ Մայր եմ, կին եմ, բոլորն էլ իմ էրեխեքն են, ես որ հեռուստացույցով մի բանակային եմ տեսնում, աչքերս լցվում է, թող մեր զինվորների մատը փուշ չմտնի... Բոլ ա, ինձ լացացրիր, արի գնանք ճաշը սարքենք, ոսկի օրս կորավ։
Հարցազրույցը՝ ՎԱՐԴուհի Սիմոնյանի
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
«Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
«Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
«ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
- 12:29 • 21.11.24 Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
- 12:12 • 21.11.24 Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
- 11:05 • 21.11.24 Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
- 21:03 • 20.11.24 Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
- 20:33 • 19.11.24 Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
- 18:50 • 19.11.24 ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
- 15:03 • 19.11.24 Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
- 14:07 • 19.11.24 «Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
- 12:49 • 19.11.24 Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
- 15:40 • 18.11.24 «Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
- 12:44 • 18.11.24 Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
- 12:27 • 18.11.24 Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
- 12:18 • 18.11.24 Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
- 12:05 • 18.11.24 Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
- 11:55 • 18.11.24 Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
- 11:54 • 18.11.24 Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
- 17:39 • 15.11.24 Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
- 16:18 • 15.11.24 Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
- 13:21 • 15.11.24 Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
- 12:46 • 15.11.24 Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
- 12:16 • 15.11.24 Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
- 12:05 • 15.11.24 Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
- 11:04 • 15.11.24 Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
- 15:48 • 14.11.24 Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
- 13:52 • 14.11.24 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
- 13:20 • 14.11.24 Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
- 12:34 • 14.11.24 Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
- 11:50 • 14.11.24 Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
- 11:21 • 14.11.24 Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
- 11:02 • 14.11.24 Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
- 20:37 • 13.11.24 Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
- 17:41 • 13.11.24 Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
- 16:26 • 13.11.24 Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
- 15:47 • 13.11.24 Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
- 14:51 • 13.11.24 Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
- 14:11 • 13.11.24 Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
- 12:21 • 13.11.24 «ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
- 10:44 • 13.11.24 Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
- 17:43 • 12.11.24 Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
- 15:23 • 12.11.24 Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Տնտեսություն 17:52 • 21/11 Փոքր ու միջին բիզնեսին խեղդելու են, կմնան միայն խոշոր ընկերությունները, որոնք ավելի կառավարելի են, հարկային բեռը 5 տոկոսից կդառնա 30. Թադևոս Ավետիսյան Տասնյակ հազարավոր մարդիկ դառնալու են գործազուրկ, կորցնելու են իրենց փոքրիկ բիզնեսը և փաստացի «հերոս հարկ վճարողից» դառնալու են անապահով մարդիկ և դիմելու են նպաստի:
-
Իրադարձային 11:13 • 21/11 Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող կորցնել տասնյակ հազարավոր մարդկանց՝ Ղրիմը վերադարձնելու համար։ Նա խոստովանել է, որ թերակղզին կարող է վերադարձվել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
-
Իրադարձային 11:06 • 21/11 ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Բաքվում ԱՄՆ դեսպանի՝ սահմանային ջրային ռեսուրսների կառավարման վերաբերյալ հայտարարությունը Անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև պաշտոնական համագործակցություն չկա այս մասին Սպուտնիկ գործակալության հայկական ծառայության հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԳՆից ՝ մե
-
Իրավունք 16:10 • 21/11 ՄՔԴ նախաքննական պալատը ձերբակալության օրդեր է արձակել Նեթանյահուի և Իսրայելի նախկին պաշտպանության նախարարի նկատմամբ Որոշումն ընդունվել է 2023-ի հոկտեմբերի 8-ից մինչև 2024-ի մայիսի 20-ն ընկած ժամանակահատվածում «մարդկության դեմ և ռազմական հանցագործություններ» կատարելու մեղադրանքների պատճառով։
-
Իրադարձային 10:36 • 21/11 Հայտնի է, թե երբ կանցկացվի ձմեռային զորակոչն ու զորացրումը. որոշումը նախատեսում է զորակոչել նաև այն կանանց, ովքեր կամավոր հիմունքներով ցանկություն են հայտնել ծառայելու Որոշումը նախատեսում է զորակոչել նաև այն կանանց, ովքեր կամավոր հիմունքներով ցանկություն են հայտնել անցնելու շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն, ինչպես նաև օրենքով սահմանված հատուկ կարգավիճակ ունեցող արական սեռի քաղաքացիներին։
-
Ժամանց 10:43 • 21/11 6,2 մլն դոլար. Sotheby's-ի աճուրդում վաճառվել է կպչուն ժապավենով պատին ամրացված բանանը Այն աստղաբաշխական գնով ձեռք է բերել կրիպտոմիլիոնատեր Ջասթին Սանը, որը պատրաստվում է ուտել թանկարժեք բանանը: Ի սկզբանե կանխատեսվել էր, որ ինստալյացիան կվաճառվի 1-1,5 մլն դոլար, սակայն ի վերջո այն վաճառվել է 6,240,000 մլն-ով:
-
Տնտեսություն 17:52 • 21/11 Փոքր ու միջին բիզնեսին խեղդելու են, կմնան միայն խոշոր ընկերությունները, որոնք ավելի կառավարելի են, հարկային բեռը 5 տոկոսից կդառնա 30. Թադևոս Ավետիսյան Տասնյակ հազարավոր մարդիկ դառնալու են գործազուրկ, կորցնելու են իրենց փոքրիկ բիզնեսը և փաստացի «հերոս հարկ վճարողից» դառնալու են անապահով մարդիկ և դիմելու են նպաստի:
-
Իրադարձային 11:13 • 21/11 Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող կորցնել տասնյակ հազարավոր մարդկանց՝ Ղրիմը վերադարձնելու համար։ Նա խոստովանել է, որ թերակղզին կարող է վերադարձվել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
-
Իրադարձային 11:06 • 21/11 ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Բաքվում ԱՄՆ դեսպանի՝ սահմանային ջրային ռեսուրսների կառավարման վերաբերյալ հայտարարությունը Անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև պաշտոնական համագործակցություն չկա այս մասին Սպուտնիկ գործակալության հայկական ծառայության հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԳՆից ՝ մե
-
Իրավունք 16:10 • 21/11 ՄՔԴ նախաքննական պալատը ձերբակալության օրդեր է արձակել Նեթանյահուի և Իսրայելի նախկին պաշտպանության նախարարի նկատմամբ Որոշումն ընդունվել է 2023-ի հոկտեմբերի 8-ից մինչև 2024-ի մայիսի 20-ն ընկած ժամանակահատվածում «մարդկության դեմ և ռազմական հանցագործություններ» կատարելու մեղադրանքների պատճառով։
-
Իրավունք 14:14 • 15/11 Դատարանը որոշեց Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին և Ռոբերտ Քոչարյանին բերման ենթարկել՝ մյուս նիստին նրանց մասնակցությունն ապահովելու նպատակով Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը բեկանել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործը կարճելու որոշումը, գործը կրկին քննվում է Հակակոռուպցիոն դատարանում։
-
Քաղաքականություն 17:31 • 18/11 Իշխանության վարկանիշը հասել է պատմական նվազագույնի, ուստի փնջով պաշտոնանկությունների անհրաժեշտություն էր առաջացել. քաղաքական մեկնաբան Նախևառաջ, Նիկոլ Փաշինյանը փորձում է փոխել իր և իր թիմի նկարագիրը: «Այդ մասին վկայում են մի շարք գործընթացներ, ինչը, բնականաբար, ենթադրում է նաև կադրային որոշակի փոփոխություններ։
-
Իրադարձային 11:51 • 15/11 911, 102, 103 հեռախոսահամարները չեն գործի. քաղաքացին կանչ կիրականացնի 112 հեռախոսահամարով Այս բոլոր միջոցառումները միտված են հանրությանն ավելի պրոֆեսիոնալ ծառայություն մատուցելուն, հանրապետությունում առավել անվտանգ միջավայր երաշխավորելու, հանրության վստահության մակարդակի ամրապնդման ու դրանց շարունակական աճին:
-
Քաղաքականություն 12:12 • 15/11 Ո՞վ կարող է պետության մեջ թփրտա, ով նախկինում «ճռիկներ, վռիկներ» էր անում, հիմա էլ է անում, համբերությանս բաժակը լցվել է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Ես էլ այս թեմայով խորհրդակցություն չեմ էլ անելու, դուք գնացեք արեք խորհրդակցություններ։ Ես չեմ կարող թույլ տալ, որ որևէ մեկն այս երկրում մտածի, որ վարչապետի ասածը դիտարկվի, որ դե հա, բաներ ասեց, գնաց
-
Իրադարձային 15:42 • 19/11 Մխիթար Հայրապետյանը, Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ Քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին. Լենա Նազարյանն ընտրվել է խորհրդի նախագահ Իսկ նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց էր՝ Խորհրդի նոր նախագահի ընտրություն:
-
Ժամանց 12:15 • 18/11 Անջելինա Ջոլին կարմիր գորգին է հայտնվել 16-ամյա որդու հետ (լուսանկարներ) Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին տևական դադարից հետո առաջին անգամ կարմիր գորգի վրա է դուրս եկել որդու՝ Նոքսի հետ, որին նա լույս աշխարհ է բերել նախկին ամուսնուց՝ կինոաստղ Բրեդ Փիթից։ Լուսանկարները հրապարակվել են Daily Mail պարբերականում։
Տնտեսություն
-
15:17 • 21.11.24 98,000 դոլար. բիթքոինի արժեքը շարունակում է ռեկորդներ գրանցել
-
12:49 • 21.11.24 6 ամսով կսահմանափակվի խոզերի ներմուծումը Հայաստան
Մշակույթ
-
23:20 • 20.11.24 Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ
-
16:19 • 19.11.24 Ադրբեջանը յուրացնnւմ է Նոյի դամբարանը. «Գեղարդ» հիմնադրամ
Սպորտ
-
21:56 • 21.11.24 Մեսսին կմասնակցի «Բարսելոնայի» 125-ամյակին նվիրված տոնակատարությանը
Իրադարձային
-
08:27 • 22.11.24 ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Լարսը բաց է
-
20:46 • 21.11.24 Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ
Մամուլի տեսություն
-
08:13 • 22.11.24 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
-
08:09 • 22.11.24 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
Իրավունք
-
17:23 • 21.11.24 Խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը նվազել են 6 տոկոսով. ՔԿ
Ժամանց
-
21:46 • 20.11.24 Դուբայում ռեկորդային քաշով ոսկե ձուլակտոր են պատրաստել
-
22:58 • 19.11.24 Քիմ Քարդաշյանը ցուցադրել է իր նոր «ընկերոջը»