ԵՊՀ ռեկտորը շատ մտահոգ է, որ բուհի երիտասարդ դասախոսները հեռանում են «կուտակային»-ի պատճառով
Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով «կուտակային» օրենքի պատճառով բուհից երիտասարդ դասախոսների հոսքին, նշեց, որ դա խիստ մտահոգիչ է և կրթության և գիտության նախարարին հայտնել է իր կարծիքը, որ հարցին որևէ լուծում պետք է տրվի: «Բայց տպավորությունս այն է, որ նախարարն այս հարցում լավատես է: Այդ իսկ պատճառով էլ ոմանց խնդրել ենք համբերել, մինչև որ կլինի որևէ որոշում. մի մասը համաձայնել են, մի մասը մտմտում են՝ ինչ անել»,- ասաց Արամ Սիմոնյանը:
-Ամեն օր սոցվճարների պատճառով բուհի երիտասարդ դասախոսները հեռանում են դասախոսական աշխատանքից, ԵՊՀ-ում ի՞նչ պատկեր է, և Ձեզ դա չի մտահոգո՞ւմ:
-Դա մեզ տխրեցնում է: Ես այսօր ստորագրել եմ նման երեք դիմում, ընդհանուր դրանց թիվը 12-ն է: Եվ նրանք, հիմնականում այն երիտասարդներն են, որոնք, նախ լավ մասնագետներ են և երկրորդ՝ ընդգրկված են բիզնեսի ոլորտում: Դուք գիտեք, որ շատ մեծ ուշադրություն ենք դարձնում ԵՊՀ-բիզնես համագործակցությանը, դա կորպորատիվ համալսարանի գաղափարն է, որը շատ այժմեական է: Ես պետք է տխրությամբ նշեմ, որ ինչ-որ մի տեղ վտանգի տակ է դրվում այդ համագործակցությունը, տարիների քաղաքականությունը, որ որդեգրել ենք: Մասնավորապես, «Սինոպսիսի» հետ շատ հաջողված ծրագիր ունենք, այսօր «Սինոպսիսի» երիտասարդ մասնագետները, որ ընդգրկված են մեր դասավանդման գործընթացում, նրանցից մի քանիսի դիմումները ստորագրել եմ, մի քանիսի հետ պայմանավորվածություն կա, որ դիմումներ չներկայացնեն, մինչև որ հարցի որոշակի լուծում լինի: Ասեմ, որ վերջերս նախարարի մոտ խորհրդակցություն է եղել, ռեկտորների խորհրդով մենք հրավիրված էինք և մենք, այդ թվում ես, մեր կարծիքը ասել ենք, որպեսզի հարցին որոշակի լուծում տրվի:
-Եվ ո՞րն է Ձեր կարծիքը:
- Դժվարանում եմ ասել, բայց կարծում եմ, որ, համենայնդեպս, աշխատանքի երկու վայրերում այդ չպիտի լինի (սոցվճարը-Tert.am), երևի թե մեկ տեղում… Կամ, եթե անհրաժեշտություն ծագի, օրենսդրական փոփոխություն: Նախարարի հետ զրույցում մենք եկանք այն ընդհանուր կարծիքին, որ շտկել է պետք վիճակը, հակառակ դեպքում շատ կտուժենք. երիտասարդները, որոնց հետ շատ հույսեր ենք կապում, հեռանում են: Ըստ որում, տարբեր մասնագիտությունների գծով են: Օրինակ՝ այսօր դիմում տվածներից մեկը հոգեբան էր, մյուսը՝ ֆիզիկոս, սոցիոլոգ: Ես գտնում եմ, որ պետք է սրա առաջ առնել: Իհարկե, նրանց մի մասը բոլորովին ցանկություն չունեն հեռանալու համալսարանից և ասել են նույնիսկ, որ մենք էլի կգանք դասավանդելու, նույնիսկ առանց աշխատավարձի, բայց դա հնարավոր չէ, որովհետև ես նրանց պետք է ձևակերպեմ, այլապես ինչպե՞ս կարող են մտնել լսարան: Կարծում եմ, որ Սոցապ նախարարությունը, կամ նույնիսկ՝ կառավարությունը, պետք է որոշակի քայլեր ձեռնարկեն: Բայց տպավորությունս այն է, որ նախարարն այս հարցում լավատես է: Այդ իսկ պատճառով էլ ոմանց խնդրել ենք համբերել, մինչև որ կլինի որևէ որոշում. մի մասը համաձայնել են, մի մասը մտմտում են՝ ինչ անել:
-Այս տարի ընդունելությանը որոշ ֆակուլտետներում մեծ մրցակցություն է եղել, բայց ճշգրիտ գիտությունների և որոշ այլ բաժիններում տեղերը, որքան ինձ է հայտնի, չեն լրացվել: Ասեմ, որ հուլիսը բոլոր կատեգորիայի աշխատողների համար սկսվեց բարձրացված աշխատավարձերով, բացի գիտնականներից, և արդյո՞ք սա չէ պատճառը, որ մարդիկ Հայաստանում այլևս չեն ուզում զբաղվել գիտությամբ:
-Կարծում եմ՝սա պետք է էտապային լինի, եթե պետությունը գտել է հնարավորություն՝ բարձրացնելու ինչ-որ կատեգորիաների աշխատավարձը, իսկ մերը չէ… Կուզենայինք , իհարկե... Ինչ վերաբերում է ակադեմիային, այստեղ կարևորը ակադեմիան չէ, թեև դա էլ կարևոր է: Բայց բնագիտությունը, ինժեներական կրթությունը անպայմանորեն պիտի զարգացող տնտեսության պայմաններում զարգանան: Եթե երկրի տնտեսությունը զարգացած չէ, ապա այդ կրթությունն էլ չի կարող զարգանալ: Օրինակ՝ այս տարի մենք որոշակի աշխուժություն ենք նկատում ռադիոֆիզիկայում, բայց ինչո՞ւ: Պատճառն այն է, որ Պաշտպանության նախարարությունը մեզ հետ կնքեց պայմանագիր և 15 հոգու պետպատվերով պարտավորվեց տեղավորել աշխատանքի: Եվ սա իսկույն բարերար ազդեցություն ունեցավ ռադիոֆիզիկայի վրա, բայց նույնը չեմ կարող ասել քիմիայի մասին: Գիտեք՝ Հայաստանը եղել է քիմիայի երկիր, այսօր քիմիական արդյունաբերությունը կանգնած է: Եվ քիմիական ֆակուլտետում վիճակը շատ տխուր է, մարդիկ գնում են դեղագործական, որովհետև դեղաբանությունը էլի ապահովում է աշխատանքով: Նույնպիսի պատկեր է ֆիզիկայի, մեխանիկայի, կենսաբանության տարբեր ճյուղերում, «Հոգեբանություն» առարկայում, որը միշտ եղել է փնտրված մասնագիտություն և միշտ եղել է մրցույթ: Այս տարի հոգեբանները տեղերից 25 տոկոսով պակաս են ընդունվել: Ինչո՞ւ, ըստ իս՝ պատճառը խիստ սուբյեկտիվ է, «Կենսաբանություն» առարկան այս տարվա ընդունելության քննություններում. ըստ դիմորդների և ծնողների՝ բավականին բարդ էր: Մեզ անհանգստացնում է, օրինակ, միջուկային ֆիզիկայի ընդունելությունն այս տարվա, հումանիտար ոլորտը, նաև մտահոգ եմ մի շարք եվրոպական լեզուների գծով մեր ընդունելությամբ:
-Այս տարի էականորեն նվազել են նաև ԵՊՀ ընդունված դիմորդների թիվը, սա չեք պայմանավորո՞ւմ նրանով, որ անցած տարի բուհը բարձրացրեց ուսման վճարները. հիմա արդեն անցել է մեկ տարի և արդյունքները երևում են:
-Այս տարի մեր ուսանողների թիվը՝ բակալավրիատ, ցերեկային բաժին, մոտ 500-ով պակաս է, քան նախորդ տարի:
-Այսինքն՝ Դուք այս միտումը պայմանավորում եք ոչ թե նրանով, որ վարձավճարներն են ավելացել…
-Չէ, միայն վարձավճարը չէ, այս գործոնը շատ քիչ է, մանավանդ,որ մեր բուհերի մեջ կան բուհեր, որտեղ վարձավճարը շատ ավելի բարձր է: Խնդիրն այն է, որ դպրոցն այս տարի ավելի քիչ թվով դիմորդներ են ավարտել:
-Այսինքն՝ արտագաղթ…
-Պատճառները տարբեր են, այդ թվում նաև՝ արտագաղթը, գուցե ծնելիությունը: Հաշվի առեք, որ այս տարի և անցած տարի և նաև՝ հաջորդ տարի բուհ են ընդունվում 90-ականների սերունդը, որի թվաքանակը, հասկանալի պատճառներով, ավելի քիչ է: Պակասել է և ՛ դիմորդների, և՛ ընդունվածների թիվը: Սովորաբար էսպես է, Երևանի պետական համալսարան դիմում է Հանրապետության դիմորդների մեկ երրորդը, դա հաստատուն թիվ է, «պլյուս-մինուս» մի քանի հազար: Ամենաշատ թվաքանակի առումով ամենամեծ ընդունելությունը եղել է 2012-2013 թթ.։ Այստեղ նաև դեր է խաղում այն հանգամանքը, որ իրավական ընդհանուր դաշտի խնդիր կա բարձրագույն կրթության համակարգում, քանի որ միջպետական համաձայնագրով մյուս բուհերը կարողանում են տարվա ընթացքում ընդունելություն անել: Օրինակ՝ ամերիկյան, ֆրանսիական համալսարանները, Սլավոնականն իր նախապատրաստականի միջոցով, որից զրկված են մյուս բուհերը: Եվ, բնականաբար, ինչ-որ կոնտինգենտ գնում է այնտեղ, և դա միայն որակի հետ չի կապված:
-Մրցակցություն…
-Մրցակցությունը պետք է լինի հավասար իրավական դաշտում, հակառակ դեպքում դա մրցակցություն չէ: Մենք ռեկտորներով այդ հարցը բարձրացրել ենք և այդ թվում նաև՝ վերջերս նախարարի մոտ: Այս իրավական դաշտում շտկումներ պետք է արվեն:
-Որ նրանք տարվա ընթացքում չկարողանա՞ն ընդունելություն կազմակերպել, թե՞ հայաստանյան բուհերին տրվի այդ հնարավորությունը:
- Պիտի բոլորին հավասար հնարավորություններ տրվեն. կամ բոլորը պիտի այդ իրավունքն ունենան, կամ՝ ոչ մեկը, որովհետև հակառակ դեպքում չի հասկացվում, թե ինչու մի բուհի կարելի է տալ նման արտոնություն, մյուսին՝ ոչ: Ինչո՞ւ մի բուհը կարող է քսերոքսով ավարտական փաստաթուղթ ներկայացնել և ընդունվել, իսկ Երևանի պետական համալսարան պարտադիր պետք է ներկայացվի բնօրինակը: Կան նման բաներ, որոնք, առաջին հայացքից թվում է, թե մանր բաներ են, բայց մանր չեն: Դա ազդում է մրցակցության վրա: Իհարկե, ԵՊՀ-ն երբեք չի վախեցել մրցակցությունից, մենք գտնում ենք, որ ուժեղ ենք, բայց մրցակցությունը պետք է լինի միատեսակ իրավական դաշտում: Ինչ վերաբերում է ընդունելության պակասին, մենք հույս ունենք, որ 2019 թվականից այն կավելանա, քանի որ կարծում եմ, որ ժողովրդագրական որոշակի դրական միտումներ կլինեն այդ ժամանակվանից սկսած: Մանավանդ, որ այդ 12-ամյա միջնակարգ ուսուցմանն անցնելու հետ կապված բոլոր դժվարություններն արդեն հաղթահարված կլինեն: Մասնավորապես, այն դասարանները, որ այսօր կիսատ են, ուսումն ավարտում են 18 թվականին, դրանից հետո մենք ունենալու ենք ավագ դպրոցում սովորող լիարժեք թվաքանակ: Երկրորդը, որ կուզենայի ասել՝ թվաքանակի դժվարությունների հետ կապված, մագիստրատուրայի նկատմամբ որոշակի հետաքրքրության մարումն է: Չասեմ, թե հետաքրքրությունը մարել է, ուղղակի երիտասարդների մի զգալի մասը նախընտրում է գնալ, աշխատել կամ անցնել մագիստրատուրայի հեռակա ուսուցման, կամ` սկզբից մեկ-երկու տարի աշխատել, հետո նոր մտածել մագիստրատուրայում ուսումը շարունակելու մասին: Այս իսկ պատճառով, մագիստրատուրայում էլ դիմորդների որոշակի պակաս զգացվում է: Գործընթացը դեռ չի ավարտվել, ի մի ենք բերում, բայց կարծում եմ՝ միայն մեզ մոտ չէ: Երրորդը հեռակա ուսուցման մեջ ընդգրկված ուսանողների թվաքանակի պակասը կլինի, որն էլ բացատրելի է: Ինչ վերաբերում է վարձավճարին, կարծում եմ, որ առաջիկայում վարձավճարներ չեն բարձրացվի բուհերի կողմից, մենք գոնե նման մտադրություն չունենք։ Իսկ ինչ վերաբերում է այդ բարձրացումից ստացած օգուտներին, հիմնական մասը գնացել է աշխատավարձերին, մի մասն էլ գուցե գազի գնի թանկացման պատճառով շենքի պահպանման ծախսերին:
-Այնուամենայնիվ որակի մասին խոսենք, քանի որ հիշում եմ՝ ԳԹԿ ղեկավարը խոսեց այն մասին, որ մեր բուհերը պետք է մտածեն այն մասին, թե ինչու են մեր դիմորդները գնում ոչ թե հայաստանյան, այլ օտար համալսարաններ՝ ամերիկյան, ֆրանսիական և այլն:
-Ես չէի ասի, թե դա ակնհայտ է, որ այդ մրցակցության մեջ մենք պարտվում ենք, իրենց որակը ավելի լավն է և այլն: Ես կարող եմ ասել, որ մեր բուհում դասավանդող դասախոսների զգալի մասը, որ գնում և դասավանդում է օրինակ՝ամերիկյան համալսարանում, մեր դասախոսներ են …և որակի հարցում մենք պրոբլեմ առայժմ չունենք: Մեր պրոբլեմը կապված է ուրիշ բանի հետ: Ինչ վերաբերում է նրան, որ այնտեղ շատ ավելի բարձր է որակը, ես համամիտ չեմ: Կան մասնագիտություններ, որտեղ նրանց մոտ որակն ավելի լավ է, կան մասնագիտություններ, որոնց որակը մեզ մոտ ավելի լավ է: Մենք, համենայնդեպս, դափնիների վրա երբեք չենք քնել, և լավ հասկանալով մեր ուժեղ և թույլ կողմերը, փորձում ենք ուժեղացնել մեր թույլ կողմերը և էլ ավելի ուժեղացնել մեր ուժեղ կողմերը: Եվ վերջին երկու տարվա ընթացքում ԵՊՀ-ն գտնվում է եվրոպական ամենատարբեր կրթական կառույցների սևեռուն ուշադրության կենտրոնում. դա և՛ մեր հավատարմագրման, և՛ մեր ինքնավերլուծության զեկույցի հետ է կապված: Կարող եմ ցույց «Ադենայի» զեկույցը ԵՊՀ-ի մասին, նույնիսկ համարում են,որ ուկրաինական, բելառուսական , մոլդովական համալսարանների համեմատ ԵՊՀ-ն ունի շատ առավելություններ և բարեմասնություններ՝ կրթության որակի իմաստով: Մեզ, ուղղակի նրանց հետ համեմատած պակասում են ֆինանսական միջոցները: Բայց, այնուամենայնիվ, չեմ կարող ասել, որ ԵՊՀ-ն որակի իմաստով նահանջ է ապրել, հակառակը՝ տարածաշրջանային առումով մենք առաջին երեք բուհերի թվում ենք վերջին 4-5 տարիների ընթացքում, և մեր դիրքը շատ ավելի լավացել է որոշակի մասնագիտությունների գծով:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
«Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
«Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
«ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
- 12:29 • 21.11.24 Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
- 12:12 • 21.11.24 Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
- 11:05 • 21.11.24 Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
- 21:03 • 20.11.24 Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
- 20:33 • 19.11.24 Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
- 18:50 • 19.11.24 ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
- 15:03 • 19.11.24 Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
- 14:07 • 19.11.24 «Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
- 12:49 • 19.11.24 Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
- 15:40 • 18.11.24 «Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
- 12:44 • 18.11.24 Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
- 12:27 • 18.11.24 Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
- 12:18 • 18.11.24 Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
- 12:05 • 18.11.24 Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
- 11:55 • 18.11.24 Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
- 11:54 • 18.11.24 Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
- 17:39 • 15.11.24 Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
- 16:18 • 15.11.24 Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
- 13:21 • 15.11.24 Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
- 12:46 • 15.11.24 Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
- 12:16 • 15.11.24 Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
- 12:05 • 15.11.24 Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
- 11:04 • 15.11.24 Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
- 15:48 • 14.11.24 Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
- 13:52 • 14.11.24 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
- 13:20 • 14.11.24 Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
- 12:34 • 14.11.24 Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
- 11:50 • 14.11.24 Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
- 11:21 • 14.11.24 Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
- 11:02 • 14.11.24 Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
- 20:37 • 13.11.24 Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
- 17:41 • 13.11.24 Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
- 16:26 • 13.11.24 Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
- 15:47 • 13.11.24 Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
- 14:51 • 13.11.24 Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
- 14:11 • 13.11.24 Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
- 12:21 • 13.11.24 «ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
- 10:44 • 13.11.24 Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
- 17:43 • 12.11.24 Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
- 15:23 • 12.11.24 Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Տնտեսություն 17:52 • 21/11 Փոքր ու միջին բիզնեսին խեղդելու են, կմնան միայն խոշոր ընկերությունները, որոնք ավելի կառավարելի են, հարկային բեռը 5 տոկոսից կդառնա 30. Թադևոս Ավետիսյան Տասնյակ հազարավոր մարդիկ դառնալու են գործազուրկ, կորցնելու են իրենց փոքրիկ բիզնեսը և փաստացի «հերոս հարկ վճարողից» դառնալու են անապահով մարդիկ և դիմելու են նպաստի:
-
Իրադարձային 10:00 • 22/11 ՌԴ-ն «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ զգուշացրել է ԱՄՆ-ին. Սպիտակ տունն իր հերթին նախազգուշացրել է Ուկրաինային Ռուսաստանը նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ Միջուկային ռիսկի նվազեցման կենտրոնի միջոցով այդ մասին ավտոմատ կերպով տեղեկացրել է ԱՄՆ-ին, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
Իրավունք 16:10 • 21/11 ՄՔԴ նախաքննական պալատը ձերբակալության օրդեր է արձակել Նեթանյահուի և Իսրայելի նախկին պաշտպանության նախարարի նկատմամբ Որոշումն ընդունվել է 2023-ի հոկտեմբերի 8-ից մինչև 2024-ի մայիսի 20-ն ընկած ժամանակահատվածում «մարդկության դեմ և ռազմական հանցագործություններ» կատարելու մեղադրանքների պատճառով։
-
Քաղաքականություն 09:03 • 22/11 Ադրբեջանում չեն էլ թաքցնում, որ իրենց հիմնական թիրախը շարունակում է մնալ ՀՀ 3-րդ նախագահը․ Տիգրան Աբրահամյան Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռություն է պահպանում Ադրբեջանի իրականացրած հանցագործությունների նկատմամբ, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար:
-
Քաղաքականություն 18:45 • 21/11 Թուրք-ադրբեջանական տարաձայնությունները՝ էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ Հարկ է նշել, որ ադրբեջանական գազը Թուրքիայի համար միշտ ավելի էժան է եղել, քան Ռուսաստանից և Իրանից արտահանվող գազը։ Թուրքիան փորձում է պահպանել մրցակցային գները՝ Եվրոպայում ավելի շատ գնորդներ ներգրավելու և ներքին ծախսերը նվազեցնելու համար:
-
Իրադարձային 09:53 • 22/11 Երևանում ոստիկանության կապիտանը «Honda» մոտոցիկլով բախվել է «GAZel»-ին. հետո մոտոցիկլը բախվել է կայանված «Nissan»-ին և կողաշրջվել Մոտոցիկլավարը ՀՀ Ոստիկանության կրթահամալիրում սովորող-պարեկ էր, ոստիկանության կապիտան, և մինչև 2025 թվականի հունիսը զրկված է եղել վարորդական իրավունքից:
-
Ժամանց 10:52 • 22/11 Միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է Տիգրան Մեծի պատկերով հազվագյուտ հայկական մետաղադրամ Ամերիկահայ միլիոնատեր, Reddit ընկերության համահիմադիր Ալեքսիս Օհանյանը սոցցանցերում իր հետևորդների համար պատմական ակնարկ է հրապարակել՝ ցույց տալով մ.թ.ա. 95թ. հատված հազվագյուտ հայկական մետաղադրամ՝ հայոց արքա Տիգրան Մեծի պատկերով:
-
Քաղաքականություն 14:06 • 21/11 Բելգիացի քաղաքական գործիչներն Ադրբեջանից պահանջել են ազատել Բաքվում պահվող հայերին և դուրս գալ ՀՀ տարածքներից Բելգիացի քաղաքական գործիչները նախ շեշտում են, որ իբրև COP 29-ը ընդունող երկիր՝ Ադրբեջանը պարտավոր է շոշափելի հավատարմություն ցուցաբերել մարդու իրավունքների, մարդու արժանապատվության և արդարության հիմնարար սկզբունքներին։
-
Տնտեսություն 17:52 • 21/11 Փոքր ու միջին բիզնեսին խեղդելու են, կմնան միայն խոշոր ընկերությունները, որոնք ավելի կառավարելի են, հարկային բեռը 5 տոկոսից կդառնա 30. Թադևոս Ավետիսյան Տասնյակ հազարավոր մարդիկ դառնալու են գործազուրկ, կորցնելու են իրենց փոքրիկ բիզնեսը և փաստացի «հերոս հարկ վճարողից» դառնալու են անապահով մարդիկ և դիմելու են նպաստի:
-
Իրադարձային 11:13 • 21/11 Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող կորցնել տասնյակ հազարավոր մարդկանց՝ Ղրիմը վերադարձնելու համար։ Նա խոստովանել է, որ թերակղզին կարող է վերադարձվել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
-
Իրադարձային 11:06 • 21/11 ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Բաքվում ԱՄՆ դեսպանի՝ սահմանային ջրային ռեսուրսների կառավարման վերաբերյալ հայտարարությունը Անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև պաշտոնական համագործակցություն չկա այս մասին Սպուտնիկ գործակալության հայկական ծառայության հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԳՆից ՝ մե
-
Իրավունք 16:10 • 21/11 ՄՔԴ նախաքննական պալատը ձերբակալության օրդեր է արձակել Նեթանյահուի և Իսրայելի նախկին պաշտպանության նախարարի նկատմամբ Որոշումն ընդունվել է 2023-ի հոկտեմբերի 8-ից մինչև 2024-ի մայիսի 20-ն ընկած ժամանակահատվածում «մարդկության դեմ և ռազմական հանցագործություններ» կատարելու մեղադրանքների պատճառով։
-
Իրավունք 14:14 • 15/11 Դատարանը որոշեց Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին և Ռոբերտ Քոչարյանին բերման ենթարկել՝ մյուս նիստին նրանց մասնակցությունն ապահովելու նպատակով Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը բեկանել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործը կարճելու որոշումը, գործը կրկին քննվում է Հակակոռուպցիոն դատարանում։
-
Քաղաքականություն 17:31 • 18/11 Իշխանության վարկանիշը հասել է պատմական նվազագույնի, ուստի փնջով պաշտոնանկությունների անհրաժեշտություն էր առաջացել. քաղաքական մեկնաբան Նախևառաջ, Նիկոլ Փաշինյանը փորձում է փոխել իր և իր թիմի նկարագիրը: «Այդ մասին վկայում են մի շարք գործընթացներ, ինչը, բնականաբար, ենթադրում է նաև կադրային որոշակի փոփոխություններ։
-
Իրադարձային 15:42 • 19/11 Մխիթար Հայրապետյանը, Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ Քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին. Լենա Նազարյանն ընտրվել է խորհրդի նախագահ Իսկ նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց էր՝ Խորհրդի նոր նախագահի ընտրություն:
-
Ժամանց 12:15 • 18/11 Անջելինա Ջոլին կարմիր գորգին է հայտնվել 16-ամյա որդու հետ (լուսանկարներ) Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին տևական դադարից հետո առաջին անգամ կարմիր գորգի վրա է դուրս եկել որդու՝ Նոքսի հետ, որին նա լույս աշխարհ է բերել նախկին ամուսնուց՝ կինոաստղ Բրեդ Փիթից։ Լուսանկարները հրապարակվել են Daily Mail պարբերականում։
-
Իրադարձային 13:54 • 16/11 Օրեր առաջ ՊՆ-ում տեղի ունեցած միջադեպը տարբերվում էր նախորդ բոլոր դեպքերից. Աբրահամյան Դժվար է մտաբերել, թե այս ողբերգությունից առաջ, արդյո՞ք ՌՈ-ում երբևէ նման դեպքը տեղի է ունեցել, թե՞ ոչ: Ես ինքս չեմ մտաբերում: Եթե նման բան նույնիսկ արձանագրվել է, ապա անհիշելի ժամանակներում:
Տնտեսություն
-
09:22 • 22.11.24 Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 99,000 դոլարը
Մշակույթ
-
23:20 • 20.11.24 Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ
-
16:19 • 19.11.24 Ադրբեջանը յուրացնnւմ է Նոյի դամբարանը. «Գեղարդ» հիմնադրամ
Սպորտ
-
10:57 • 22.11.24 Շախմատի Մ12 ԱԱ. Հայաստանի մասնակիցների արդյունքները
Իրադարձային
-
11:43 • 22.11.24 Երևանում «Kia»-ն բախվել է գազատար խողովակներին, ապա պատին
Մամուլի տեսություն
-
08:13 • 22.11.24 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
-
08:09 • 22.11.24 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»