Եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմ հրահրելու սցենար մշակվում է, ապա՝ Թուրքիայի կողմից. Ա. Գեղամյան
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Կարնեգի հիմնադրամի Կովկասի անվտանգության հարցերով առաջատար մասնագետ Թոմաս դե Վաալի պնդմանը, թե մեր տարածաշրջանում մշակվում և հրահրվում է պատերազմի սցենար, ինչպես նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, որ պատերազմ չի լինի, ասաց, որ եթե անգամ մեր տարածաշրջանում պատերազմ հրահրելու սցենար մշակվում է, ապա, անտարակույս, դա արվում է Թուրքիայի կողմից, քանի որ վերջինիս խիստ անհրաժեշտ է ապակայունացնել իրավիճակը Հարավային կովկասում՝ դրանով իսկ միջազգային կառույցների ուշադրությունը շեղելով «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ)ահաբեկչական կազմակերպության ահագնացող գործողություներից, որոնք ծավալվում են Թուրքիայի Սիրիայի և Իրաքի ողջ սահմանով մեկ։
-Պարո՛ն Գեղամյան, ամերիկյան Կարնեգի հիմնադրամի Կովկասի անվտանգության հարցերով առաջատար գիտաշխատող Թոմաս դե Վաալը անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին՝ հայտարարելով, որ Հայաստանը և Ադրբեջանը պատերազմի եզրագծին են։ Մինչ այդ Նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ պատերազմ չի լինի, բայց խոստացավ, որ գալու է հատուցման օրը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունները և արդյո՞ք նախագահի հայտարարությունն ուղղված էր պատերազմ հրահրող այն կողմին, որին ձեռնտու է տարածաշրջանի ապակայունացումը։
- Թոմաս դե Վաալը նման եզրակացություն անելու համար, հավանաբար, ունի որոշակի հիմքեր: Նա 88-թ-ին սովորել է Օքսֆորդում և հետագայում շատ հետաքրքիր աշխատություն է գրել, քիչ թե շատ օբյեկտիվին մոտեցող, որը կոչվում է Black Garden: Armenia and Azerbaijan Through Peace and War (Սև այգի. Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության և պատերազմի միջով)։ Նա բնականաբար ավելի շատ շփվում է արևմտյան փորձագիտական շրջանակների հետ և հանդիսանալով Կարնեգի հիմնադրամի Կովկասի անվտանգության հարցերով առաջատար գիտաշխատող՝ թերևս իր շփումների արդյունքում ստացած տեղեկատվությամբ եկել է նման եզրակացության։ Սա գալիս է ասելու, որ իրոք նման սցենարներ միգուցեև մշակվում են, իսկ Սերժ Ազատի Սարգսյանի եզրակացությունը, ըստ որի պատերազմը բացառվում է հակամարտության գոտում, հիմնված է շատ ավելի հավաստի տեղեկատվության վրա։ Չմոռանանք, որ անցած երեքուկես ամիսների ընթացքում խնդրո առարկայի վերաբերյալ մանրակրկիտ բանակցություններ է վարվել նախ Սոչիում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ, դրանից հետո Ուելսի Նյու Պորտում՝ Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերիի և Ալիևի, և վերջերս էլ՝ շուրջ մեկ ամիս առաջ Փարիզում՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ։ Այլ կերպ ասած տեղի են ունեցել շահագրգիռ քննարկումներ Մինսկի խմբի համանախագահ երկրների լիդերների և ՀՀ-ի և Ադրբեջանի նախագահների միջև։ Ընդ որում, Փարիզի հանդիպումից հետո, եթե հիշում եք, մեր երկրի Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ այնուամենայնիվ, այս հանդիպումների արդյունքում կային դրական երանգներ, ուստիև այդ ամենը հաշվի առնելով ՀՀ նախագահը հայտարարել էր (ուշագրավ է, որ ԼՂՀ տարածքում մասշտաբային զորավարժությունների ընթացքում), որ պատերազմի վտանգ չկա։ Կարծում եմ, որ Սերժ Սարգսյանի այդ հայտարարության հիմնավորումներից մեկը կարող է լիներ այն իրողությունը, որ երբ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների մակարդակով ձեռք են բերվում որոշակի պայմանավորվածություններ, ապա պատերազմի սանձազերծումն Ադրբեջանի կողմից ոչ այլ ինչ է, քան յուրովի արհամարհական դրսևորում ՌԴ նախագահի, ԱՄՆ պետքարտուղարի, ինչպես նաև Ֆրանսիայի նախագահի նկատմամբ։ Ուրիշ բան, որ մեր երկրի Գերագույն գլխավոր հրամանատարի սառնասիրտ և հաշվարկված պատասխանը ամբողջովին խառնեց ադրբեջանա–թուրքական ռազմավարների կողմից մշակված սցենարը՝ ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում։ Ակնհայտ է՝ Ադրբեջանը շատ կուզենար, որ ՀՀ-ի հանդիպակաց քայլերը լինեին այնպիսին, որ չեզոքացվեր այն խիստ բացասական արձագանքը, որին արժանացավ ադրբեջանական կողմը՝ օդային ծովահենություն կատարելով, այն է՝ կործանելով ԼՂՀ բանակի «ՄԻ–24» ուղղաթիռը, որը չէր հատել ադրբեջանա–ղարաբաղյան հակամարտության բաժանարար գոտին։ Այս ամենի արդյունքում, երբ ադրբեջանական կողմը գնացել էր նման հանդուգն սադրանքի, գալիս է ապացուցելու, որ իրենց կողմից կանխավ ծրագրված սցենարը տապալվեց, ինչի արդյունքում նրանք հայտնվեցին անբարենպաստ վիճակում, իսկ ժամանակային առումով՝ ցայտնոտի մեջ։ Ինքնին հասկանալի է, որ ադրբեջանական կողմը գիտակցում է, որ այլևս չի կարող խուսանավել այն պայմանավորվածությունների կատարումից, որոնք ձեռք էին բերվել վերջին երեքուկես ամիսների ընթացքում Մինսկի խմբի համանախագահ երկրների լիդերների հետ ունեցած հանդիպումներում։
Բացի այդ Սերժ Սարգսյանը, լինելով ՀՀ ԶՈՒ Գերագույն գլխավոր հրամանատար, քաջատեղյակ է, թե ռազմական ինչ պոտենցիալ և մարտական ինչ ոգի է ներհատուկ Լեռնային Ղարաբաղի բանակում և ՀՀ-ի Զինված ուժերում, և ինչ իրավիճակ է ադրբեջանական բանակում։ Պատերազմ տեսած մարդը, ավելին՝ պատերազմում հաղթանակած հրամանատարը, Արցախի հերոսը, նման լրջագույն հարցում պարապ բաներ չի ասում, ավելին՝ նա իր գործընկերներին՝ Ֆրանսիայի, ՌԴ-ի և ԱՄՆ լիդերներին այդ հայտարարությամբ, ասես թե, վերահաստատում է ՀՀ դիրքորոշումը՝ հավատարիմ մնալ այն պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել Սոչիում, Նյու Պորտում և Փարիզում։
-Երբ ասացիք, որ նախագահը վերոհիշյալ հանդիպումներից հետո եզրակացրել է, որ կողմերը հարցի լուծումը պետք է տեսնեն բացառապես խաղաղ ճանապարհով, այդ դեպքում ինչո՞ւ Ադրբեջանը բոլորովին այլ եզրակացության հանգեց, կարծում եք առանց երաշխիքի իրեն թույլ կտա՞ր գնալ նման սադրանքի։
- Իհարկե, հարցը տրամաբանական է և ահա այստեղ է թաղված շան գլուխը։ Դա կնշանակի գոնե Թուրքիայի կողմից Ադրբեջանը որոշակի երաշխիքներ է ստացել, իսկ այդ երաշխիքները դուրս են բուն հարավկովկասյան տարածաշրջանից։ Դա, ըստ իս, պայմանավորված է նրանով, որ այսօր ԱՄՆ-ը, միջազգային հեղինակավոր կազմակերպությունները, կարծես, թե փոխում են իրենց մարտավարությունը՝ կապված «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ մղվող պայքարում։ Վերլուծելով հակաահաբեկչական դաշինք կազմած երկրների պաշտոնյանների վերջին հայտարարությունները, արդեն իսկ հակվում ես այն եզրակացության, որ նրանք ոչ միայն օդուժի միջոցով են ճնշելու տեռորիստական այդ բանակը, այլև հակված են ցամաքային գործողություններ իրականացնել։
Իսկ դա արդյունավետ կազմակերպելու համար անհրաժեշտություն կլինի օգտագործել Թուրքիայի և Սիրայի ու Իրաքի միջև եղած սահմանային գոտին։ Դա պայմանավորած է նրանով, որ ահաբեկչական այդ բանակի ուղեղային կենտրոններից մեկը տեղակայված է Սիրիայի տարածքում։ Իսկ թուրքերը խիստ ձեռնպահ են մնում իրենց երկրի՝ Սիրիային ու Իրաքին սահմանամերձ տարածքը տրամադրել հակաահաբեկչական դաշինքի զինուժին, քանի որ բացահայտվել է այն փաստը, որ թուրքական կողմն ունի գաղտնի պայմանավորվածություն ահաբեկիչների պարագլուխների հետ։ Ի դեպ, պարագլուխներից մեկը, որը ռմբակոծությունից կորցրել է ոտքը՝ բուժվում է Թուրքիայի մասնավոր կլինիկաներից մեկում։ Այդ պարագայում, թուրք ռազմավարները եկել են այն եզրակացության, որ անհրաժեշտ է լարվածության նոր կենտրոն ստեղծել, ըստ որում՝ անմիջականորեն մեր տարածաշրջանում, ինչը միջազգային կառույցների և երկրների ուշադրությունը մասամբ կշեղի՝ նոր լարվածությունը լիցքաթափելու համար։ Այդ պարագայում, թուրքերի կարծիքով, թուրք-սիրիական սահմանում տեղակայված «ԻԼԻՊ»-ի բանակի դեմ ցամաքային ուժերի օգտագործումը կարող է կորցնել իր արդիականությունը և մղվի երկրորդ պլան։ Որովհետև համաշխարհային քաղաքականության ուժի կենտրոնները լավ են հասկանում, որ եթե թուրք-սիրիական-իրաքյան սահմանում ունենալով նման պայթունավտանգ իրավիճակ, ստեղծվի նոր ոչ պակաս վտանգավոր իրավիճակ Հարավային Կովկասում, այն է՝ Ռուսաստանի հարավում և Իրանի հյուսիսում, ապա դեպքերի զարգացումը կարող է դուրս գալ հսկողությունից։ Ահա հենց սրանում է, կարծես թե, Թուրքիայի ռազմավարների հաշվարկը, և ես ներքուստ համոզված եմ, որ ՀՀ Նախագահը շատ ճիշտ և ժամանակին հանդես է եկել հայտարարությամբ։ Եթե դրան զուգորդում ենք նոյեմբերի 12-ի օդային ծովահենությունից անմիջապես հետո ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, գեներալ Նիկոլայ Բորդյուժայի կոշտ հայտարարությունը, որում հստակ նշված էր, որ Ադրբեջանի կողմից սանձազերծած գործողությունը հղի է պատերազմական գործողությունների վերսկսման վտանգով։ Բորդյուժայի հայտարարությանն անմիջապես հետևեց պաշտոնական Բաքվի արձագանքը, որը հնչեցվեց ՌԴ-ում Ադրբեջանի Արտակարգ և լիազոր դեսպան, Ադրբեջանում հայտնի կոմպոզիտոր, երգիչ Փոլադ Բյուլբյուլօղլին։
-Պարո՛ն Գեղամյան, իսկ ինչպե՞ս կմեկնաբանեք ադրբեջանական կայքերում տեղ գտած այն հայտարարությունը, որ ներկայումս բանակցություններ են գնում ռուսական արտադրության «Панцирь-с1» հրթիռահրետանային համակարգերի գնման շուրջ։ Բորդյուժայի նման կոշտ հայտարարությանը հաջորդած նման տեղեկատվությունը դուք պատահականությո՞ւն եք համարում։
- Այսօր աշխարհում ի՞նչն է շատ՝ զենքի վաճառքը, ընդ որում ոչ միայն Ռուսաստանի կողմից, այլ նաև Միացյալ Նահանգների, ՆԱՏՕ-ի անդամ երկրների, Իսրայելի կողմից։ Չմոռանանք, որ երեք տարի առաջ 1,5 մլրդ դոլարի զենք-զինամթերք, ռազմական տեխնոլոգիաներ էր գնել Ադրբեջանը Իսրայելից։ Յուրաքանչյուր զենքի թույլ կողմը, այսինքն՝ զենքի խոցելիությունը, բոլորից լավ գիտի այդ զենքն արտադրողը։ Չմոռանանք ասել, որ Ադրբեջանի ռազմական ծախսերը 2014թ-ին լինելու է շուրջ 3 մլրդ 800 մլն դոլար։ Ընդունենք, որ այդ զենքը Ադրբեջանը Ռուսաստանից չգներ, այլ գներ, դիցուկ, Իսրայելից կամ էլ ՆԱՏՕ-ի անդամ որևէ երկրից։ Չէ՞ որ ցանկացած զենքի, որը գնված է ոչ Ռուսաստանից, «հակաթույնը» մենք չունենք, որովհետև մեր Զինված ուժերը, թե Ղարաբաղի պաշտպանության բանակը հագեցած են ռուսական արտադրության ամենաժամանակակից զենքով և զինամթերքով։ Այնպես որ, սա երկսայր սուր է և չշտապենք հետևություններ անել։ Պարզեցնեմ միտքս, եթե չեմ սխալվում, վերջերս միտումնավոր լրատվական արտահոսք գնաց ՌԴ-ի պաշտոնյաներից մեկի կողմից, առ այն, միգուցե, շատ ավելի լավ է, որ Ադրբեջանը զինվում է ռուսական զենքով, որովհետև Հայաստանը նույնպես այդ զենքով է զինված և որ նա գիտի դրանց խոցելիության տեղերը։ Չշտապենք այս հարցում չարդարացված տագնապել, առավել ևս, որ Նիկոլայ Բորդյուժան, ինչպես նաև ՌԴ Արտաքին գործերի նախարարությունը, ի դեմս նրա խոսնակ Լուկաշևիչի, հանդես եկավ հայտարարությամբ, որում նույնպես զսպվածության կոչեր էին։ Կրկնեմ, հատկապես Բորդյուժայի հայտարարությունը ադրբեջանական գործիչներին որոշակի մտորումների հիմք կհանդիսանա և կհուշի որոշակի եզրակացություններ անել։ Այս ֆոնին չմոռանանք նաև, որ վերջերս, համաձայն արտասահմանյան մամուլի տեղեկատվության, բավական անսպասելի եղել է շատ թեժ հեռախոսազրույց Թուրքիայի նախագահ Էրդողանի և ՌԴ նախագահ Պուտինի միջև։ Անսպասելի ասելով, փորձագետները ուշադրություն են դարձրել այն հանգամանքին, որ հեռախոսազրույցի ժամանակ Էրդողանը հանկարծ բարձրացրել է Ղրիմի թաթարների հարցը, այն էլ այն շեշտադրմամբ, որը նա իրեն երբեք ու երբեք թույլ չէր տվել անգամ Ղրիմի անկախության և հետագայում ՌԴ-ին միանալու հանրաքվեից հետո։ Եվ դա էլ այն պարագայում, երբ ՌԴ-ին միանալուց հետո Ղրիմի պառլամենտը որոշում էր ընդունել ճանաչել Ղրիմի թաթարների լեզուն ռուսերենի և ուկրաիներենի հետ մեկտեղ որպես պետական լեզու։ Ի դեպ, Ղրիմի թաթարներն ընդգրկված են Ղրիմի կառավարական բոլոր ատյաններում, ներկայացված են պառլամենտում, իրողություն, որը նախկինում երբեք չի եղել, երբ Ղրիմը Ուկրաինայի կազմում էր։ Այսինքն՝ սա էլ գալիս է հիմնավորելու իմ այն եզրակացությունը, որն արեցի հարցազրույցի մեկնարկին։ Այն, ինչի ականատեսն ենք մենք պայմանավորված նոյեմբերի 12-ին ադրբեջանական զինուժի կողմից իրականացված օդային ծովահենությամբ, ոչ այլ ինչ է, քան ադրբեջանա–թուրքական կողմից իրականացվող հեռահար սցենարի առաջին քայլը, որը հետապնդում է թերևս երկու հիմնարար նպատակ՝ ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում և ներքաշել Հայաստանի Հանրապետությունը պատերազմական գործողությունների մեջ, երկրորդ՝ դրանով իսկ վիժեցնել Հայաստանի Հանրապետության անդամակցությունը ԵՏՄ-ին։ Իսկ վերջնական նպատակը մեկն է՝ ՌԴ-ի համար մեր տարածաշրջանում Ուկրաինայից հետո բացել երկրորդ ճակատը։ Սա հավասարապես մարտահրավեր է՝ նետված ոչ միայն Հայստանին, այլ նաև մեր ռազմաքաղաքական դաշնակից Ռուսաստանին և ՀԱՊԿ անդամ երկրներին։
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
«Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
«Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
«ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
- 12:29 • 21.11.24 Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
- 12:12 • 21.11.24 Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
- 11:05 • 21.11.24 Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
- 21:03 • 20.11.24 Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
- 20:33 • 19.11.24 Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
- 18:50 • 19.11.24 ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
- 15:03 • 19.11.24 Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
- 14:07 • 19.11.24 «Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
- 12:49 • 19.11.24 Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
- 15:40 • 18.11.24 «Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
- 12:44 • 18.11.24 Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
- 12:27 • 18.11.24 Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
- 12:18 • 18.11.24 Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
- 12:05 • 18.11.24 Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
- 11:55 • 18.11.24 Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
- 11:54 • 18.11.24 Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
- 17:39 • 15.11.24 Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
- 16:18 • 15.11.24 Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
- 13:21 • 15.11.24 Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
- 12:46 • 15.11.24 Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
- 12:16 • 15.11.24 Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
- 12:05 • 15.11.24 Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
- 11:04 • 15.11.24 Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
- 15:48 • 14.11.24 Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
- 13:52 • 14.11.24 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
- 13:20 • 14.11.24 Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
- 12:34 • 14.11.24 Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
- 11:50 • 14.11.24 Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
- 11:21 • 14.11.24 Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
- 11:02 • 14.11.24 Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
- 20:37 • 13.11.24 Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
- 17:41 • 13.11.24 Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
- 16:26 • 13.11.24 Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
- 15:47 • 13.11.24 Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
- 14:51 • 13.11.24 Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
- 14:11 • 13.11.24 Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
- 12:21 • 13.11.24 «ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
- 10:44 • 13.11.24 Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
- 17:43 • 12.11.24 Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
- 15:23 • 12.11.24 Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 10:00 • 22/11 ՌԴ-ն «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ զգուշացրել է ԱՄՆ-ին. Սպիտակ տունն իր հերթին նախազգուշացրել է Ուկրաինային Ռուսաստանը նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ Միջուկային ռիսկի նվազեցման կենտրոնի միջոցով այդ մասին ավտոմատ կերպով տեղեկացրել է ԱՄՆ-ին, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
Տնտեսություն 17:52 • 21/11 Փոքր ու միջին բիզնեսին խեղդելու են, կմնան միայն խոշոր ընկերությունները, որոնք ավելի կառավարելի են, հարկային բեռը 5 տոկոսից կդառնա 30. Թադևոս Ավետիսյան Տասնյակ հազարավոր մարդիկ դառնալու են գործազուրկ, կորցնելու են իրենց փոքրիկ բիզնեսը և փաստացի «հերոս հարկ վճարողից» դառնալու են անապահով մարդիկ և դիմելու են նպաստի:
-
Քաղաքականություն 09:03 • 22/11 Ադրբեջանում չեն էլ թաքցնում, որ իրենց հիմնական թիրախը շարունակում է մնալ ՀՀ 3-րդ նախագահը․ Տիգրան Աբրահամյան Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռություն է պահպանում Ադրբեջանի իրականացրած հանցագործությունների նկատմամբ, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար:
-
Ժամանց 10:52 • 22/11 Միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է Տիգրան Մեծի պատկերով հազվագյուտ հայկական մետաղադրամ Ամերիկահայ միլիոնատեր, Reddit ընկերության համահիմադիր Ալեքսիս Օհանյանը սոցցանցերում իր հետևորդների համար պատմական ակնարկ է հրապարակել՝ ցույց տալով մ.թ.ա. 95թ. հատված հազվագյուտ հայկական մետաղադրամ՝ հայոց արքա Տիգրան Մեծի պատկերով:
-
Տնտեսություն 11:13 • 22/11 Մենք ապրում ենք աշխարհի ամենամեծ երկրում, բայց մենք քիչ ենք. ներգաղթյալները ՌԴ-ի համար անհրաժեշտություն են. Պեսկով «Որպեսզի մենք դինամիկ զարգանանք և իրականացնենք զարգացման բոլոր ծրագրերը, իհարկե, մեզ պետք են աշխատողներ։ Մենք միայն ողջունում ենք նրանց գալը», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
-
Քաղաքականություն 18:45 • 21/11 Թուրք-ադրբեջանական տարաձայնությունները՝ էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ Հարկ է նշել, որ ադրբեջանական գազը Թուրքիայի համար միշտ ավելի էժան է եղել, քան Ռուսաստանից և Իրանից արտահանվող գազը։ Թուրքիան փորձում է պահպանել մրցակցային գները՝ Եվրոպայում ավելի շատ գնորդներ ներգրավելու և ներքին ծախսերը նվազեցնելու համար:
-
Իրադարձային 09:53 • 22/11 Երևանում ոստիկանության կապիտանը «Honda» մոտոցիկլով բախվել է «GAZel»-ին. հետո մոտոցիկլը բախվել է կայանված «Nissan»-ին և կողաշրջվել Մոտոցիկլավարը ՀՀ Ոստիկանության կրթահամալիրում սովորող-պարեկ էր, ոստիկանության կապիտան, և մինչև 2025 թվականի հունիսը զրկված է եղել վարորդական իրավունքից:
-
Տնտեսություն 17:52 • 21/11 Փոքր ու միջին բիզնեսին խեղդելու են, կմնան միայն խոշոր ընկերությունները, որոնք ավելի կառավարելի են, հարկային բեռը 5 տոկոսից կդառնա 30. Թադևոս Ավետիսյան Տասնյակ հազարավոր մարդիկ դառնալու են գործազուրկ, կորցնելու են իրենց փոքրիկ բիզնեսը և փաստացի «հերոս հարկ վճարողից» դառնալու են անապահով մարդիկ և դիմելու են նպաստի:
-
Իրադարձային 11:13 • 21/11 Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող կորցնել տասնյակ հազարավոր մարդկանց՝ Ղրիմը վերադարձնելու համար։ Նա խոստովանել է, որ թերակղզին կարող է վերադարձվել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
-
Իրադարձային 11:06 • 21/11 ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Բաքվում ԱՄՆ դեսպանի՝ սահմանային ջրային ռեսուրսների կառավարման վերաբերյալ հայտարարությունը Անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև պաշտոնական համագործակցություն չկա այս մասին Սպուտնիկ գործակալության հայկական ծառայության հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԳՆից ՝ մե
-
Իրավունք 16:10 • 21/11 ՄՔԴ նախաքննական պալատը ձերբակալության օրդեր է արձակել Նեթանյահուի և Իսրայելի նախկին պաշտպանության նախարարի նկատմամբ Որոշումն ընդունվել է 2023-ի հոկտեմբերի 8-ից մինչև 2024-ի մայիսի 20-ն ընկած ժամանակահատվածում «մարդկության դեմ և ռազմական հանցագործություններ» կատարելու մեղադրանքների պատճառով։
-
Քաղաքականություն 18:45 • 21/11 Թուրք-ադրբեջանական տարաձայնությունները՝ էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ Հարկ է նշել, որ ադրբեջանական գազը Թուրքիայի համար միշտ ավելի էժան է եղել, քան Ռուսաստանից և Իրանից արտահանվող գազը։ Թուրքիան փորձում է պահպանել մրցակցային գները՝ Եվրոպայում ավելի շատ գնորդներ ներգրավելու և ներքին ծախսերը նվազեցնելու համար:
-
Քաղաքականություն 17:31 • 18/11 Իշխանության վարկանիշը հասել է պատմական նվազագույնի, ուստի փնջով պաշտոնանկությունների անհրաժեշտություն էր առաջացել. քաղաքական մեկնաբան Նախևառաջ, Նիկոլ Փաշինյանը փորձում է փոխել իր և իր թիմի նկարագիրը: «Այդ մասին վկայում են մի շարք գործընթացներ, ինչը, բնականաբար, ենթադրում է նաև կադրային որոշակի փոփոխություններ։
-
Իրադարձային 15:42 • 19/11 Մխիթար Հայրապետյանը, Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ Քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին. Լենա Նազարյանն ընտրվել է խորհրդի նախագահ Իսկ նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց էր՝ Խորհրդի նոր նախագահի ընտրություն:
-
Ժամանց 12:15 • 18/11 Անջելինա Ջոլին կարմիր գորգին է հայտնվել 16-ամյա որդու հետ (լուսանկարներ) Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին տևական դադարից հետո առաջին անգամ կարմիր գորգի վրա է դուրս եկել որդու՝ Նոքսի հետ, որին նա լույս աշխարհ է բերել նախկին ամուսնուց՝ կինոաստղ Բրեդ Փիթից։ Լուսանկարները հրապարակվել են Daily Mail պարբերականում։
-
Իրադարձային 13:54 • 16/11 Օրեր առաջ ՊՆ-ում տեղի ունեցած միջադեպը տարբերվում էր նախորդ բոլոր դեպքերից. Աբրահամյան Դժվար է մտաբերել, թե այս ողբերգությունից առաջ, արդյո՞ք ՌՈ-ում երբևէ նման դեպքը տեղի է ունեցել, թե՞ ոչ: Ես ինքս չեմ մտաբերում: Եթե նման բան նույնիսկ արձանագրվել է, ապա անհիշելի ժամանակներում:
-
Իրադարձային 10:00 • 22/11 ՌԴ-ն «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ զգուշացրել է ԱՄՆ-ին. Սպիտակ տունն իր հերթին նախազգուշացրել է Ուկրաինային Ռուսաստանը նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ Միջուկային ռիսկի նվազեցման կենտրոնի միջոցով այդ մասին ավտոմատ կերպով տեղեկացրել է ԱՄՆ-ին, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Տնտեսություն
-
09:22 • 22.11.24 Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 99,000 դոլարը
Գիտություն/տեխնիկա
-
13:25 • 22.11.24 Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով
Մշակույթ
-
23:20 • 20.11.24 Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ
-
16:19 • 19.11.24 Ադրբեջանը յուրացնnւմ է Նոյի դամբարանը. «Գեղարդ» հիմնադրամ
Սպորտ
-
13:12 • 22.11.24 Ռոդրին նշել է, թե երբ է ակնկալում վերականգնվել
-
12:35 • 22.11.24 Ռոնալդուն նշել է ռեկորդ, որը չի ցանկանում գերազանցել
Մամուլի տեսություն
-
08:13 • 22.11.24 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
-
08:09 • 22.11.24 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
Իրավունք
-
15:05 • 22.11.24 Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ)
-
14:21 • 22.11.24 Թրյուդոն ասել է, որ Կանադա գալու դեպքում, Նեթանյահուն կձերբակալվի