Չենք կարող փոխել անցյալը, սակայն կարող ենք փոխել ապագան. ՀՀ–ում Լեհաստանի դեսպան
Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին Tert.am–ի հետ զրույցում ասում է, որ չնայած Հայաստանն անդամակցում է ԵՏՄ–ին, ԵՄ–ն իր Արևելյան գործընկերության ծրագրով Հայաստանին առաջարկում է առանձնահատուկ, արտոնյալ հարաբերություններ։ Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչմանը և Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերություններին՝ նա նշում է, որ Լեհաստանում ամենաբարձր գնահատանքով ու հարգանքով են ընդունել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման՝ ՀՀ պատմական քայլը:
- Եվրոպան մշտապես ողջունել է ինտեգրացիոն գործընթացները՝ համարելով, որ որքան շատ լինեն դրանք, այնքան երկրներն ու հենց Եվրոպան ավելի ուժեղ կլինեն: Այսօր, երբ Հայաստանն արդեն ընտրել է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու ուղին՝ դուրս մնալով եվրոպական ինտեգրացումից, Դուք համագործակցության ի՞նչ եզրեր եք տեսնում: Արդյո՞ք իրատեսական է Հայաստանի կողմից վարվող քաղաքականության «Ե՛վ, և»-ի մեխանիզմը:
– Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում Եվրոպական միությունը հարավի և արևելքի իր 16 հարևան երկրների հետ կառուցում է գործընկերային և համագործակցային հարաբերություններ, որոնց նպատակն է անվտանգության, կայունության և բարեկեցության ամրապնդումը:Եվրոպական հարևանության քաղաքականության մի մասն էլ Արևելյան գործընկերությունն է, որն ընդգրկում է ԵՄ արևելյան հարևան վեց պետությունները, այդ թվում նաև Հայաստանը: Եվրոպական միությունն իր արևելյան հարևաններին առաջարկում է առանձնահատուկ, արտոնյալ հարաբերություններ: Դրանք նախատեսում են քաղաքական համագործակցություն, տնտեսական ինտեգրացիայի խորացում, անհատական տեղաշարժի դյուրացում, ինչպես նաև միջանձնային շփումների ինտենսիվացում, այդ թվում ուսանողական-գիտական փոխանակումներ, մշակութային և ինքնակառավարման ոլորտների համագործակցություն և այլն: Թե որքան ինտենսիվ կլինի այդ համագործակցությունը, կախված է գործընկեր պետություններից` համաձայն «ավելին ավելիի դիմաց» սկզբունքի: Որքան ավելի է Արևելյան գործընկեր երկիրը ներգրավվում ԵՄ-ի հետ փոխգործակցության մեջ, այդքան ավելանում է Եվրոպական միության տեխնիկական և ֆինանսական ներգրավվածությունը:
Արևելյան գործընկերության երեք երկրներ` Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանը, որոշեցին ԵՄ-ի Ասոցացման համաձայնագրեր ստորագրել: Այսպիսով, ակնհայտ է, որ այդ երեք երկրների հետ համագործակցությունը կլինի առավել ինտենսիվ: Դա, բնականաբար, չի նշանակում, որ ԵՄ-ն չի համագործակցելու մյուս երեք գործընկեր երկրների` Հայաստանի, Ադրբեջանի և Բելառուսի հետ: Ընդհակառակը, այդ երկրների հետ հարաբերություններում, այդ թվում Բելառուսի և Հայաստանի հետ, որոնք որոշել են ներգրավվել այլ ինտեգրացիոն խմբավորման մեջ` հրաժարվելով Խորը և համապարփակ ազատ առևտրի պայմանագրի շրջանակներում տնտեսական ինտեգրացիայից, և որոնք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամներ են, ԵՄ-ն փնտրելու է հնարավոր համագործակցության ոլորտներ` գնահատելով դրանց նշանակությունը ողջ ԵՄ-ի և նրա անդամ պետությունների շահերի իրականացման համար:
– Ո՞րն է այսօր Եվրոպայի և Ձեր երկրի դերը Կովկասյան տարածաշրջանում: Այս համատեքստում. ինչպե՞ս եք վերաբերվում Հայաստանի Ադրբեջանի և Թուրքիայի փոխհամաձայնեցված շրջափակմանը:
– Հարավային Կովկասի տարածաշրջանը ռազմավարական կարևոր նշանակություն ունի Եվրոպական միության համար: Դա կարևոր տարածաշրջան է ինչպես Եվրոպայի էներգետիկ անվտանգության տեսանկյունից, այնպես էլ ածխաջրածինների արդյունահանման ու Կենտրոնական Ասիայի հետ տրանզիտային ճանապարհ ապահովելու առումով: Կարևոր է նաև Հարավային Կովկասի գեոստրատեգիկ դերը երեք մեծ ուժային կենտրոնների միջև` Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի: Եվրոպական միության շահերին համապատասխանում է, որ սա լինի կայունության, անվտանգության և այստեղ գտնվող պետությունների հետ համագործակցության պատրաստ տարածաշրջան: Լարվածությունն ու հակամարտությունը տարածաշրջանում, փակ սահմանները, ինչպես նաև ժողովրդավարության պակասուրդը կամ իրավական ինստիտուտների անկատարությունը հավասարապես խանգարում են տարածաշրջանի պետությունների զարգացմանը և բարդացնում նրանց համագործակցությունն այլ երկրների հետ:
Եվրոպական միությունը տարածաշրջանի երկրներին առաջարկում է աջակցություն, այդ թվում նաև ֆինանսական, տնտեսական և հասարակական զարգացման համար, ժողովրդավարական փոփոխությունների և արդյունավետ կառավարման ինստիտուտների արմատավորման համար: Այնուամենայնիվ, ԵՄ-ն անվտանգային կազմակերպություն չէ, այլ ժողովուրդների քաղաքական և տնտեսական համայնք, որոնք բոլորն էլ կրում են միության համար ընդհանուր արժեքները: Դրա համար էլ այն հիմնական մեխանիզմը, որով ԵՄ-ի օժանդակությունը հասնում է գործընկերներին լավ փորձառությամբ և նմուշներով կիսվելն է, գործընկեր երկրներում այնպիսի ծրագրեր իրականացնելը, որոնք ուղղված են զարգացմանը: ԵՄ-ն այնպիսի կառույց չէ, որն ստիպում է որևէ բան անել: Ներգրավված պետություններից է կախված իրար միջև լավ հարաբերություններ ունենալու հարցը, իսկ ԵՄ-ի ներգրավվածությունը պետք է նպաստի կառուցողական վերաբերմունք և վարքագիծ ձևավորելուն:
– Հայաստանի և Լեհաստանի միջև երկկողմ կապերի ի՞նչ հեռանկարներ եք տեսնում: Մասնավորապես մշակույթի, տնտեսության, բիզնեսի, կրթության ոլորտներում Հայաստանի և Լեհաստանի միջև ինչպիսի՞ համագործակցություն կարող է լինել ապագայում:
– Անցած հինգ տարիները Լեհաստանի և Հայաստանի միջև աննախադեպ ինտենսիվ համագործակցության ժամանակաշրջան էին: Սկսած ամենաբարձր մակարդակում քաղաքական երկխոսությունից, և դրանց թվում երկու երկրների նախագահների պետական փոխայցելությունները ու այն ժամանակ վարչապետ Դոնալդ Տուսկի այցելությունը Երևան, մինչև մշակութային համագործակցություն, կապեր քաղաքների, տարածաշրջանների և կրթական հաստատությունների միջև…և մինչև տնտեսական համագործակցություն: Երկու մեծ լեհական ընկերություններ սկսել են գործունեություն ծավալել Հայաստանում, իսկ առևտրաշրջանառության արժեքն այդ ժամանակահատվածում մոտավորապես կրկնապատկվել է: Կիրառելով հայ դիվանագետներից մեկի դիպուկ ձևակերպումը` նշենք, որ ԵՄ-ի երկրներից հենց Լեհաստանի հետ են Հայաստանի հարաբերությունները վերջին մի քանի տարիների ընթացքում եղել առավել ինտենսիվ: Ներկայում խոսքն այն մասին է, որ բոլոր դրական միտումները արմատավորվեն և ամուր հիմք դառնան Լեհաստանի և Հայաստանի հարաբերություններում: Առաջիկա մի քանի տարիների համար ամենակարևոր խնդիրը երկկողմ հարաբերություններում, կարծում եմ, տնտեսական համագործակցության ընդլայնումն է, ինչպես նաև բաց և խորը քաղաքական երկխոսության պահպանումը: Շատ հայ գործընկերներ դեռևս պետք է բացահայտեն Լեհաստանը, հասկանան նրա տեղն ու դերը Եվրոպական միությունում:
– Մոտենում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Եվրոպական երկրներն ասում են, որ իրենք արդեն հաղթահարել են 1-ին և 2-րդ համաշխարհային պատերազմների հետևանքները, մինչդեռ Հայաստանը Թուրքիայի ժխտողական քաղաքականության պատճառով դեռևս չի հաղթահարել 1-ին աշխարհամարտի հետևանքները: Ըստ Ձեզ՝ ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի Թուրքիան Ցեղասպանության տարելիցին ընդառաջ, և, նախևառաջ, ներողություն պե՞տք է խնդրի:
– Եվրոպան հաղթահարել է վերջին համաշխարհային պատերազմի հետևանքները` ստեղծելով աշխարհի մասշտաբով և պատմության մեջ բացառիկ քաղաքական և տնտեսական համայնք: Դրա հիմքը, ինչպես արդեն նշել եմ, ԵՄ-ն կազմող բոլոր պետությունների և ժողովուրդների համար ընդհանուր արժեհամակարգն է, ժողովրդավարական կարգը և անհատի իրավունքների հարգումը: Անցյալի ողբերգական փորձառության հաղթահարման համար եվրոպացիները հրաժարվել են փոխադարձ պահանջներից` դաստիարակելով նոր սերունդը խաղաղության ոգով և խաղաղության համար, իսկ փոխզիջումը դարձրել են համաձայնագրերի հիմք և հակասությունների հաղթահարման միջոց: Քաղաքական գործընթացներին զուգահեռ ընթանում էին հաշտեցման երկարատև գործընթացներ, չնայած փոխադարձ սխալների զգացումը երկկողմ հարաբերություններում, ինչպես օրինակ Լեհաստանի և Գերմանիայի կամ Գերմանիայի և Ֆրանսիայի միջև, հսկայական էր: Հնարավոր չէ հրաժարվել անցյալից, ոչ էլ այն մոռանալ: Մեծ լեհ բանաստեղծ Զբիգնև Հերբերտը, ում երակներում նաև հայկական արյուն էր հոսում, կրկնում էր. «Այն ժողովուրդը, որը կորցնում է հիշողությունը, կորցնում է խիղճը»: Բայց չի կարելի նաև դառնալ անցյալի գերին: Չի կարելի անընդհատ խորհել անցած հզորության կամ ողբերգության մասին, սնվել միայն անցյալի փառքով և ապրել միայն մահացածներին հիշատակելու համար: Կաթողիկոս Գարեգին Առաջինը հաճախ հիշեցնում էր Աբրահամ Լինկոլնի բառերը. «Այն հողը, որը ձեռք ենք բերել, մահացածների համար չէ, այլ կենդանիների»:
Հիշելով անցյալի մասին` պարտավոր ենք կարողանալ վերծանել ժամանակաշրջանի նշանները, որոնք առկա են հիմա: Պարտավոր ենք մտքով և երևակայությամբ կարողանալ առաջ անցնել դեպի ապագա: Պետք է կարողանանք ռիսկի դիմել ու անել բաներ, որոնք երբեք չեն արվել, մարտահրավեր նետել բաների, որոնց ոչ ոք երբեք մարտահրավեր չէր նետել: Չենք կարող փոխել անցյալը, սակայն կարող ենք փոխել ապագան: Չենք կարող փոխել աշխարհագրությունը, սակայն կարող ենք փոխել աշխարհաքաղաքականությունը:
Մեղքի ճանաչումը, զղջումը, ներում հայցելը բարոյական ամենաբարձր պատասխանատվության քայլեր են, այնպիսի քայլեր, որոնց յուրաքանչյուր ժողովուրդ, յուրաքանչյուր հանրույթ ինքը պետք է հասնի, դրանց համար պետք է հասունանալ: Յուրաքանչյուր ժողովուրդ ինքը պետք է անցնի սեփական պատմությունը հասկանալու, ընդունելու և դրա հետ հաշտվելու սեփական ճանապարհը, որքան էլ բարդ լինի այն ընդունելը: Իրենք իրենց են խաբում նրանք, ովքեր կարծում են, որ պատմության ճշմարտությունից հնարավոր է փախչել` այն լռության մատնելով կամ փորձելով այն հարաբերական դարձնել:
Սխալվում են նաև նրանք, ովքեր կարծում են, որ մեղքերի թողությունը հնարավոր է պարտադրել:
Հենց այդ պատճառով էլ իմ երկրում ամենաբարձր գնահատանքով ու հարգանքով են ընդունել Հայաստանի Հանրապետության նախագահի համարձակությամբ և քաղաքական երևակայությամբ նախաձեռնած՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման պատմական քայլը: Հայերի կողմից հաշտեցման քայլ կատարելու ջանքը նրանց մեծահոգության և համարձակության ապացույցն է: Հարկ է շարունակել այդ ջանքերը` հանուն Եվրոպայում այսօր հիմք գցած կանոնների նման նույնական կանոնների ձևավորման և հանուն ապագա սերունդների:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Փաշինյանն Էրդողանից ու Ալիևից իշխանություն է մուրում, ոչ թե խաղաղություն․ Կարեն Բեքարյան
Ամերիաբանկը՝ Emerge միջազգային տեխնոլոգիական համաժողովի գործընկեր
Lexus-ի նոր թռիչքը. ներկայացվել է ամբողջությամբ թարմացված GX 550-ը
ԱՄՆ Պետքարտուղարությունը Փաշինյանից պահանջել է կարճ ժամանակում հայ-իրանական սահմանից հանել ռուսներին․ Սուրեն Սուրենյանց
2024-ին Telcell ընկերության բաժնետեր դառնալը հնարավոր է. բիզնես համայնքը ծանոթացել է ընկերության բաժնետեր դառնալու առաջարկին
Եթե իշխանափոխություն լինի, նորմալ իշխանություն ձևավորվի և ՀՀԿ-ն ԱԺ-ում մանդատ չունենա՝ խնդիր չէ․ Տիգրան Աբրահամյան
Տրդատ թագավորը շալակած քարեր է բերել, օգնել եկեղեցի կառուցել, այսօր եկեղեցուն հարվածելով՝ մեզ ենք հարվածում․ Տիրան Սրբազան
Հրայր Թովմասյանի վերաբերյալ դատավճիռը բողոքարկման ենթակա է. Արամ Օրբելյան
Այս դատարանում արդարադատություն չի իրականացվել, այս դատավորը կեղծ դատավոր էր իր ամբողջ էությամբ. Հրայր Թովմասյան
Անարդարության դեմ, եթե անգամ պարտվեմ, ամոթ չէ, ամոթ է անարդարության դեմ չպայքարելը․ Հրայր Թովմասյան
Ես դատարանի առաջ եմ, քանի որ բարձրաձայնել եմ այն, ինչ մնացածը չէին տեսնում․ Հրայր Թովմասյան
Արցախի ղեկավարության Բաքվի բանտում գտնվելը Փաշինյան-Ալիև համաձայնությամբ է․ Լարիսա Ալավերդյան
2024-ին Telcell ընկերության բաժնետեր դառնալը հնարավոր է. ընկերությունն ազդարարում է բաժնետոմսերի թողարկման մասին
Հայաստան- Արցախ երիտասարդական միության շրջանակներում կստեղծվի խաղային լիգա. Լիանա Մանուկյան
Խաղային լիգայի ժամանակ հետաքրքիր պայքար ու անակնկալներ են սպասվում. Արման Աբովյան
Հայաստան -Արցախ խաղային լիգայով կընդլայնենք միասնությունը. Հռիփսիմե Խուրշուդյան
Արցախահայության խնդիրները մշտապես եղել են Գագիկ Ծառուկյանի ուշադրության կենտրոնում․ Իվետա Տոնոյան
Սոֆիայում լիներ հանդիպումը, թե Եվլախում, Բաքվի պահանջը նույնն էր, բանակցության բովանդակությունը՝ ևս․ Մեսրոպ Առաքելյան
Անհատականության և բիզնեսի ճակատագրի կառավարում. Ալեքսեյ Սիտնիկովը Երևանում էր
Ապաշրջափակման հարցով ՀՀ-ի համար ավելի մեծ վտանգ տեսնում եմ ՌԴ-ից, քան Ադրբեջանից․ Արմեն Պետրոսյան
Ես այստեղ եմ, որովհետև ունեմ արժանապատվություն ու սկզբունքներ. Հրայր Թովմասյան
Արդարանալ չեմ սիրում, իսկ չղջալ՝ չգիտեմ ինչի՞ համար. Հրայր Թովմասյան
Փաշինյանը թղթի կտոր ստորագրելով՝ հիմք է դնում 2026-ի կամ արտահերթով հաղթանակի համար․ Վահե Հովհաննիսյան
«Չի կարելի, մենք բարձր աշխատավարձ ենք ստանում, ինչի՞ եք շտապում», «Պարո՛ն Բագրատյան ինչո՞ւ վրդովվեցիք, Ձեզ ո՞վ բան ասաց». բանավեճ՝ ԱԺ-ում
Հայերը Հայաստանում 2050-ին կդառնան սփյուռք, փոքրամասնություն կլինենք․ Արտաշես Ալեքսանյան
Մինչև 18 տարեկաններն ինքնագլորները հատուկ վայրերում պետք է վարեն. քննարկում՝ ԱԺ-ում
Զիգզագ և Haier ընկերությունների գործակցության շնորհիվ՝ Հայաստանում բացվեց Haier-ի առաջին բրենդ շոփը
«Լռե՛ք ու լսե՛ք», «Ձեր չափերն անցնում եք, ես հանգիստ եմ», «Ինձ մի ընդհատեք». լարված իրավիճակ՝ ԱԺ-ում
Հայաստանում աշխատատեղեր կան, դրանք թափուր են ու գնալով մեծանում են. Փաշինյան
Հեղափոխություն, արտահերթ, հերթական ընտրություններ․ բոլոր գործիքներն էլ ուժի մեջ են․ Գեղամ Մանուկյան
Այստեղ ինչո՞ւ ռեստորան կամ հյուրանոց չլինի. Փաշինյանը՝ Ջերմուկում
Հունիսի 17-ը՝ հայրերի օր. հոր դերը երեխայի կյանքում պետք է բարձրացվի. Զարուհի Բաթոյան
«Հեռախոսից չօգտվող 50-ն անց տաքսիստն ինչպե՞ս է հարկը մուծելու», «50 տարեկանների մասին վատ կարծիք ունեք, զարգացած են». քննարկում՝ ԱԺ-ում
4,300 արցախցի դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, 3,000-ն արդեն ստացել է. ՄՔԾ պետ
Մինչև 18 տարեկանների ամուսնությունները պետք է բացառենք. Ռուստամ Բաքոյան
Ես ակնկալում եմ արդարացման դատավճիռ. Հրայր Թովմասյան
Վաշինգտոնն ու Մոսկվան ակնարկում են արցախցիների վերադարձի մասին, Փաշինյանը «փոխանցումը» չի վերցնում․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
Այդպես էլ ինձ ոչ ոք բերման չենթարկեց, և լավ է դա, որովհետև այդտեղ իմ իրավունքները կխախտվեր․ Հրայր Թովմասյան
Ինչ այսօր տեղի է ունենում պատմության դասերի ընթացքում, լրջագույն պրոբլեմ է մեր պետության հետագա գոյության համար. Փաշինյան
Չի կարելի ՌԴ-ի հետ խոսել վիրավորանքի ու հեգնանքի լեզվով․ Փաշինյան
- 20:45 • 27.09.24 Փաշինյանն Էրդողանից ու Ալիևից իշխանություն է մուրում, ոչ թե խաղաղություն․ Կարեն Բեքարյան
- 10:51 • 27.09.24 Ամերիաբանկը՝ Emerge միջազգային տեխնոլոգիական համաժողովի գործընկեր
- 13:01 • 26.09.24 Lexus-ի նոր թռիչքը. ներկայացվել է ամբողջությամբ թարմացված GX 550-ը
- 20:47 • 25.09.24 ԱՄՆ Պետքարտուղարությունը Փաշինյանից պահանջել է կարճ ժամանակում հայ-իրանական սահմանից հանել ռուսներին․ Սուրեն Սուրենյանց
- 18:36 • 25.09.24 2024-ին Telcell ընկերության բաժնետեր դառնալը հնարավոր է. բիզնես համայնքը ծանոթացել է ընկերության բաժնետեր դառնալու առաջարկին
- 20:41 • 23.09.24 Եթե իշխանափոխություն լինի, նորմալ իշխանություն ձևավորվի և ՀՀԿ-ն ԱԺ-ում մանդատ չունենա՝ խնդիր չէ․ Տիգրան Աբրահամյան
- 16:26 • 21.09.24 Տրդատ թագավորը շալակած քարեր է բերել, օգնել եկեղեցի կառուցել, այսօր եկեղեցուն հարվածելով՝ մեզ ենք հարվածում․ Տիրան Սրբազան
- 18:24 • 20.09.24 Հրայր Թովմասյանի վերաբերյալ դատավճիռը բողոքարկման ենթակա է. Արամ Օրբելյան
- 16:12 • 20.09.24 Այս դատարանում արդարադատություն չի իրականացվել, այս դատավորը կեղծ դատավոր էր իր ամբողջ էությամբ. Հրայր Թովմասյան
- 21:57 • 18.09.24 Անարդարության դեմ, եթե անգամ պարտվեմ, ամոթ չէ, ամոթ է անարդարության դեմ չպայքարելը․ Հրայր Թովմասյան
- 21:57 • 18.09.24 Ես դատարանի առաջ եմ, քանի որ բարձրաձայնել եմ այն, ինչ մնացածը չէին տեսնում․ Հրայր Թովմասյան
- 20:45 • 18.09.24 Արցախի ղեկավարության Բաքվի բանտում գտնվելը Փաշինյան-Ալիև համաձայնությամբ է․ Լարիսա Ալավերդյան
- 20:02 • 18.09.24 2024-ին Telcell ընկերության բաժնետեր դառնալը հնարավոր է. ընկերությունն ազդարարում է բաժնետոմսերի թողարկման մասին
- 20:01 • 17.09.24 Հայաստան- Արցախ երիտասարդական միության շրջանակներում կստեղծվի խաղային լիգա. Լիանա Մանուկյան
- 20:01 • 17.09.24 Խաղային լիգայի ժամանակ հետաքրքիր պայքար ու անակնկալներ են սպասվում. Արման Աբովյան
- 20:01 • 17.09.24 Հայաստան -Արցախ խաղային լիգայով կընդլայնենք միասնությունը. Հռիփսիմե Խուրշուդյան
- 20:00 • 17.09.24 Արցախահայության խնդիրները մշտապես եղել են Գագիկ Ծառուկյանի ուշադրության կենտրոնում․ Իվետա Տոնոյան
- 20:39 • 16.09.24 Սոֆիայում լիներ հանդիպումը, թե Եվլախում, Բաքվի պահանջը նույնն էր, բանակցության բովանդակությունը՝ ևս․ Մեսրոպ Առաքելյան
- 17:49 • 16.09.24 Անհատականության և բիզնեսի ճակատագրի կառավարում. Ալեքսեյ Սիտնիկովը Երևանում էր
- 20:41 • 13.09.24 Ապաշրջափակման հարցով ՀՀ-ի համար ավելի մեծ վտանգ տեսնում եմ ՌԴ-ից, քան Ադրբեջանից․ Արմեն Պետրոսյան
- 22:30 • 11.09.24 Ես այստեղ եմ, որովհետև ունեմ արժանապատվություն ու սկզբունքներ. Հրայր Թովմասյան
- 22:29 • 11.09.24 Արդարանալ չեմ սիրում, իսկ չղջալ՝ չգիտեմ ինչի՞ համար. Հրայր Թովմասյան
- 20:46 • 11.09.24 Փաշինյանը թղթի կտոր ստորագրելով՝ հիմք է դնում 2026-ի կամ արտահերթով հաղթանակի համար․ Վահե Հովհաննիսյան
- 12:54 • 11.09.24 «Չի կարելի, մենք բարձր աշխատավարձ ենք ստանում, ինչի՞ եք շտապում», «Պարո՛ն Բագրատյան ինչո՞ւ վրդովվեցիք, Ձեզ ո՞վ բան ասաց». բանավեճ՝ ԱԺ-ում
- 20:45 • 06.09.24 Հայերը Հայաստանում 2050-ին կդառնան սփյուռք, փոքրամասնություն կլինենք․ Արտաշես Ալեքսանյան
- 16:04 • 06.09.24 Մինչև 18 տարեկաններն ինքնագլորները հատուկ վայրերում պետք է վարեն. քննարկում՝ ԱԺ-ում
- 20:00 • 05.09.24 Զիգզագ և Haier ընկերությունների գործակցության շնորհիվ՝ Հայաստանում բացվեց Haier-ի առաջին բրենդ շոփը
- 15:16 • 05.09.24 «Լռե՛ք ու լսե՛ք», «Ձեր չափերն անցնում եք, ես հանգիստ եմ», «Ինձ մի ընդհատեք». լարված իրավիճակ՝ ԱԺ-ում
- 12:21 • 05.09.24 Հայաստանում աշխատատեղեր կան, դրանք թափուր են ու գնալով մեծանում են. Փաշինյան
- 20:53 • 04.09.24 Հեղափոխություն, արտահերթ, հերթական ընտրություններ․ բոլոր գործիքներն էլ ուժի մեջ են․ Գեղամ Մանուկյան
- 13:48 • 04.09.24 Այստեղ ինչո՞ւ ռեստորան կամ հյուրանոց չլինի. Փաշինյանը՝ Ջերմուկում
- 13:26 • 03.09.24 Հունիսի 17-ը՝ հայրերի օր. հոր դերը երեխայի կյանքում պետք է բարձրացվի. Զարուհի Բաթոյան
- 12:36 • 03.09.24 «Հեռախոսից չօգտվող 50-ն անց տաքսիստն ինչպե՞ս է հարկը մուծելու», «50 տարեկանների մասին վատ կարծիք ունեք, զարգացած են». քննարկում՝ ԱԺ-ում
- 12:00 • 03.09.24 4,300 արցախցի դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, 3,000-ն արդեն ստացել է. ՄՔԾ պետ
- 11:53 • 03.09.24 Մինչև 18 տարեկանների ամուսնությունները պետք է բացառենք. Ռուստամ Բաքոյան
- 21:07 • 02.09.24 Ես ակնկալում եմ արդարացման դատավճիռ. Հրայր Թովմասյան
- 20:39 • 02.09.24 Վաշինգտոնն ու Մոսկվան ակնարկում են արցախցիների վերադարձի մասին, Փաշինյանը «փոխանցումը» չի վերցնում․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
- 20:09 • 02.09.24 Այդպես էլ ինձ ոչ ոք բերման չենթարկեց, և լավ է դա, որովհետև այդտեղ իմ իրավունքները կխախտվեր․ Հրայր Թովմասյան
- 16:30 • 02.09.24 Ինչ այսօր տեղի է ունենում պատմության դասերի ընթացքում, լրջագույն պրոբլեմ է մեր պետության հետագա գոյության համար. Փաշինյան
- 14:51 • 31.08.24 Չի կարելի ՌԴ-ի հետ խոսել վիրավորանքի ու հեգնանքի լեզվով․ Փաշինյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 11:37 • 28/09 Սերժ Սարգսյանն անհնարին է համարում ՀՀ գործող կառավարիչների հետ նույն վայրում որևէ միջոցառման մասնակցելը. ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ Այո, ՀՀ երրորդ նախագահը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ստացել է հրավեր՝ ներկա գտնվելու սեպտեմբերի 28-ին և 29-ին նախատեսված արարողություններին՝ Սրբալույս Մյուռոնօրհնությանը և Մայր Տաճարի վերաօծմանը
-
Իրադարձային 22:46 • 27/09 Ձեր ներկայությունը զորակցություն է մեր ժողովրդին. Վեհափառը՝ միջեկեղեցական պատվիրակություններին ու ներկայացուցիչներին Հանդիպումը սկսվեց Տերունական աղոթքով, ապա ներկաներին ողջունեց Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը։
-
Իրադարձային 18:21 • 27/09 Փակ է լինելու Արմենակյան փողոցի՝ Սարալանջ փողոցի խաչմերուկից դեպի «Հաղթանակ» զբոսայգի տանող ճանապարհի առաջին երթևեկելի գոտին Սեպտեմբերի 30-ը՝ ժամը 01:00-ից մինչև 06:00-ն փակ է լինելու Մյասնիկյան պողոտա-Սարալանջի փողոց տրանսպորտային հանգույցի Արմենակյան փողոցի՝ Սարալանջի փողոցի խաչմերուկից «Հաղթանակ» զբոսայգի տանող ճանապարհի առաջին երթևեկելի գոտին:
-
Քաղաքականություն 20:25 • 27/09 Հայաստանի ինքնիշխան իրավունքն է` աշխատել իր պաշտպանական ունակությունների վրա և ընտրել գործընկերներին. ԵՄ խոսնակ ԵՄ խոսնակն ափսոսանք է հայտնել Ալիեւի հնչեցրած քննադատությունների առիթով ու նշել, որ առաքելությունն անզեն ու քաղաքացիական է, որը տեղակայված է տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ԵՄ ջանքերին աջակցելու նպատակով։
-
Իրադարձային 22:08 • 27/09 Նուբար Աֆեյանն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին և ապօրինաբար Բաքվի բանտերում պահվող բոլոր հայերին Աֆեյանը X-ի իր միկրոբլոգում գրել է, որ լրացավ մեկ տարին, ինչ իր ընկեր, գործընկեր Ռուբեն Վարդանյանը բռնի և ապօրինի կերպով ձերբակալվել է Ադրբեջանի կողմից:
-
Քաղաքականություն 17:24 • 27/09 Հայաստանի համար «լավագույն լուծումը» կլինի ռազմական չեզոքությունը. Հաջիև Հայաստանի համար «լավագույն լուծումը» կլինի ռազմական չեզոքությունը, ոչ թե Ադրբեջանի դեմ ռազմական դաշինքների ստեղծումը, La Repubblica թերթին տված հարցազրույցում կարծիք է հայտնել Ադրբեջանի նախագահի օգնական,
-
Քաղաքականություն 10:43 • 27/09 Շատ բան է խոսվում, մնում է այդ խոսացածը հիմնավորել. Շահրամանյանը՝ Փաշինյանի կողմից իր հասցեին հնչեցրած մեղադրանքների մասին Շահրամանյանն ընդգծեց՝ ստանձնել է այդ պարտավորությունը, հասկանալով իրավիճակի բարդությունը՝ չխուսափելով այն պատասխանատավությունից որով պետք էր այդ ժամանակ վերցներ պետական պաշտոնը
-
Մամուլի տեսություն 08:36 • 27/09 Մյուռոնօրհնեքի և Մայր Տաճարի վերաօծման արարողություններին մասնակցելու համար իշխանություններին հրավիրատոմսեր ուղարկելուն դեմ եղել 3 անձ. «Հրապարակ» Մասնավորապես` որոշել էր հրավիրատոմսեր ուղարկել մի քանի հարյուր անձի` գործող եւ նախկին իշխանությունների ներկայացուցիչներ, հանրային գործիչներ, բարերարներ:
-
Քաղաքականություն 12:45 • 24/09 Հայաստանին կոչ ենք անում վերացնել խաղաղության պայմանագրի ստորագրման խոչընդոտները. Բայրամով «Հիմնվելով երկկողմ բանակցությունների ընթացքում ձեռք բերված առաջընթացի վրա՝ կոչ ենք անում արագ քայլեր ձեռնարկել՝ վերացնելու մնացած խոչընդոտները և ընդգծել անհրաժեշտ քաղաքական կամքի և պատասխանատվության դրսևորման կարևորությունը»,- նշել է նա:
-
Իրադարձային 17:34 • 23/09 Մայր Աթոռը հրապարակել է Մյուռոնօրհնեքի և Մայր Տաճարի վերաօծման արարողությունների ժամանակացույցը Մուտքը Սուրբ Տրդատի բաց խորան և Մայր Տաճար հրավիրատոմսերով է, իսկ Մայր Աթոռի շրջափակը բաց կլինի հավատացյալների համար, որտեղ կտեղադրվեն էկրաններ սրբազան արարողություններին հետևելու համար։
-
Իրադարձային 19:46 • 21/09 Տավուշում փրկարարները կրետների խայթոցից տուժած արշավականներին մոտեցրել են շտապօգնության մեքենային Փրկարարներն ավտոմեքենայով արշավախմբի 23 անդամի մոտեցրել են շտապօգնության մեքենային (մոտ 20 կմ)․ 7 արշավական (Հ․Ու․-ն, Ն․Ս․-ն, Ս․Ս․-ն, Ա․Ս․-ն, Ա․Գ․-ն, Ս․Գ․-ն և Մ․Հ․) հոսպիտալացվել է Իջևանի ԲԿ։
-
Իրադարձային 12:17 • 23/09 ՊԵԿ-ը հորդորում է ՀՀ ժամանող քաղաքացիներին Հայաստան տեղափոխել միայն իրենց պատկանող iPhone 16 մոդելի բջջային հեռախոսներ Անհրաժեշտ է հրաժարվել բջջային հեռախոս տեղափոխելու առաջարկ անող քաղաքացիների խնդրանքներից, քանի որ վերջիններս և (կամ) իրենց ՀՀ-ում բնակվող ծանոթներն իրականացնում են քողարկված ձեռնարկատիրական գործունեություն, որում աննուղակի եղանակով կարող են ներգրավել նաև Ձեզ։
-
Իրադարձային 11:48 • 23/09 Wildberries-ի հիմնադիրը փոխել է ազգանունը՝ հրաժարվելով Բակալչուկից Wildberries ընկերության հիմնադիր Տատյանա Բակալչուկը Telegramի իր ալիքում հայտնել է, որ փոխել է ազգանունը՝ վերադարձնելով օրիորդական ազգանունը և կրկին դառնալով Տատյանա Կիմ։«Լավագույն ընտրությունը միշտ ինքդ մնալ
-
Իրադարձային 12:05 • 22/09 Երևանում սեփական տան այգում հայտնաբերվել է 23-ամյա կնոջ մարմինը՝ ծառից կախված Երեկ՝ սեպտեմբերի 21ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 1600ի սահմանում Երևանի 103 շտապօգնության 4րդ ենթակայանից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնե
-
Քաղաքականություն 09:31 • 26/09 Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Մակրոնի՝ «Ֆրանսիան ուս ուսի կանգնած է Հայաստանի կողքին» հայտարարությանը Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ՄԱԿի գլխավոր վեհաժողովում ելույթի ժամանակ հնչեցրած այն մտքին, որ «Ֆրանսիան ուսուսի կանգնած է Հայաստանի կողքին՝
Մշակույթ
-
14:37 • 27.09.24 Վան Գոգի կտավը Հոնկոնգի աճուրդում վաճառվել է 27,6 մլն դոլարով
Սպորտ
-
10:40 • 28.09.24 «Ալ Նասրը» հաղթեց, Ռոնալդուն խփեց իր կարիերայի 903-րդ գոլը
Իրադարձային
-
17:49 • 28.09.24 Երևանի թիվ 185 դպրոցում հրդեհ է բռնկվել
Իրավունք
-
18:59 • 27.09.24 Նյու Յորքի քաղաքապետը կnռուպցիшյի մեղադրանքով կներկայանա դատարան
Ժամանց
-
15:40 • 19.09.24 «Comedy Club» հումորային հեռուստաշոուն փակվում է