Ցուկերբերգը ներկայացրել է Meta-ի ընդլայնված իրականության «խելացի» ակնոցը՝ Orion-ը (տեսանյութը)

15:59 • 26.09.24

Ամերիկյան Meta ընկերությունը ցուցադրել է Orion «խելացի» ակնոցի առաջին լիարժեք ֆունկցիոնալ նախատիպը։ Սարքը կառավարվում է նաև ձայնային հուշումների միջոցով, գրում է Daily Mail-ը:

Meta Connect միջոցառման ժամանակ ընկերության գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը ներկայացրել է Orion-ը, որը, ըստ նրա, «աշխարհում երբևէ եղած ամենաառաջադեմ «խելացի» ակնոցն է»:

Orion-ն ունի փոքրիկ ներկառուցված պրոյեկտորներ: Սա թույլ է տալիս հոլոգրաֆիկ պատկերներ նախագծել այնպես, կարծես այդ առարկաները գոյություն ունեն իրական աշխարհում: Orion-ը կառավարվում է ձայնային հուշումների և «նեյրոնային ինտերֆեյսի» միջոցով:

Meta-ն նախատեսում է սարքում ավելացնել տեսանյութերի ստեղծման, ինչպես նաև իրական ժամանակում անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն թարգմանություն կատարելու հնարավորություններով:

Meta-ն նաև նախատեսում է աշխատել ակնոցն ավելի փոքր, էլեգանտ և էժան դարձնելու վրա, նախքան այն  սպառողներին տրամադրելը: Սարքի ներկայացման ժամկետը չի նշվում:

Տեսանյութը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում:

At first glance, the chunky black glasses look like any other basic pair of spectacles. However, Zuckerberg explained at the event that the glasses can use holograms to overalay digital content on to the real worldSurprisingly, Zuckerberg did not demonstrate Orion's capabilities directly during his announcement. Instead, he chose to play a video showing how people reacted to the device when they tried itThe glasses can use holograms to overalay digital content on to the real world, according to MetaThe Orion glasses are made of magnesium alloy and powered by custom silicon designed by MetaMark Zuckerberg has revealed his 'time machine' to the future, in the form of Meta 's first pair of augmented reality (AR) glasses



Ցուկերբերգը ներկայացրել է Meta-ի ընդլայնված իրականության «խելացի» ակնոցը՝ Orion-ը (տեսանյութը)