ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը երախտագիտություն է հայտնել ՀՀ ՆԳՆ-ին՝ առևանգված ԱՄՆ քաղաքացուն անվնաս վերադարձնելու համար
Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն իր երախտագիտությունն է հայտնել ՀՀ ներքին գործերի նախարարությանը և Ոստիկանությանը առևանգված ԱՄՆ քաղաքացուն անվնաս վերադարձնելու և մեղավորներին բացահայտելու հարցում գործադրած ջանքերի համար:
Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ դեսպանությունից:
Այս համագործակցությունը ցույց է տալիս, թե ինչեր կարող են անել մեր երկրները, երբ համատեղում են ջանքերը հանուն մեր քաղաքացիների բարօրության և անվտանգության:










