Տեղեկատվական սադրիչ հոսքերը քայքայում են հասարակության նյարդերը և նրան զրկում դիմադրողականությունից. ՎԱՐԴուհի Սիմոնյան (մաս երկրորդ)
Միջին վիճակագրական խմբագիրն այս նյութը կհամարի այսօրվա լրահոսի համատեքստից դուրս և անգամ քթի տակ մի երկու «քաղցր» ստորոգյալ կշշնջա հեղինակի հասցեին։ Իհարկե, երկիրդ չի զորում մի ամբողջ ընտանիքի գնդակահարած ոճրագործի քարշ տալ իր դատարան, իսկ դու թեժ հարցերը թողած՝ ընկել ես համալսարանների դռները և քո բանվոր-լրագրող հալով ուսանողներին վարպետության դասեր ես տալիս։ Եվ այստեղ, իհարկե, այդ միջին վիճակագրական խմբագիրը, հաստատ, «շառի կքսվի», որովհետև ստիպված կլինի ականջ կախել բավականին երկարաշունչ մի «զրիցի», որը սկսվում է վարպետ Օհանի հայտնի տան շինարարությունից։ Պատմե՞մ, թե՞ խնայեմ. «Սա այն տունն է, որ շինել է վարպետ Օհանը...», և քանի որ գերանները տնկելիս ունեցել է միայն մեկ չափորոշիչ՝ աչքի «թարազուն» հարկ է, որ ես չզլանամ ու խմբագրի հետ իմ զրույցում թռնեմ դեպի «Սասնա ծռեր» և հատ-հատ նրան ցույց տամ, թե մեր Սանասարն ու Բաղդասարը հայոց տան սյունը սյանն ինչպես էին կապում՝ համրելով արևի ոսկին, հյուսիսից ու հարավից եկող ծեծող հողմերը, խղճի ու սիրո շաղախով պատում տան հիմքերը, որովհետև ծուռ, թարս տնկած գերանը, եթե կացնի բերան էլ տաս, մեկ է՝ չի ուղղվելու։ Դրա համար էլ սա այն տունն է, որ ... հետո այն շունն է, որ ... շարունակե՞մ, թե՞ խնայեմ։ Լավ, չնայած ամոթ էլ է ասելը, բայց վերջն ասեմ. Հայաստանը գրագիտության խնդիր ունի։ Մեր այսօրվա բոլոր խնդիրները մեր անգրագիտության արդյունքն են, հավատացեք։ Ինչ անե՞լ. ստեղծել տարբեր ոլորտների մասնագիտական էլիտաներ, ընտրախավեր, որոնց ձայնը հեղինակավոր և ազդեցիկ կլինի, ավելին՝ միայն այդ էլիտաները կարող են միմյանց սնելով նպաստել, որ մասնագիտական գիտելիքի հարգը բարձրանա երկրում.բարձրանա և խփի այն հիվանդ համակարգերին, որոնք այլևս չեն կարողանում սպասարկել երկրի պետական և հասարակական ինստիտուտներին։ Ու այստեղ մեդիայի դերն ահռելի է. մենք կոչված ենք լրահոսը մաքրել այն անմիտ արարածների բարբաջանքից, ովքեր ներխուժել են տարբեր ոլորտներ և շառլատանություն են անում՝ ապականելով բոլոր մասնագիտական տարածքները: Հենց այդ պսեվդոգործիչներն են համակարգերը բեռնաթափում պրոֆեսիոնալներից, որովհետև շառլատանն ու պրոֆեսիոնալն անհամատեղելի են: Մեդիան իր տարածքները փռելով սրանց առջև շառլատանից ջանադրորեն ստանում է հանրային պերսոն և կոխում հասարակության աչքը, այնինչ մենք մեր բաժին տարածքները պետք է տրամադրենք մասնագիտական գիտելիք կրողներին և հանրայնացնելով նրանց գաղափարները՝ նրանց մտքի կապիտալը դնենք հրապարակում, պրոֆեսիոնալներից կերտենք էլիտաներ։ Չգիտեմ, որքանով կարողացա ձևակերպել ասելիքս, բայց, հավատացեք, որ ամենահուժկու հեղափոխությունն ու քաղաքացիական ամենաակտիվ շարժերն էլ չեն փրկի մեզ, եթե...անգրագետ ենք, կներեք, իհարկե։
Հ.Գ.Վերջերս լրագրության վարպետության դասախոս Լիլիկ Ստեփանյանի հրավերով հյուրընկալվեցի Բրյուսովի անվան համալսարանի ուսանողներին և հրապարակեցի «Անգամ մահը չի կարող զրույցը խլել մեզնից» զրույցի առաջին մասը։ Այս անգամ իրենց հարցերով մեզ են միացել նաև Մանկավարժական համալսարանի լրագրության ֆակուլտետի ուսանողները։
-Կցանկանայի Ձեր կարծիքը լսել մամուլի ազատության մասին, արդյո՞ք մամուլն ազատ է Հայաստանում. եղե՞լ են դեպքեր, որ Ձեզ ինչ-որ ձևով վախեցնեն, որ ինչ-որ նյութեր չհրապարակվի։
-Գիտեք, միշտ ընդհանրական գնահատականը փոշիացնում է սեփական պատասխանատվությունը։ Ցանկացած լրագրող պատասխանատու է իր խոսքի ազատության համար։ Եկեք գոնե մենք չփիլիսոփայենք, թե Հայաստանում խոսքի ազատություն կա՞, թե՝ չկա։ Եկեք այսպես գործիքավորենք՝ ամեն մեկը թող իր բաժին պատասխանատվությունը կրի։ Եթե դու կաս, ես կամ, մեր դաշտում կան թանկ, նվիրական անուններ, ուրեմն դեռ կա այդ ազատությունը։ Ե՛վ մեդիան, և՛ նրա ազատությունը մենք ենք։ Եկեք, ի վերջո, տեղավորվենք այս նոր աշխարհի տրամաբանության մեջ. լավ մասնագետն այսօր ամենամեծ կապիտալն է, որն արդեն ունի հաղորդակցության բոլոր ուղիները և այլևս որևէ կորպորացիայի պատանդը չպիտի դառնա։ Ձեզնից յուրաքանչուրը մի մեդիա է, մի ամբողջ խմբագրություն, որը կարող է միայնակ արտադրել, թողարկել և վաճառել մեդիապրոդուկտ, աշխատել իր բրենդի վրա, կիրառել փիառ տեխնոլոգիաներ, ներդրումներ կատարել իր իսկ մեդիառեսուրսի վերարտադրության և զարգացման վրա։ Հավատացեք, շուկան, ուղղակի չի կարող անտեսել նման հայտը։ Այսպիսի կոմունիկացիոն հնարավորությունների դեպքում, մամուլի ազատության գնահատումներն ինձ թվում են նախորդ դարի իներցիոն շարժումներ։ Ես երանի եմ տալիս Ձեզ, որ ձեր մասնագիտական գործունեությունը սկսում եք այսպիսի ստարտային հնարավորություններով։ Ես հիմա խոսեմ ամենադժվարի մասին՝ իմ մասին, ամենադժվարը քո մասին խոսելն է. ես հեռուստալրագրող եմ, բայց հեռուստատեսությունն ինձ միշտ փակել է՝ տասնյակ հեռուստանախագծեր իսկի մեկ տարվա կյանք էլ չեն ունեցել, ամենաերկարակյացը, թերևս ամենշաբաթյա իմ հարցազրույցներն էին, որը փակեցին հենց մեկամյա հոբելյանական ամփոփիչ թողարկումից անմիջապես հետո. «Թիվ 1» էր կոչվում և ամփոփում էր շաբաթվա գլխավոր հասարակական-քաղաքական իրադարձությունները, իմիջիայլոց, Tert.am-ի հետ բանակցություններ են ընթանում 20 տարի անց այդ նախագծի ռետրո-ցուցադրությունը կազմակերպելու վերաբերյալ։ Տեսնենք. դեռ մտածում եմ, արժե՞ թե՝ ոչ։ Ես մասնագիտական ու նաև անձնական մեծ ողբերգություն ապրեցի այս նախագծի փակվելուց հետո. աշխատանքից վտարված եկա տուն ու ընկա մորս ձեռքը։ Եվ ամեն առավոտ նույն հարցը՝ բա ինչո՞ւ գործի չես գնում։ Ես չէի ուզում նրան խառնել իմ տառապանքին, չէի ուզում, որ մայրս տեսներ այն մեծ ողբերգությունը, որ ես ապրում էի այդ օրերին։ Եվ չնայած գրպանումս ունեի ընդամենը երկու հազար, ես լքեցի հայրական տունս և գնացի ընկերներիս մոտ՝ Զեյթունի հանրակացարան, ուր ապրել եմ մոտ 5 տարի։ Հեռուստատեսությունը մինուճար էր, տպագիր մամուլում ինձ չէի պատկերացնում, բայց ապրել էր պետք և այդ տարիներին ես միանգամից երկու նոր մասնագիտություն ձեռք բերեցի՝ ռեժիսորի և հանրային կապերի մասնագետի։ Մայրս մի օր ահաբեկվեց, երբ տուն տարա միանգամից 15 հազար դոլար և ասացի, որ սա ես եմ աշխատել։ Բայց դա մաքուր փող էր, իմ ֆիլմերից մեկի եկամուտը։ Չէ, ես չեմ հեռացել Ձեր հարցից, ես խոսում եմ ազատության մասին։ Չի բացառվում, որ ազատությունը հենց այն է, երբ ինքդ քո երեսին չես ուզում թքել։ Ես ինձնով հիանալու շատ պատճառներ չունեմ, բայց երբ արդեն վերջերս հայտնվեցի «ATV»,-ի «Փաստ» լրատվականի ղեկավարի պաշտոնում, ես ցնծում էի՝ դիտելով ինձ կողքից, երջանիկ էի, որ տասնյակ տարիներ անց էլ հեռուստատեսային իմ իդեալներին չեմ դավաճանել, վախեր չեմ բնակեցրել ներսումս և նախկին քաջությամբ ու համառությամբ կարող եմ ազատ թռչել հայկական հեռուստաաշխարհի բոլոր կարծրատիպերի վրայով։ Ամեն օր մտքումս աղոթքի պես ասում էի. օրհնվես դու, իմ սիրելի գիժ, որ չես լքել ինձ, որ չես թողել ինձ մենակ հացուջուր ուզող այս նյութեղեն, այս անցանելի մարմնի հետ։ Բա ցնծալու չէ՞ր, որ 20 տարի անց ես կրկին հայտնվել էի հեռուստատեսությունում, բայց իմ գժին չէի կապել տանը՝ հաստատ իմանալով, որ նա էլի «գլխիս սարքելու» է։ Եվ սարքեց, գիտե՞ք. անտրամաբանական կլիներ, որ չսարքեր։ Սոցիոլոգիան ճշգրիտ գիտություն է, որը պնդում է, որ մարդիկ չեն սիրում փոփոխություններ, պարզ է, մի փոքրիկ վերանորոգումն անգամ խաթարում է նրանց կայունությունն ու կոմֆորտը, ես սա միշտ իմացել եմ, բայց, երբեք չեմ տրվել սրա տրամաբանությանը, եթե շատերը սրան տրվեին, մենք այս զրույցը երևի մի քարանձավում կանցկացնեինք։ Իհարկե, կարելի էր հերթական գորշ ու անողնաշար մի լրատվական կոնվեյեր սարքել և հանգիստ նստել տեղում, բայց ... ազատության գինն իմացողը միշտ պատրաստ պիտի լինի այն վճարել։ Իհարկե, որոշակի պայմանների հարմարեցված գորշ հացի այդ արտադրամասը քանդելու և ավելի համեղ ու առողջարար հաց թխելու համար «ցեխը» քեզ չի ներելու։ Բայց այդպես է գալիս քայլ առաջը, զարգացումը։ Մեր գործում այսպես է՝ ով մեզ խանգարում է, հենց նա էլ մեզ օգնում է՝ մեզ կատարելագործում է, նոր բանալիներ է տալիս ակամայից։ Շնորհակալություն նրանց։ Աշխարհը տեղով մեկ կամք է, իսկ դու առանձին մի ամբողջ աշխարհ ես։ Վաղն ավելի ծանր է լինելու՝ ձեր մարմինը չի հասցնելու ձեր գաղափարների ետևից։ Այ հենց վաղն առավոտյան արթնացեք այս գիտակցմամբ. ես մի ամբողջ աշխարհ եմ, ես այս քարը պիտի դնեմ իմ ուզած քարի վրա, այս բառը՝ այս բառի վրա, իմ այս պատկերը՝ երկրի ճակատին, վերջ։ Իմ օրինակը, միգուցե այստեղ է ոգևորիչ. ես դեռ չեմ մահացել, ինձ չեն սպանել, ինչպես կռահեցիք՝ սոված ու տկլոր էլ չեմ՝ մեր մեջ ասած։
-Հարցազրույցներից մեկի ժամանակ «Ներկա ժամանակի խոնարհումն ապակատար անցյալով» մի կարևոր հարցի էիք անդրադարձել, որ ԽՍՀՄ փլուզումից հետո շատ գրողներ ջրի երես հանեցին իրենց գզրոցներում պահված գրականությունը, իսկ հայերն իրենց դարակներում համարյա չտպված գրականություն չունեին։ Եվ դիպուկ օրինակ բերեցիք Գևորգ էմինին, որ հետին թվով բանաստեղծություն էր հրապարակել։ Հետաքրքիր է՝ ինչպե՞ս, որտեղի՞ց եք նախօրոք այդ ամենն իմանում։
-Դե նախ անտրամաբանական է, որ մարդը Ստալինից մի ձեռքով պարգև ստանա, իսկ մյուս ձեռքով բանաստեղծություն գրի նրա դեմ։ Հետո էլ ես այսօրվա պես հիշում եմ այդ բանաստեղծության հրապարակման օրը. դեռ լույսը չբացված ես արդեն թերթի կրպակի մոտ էի, որ իմանամ, թե ինչ բանաստեղծության շուրջ է բարձրացել այդ աղմուկը։ Ես տասներորդցի էի այդ ժամանակ, դեռ ուսանող էլ չէի, բայց մի առանձին սևեռումով էի կյանքին հետևում։ Ինձնից խելոքներն ասում են, որ լրագրողի առաջին նշանը հենց նրա սրված հետաքրքրությունն է կյանքի հանդեպ։ Ես փոքր ժամանակ մեր տուն եկող մարդկանց այնքան հարցեր էի տալիս, որ մարդիկ արդեն վախենում էին մեզ հյուր գալ։ Հիմա էլ կարծես ես չեմ փոխվել, բայց երևի մարդիկ փոխվել են, նկատում եմ, որ հիմա իրենք են ուզում, որ հարցեր տամ։ Հնարավոր չէ կյանքին, հանրային տագնապներին լինել անհաղորդ և ազդեցիկ լրագրություն ստեղծել, դու ամբողջությամբ՝ քո բոլոր մազանոթներով պիտի լինես հանրային օրգանիզմի ներսում։
Գիտե՞ք, Ձեր հարցը շատ անկեղծ էր. գերազանցիկ երևալու մարմաջով տառապող մեկը երբեք այդ հարցը չէր տա, իսկ Դուք տվեցիք,շնորհակալություն։ Մի բան կասեմ. արագ փոփոխվող այս աշխարհը ամեն առավոտ բոլորիս կրկին դարձնում է անգրագետ, և մենք ամեն օր ստիպված ենք նոր, ժամանակակից գիտելիքով լցնել երեկ բացված այդ սև խոռոչը։ Մարդն արագ է պառավում, ժամանակ չկա. մինչ մենք քնած էինք գիշերը, այդ 7-8 ժամում տեխնոլոգիական մի քանի բում եղավ աշխարհում։ Ասող, խոսող, ճտպտան լրագրության ժամանակն անցավ. վերջ։ Մենք պիտի տիրապետենք մուլտիմեդիա լրագրության հմտություններին, տեղեկատվության արտադրության և տարածման նոր սխեմաներին, մարքեթինգի և բաշխման տեխնոլոգիաներին։ Հասկանանք, որ այսօրվա համացանցի հսկա Google-ը միայն նյութեր փնտրելու և ցանցահենություն անելու համար չէ, այլ ավելի ճկուն գործիքներ ունի մեզ համար, որոնցով արդեն կարելի է լուսանկարել, տեսագրություններ և ձայնագրություններ անել: Էլ չենք խոսում սոցիալական ցանցերի մասին, որոնք «գյալաջիի» արոտավայրերի են վերածվել, փոխանակ լրագրողի համար դառնային աշխատանքային լուրջ գործիքներ։ Մեզ կարծեմ դուր չի գա, որ ատամնաբույժը նախորդ դարի գործիքներով փորձի փորփրել մեր ատամնաշարը, այդ դեպքում մենք ինչո՞ւ ենք հասարակությանը պարտադրում նախորդ դարի մեր մասնագիտական հմտություններն ու գործիքները։ Արդար չի, չէ՞։
-Ամեն լրագրող իր պաշարով է գալիս մեդիադաշտ, իր փորձով։ Դուք Վարդուհի Սիմոնյանն եք, տարիների փորձ ունեք, կարող եք Ձեզ թույլ տալ խաչ քաշել լրագրողական բոլոր կանոնների վրա և սեփական կանոններով վարել հարցազրույցներ ու մարդիկ հիանան դրանցով։ Այո՛, ձեր հարցազրույցներում հաճախ հարցերն ավելի հետաքրքիր են, քան պատասխանները։ Բայց եթե յուրաքանչյուրն առաջնորդվի սեփական կարծիքի ներկայացմամբ հասարակությունն ուղղակի լրատվություն չի ստանա կատարված իրադարձությունների մասին։ Արդյո՞ք ամերիկյան կամ նույն Ինտերնյուսի տեսակետը սխալ է, որ կոնկրետ լրատվության ժանրում լրագրողի սեփական կարծիքը տեղ չունի։
-Իսկ թույլ կտաք ես լսարանին մի հարց տամ. դուք երբևէ մտածե՞լ եք ամերիկյան կրթական համակարգի հիմնարար արժեքների մասին, որո՞նք են ամերիկյան կրթական մոդելի առաջնայնությունները։
-Հենց ավագ դպրոցից սկսած արդեն ուղղությունը փոխվում է. ընդհանուր կրթությունն ավելի քիչ է, նեղ մասնագիտական են կրթական հոսքերը։
-Շնորհակալություն. Դուք նշեցիք խիստ հատկանշական թիրախներից մեկը։
Ընդհանրապես, ցանկացած երկրի կրթական համակարգից կարող ես իմանալ՝ թե այդ երկիրն ուր է գնում, ինչ ամբիցիաներ է դրել իր առջև։ Երկրներ կան, որ օրինակ՝ օրվա աշխատաշուկայի հետ չեն կապում իրենց կրթական համակարգը, այլ իրենց կրթական մոդելները միտված են ձևավորելու վաղվա պահանջարկը, վաղվա աշխատաշուկան։ Ամերիկյան կրթական համակարգը, այո՛, մեծ հաշվով ունիվերսալ գիտելիքի կրող չէ, թիրախավորված է նեղ հոսքերի վրա։ Ամերիկան Առաջին համաշխարհայինի տարիներից ուղեղային կենտրոններ էր ստեղծում, մտքի ֆաբրիկաներ և հավաքագրելով երկրի մտավոր ռեսուրսները՝ արտադրում շահեր ու գաղափարախոսություն։ Ամբողջ աշխարհի այդպիսի կենտրոնների մոտ 30 տոկոսը ամերիկյան է, որոնք, ինչպես գիտեք, համացանցի գյուտից մինչև միաբևեռ աշխարհի գաղափարական մակետը սարքեցին, նեյրոտեխնոլոգիաներից մինչև տեղեկատվական պատերազմեր և այլն։ Մի կարևոր մանրամասն էլ. այդ ֆաբրիկաներն իրենց ճյուղավորումներն ունեն անգամ տարրական կրթական համակարգում, ուստի համընդհանուր կրթությունն արդեն միտված է, այսպես կոչված, զինվորիկների արտադրության, որոնք պիտի ծառայեն այս ֆաբրիկաներից դուրս եկած գաղափարական արտադրանքին։ Մենք հեռուն կգնանք, որ այստեղ զրույց բացենք, թե մեծ հաշվով այս միտքը կառավարական-օլիգարխիական շահե՞ր է սպասարկում, թե՞ հասարակության կապիտալն է, բայց մի բան պարզ է, որ պետական կայուն ավանդույթներ չունեցող ու թափթփված մտավոր պոտենցիալ կրող մեր փոքրիկ երկիրը չի կարող որդեգրել ամերիկյան, այն էլ նախորդ դարաշրջանի մեդիաֆաբրիկայի դոգմաները։ Մաքուր լրագրողական դաշտում քննարկենք խնդիրը. ամերիկացի լրագրողը հրդեհի մի տեսարանը կարող է չոր լուսաբանել,ասել իր բաժին «ինչ, որտեղ, երբը» և նյութը թողարկել. այսքանը վառվեց, այսքանը զոհվեց կամ փրկվեց։ Բայց, ցավոք սրտի, մեր իրադարձությունը սկսվում է հրդեհից հետո՝ այնտեղ հրշեջը վայրկյան անց տեղում է, մերոնք նախ կուշանան, հետո պետությունը չի փոխհատուցի վնասները, հետո մի «քյալլագյոզ» անպայման կհայտնվի խիստ էկզոտիկ վարքուբարքով, որը կարող է ռեպորտաժի մեխը դառնալ և այլն։ Ու ես ձեզ մի բան էլ ասեմ, այսօրվա ամերիկյան լրագրությունը բավականին էլ էմոցիոնալ է, ահագին թաց, անգամ գրական-գեղարվեստական, տեղ-տեղ արցունքաբեր գազի էֆեկտով, որովհետև էմոցիաների ու գրգիռների վրա արված մանիպուլյացիաները հենց ամենաազդեցիկն են՝ հաճախորդի սիրտը վերցնում ես, ու ուղեղն ինքնըստինքյան դուրս է բերվում շարքից։ Պարզ է, որ սա էլ որոշակի ուղեղային ֆաբրիկայի դիրեկտիվ է, բա էդ հասարակությունը չորացել է, մեքենա է դարձել արդեն, պիտի նրանց սիրտը շարժե՞լ, թե՝ չէ։ Հիմա ամերիկյան այս նոր թրենդը բերենք տեղայնացնե՞նք մեզ մոտ. մեր հասարակությունը պայթում է զգացմունքների առատությունից, մի հատ իրար աչքերի խորքը հիմա նայեք. Հայաստանից կարելի է ամբողջ աշխարհին բավականացնող էմոցիաներ, «ջիգյար» արտահանել, հիմա մենք բռնենք էմոցիաներ արտադրենք ու մեր հասարակությանը խեղդե՞նք ողբուկականի մեջ։ Ամփոփելով հարցն ասեմ՝ ես այստեղ հրավիրված եմ արտահայտելու իմ տեսակետները, որոնք հեռու չեն սխալական լինելուց, և եթե դուք խորհուրդ եք ակնկալում ինձնից, ապա այդ խորհուրդը մեկն է. հետևեք ձեր առողջությանը, այլ խորհուրդ ես չեմ կարող ձեզ տալ։
- Տեսեք, Դուք ասում եք, որ պետք է վերաբերմունք հանդես բերել նյութին, բայց արդյո՞ք արդեն վերաբերմունք չէ այն, որ նույն հրդեհի ժամանակ դու մոտենում և հարցազրույց ես վերցնում հենց այս մեկից, ոչ թե՝ մյուսից, ընտրում ես, թե ում կարծիքն է կարևոր։
-Այո, ամեն ինչ սկսվում է հենց ընտրությունից. որտեղ մարդն է, այնտեղ էլ սուբյեկտիվիզմն է։ Անգամ եթե ձեր ռեպորտաժը համր է, դարձյալ սուբյեկտիվ է, չէ՞ որ դուք եք ընտրում ինչն ինչպես ցուցադրել։ Ուստի ավելի լավ է ազնիվ լինել և ասել, որ մարդու լրագրողական ստեղծագործությունն էլ հենց սուբյեկտիվ պրոդուկտ է՝ դա նրա հայացքն ու մեկնակետն է և վերջ։ Սեփական տեսակետն արտահայտելը հենց սա է, ուստի ես պնդում եմ, որ այո՛, լրատվական ժանրը նույնպես սեփական տեսակետի արտահայտությունն է, որը կարելի է հանդես բերել անգամ մի կադրով, ձայնի մի ծպուտով և նույնիսկ լռությամբ՝ երբ չես անդրադառնում այս կամ այն իրադարձությանը՝ սա նույնպես սեփական կարծիք արտահայտելու ձև է կարծեմ, կամ էլ ինչու՝ ոչ, հենց ուղիղ։ Ամեն դեպքում, լրագրողն իր մեկնակետը հանրայնացնելու համար պետք է ունենա հանրային բարձր վարկանիշ. այսօր ինտերակտիվության անսահման բազաներ կան այն ստեղծելու համար, մետրեր, որոնք ամեն ժամ կարող են չափել ձեր հասանելիությունը։ Որքան ես եմ հասկացել, մենք անհատին ապավինող հասարակություն ենք, ուստի մի պրոֆեսիոնալ լրագրողի մասնագիտական հայտը կարճ ժամանակ անց հեղինակավոր է դառնում, և նա իր աշխատանքով կարող է լայնածավալ հանրային շարժում ծավալել։ Լրագրությունը հենց կապեր գտնելու արվեստ է, կապեր լայն իմաստով՝ մարդկային ու իմաստային կապերից մինչև իրերի ու երևույթների միջև ընկած խորքային կապերը։ Մեր մասնագիտությունը մեզ հնարավորություն է տալիս պեղել և գտնել աշխարհի ընդերքի ամենաթանկ հանածոն՝ մարդկանց, շփվել մարդու ստեղծած ամենամեծ արժեքի՝ նրա մտքերի հետ։ Ժուռնալիստիկան ոչ թե մասնագիտություն է, այլ... երկնքից մեր գլխին ընկած մանանա։ Ես անկեղծ եմ ասում, ամեն անգամ երբ ինձ աշխատավարձ են տալիս, ես մի տեսակ ամաչում եմ, մտքումս ասում եմ՝ լավ էս մարդիկ գլխի չեն ընկնո՞ւմ, որ այս ամենն ինձ այնքան հաճելի է, որ ուզում եմ ես վճարեմ իրենց դրա համար։ Կոպիտ ասած, ոնց որ ամենասիրելիիդ հետ սեր անես և մեկ ուրիշը ամեն ամիս դրա համար գա ու փող տա քեզ։ Լինում է, երբ մարդու հետ զրուցում եմ, տպագրում վերջացնում, բայց նա կրկին զանգում է՝ թե այսօր էլ գամ զրուցենք։ Ասում եմ՝ իհա՛րկե, արի։ Այսպես ընկերանում ենք, դարդ դարդի ենք տալիս ... սա էլ երևի հայկական լրագրության մի մոդել է, կամ միգուցե հենց իմ մոդելը։ Ազատություն ռադիոկայանի աշխատակցին ամերիկացիները աշխատանքից կհեռացնեն այսպիսի ազատության համար, նրանց կանոնագիրքը պատժում է այսպիսի վարքի համար. որովհետև, որ այսինչը եկել է իմ տուն, չի բացառվում, որ ձեռքին մի քաղցրեղեն է եղել կամ ասենք մի շիշ գինի, և ես էլ անամոթ լրագրողս, իրեն մի աման գորիսի լոբաճաշ եմ տվել ու այս խրախճանքի մեջ, բա չես ասի, ճզմվել է օբյեկտիվ լրագրության տառն ու ոգին։ Դե արի ու էս զուլումի տակից դուրս արի։ Բայց չէ, որ սա փոքր երկիր է, ուր... ում հետ ուզում ես ամուսնանաս, բարեկամդ է դուրս գալիս....ասածս այն է, որ ամենայն հայոց բանաստեղծի խորհուրդը լսեք ու «ձեռնաքաշություն» չանեք։
- Վերջերս մի շատ հայտնի լրագրողի մոտ վարպետության դաս ունեինք և նա ասաց․ «․․․տվեք մեզ մարդ, ով ունի մի քիչ շնորհք, և մենք նրանից 6 ամսում կպատրաստենք առաջատար լրագրող»։ Հարց. եթե կարելի է 6 ամսում սովորել լրագրության բոլոր նրբությունները ու դառնալ ոլորտում առաջատար, արդյո՞ք անհրաժեշտ է, որ մենք բուհ-ում սովորենք 4 տարի։
-6 ամի՞ս. կոլեգաս, ինչպես ասում են, թիվ է կրակել, դա մի երկու ամսում էլ կարելի է անել, պայմանով, որ մարդը լինի որևէ ոլորտի լավ մասնագետ, և լրագրությունը լինի նրա երկրորդ մասնագիտությունը։ Գաղտնիք չէ, որ լրագրությունը երկրորդ մասնագիտություն դառնալու դեպքում առավել արդյունավետ է աշխատում, որովհետև այս դեպքում կոմպետենտության առավել լուրջ որակի հետ գործ ունենք և բացառապես այդպիսի լրագրությունը կարող է պետական և հանրային շահերը հավասարակշռել։ Այդ լրագրությունը կարող է մտնել պետական սեկտոր և հասարակական խնդիր լուծած դուրս գալ այնտեղից։ Հենց սա է պրոֆեսիոնալ լրագրության ուղիղ ճանապարհը։ Ընդ որում, անպայման չէ, որ լրագրությունը լինի երկրորդ մասնագիտություն, այն կարող է լինել և առաջինը, պայմանով, որ երկրորդն անպայման հետևի։ Ես իմ տարբեր հրապարակումներում բազում անգամ առաջարկել եմ, որ լրագրողական ֆակուլտետներ ունեցող մեր բուհերը գոնե երկրորդ կուրսից նեղ մասնագիտական հոսքերով իրականացնեն փոխանակման ծրագրեր այլ բուհերի հետ. ասենք իրավական լրագրողները գնան իրավաբանական, որ գոնե կարողանան հայցվորին տարբերել պատասխանողից կամ գոնե մի օրենսգրքի երես տեսած լինեն որևէ դատավարական պրոցես մտնելուց առաջ։ Ես այս մասին խոսել եմ նաև կրթության և գիտության նախարարի հետ իմ հարցազրույցում, նրան ասել եմ, որ այսօր տասնյակ բուհեր ուղղակի պարազիտանում են այս մասնագիտության բարձր վարկանիշի, բրենդի վրա և ուղղակի զբաղված են կրթական ռեկետով։ Այսօր հարցրեք դաշտի ցանկացած առաջատար լրագրողի, թե որտեղ է նա լրագրություն սովորել, և նա ձեզ կպատասխանի՝ աշխատելու ընթացքում, ընդ որում միմիայն սեփական սխալների, մեծ ու փոքր խայտառակությունների գնով։ Այսօր բացի մեր ավանդական բուհերից այդ գործին լծվել են լրագրության այբուբենն անգամ չիմացող մարդիկ, և իրենց մեծ ու փոքր կանտորաներում լրագրող են արտադրում. հիպերազատական կրթական համակարգ է, ինչ կարող ես անել. պահանջարկն ու առաջարկը գտել են իրար և երկուսն էլ երջանիկ են, պետությունն էլ ասում է՝ իմ ինչ գործն է, սիրում եք իրար, ամուսնացեք, բազմացեք ... կյանքը կարճ է։ Կրթության նախարարը դժգոհ էր մեդիայից, ասում է՝ տես, որքան ոչ պրոֆեսիոնալ լրագրող կա դաշտում, իսկ ես նրան ուղղակի չէի կարող չասել, որ նրանց արտադրել ու դաշտ է բաց թողել իր իսկ ղեկավարած կրթական համակարգը։ Ամփոփելով հարցն ասեմ՝ սովետի ժամանակվա եղածը դժվար է լրագրություն կոչելը, ուստի կարելի է ասել, որ հայկական լրագրությունը բավականաչափ ջահել մասնագիտություն է, և բնական է, որ այս ոլորտում մենք չէինք կարող մի երկու տասնամյակում միանգամից հարյուրավոր գիգանտ գուրուներ ծնել, որոնք սպասարկեին այսքան կրթական հաստատությունների կամ մշակեին այս մասնագիտության մոտ ու հեռավոր կրթական դոկտրինը, մեթոդիկան։ Կրթությունը, այո՛, արժեքավոր ապրանք է, և դուք՝ որպես գնորդներ, պետք է պահանջեք, որ այն լինի բարձրորակ և ժամանակակից չափորոշիչներին բավարարող։ Միևնույն ժամանակ չմոռանանք, որ կրթության ամենաարդյունավետ մոդելը ինքնակրթությունն է, մանավանդ այսօրվա անսահման ռեսուրսների պարագայում։ Հարցը շատ ծավալուն է, բավարարվեմ այսքանով և խնդրեմ ձեզնից ասվածի կոշտ մասը չվերագրել ձեր բուհին, առավել ևս ձեր վարպետ դասախոսներին, որոնց ճանաչում և հարգում եմ։
- Ինչի՞ն է ծառայում լրագրությունն այսօր։
-Չգիտեմ...կխնդրեի սա ընդունել որպես պատասխան։ Իսկապես չգիտեմ։
-Վերլուծելով հայկական և ադրբեջանական մամուլի ինֆորմացիան՝ ինչպե՞ս կարելի է ներկայացնել թշնամու կերպարը, որ հասարակության վրա ազդեցությունը ճիշտ լինի։ Հակամարտությունը ներկայացնելու, լուսաբանելու մեջ որո՞նք են այն երեք կետերը, որին պարտադիր պիտի հետևեն լրագրողները։
-Գիտեք, ես այս հարցին էլ չէի պատասխանի, ասելով, որ խաղաղարար լրագրությունը մի առանձին ճյուղ է, որում ես առանձնապես մասնագիտացած չեմ և կառաջարկեի կարդացածս մասնագիտական գրականությունից մի քանի նմուշ ընդամենը, որտեղ մի հեղինակ, մի գիրք հաստատ կգերակայեր՝ Լաուրել Հոլիդեյի «Իսրայելի և Պաղեստինի երեխաները» էսսեների շարքը, ուր հակամարտող կողմերի երեխաների պատմություններն են։ Բայց ահա Դուք օգտագործեցիք թշնամու կերպար արտահայտությունը, և ես ստիպված եմ ուղղել այդ սխալը, որը վիրուսի պես տարածված է նաև մեր և ադրբեջանական մեդիայում։ Տեսեք, մենք արդեն շուտասելուկ ենք դարձրել. «Հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի» արտահայտությունը։ Բայց ասացեք խնդրեմ, մենք՝ լրագրողներս, թե՛ այստեղ և թե՛ Ադրբեջանում ի՞նչ ենք անում այդ ուղղությամբ։ Բացի մի քանի թիթիզ, անպտուղ արևմտյան գրանտային ծրագրից, այլ բան չտեսանք այսքան տարի։ Երկու կողմերում էլ անգամ պարզ մեդիագրագիտություն չկա ՝ադրբեջանցիք հայկական կայքերի եղածն են պտտեցնում ու հետո սեփական տաշտակի լվացքի ողջ փրփուրն ու կեղտաջուրը լցնում իրենց հասարակության ականջը, մեր մի քանի «փառապանծ» կայքեր էլ էդ լվացքը պարզաջրում են և կախում իրենց գլխավոր էջերից։ Երկու կողմում էլ, ով ավելի շատ հայհոյի մյուսին, ուրեմն ավելի խիստ հայրենասեր է։ Սա արդեն տեղեկատվական ֆիդայություն է, ոչ թե տեղեկատվական պատերազմ։ Հիմա, ասացեք խնդրեմ, ես ձեր հարևանն եմ, դուք ինձ թշնամի եք անվանում և ուզում եք, որ իմ ու ձեր միջև կոնֆլիկտը հարթվի՞։ Հակամարտության լուսաբանումը երկու կողմում էլ ռազմագործողությունների տիրույթի և նրա տրամաբանության մեջ է. սա ապատիկ, դեպրեսիվ հասարակություն է ստեղծում, որն օրեցօր ավելի է մոտենում պատերազմին, ոչ թե խաղաղությանը։ Այնինչ, երկրների հասարակություններն են նախ ընդառաջ գնում միմյանց և պարտադրում կառավարություններին վավերացնել այդ խաղաղությունը. բիզնես կապերից մինչև մշակութային կապերը հասարակության հերկելու տարածքն է, որը ականապատ է մինչ օրս։ Մեծ հաշվով, մեդիան անկախ նրանից գոտին հակամարտ է թե ոչ, մարդկային դեմք պիտի ունենա և կատարի նույն առաքելությունը՝ պահպանի պրոֆեսիոնալ լրագրության հայտնի չափանիշները՝ էթիկայից մինչև աղբյուրների բազմազանություն և բալանսավորում, իհարկե զերծ մնալով ատելություն սփռող հռետորաբանությունից և թշնամու կերպար ստեղծելուց։
-Ինչո՞ւ Հայաստանում զարգացած չէ լրատվական գործակալություններից օգտվելու մշակույթը։
-Չէ՜, սա Ռիո դե Ժանեյրոն չէ՜: Շուռա, միայն գողություն, միայն կողոպուտ։
Իսկ ո՞վ էր մինչև հեղափոխությունը... Արմենպրեսը։ Պատասխանը մեկն է՝ թող դատի տան գողերին. կայքեր կան, որոնց հետ խոսելու այլ լեզու չկա, մանավանդ որ այդ լեզուն նրանք չգիտեն, նրանց ձեռքի տակի ենթական իսկի ստորոգյալի հետ չի համաձայնվում, ինչպես պետք է նրանք համաձայնվեն, որ լրագրողական նյութը ստեղծագործություն է և առնվազն անբարոյական է խլել ուրիշի տեսած երազները ու վաճառել դրանք։
-Ինչո՞վ կբացատրեք մեդիադաշտի այս աստիճան աղավաղումը։ Ինչո՞ւ չկա հատուկ կառույց, որը կզբաղվի լրագրողական գրաքննությամբ, խոսքի ազատությունը սահմանափակելու մասին չեմ ասում, այլ մասնագիտական ու բարոյական նորմերը պահպանելու մասին։
-Ես Ձեր այդ հարցը ուղիղ երկրի նախագահին եմ տվել։ Նախագահը պատասխանեց, որ մամուլի ազատությունն ու տեղեկատվության հասանելիությունը ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության հենասյուներն են, և Հայաստանը պետք է ստեղծի բոլոր հնարավորություններն ազատ մամուլի լիարժեք դրսևորման համար, ոչ թե սահմանափակի այն: Իհարկե, մենք սահմանափակումներ չենք ուզում, այլ՝ կարգավորումներ։ Անցյալ տարի սահմանափակման դասական օրինակ ցույց տվեց Ալիևը, որը հրամանագիր ստորագրեց և պարտավորեցրեց Կառավարությանը, Նախագահի աշխատակազմին, Պաշտպանության նախարարությանն ու Մամուլի խորհրդին /այնտեղ կա այդ համակարգող մարմինը/ «հատուկ աշխատանքներ» տանել ԶԼՄ-ների հետ պետական գաղտնիքներ չհրապարակելու և համացանցից «ճիշտ» օգտվելու ուղղությամբ։ Իհարկե, սա չէ իմ ու ձեր երազանքը։ Մենք ուզում ենք ոչ թե անազատ, այլ՝ պատասխանատու մեդիա։ Մենք ուզում ենք պետական հստակ կարգավորիչ, որը կսանձի մեր դաշտում աղբ սփռողներին, մենք արժանապատիվ աշխատանքի և մրցակցային բարեխիղճ պայմանների երաշխիքներ ենք ուզում ստանալ պետությունից։ Մենք իզուր ենք կարծում, որ տեղեկատվածին, ինֆոգեն սպառնալիքը միայն դրսից պետք է սպասել՝ Ադրբեջանից կամ Թուրքիայից։ Այսօր արդեն մեր մեդիադաշտը բերնեբերան լի է սադրիչ տեղեկատվական հոսքերով։ Տեղեկատվական պատշաճ անվտանգություն չունեցող հասարակությունը քայքայում է նյարդերը և կորցնում դիմադրողականությունը։ Իսկ հակամարտության մեջ ներքաշված երկիրն իրավունք չունի այսպիսի դիմադրողականություն ունենալու. մեր նյարդերն ամեն օր ստուգում են դրսից. մեդիան հենց երկրի նյարդային համակարգն է և եթե օր առաջ մենք չկարգավորենք այս մեդիաբազարը, հետևանքներն ուղղակի անդառնալի կլինեն։ Կարծում եմ պետք է ստեղծվի պետական համակարգող մարմին բավականաչափ պրոֆեսիոնալ կազմով, միայն պրոֆեսիոնալներով, հակառակ դեպքում այն կվերածվի ուղղակի մահակի և կփշրի մասնագիտական այն կապիտալը, որ ստեղծվել է մեր լավագույն լրագրողների կյանքի և առողջության հաշվին։ Եկեք չմոռանանք, որ նույն Վրաստանը ռուսներից պարտություն կրեց հենց կիբերպատերազմում, հաշված վայրկյաններում Նախագահի ու ԱԳՆ-ի կայքերը կոտրվեցին, ապա եղավ այն, ինչ եղավ։ Դրա համար էլ այսօր Վրաստանը տեղեկատվության անվտանգության խնդիրներին առավել պատշաճ ուշադրություն է դարձնում, ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի չափանիշներին համապատասխան տվյալների փոխանակման մի առանձին հզոր գործակալություն է ստեղծել։ Բայց անպայման չէ երկրի 20 տոկոսը կորցնել ու նոր խելքը գլուխը հավաքել, չէ՞։ Իհարկե, երևում է, որ մերոնք էլ անում են որոշակի քայլեր այս ուղղությամբ, առանձին կառույցներ կան տարբեր գերատեսչություններին կից, որոնք թիրախավորված են հիմնականում արտաքին սպառնալիքների վրա, բայց եթե տունն իրեն ներսից է ուտում, նրա սահմանները հսկող տեղեկատվական կայազորը մեզ չի փրկի։
-Որպես լրագրող Ձեր կարիերայի սկզբում առկա խոչընդոտները։
-Ես ԵՊՀ-ի երրորդ կուրսում էի սովորում ընդամենը, երբ համակուրսեցիս մի օր ինձ տարավ և թողեց այն ժամանակվա միակ հեռուստատեսության միակ հեռուստալրատվականում։ Ես շատ լավ գիտեի, որ բավականաչափ անգրագետ եմ այդ գործի համար, բայց հակառակի պես ամեն ինչ այնտեղ ինձ շատ դուր եկավ ու նոր մոլորակ հայտնաբերածի պես վնգստում էի մարդկանց ոտքերի տակ, երազում էի, որ եթե չտանեն ինձ նկարահանման, գոնե ուղարկեն իրենց համար ծխախոտ գնելու։ Երբեմն ուղարկում էին, և ես երջանիկ գալիս էի տուն ու ծնողներիս պատմում, որ ով հիմա խոսում է հեռուստատեսությամբ ես տեսել եմ նրան, իր համար ծխախոտ եմ գնել։ Հայրս ... ես այդպես էլ նրանից ազնիվ մարդու չհանդիպեցի իմ կյանքում։ Ահա, հայրս ասում էր, որ այդ հեռուստատեսությունն իմ բանը չէ, ասում էր իմ պես բանվորի երեխաները չեն կարող աշխատել այնտեղ։ Ասում էի՝ «ինչու՞, պապ, չէ՞, որ ես այնտեղ գնում եմ արդեն, անգամ ոստիկանը գիտի դեմքով և դուրս չի անում»։ Ու նա ինձ շատ իմաստուն մի բան ասաց, գիտե՞ս, ասաց՝ «կգնաս մի քիչ կծլվլաս,կուրախանաս, բայց մի օր դուրս կանեն անպայման ու կջարդվես, որովհետև իմ պես հիմարի նման չես կարողանում չտեսնելու տալ անարդար բաները, կողը հաստ գորիսեցի ես»։ Ես, իհարկե, հորս ուզում էի ապացուցել, որ լավ էլ կարող եմ, բայց հայրս ճիշտ դուրս եկավ ամեն դեպքում։ Մի օր էլ հատուկ կանչեց ու ասաց, թե չլինեմ, չիմանամ դու մի սուտ բան ես գրել, ինչ ա երկու կոպեկ աշխատես։ Ասաց. «մերդ ամեն օր էլ ճաշ ա եփում, արի, ես իմ ամանի կեսը քեզ կտամ, սոված չես մնա, հացի համար մեր անունը խայտառակ չանես»։ Այսպիսի հայր ... լավ վերադառնամ հարցին։ Ահա, երբ իմ առաջին տեքստերը գրում էի հեռուստատեսությունում, մի խինդ ու ուրախություն էր սկսվում այնտեղ՝լրագրողները բարձր կարդալով սենյակից, սենյակ էին անցնում և տող-տող ձեռք առնում ինձ։ Բայց ես ճակատս պինդ հաջորդ օրն էլի էի գրում, հաստատ իմանալով գրիս գլխի գալիքը։ Այնքան, մինչև Նոր տարին եկավ ու «Լրաբերի» պրոֆեսիոնալները ուտել-խմելով ընկած երկու օր աշխատանքի չեկան, և երևի քեֆը լավ մեկի թեթև ձեռքով որպես օրվա միակ աշխատուժ ես միանգամից երկու ռեպորտաժով մտա եթեր։ Հաջորդ առավոտ դուրս գալով փողոց զարմանում էի, թե տրանսպորտի, փողոցի այս անծանոթ մարդիկ ինչու չեն ինձ գրկում, համբուրում։ Մտածում էի, թե այս մեծ իրադարձությունը ոնց չի ցնցել քաղաքը, երբ կատարվել է իմ ամենամեծ երազանքը։ Բայց դե...հայրս ճիշտ էր, էլի։
-Ի՞նչը կստիպի Ձեզ վերդառնալ հեռուստատեսություն։
-Ոչ, ես այնտեղ չեմ ուզում վերադառնալ և այլևս չեմ վերադառնա երբեք, չնայած այս պահին էլ ունեմ բավականին գայթակղիչ առաջարկներ։ Ով էր ինձ համար հեռուստատեսությունն այն ժամանակ, և ով է հիմա։ Հայկական հեռուստատեսությունը կորցրեց իրեն. իմ մերձավոր շրջապատում չկա մեկը, ով միացնում է իր հեռուստացույցը, իմ տանն այն անջատված է արդեն երեք տարի։ Ես այս ամենը չեմ ասում, որ դուք չձգտեք դեպի այնտեղ, ասում եմ, որ փորձեք տեղեկատվական այս նոր իրականության մեջ գտնել հեռուստատեսության տեղը, մտածել լրատվական ծրագրերի նոր ձևաչափեր, նոր հեռուստավարկածներ և այլն։ «ATV»-ում «Փաստի» մեր 4-5 հոգանոց լրագրողական թիմը կարողացավ հաշված օրերում իր ձևով ու բովանդակությամբ նախադեպը չունեցող, բարձր վարկանիշով մեդիացանց ստեղծել։ Ես հեռուստալրատվականների իմ բոլոր մեդիամենեջեր կոլեգաներին կառաջարկեի հենց այսօրվանից վերանայել գոնե այդ կարևոր արտադրամասերի կառավարումը։ Տեսեք, ամենուր նստած է մեկ կամ երկու գլխավոր խմբագիր, որն ամենագետի համարում ունի, և որպես կանոն բողոքում է լրագրողական ցածրորակ աշխատանքից, բայց ինքն ահա ավելին չի անում, քան, ասենք, տարրական դասարանի դասվարը՝ մի քանի ուղղումներ է անում տեքստում և այն եթեր ուղարկում։ Ժամանակն է, որ մեր հեռուստալրատվականների ղեկավարները և ինչու միայն նրանք, մեր մեդիադաշտն ամբողջությամբ ներմուծի, այսպես կոչված, լեգմանի ինստիտուտը, որը վազող, կայտառ նորելուկ կիսալրագրող է և օրվա ընթացքում տարբեր իրադարձային կետերից քաղում է լրատվություն և ամբարում լրատվական «քեյսում», իսկ տեղում արդեն այդ հումքը վերամշակում է այդ ամենագետ խմբագիրը, ոլորտից տեղյակ լրագրողը և այլն։ Դուք՝ որպես ուսանողներ, կարող եք սկսել լեգմանությունից, ապա տարիներ անց փորձառություն ձեռք բերել և դառնալ լիարժեք լրագրողներ, իսկ ձեր միջոցով մեդիաները կստանան էժան աշխատուժ, արդյունավետ կառավարման լծակներ և ոչ միայն կբարելավվի մեր մեդիաների կոնտենտի որակն ու պրոֆեսիոնալ մակարդակը, այլև տնտեսական կացությունը, ավելի քիչ ծախս և ավելի շատ արտադրանք, ընդ որում բարձրորակ արտադրանք։ Ի վերջո, ինչպես կենդանիները, այդպես էլ մարդիկ անհավասար հնարավորություններ ունեն և պետք չէ անգործությամբ պատժել նրանց. գրի շնորհն աստվածային է, բոլորից չես կարող դա պահանջել, ավելի ջահել արագաշարժն ու ճարպիկը թող նապաստակ որսա, իսկ ահել դանդաղաշարժը՝ ձուկ։ Իմիջիայլոց, Հարվարդի համալսարանի գիտնականները վերջերս մի հրաշալի նյութ հրապարակեցին՝ նրանց գնահատումներով մարդկանց մոտ 80 տոկոսը խլուրդ է, որը սիրում է կայունություն, հստակ ռելս, որի վրա իր շարքային զինվորությունը կանի և միայն 5 տոկոսն է կապիկ, որը նորարար է, սիրում է ամեն գնով քանդել այդ ռելսը, թեկուզ սատկի նրա փլատակների տակ, միևնույնն է՝ քանդելու է։ Այսքանը. եթե օգտակար էր այս զրույցը, կգամ՝ երբ դարձյալ կանչեք։ Շնորհակալություն։
ՎԱՐԴուհի Սիմոնյան
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
«Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
«Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
«ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
- 12:29 • 21.11.24 Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
- 12:12 • 21.11.24 Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
- 11:05 • 21.11.24 Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
- 21:03 • 20.11.24 Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
- 20:33 • 19.11.24 Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
- 18:50 • 19.11.24 ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
- 15:03 • 19.11.24 Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
- 14:07 • 19.11.24 «Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
- 12:49 • 19.11.24 Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
- 15:40 • 18.11.24 «Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
- 12:44 • 18.11.24 Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
- 12:27 • 18.11.24 Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
- 12:18 • 18.11.24 Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
- 12:05 • 18.11.24 Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
- 11:55 • 18.11.24 Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
- 11:54 • 18.11.24 Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
- 17:39 • 15.11.24 Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
- 16:18 • 15.11.24 Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
- 13:21 • 15.11.24 Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
- 12:46 • 15.11.24 Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
- 12:16 • 15.11.24 Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
- 12:05 • 15.11.24 Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
- 11:04 • 15.11.24 Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
- 15:48 • 14.11.24 Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
- 13:52 • 14.11.24 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
- 13:20 • 14.11.24 Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
- 12:34 • 14.11.24 Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
- 11:50 • 14.11.24 Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
- 11:21 • 14.11.24 Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
- 11:02 • 14.11.24 Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
- 20:37 • 13.11.24 Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
- 17:41 • 13.11.24 Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
- 16:26 • 13.11.24 Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
- 15:47 • 13.11.24 Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
- 14:51 • 13.11.24 Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
- 14:11 • 13.11.24 Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
- 12:21 • 13.11.24 «ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
- 10:44 • 13.11.24 Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
- 17:43 • 12.11.24 Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
- 15:23 • 12.11.24 Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Տնտեսություն 17:52 • 21/11 Փոքր ու միջին բիզնեսին խեղդելու են, կմնան միայն խոշոր ընկերությունները, որոնք ավելի կառավարելի են, հարկային բեռը 5 տոկոսից կդառնա 30. Թադևոս Ավետիսյան Տասնյակ հազարավոր մարդիկ դառնալու են գործազուրկ, կորցնելու են իրենց փոքրիկ բիզնեսը և փաստացի «հերոս հարկ վճարողից» դառնալու են անապահով մարդիկ և դիմելու են նպաստի:
-
Իրադարձային 11:13 • 21/11 Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող կորցնել տասնյակ հազարավոր մարդկանց՝ Ղրիմը վերադարձնելու համար։ Նա խոստովանել է, որ թերակղզին կարող է վերադարձվել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
-
Իրադարձային 11:06 • 21/11 ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Բաքվում ԱՄՆ դեսպանի՝ սահմանային ջրային ռեսուրսների կառավարման վերաբերյալ հայտարարությունը Անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև պաշտոնական համագործակցություն չկա այս մասին Սպուտնիկ գործակալության հայկական ծառայության հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԳՆից ՝ մե
-
Իրավունք 16:10 • 21/11 ՄՔԴ նախաքննական պալատը ձերբակալության օրդեր է արձակել Նեթանյահուի և Իսրայելի նախկին պաշտպանության նախարարի նկատմամբ Որոշումն ընդունվել է 2023-ի հոկտեմբերի 8-ից մինչև 2024-ի մայիսի 20-ն ընկած ժամանակահատվածում «մարդկության դեմ և ռազմական հանցագործություններ» կատարելու մեղադրանքների պատճառով։
-
Իրադարձային 10:36 • 21/11 Հայտնի է, թե երբ կանցկացվի ձմեռային զորակոչն ու զորացրումը. որոշումը նախատեսում է զորակոչել նաև այն կանանց, ովքեր կամավոր հիմունքներով ցանկություն են հայտնել ծառայելու Որոշումը նախատեսում է զորակոչել նաև այն կանանց, ովքեր կամավոր հիմունքներով ցանկություն են հայտնել անցնելու շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն, ինչպես նաև օրենքով սահմանված հատուկ կարգավիճակ ունեցող արական սեռի քաղաքացիներին։
-
Քաղաքականություն 18:45 • 21/11 Թուրք-ադրբեջանական տարաձայնությունները՝ էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ Հարկ է նշել, որ ադրբեջանական գազը Թուրքիայի համար միշտ ավելի էժան է եղել, քան Ռուսաստանից և Իրանից արտահանվող գազը։ Թուրքիան փորձում է պահպանել մրցակցային գները՝ Եվրոպայում ավելի շատ գնորդներ ներգրավելու և ներքին ծախսերը նվազեցնելու համար:
-
Ժամանց 10:43 • 21/11 6,2 մլն դոլար. Sotheby's-ի աճուրդում վաճառվել է կպչուն ժապավենով պատին ամրացված բանանը Այն աստղաբաշխական գնով ձեռք է բերել կրիպտոմիլիոնատեր Ջասթին Սանը, որը պատրաստվում է ուտել թանկարժեք բանանը: Ի սկզբանե կանխատեսվել էր, որ ինստալյացիան կվաճառվի 1-1,5 մլն դոլար, սակայն ի վերջո այն վաճառվել է 6,240,000 մլն-ով:
-
Տնտեսություն 17:52 • 21/11 Փոքր ու միջին բիզնեսին խեղդելու են, կմնան միայն խոշոր ընկերությունները, որոնք ավելի կառավարելի են, հարկային բեռը 5 տոկոսից կդառնա 30. Թադևոս Ավետիսյան Տասնյակ հազարավոր մարդիկ դառնալու են գործազուրկ, կորցնելու են իրենց փոքրիկ բիզնեսը և փաստացի «հերոս հարկ վճարողից» դառնալու են անապահով մարդիկ և դիմելու են նպաստի:
-
Իրադարձային 11:13 • 21/11 Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող կորցնել տասնյակ հազարավոր մարդկանց՝ Ղրիմը վերադարձնելու համար։ Նա խոստովանել է, որ թերակղզին կարող է վերադարձվել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
-
Իրադարձային 11:06 • 21/11 ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Բաքվում ԱՄՆ դեսպանի՝ սահմանային ջրային ռեսուրսների կառավարման վերաբերյալ հայտարարությունը Անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև պաշտոնական համագործակցություն չկա այս մասին Սպուտնիկ գործակալության հայկական ծառայության հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԳՆից ՝ մե
-
Իրավունք 16:10 • 21/11 ՄՔԴ նախաքննական պալատը ձերբակալության օրդեր է արձակել Նեթանյահուի և Իսրայելի նախկին պաշտպանության նախարարի նկատմամբ Որոշումն ընդունվել է 2023-ի հոկտեմբերի 8-ից մինչև 2024-ի մայիսի 20-ն ընկած ժամանակահատվածում «մարդկության դեմ և ռազմական հանցագործություններ» կատարելու մեղադրանքների պատճառով։
-
Իրավունք 14:14 • 15/11 Դատարանը որոշեց Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին և Ռոբերտ Քոչարյանին բերման ենթարկել՝ մյուս նիստին նրանց մասնակցությունն ապահովելու նպատակով Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը բեկանել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործը կարճելու որոշումը, գործը կրկին քննվում է Հակակոռուպցիոն դատարանում։
-
Քաղաքականություն 17:31 • 18/11 Իշխանության վարկանիշը հասել է պատմական նվազագույնի, ուստի փնջով պաշտոնանկությունների անհրաժեշտություն էր առաջացել. քաղաքական մեկնաբան Նախևառաջ, Նիկոլ Փաշինյանը փորձում է փոխել իր և իր թիմի նկարագիրը: «Այդ մասին վկայում են մի շարք գործընթացներ, ինչը, բնականաբար, ենթադրում է նաև կադրային որոշակի փոփոխություններ։
-
Իրադարձային 11:51 • 15/11 911, 102, 103 հեռախոսահամարները չեն գործի. քաղաքացին կանչ կիրականացնի 112 հեռախոսահամարով Այս բոլոր միջոցառումները միտված են հանրությանն ավելի պրոֆեսիոնալ ծառայություն մատուցելուն, հանրապետությունում առավել անվտանգ միջավայր երաշխավորելու, հանրության վստահության մակարդակի ամրապնդման ու դրանց շարունակական աճին:
-
Քաղաքականություն 12:12 • 15/11 Ո՞վ կարող է պետության մեջ թփրտա, ով նախկինում «ճռիկներ, վռիկներ» էր անում, հիմա էլ է անում, համբերությանս բաժակը լցվել է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Ես էլ այս թեմայով խորհրդակցություն չեմ էլ անելու, դուք գնացեք արեք խորհրդակցություններ։ Ես չեմ կարող թույլ տալ, որ որևէ մեկն այս երկրում մտածի, որ վարչապետի ասածը դիտարկվի, որ դե հա, բաներ ասեց, գնաց
-
Իրադարձային 15:42 • 19/11 Մխիթար Հայրապետյանը, Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ Քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին. Լենա Նազարյանն ընտրվել է խորհրդի նախագահ Իսկ նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց էր՝ Խորհրդի նոր նախագահի ընտրություն:
-
Ժամանց 12:15 • 18/11 Անջելինա Ջոլին կարմիր գորգին է հայտնվել 16-ամյա որդու հետ (լուսանկարներ) Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին տևական դադարից հետո առաջին անգամ կարմիր գորգի վրա է դուրս եկել որդու՝ Նոքսի հետ, որին նա լույս աշխարհ է բերել նախկին ամուսնուց՝ կինոաստղ Բրեդ Փիթից։ Լուսանկարները հրապարակվել են Daily Mail պարբերականում։
Մշակույթ
-
23:20 • 20.11.24 Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ
-
16:19 • 19.11.24 Ադրբեջանը յուրացնnւմ է Նոյի դամբարանը. «Գեղարդ» հիմնադրամ
Սպորտ
-
08:22 • 22.11.24 Հայտնի է Լա լիգայի՝ նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը
-
21:56 • 21.11.24 Մեսսին կմասնակցի «Բարսելոնայի» 125-ամյակին նվիրված տոնակատարությանը
Մամուլի տեսություն
-
08:13 • 22.11.24 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
-
08:09 • 22.11.24 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
Իրավունք
-
17:23 • 21.11.24 Խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը նվազել են 6 տոկոսով. ՔԿ
Ժամանց
-
21:46 • 20.11.24 Դուբայում ռեկորդային քաշով ոսկե ձուլակտոր են պատրաստել