Քիմ Քարդաշյանը երկրորդ երեխան ունենալուց հետո ստիպված կլինի լուրջ վիրահատության ենթարկվել
Իրապատում շոուների հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը պատմել է, որ առողջական խնդիրներ ունի, և 2-րդ երեխան ունենալուց հետո պետք է բարդ վիրահատության ենթարկվի:
Ինչպես նշում է korrespondent.net-ը, Քարդաշյանը բժշկի մոտ այցելությունից հետո պարզել է, որ ինքը խնդիրներ ունի ընկերքի հետ, ուստի 2-րդ երեխայի ծնվելուց հետո պետք է հեռացնի վերարտադրողական օրգաններից մեկը` արգանդը:
«Երբ դուք 2-րդ անգամ ծննդաբերեք, դա կլինի ձեր վերջին երեխան: Դուք խնդիրներ ունեք ընկերքի հետ, և եթե 2-րդ անգամ հղիանաք, արյունազեղման ու ընկերքի շերտազատման մեծ վտանգ կա: Ձեզ կտանեն վիրահատարան ու կհեռացնեն արգանդը»,-բժշկի խոսքերը մեջբերել է 34-ամյա Քարդաշյանը:
Հավելենք, որ ինքը` Քարդաշյանը, բազմիցս ասել է, որ ամուսնու` ռեփեր Քանյե Ուեսթի հետ, շատ են ցանկանում ևս մի երեխա ունենալ, սակայն առայժմ նրանց փորձերն ապարդյուն են:










