Նուրմագոմեդովը հայտնել է իր պատրաստակամությունը UFC-ում իր նորամուտը նշելու Արման Ծառուկյանի դեմ
PFL թեթևքաշային չեմպիոն Ուսման Նուրմագոմեդովը հայտնել է իր պատրաստակամությունը UFC-ում իր նորամուտը նշելու Արման Ծառուկյանի դեմ։
«UFC-ն կարող է դա անել։ Որովհետև էլ ո՞ւմ հետ մենամարտի Արմանը։ Եթե նրանք նույնիսկ 30%-ով վստահ լինեին, որ Թոփուրիան կարող է հաղթել Արմանին, վաղուց կկազմակերպեին մենամարտը։ Բայց Թոփուրիան նրանց համար «ոսկի բերող» տղա է, ուստի դա տեղի չի ունենա։
Փիմբլետը նույնպես նրանց սիրելին է, չնայած Գեթջին վերջերս ներկել է նրա դեմքը։
Վերնագրերի համար և մենամարտը վաճառելու համար Ուսման Նուրմագոմեդովը ցանկացած UFC մարտիկի դեմ լավ մենամարտ է։ Բայց Արմանի հետ մենարատը՝ լավ կվաճառվի», — մեջբերում է Նուրմագոմեդովին Championat-ը։
Նշենք, որ ավելի վաղ UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի երկրորդ համար, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը հայտարարել է, որ ծրագրում է 2027 թվականի սկզբին մենամարտել իր քաշային կարգի գործող չեմպիոն, ամերիկացի Ջասթին Գեյջիի դեմ։














