Սարգիս Հայոցյանը ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից

19:25 • 29.09.26

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սարգիս Հայոցյանը ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից։ 

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Սարգիս Հայոցյանին ազատել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից»,- նշվում է որոշման մեջ։