Մոսկվայում բացվել է երրորդ կրկեսը (լուսանկարներ)
Մոսկվայում Լենինգրադյան պողոտայի վրա բացվել է քաղաքում գործող երրորդ կրկեսը, գրում է rg.ru-ն։
«Ռադուգա» կոչվող նոր կրկեսի բացմանը ներկա է գտնվել «Ռոսգոսցիրկի» ղեկավար Վադիմ Գագլոևը և կտրել է կարմիր ժապավենը։
Նշվում է, որ կրկեսի վերանորոգման աշխատանքների ժամանակ կրկեսը փոխակերպվել է, քանի որ տեղադրվել են ժամանակակից լուսային և ձայնային սարքավորումներ։
Նոր կրկեսը կարող է ամբողջ տարվա ընթացքում 1300 հանդիսատես ընդունել։























