Վանդալները պղծել են Հանս Քրիստիան Անդերսենի գերեզմանը

19:08 • 08.06.15

Աշխարհահռչակ հեքիաթագիր Հանս Քրիստիան Անդերսենի գերեզմանաքարը վանդալների հարձակմանն է ենթարկվել Ասսիստենս գերեզմանատանը:

Ինչպես գրում է Euromag-ը` ոստիկանություն բացառել է կապը դանիացի գրողի գերեզմանաքարի և Կոպենհագենի մոտակայքում գտնվող մուսուլմանական գերեզմանի    սրբապղծության հետ:

Երկրի պատմության մեջ ամենահայտնի դանիացու գերեզմանաքարը վնասել են անցյալ հանգստյան օրերին:  Կիրակի երեկոյան գերեզմանաքարի վրա գրություններ են նկատվել:  Պարեկային ծառայությունը հաստատել է, որ գերեզմանաքարի վրա արծաթագույն մարկերով գրել են «Անիծյալ Դանիա» գրությունը, ինչպես նաև «69» թիվը:  

Մուսուլմանական գերեզմանում սրբապղծություն տեղի էր ունեցել այս միջադեպից  24 ժամ առաջ: Իսկ Ասսիստենս գերեզմանատանը միայն Անդերսենի շիրիմն է վանդալիզմի ենթարկվել:

 

 

Վանդալները պղծել են Հանս Քրիստիան Անդերսենի գերեզմանը