Ազատաշեն գյուղում վրաերթի են ենթարկել 6-ամյա տղայի
18:30 • 08.06.15
«ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հունիսի 8-ին, ժամը 10.30-ի սահմաններում Արարատի մարզի Ազատաշեն գյուղի գյուղամիջյան ճանապարհի 7-րդ փողոցի մոտ վրաերթի է ենթարկել 6-ամյա տղայի, ապա պատահական ավտոմեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց:
Այս մասին հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կայքը։
Placeholder










