Բոլիվուդի 31-ամյա դերասանուհին մահացել է լիպոսակցիայի անհաջող վիրահատությունից հետո (լուսանկարներ, տեսանյութ)
Բոլիվուդի երեսունմեկամյա դերասանուհի Արթի Ագարվալը մահացել է մեկ ամիս առաջ տեղի ունեցած լիպոսակցիայի անհաջող վիրահատությունից հետո առաջացած բարդությունների հետևանքով, գրում է Daily Mail-ը։
Նա սկսել էր հնդկական ֆիլմերում խաղալ 16 տարեկանից։ Չնայած նրան, որ ծնվել է ԱՄՆ-ում՝ Հնդկաստանում նա ճանաչված էր և սիրված։
2007-ին նա ամուսնացել է ամերիկացի ինժեների հետ, սակայն երկու տարի անց ամուսնալուծվել։ Ամուսնալուծությունից հետո բնակվում էր ընտանիքի հետ։



Լուսանկարում ձախից Արթի Ագարվալն է, նրա հայրը և քույրը՝ Ադիթին, ով նույնպես դերասանուհի է։


Դերասանուհու մասնակցությամբ վերջին` Ramen 2 ֆիլմը










