Քլինթ Իսթվուդն անհաջող կատակ է արել Քեյթլին Ջեների մասին, ինչը մեծ աղմուկ է բարձրացրել (լուսանկարներ, տեսանյութ)

13:19 • 09.06.15

Օսկարակիր դերասան Քլինթ Իսթվուդը Guys Choice Awards մրցանակաբաշխության ժամանակ վիրավորական կատակ է արել Քեյթլին Ջեների տրանսգենդեր կարգավիճակի մասին, որը քննադատության ալիք է բարձրացրել, գրում է Daily Mail-ը։

 

Ութսունհինգամյա դերասանը, խոսելով դերասան դարձած աթլետների մասին, ասել է՝ «Ջիմ Բրաունը և Քեյթլին ինչ-որ մեկը»։

 

Դերասանի այդ խոսքերից հետո հանդիսատեսի մոտ ծիծաղի փոխարեն դժգոհություն է առաջացել։

 

Hollywood Life-ը գրում է, որ նա պրոդյուսերներին ասել է, որ իր կատակն այդքան էլ հաջող չէր։

 

Նրա ելույթը հեռարձակած Spike TV հեռուստաընկերությունը որոշել է մոնտաժել նրա խոսքերի այդ հատվածը։

 

Inappropriate: The Oscar winner made his comment - which is being cut from the ceremony when it is aired on June 18, while introducing Dwayne 'The Rock' Johnson

Under fire: Clint Eastwood has been called out after making an inappropriate joke about Caitlyn Jenner's transgender status during filming of the Spike TV Guys Choice Awards in LA on Saturday

Bad manners: The acting veteran referred to the star - pictured here during her E! program as 'Caitlyn Somebody'Հիշեցնենք, որ Քեյթլին Ջեները նախկինում հանդես էր գալիս որպես Բրյուս Ջեներ։ Նա հանրահայտ մարզիկ և օլիմպիական չեմպիոն է, ով վերջերս հարցազրույց է տվել հայտնի ամերիկյան հեռուստաընկերությանը և վերջ դրել իր շուրջ պտտվող ասեկոսեներին՝ նշելով, որ փոխել է իր սեռը։

Not the first: Snoop Dogg has also made comments which has been seen as inappropriate, and in an Instagram post last Wednesday referred to the former Olympian a 'science project'Ռեփեր Սնուփ Դոգը նույնպես մեկնաբանություններ է արել Ջեների հասցեին՝ նրան անվանելով «գիտական նախագիծ», ինչը նույնպես քննադատության է արժանացել։ 

Brave: The star made her debut as a woman on the cover of Vanity Fair last weekՆա լուսանկարվել է Vanity Fair ամսագրի հուլիս ամսվա շապիկի համար

 

Տեսանյութում Քեյթլին Ջեները պատմում է իր սեռափոխության մասին

Քլինթ Իսթվուդն անհաջող կատակ է արել Քեյթլին Ջեների մասին, ինչը մեծ աղմուկ է բարձրացրել (լուսանկարներ, տեսանյութ)