Լոնդոնում կբացվի հայազգի Լարի Գագոսյանին պատկանող երրորդ Gagosian Gallery-ն
Լոնդոնում հոկտեմբերին կբացվի Gagosian Gallery միջազգային պատկերասրահների ցանցի 16-րդ պատկերասրահը, որը կդառնա 3-րդը Միացյալ Թագավորությունում, հայտնում է buro247.ru-ն։
Պատկերասրահների սեփականատեր Լարի Գագոսյանը չի դավաճանում ինքն իրեն. ինչպես բացվել է 2-րդ պատկերասրահը Փարիզում, այնպես էլ կբացվի 3-րդը՝ Լոնդոնում՝ նկարիչ աբստրակցիոնիստ Սայ Թվոմբլիի մեծ ցուցադրությամբ։ Այցելուները կտեսնեն հեղինակի 1950-60-ականներին արված աշխատանքները։
Պատկերասրահի նոր մասնաճյուղը կզբաղեցնի 18.000 քմ Լոնդոնի կենտրոնում՝ Grosvenor Hill-ում։ Նոր պատկերասրահը կբացվի հոկտեմբերի 8-ին։
Լարի Գագոսյանը՝











