Բրեդ Փիթը կնկարահանվի հակառազմական «Պատերազմի մեքենան» ֆիլմում

14:30 • 09.06.15

Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթը կնկարահանվի երգիծական հակառազմական «Պատերազմի մեքենան» ֆիլմում։ Այս մասին հայտնել է Netflix կինոընկերությունը։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ ընկերությունը ձեռք է բերել ֆիլմն իր բոլոր ցանցերով ցուցադրելու իրավունքը։

 

Ֆիլմը հիմնված է 2013-ի ամռանը Լոս Անջելեսում ավտովթարից մահացած ամերիկացի լրագրող Մայլք Հասթինգսի «Խաբեբաները. Աֆղանստանում ամերիկյան պատերազմի վայրի և սարսափելի պատմությունը» գրքի վրա։ 33-ամյա հեղինակի մահվան հանգամանքները մինչ օրս բազմաթիվ հարցեր են առաջացնում։

 

Հոլիվուդյան աղբյուրները հայտնում են, որ Փիթը ձեռք է բերել գիրքն էկրանավորելու իրավունքը և նախագծի պրոդյուսերն է։ Ռեժիսորն է 42-ամյա ավստրալացի Դևիդ Միշոն։

Բրեդ Փիթը կնկարահանվի հակառազմական «Պատերազմի մեքենան» ֆիլմում