Ռոնալդուի մասին ֆիլմը վարձույթում կհայտնվի 2015թ. հոկտեմբերին
Իսպանական «Ռեալ» ֆուտբոլային ակումբի և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի մասին ֆիլմը վարձույթում կհայտնվի 2015թ. հոկտեմբերին։ Ֆիլմի նկարահանումներով զբաղվում է Universal Pictures կինոընկերությունը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
Ռոնալդուն ամենահաջողակ ժամանակակից ֆուտբոլիստներից է։ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում նա 3 անգամ հաղթել է Անգլիայի առաջնությունում և մեկ անգամ Չեմպիոնների լիգայում։
«Ռեալի» կազմում պորտուգալացի մարզիկը մեկ անգամ հաղթանակի է հասել Իսպանիայի առաջնությունում, մեկ անգամ՝ Չեմպիոնների լիգայում։










