Ուկրաինացի բեմադրիչի համարը հիացրել է ամերիկյան տաղանդների շոուի ժյուրիին և հանդիսատեսին (տեսանյութ)

12:45 • 09.06.15

Ուկրաինական «Ուկրաինայի ձայնը» հեռուստաշոուի հոբելյանական սեզոնի ռեժիսոր և կրեատիվ պրոդյուսեր Օլեգ Բոնդարչուկը հաջողությամբ հանդես է եկել America's got talent շոուի բեմադրիչի դերում։

 

Համաշխարհային ճանաչում ունեցող նախագծի 10-րդ սեզոնի ընտրական փուլի նկարահանումներն արդեն մեկնարկել են Լոս Անջելեսում, գրում է Обозреватель-ը։

 

ԱՄՆ-ում բնակվող պարային զույգի համար Օլեգի բեմադրած համարը մեծ հաջողություն է ունեցել հանդիսատեսի և ժյուրիի շրջանում։ Նրանցից մեկն այնքան տպավորված է եղել, որ սեղմել է «Ոսկե զանգ» կոճակը, ինչը նշանակում է, որ պարողներն անցել են միանգամից կիսաեզրափակիչ՝ շրջանցելով շոուի մի քանի փուլ։ Ի դեպ, Օլգան նույնպես Ուկրաինայից է։

 

Բեմադրությունում օգտագործվել են նորագույն տեխնոլոգիաներ և ջրային էկրան։ Հետաքրքրական է, որ համարի նախապատրաստությունը և փորձերն անցկացվել են Կիևում։


 

Ուկրաինացի բեմադրիչի համարը հիացրել է ամերիկյան տաղանդների շոուի ժյուրիին և հանդիսատեսին (տեսանյութ)