«Սիրո գործակից»՝ այ սա լուրջ կատակերգություն է. Հայկ Մարությանը նոր ֆիլմ է նկարահանել (տեսանյութ)
Դերասան Հայկ Մարությանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որով տեղեկացնում է, որ նոր ֆիլմ են նկարահանել…
«Սիրելի հայրենակիցներ: Մեկ տարվա բարդ, մանրակրկիտ և միևնույն ժամանակ շատ հաճելի աշխատանքներից հետո մեր նոր ֆիլմը պատրաստ է:
"Սիրո Գործակից" - ռոմանտիկ կինոկատակերգություն, սպորտային թեքումով
"Սիրո Գործակից" - կինոթատրոն այցելելու հրաշալի պատճառ
"Սիրո Գործակից" - այ սա ԼՈՒՐՋ ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆ Է
Նշենք, որ ֆիլմի բեմադրող ռեժիսորներ են Արման Մարությանն ու Վահագն Խաչատրյանը,
բեմադրող օպերատորը ` Մկրտիչ Բարոյանը (Արգո): Ֆիլմը Երևանի կինոթատրոններում կցուցադրվի հոկտեմբերի 22-ից:










