Հայաստանում Rox-ի պաշտոնական ներկայացուցչությունը մեկ տարեկան է (տեսանյութ, լուսանկարներ)

00:26 • 27.09.26

Տոնական տորթի կտրման արարողությունն է. ուղիղ մեկ տարի առաջ՝ Armenian Auto Show-ի շրջանակում, հայտարարվեց Հայաստանում Rox-ի պաշտոնական ներկայացուցչության գործունեության մեկնարկի մասին։

Այսօր հայ վարորդներն արդեն հասցրել են ճանաչել բրենդը, գնահատել դրա հնարավորություններն ու ընտրել Rox-ը՝ որպես ժամանակակից, տեխնոլոգիական և հիբրիդային լուծում։ 

«Ժամանակակից մարդու համար բավականին պահանջված է, որը տալիս է թե՛ քաղաքային հարմարավետություն, թե՛ ազատություն և անկախություն՝ բնությունը բացահայտելու համար: Դա է հիմնական գաղտնիքը, որ Rox-ն այսպես պահանջված է՝ դիզայն, տեխնոլոգիա և մտածված հարմարավետություն»,-ասում է «Rox Armenia»-ի տնօրեն Գրիգոր Հարոյանը։ 

Rox Armenia-ն մեկ տարվա ընթացքում իրականացրել է 173 վաճառք, ավելի քան չորս տասնյակ մեքենա էլ ճանապարհին է, շուտով կհասնեն իրենց սեփականատերերին։ Ընկերությունից վստահեցնում են՝ Rox-ը հայաստանյան շուկայում դեռ շատ ասելիք ունի։

«Շնորհավորում եմ Rox Armenia-ին՝ տարեդարձի կապակցությամբ և շնորհակալություն հայտնում։ Անցած մեկ տարվա ընթացքում մենք իսկապես լավ արդյունքներ ենք գրանցել։ Հայաստանը շատ կարևոր շուկա է Rox-ի համար, և մենք հանձնառու ենք իրականացնելու ապրանքանիշի զարգացման երկարաժամկետ ռազմավարություն։ Մենք կշարունակենք սերտորեն համագործակցել մեր հայաստանյան գործընկերոջ հետ՝ բարելավելու վաճառքն ու վաճառքից հետո իրականացվող սպասարկումը»,-նշում է «Rox Motor»-ի տարածաշրջանային մենեջեր Էյա Դիլյարը: 

Իտալական պրեմիում դիզայն և հուսալի տեխնիկական լուծումներ կրող Rox-ն այս տարի ևս ներկայացված է Armenian Auto Show-ին, որտեղ ներկայացնում է իր Rox 01 և Rox Adamas մոդելները: Մեկնարկային արժեքը 22 միլիոն 300 հազար դրամ է, սակայն ցուցահանդեսի ընթացքում գնորդները հնարավորություն ունեն օգտվելու ընկերության հատուկ առաջարկներից:

Ավելին՝ արժեքի մեջ ներառված է նաև պաշտոնական գործարանային երաշխիք՝ 5 տարի կամ 150,000 կմ ամբողջ մեքենայի համար, իսկ էլեկտրական մարտկոցի և շարժիչների համար՝ 8 տարի կամ 240,000 կմ։

Ավտոսիրողները, մինչև սեպտեմբերի 27-ը, գալով Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, կարող են անձամբ վայելել Rox-ի նորարար տեխնոլոգիաներն ու բարձրակարգ դիզայնը՝ տեստ-դրայվի միջոցով: