SGM Wuling Armenia ընկերությունը ներկայացված է Armenian Auto Show 2026-ին՝ իր լավագույն առաջարկներով (տեսանյութ, լուսանկարներ)

17:37 • 25.09.26

Ավտոաշխարհի նորությունները, ժամանակակից տեխնոլոգիաներն ու լավագույն մոդելները կրկին մեկ հարկի տակ են։ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում բացվեց Armenian Auto Show 2026-ը, որին իր լավագույն մոդելներն է ներկայացնում նաև SGM Wuling Armenia ընկերությունը։

Տաղավարում այցելուներին ներկայացված են ինչպես անձնական, այնպես էլ կոմերցիոն օգտագործման համար նախատեսված ավտոմեքենաներ։ Ընկերությունն առանձնացնում է նաև էլեկտրոմոբիլների լայն ընտրանի՝ առաջարկելով տարբեր կարիքներին համապատասխան լուծումներ։

«SGM Wuling ընկերությունը խոշոր ավտոարտադրող է, որը ներկայացնում է ինչպես մարդատար,  այնպես էլ բեռնատար մեքենաներ: Այցելելով մեր տաղավար՝ այցելուները կարող են ձեռք բերել իրենց նախասիրություններին համապատասխան մոդելներ, ինչպես փոքր, այնպես էլ ավելի մեծ էլեկտրոմոբիլներ»,-ասում է SGM Wuling Armenia ընկերության Մարքեթինգի մենեջեր Ջեմմա Ասլանյանը։

Սեպտեմբերի 25-ին, 26-ին և 27-ին ընկերությունը ներկայացնում է հատուկ առաջարկներ և զեղչեր։

«Լինելով ընկերության պաշտոնական ներկայացուցիչը՝ մեքենաների համար տրամադրում ենք պաշտոնական երաշխիք՝ 3 տարի կամ 100,000 կմ ամբողջ մեքենայի համար և 5 տարի կամ 100,000 կմ՝ մարտկոցի համար»,-նշում է SGM Wuling Armenia ընկերության Մարքեթինգի մենեջեր Ջեմմա Ասլանյանը։

Տաղավարում ներկայացված մոդելները տեղում ուսումնասիրելու, դրանց հնարավորություններին ծանոթանալու և գործող առաջարկների վերաբերյալ մանրամասն տեղեկություն ստանալու հնարավորություն ունեն բոլորը, միայն պետք է այցելել  SGM Wuling Armenia ընկերության տաղավար, և ցանկության դեպքում ձեռք բերել ավտոմեքենան՝ առավել շահավետ պայմաններով: