Հայաստանի հավաքականը գլխավորեց աղյուսակը․ Չեռնոգորիան հաղթեց Կիպրոսին

09:49 • 26.09.26

Սեպտեմբերի 25-ին, Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում  Չեռնոգորիայի հավաքականն ընդունեց Կիպրոսի ընտրանուն և հաղթեց 2-1 հաշվով։

Չեռնոգորիան կամային հաղթանակ տոնեց Կրստովիչի և Օսմայիչի գոլերի շնորհիվ, իսկ կղզիաբնակների կազմում աչքի ընկավ Ռիչարդսը։

Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ։

Սեպտեմբերի 25-ին, Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում, Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունեց Լատվիայի ընտրանուն և հաղթեց 2-0 հաշվով։ Հանդիպման մանրամասները՝ այստեղ։

Հայաստանի, Լատվիայի, Չեռնոգորիայի և Կիպրոսի հավաքականներն ընդգրկված են 2-րդ խմբում։ Հայաստանի հավաքականը գոլերի ավելի լավ տարբերությամբ գլխավորեց 2-րդ խմբի մրցաշարային աղյուսակը։

Հիշեցնենք` Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 28-ին կընդունի Չեռնոգորիայի հավաքականին, որից հետո արտագնա հանդիպումներ կանցկացնի Կիպրոսի ու Չեռնոգորիայի ընտրանիների հետ։

Աղբյուրը`ArmSport.am