Ռուսաստանը պահպանում է հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներկրման արգելքը․ Ռոսսելխոզնադզոր

21:38 • 25.09.26

Հայկական արտադրության ձկնամթերքի և կաթնամթերքի ներկրման արգելքը Ռուսաստանը պահպանում է։ Այս մասին հայտնել են ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունից՝ «Ռոսսելխոզնադզոր»-ից։

«Ռուսաստանը չի վերացնում հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներկրման արգելքը, քանի որ հաստատում, որ խախտումները վերացվել են, չի ստացվել»,- նշել են «Ռոսսելխոզնադզոր»-ից։