Մեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին ներկայանում է MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով (տեսանյութ, լուսանկարներ)
Ցանկանո՞ւմ եք ձեռք բերել նոր ավտոմեքենա կամ հինը փոխարինել նորով․ ընդամենը 3 օր հնարավորություն ունեք դա անելու՝ Armenian Auto Show 3-ի ժամանակ, որը մեկ վայրում համախմբել է ավտոմոբիլային ոլորտի ընկերություններին, պաշտոնական ներկայացուցիչներին ու պարզապես ավտոսիրողներին։

Ցուցահանդեսին ներկայացված են նոր մոդելներ, տեխնոլոգիաներ և ծառայություններ։ Այցելուները ոչ միայն կարող են ստանալ մասնագիտական խորհրդատվություն, փորձարկել մեքենաները, այլև ձեռք բերել դրանք տեղում՝ հատուկ պայմաններով։ Ամերիաբանկն արդեն 3-րդ տարին է, որ էքսպոյին մասնակցում է` ներկայացնելով իր MyCar.am հարթակը:
«Բոլոր այցելուներին այս երեք օրերի ընթացքում առաջարկելու ենք ավտովարկավորում՝ առանց կանխավճարի։ Ինչպես նաև, մենք ամեն օր մեր տաղավարում ունենալու ենք խաղարկություն։ Կարող եք այցելել մեր տաղավարը, ծանոթանալ մեր հարթակին, վարկավորման պայմաններին, խաղարկության պայմաններին, կարող եք բացարձակ մեր բանկի հաճախորդ չլինել, քարտապան չլինել և չլինել նաև մեր հարթակի օգտատեր։ Ամբողջ պրոցեսը շատ պարզ, մի քանի քայլով, շատ արագ հնարավոր է իրականացնել մեր հարթակի միջոցով»,-ասաց Ավտովարկավորման և MyCar.am հարթակի պատասխանատու Մարիաննա Հովհաննիսյանը:

MyCar.am հարթակում արդեն իսկ ընդգրկված են ավելի քան 80 ավտոդիլերների, այդ թվում՝ շուրջ 30 պաշտոնական ներկայացուցիչների առաջարկներ ինչպես առաջնային, այնպես էլ երկրորդային շուկայից։ Որոնման ճկուն զտիչների, հաշվիչների և համեմատման հարմարավետ գործիքների շնորհիվ գնորդները կարող են արագ գտնել լավագույն «գին-որակ» համադրությունը՝ զգալիորեն խնայելով ժամանակն ու կայացնելով լավագույն որոշումը։
Ցուցահանդեսին մասնակցող «ՎԳ Մոթորս» ընկերությունը, որն արդեն 4 տարի գործում է հայկական ավտոշուկայում, հանդիսանում է Chery, Avatr, Toyota, իսկ շուտով նաև Lexus բրենդերի պաշտոնական ներկայացուցիչը։ Ընկերությունը MyCar.am հարթակի հետ համագործակցում է իր գործունեության հենց առաջին օրվանից։
Ցուցահանդեսին մյուս մասնակիցներից և ավելի քան 22 տարի հայաստանյան շուկայում գործող «Մուրան» ընկերությունն էլ արդեն շուրջ 3 տարի համագործակցում Mycar.am հարթակի հետ։

«MyCar-ը առաջինն էր բոլոր բանկերի մեջ։ Այն հնարավորություն տվեց տեղում վարկավորում՝ առանց բանկ այցելության։ Դա շատ արագ, մեծ հնարավորություն է թե՛ ավտոսրահների, թե՛ հաճախորդի համար»,-ասաց Հայաստանում GEELY և ZEEKR բրենդերի պաշտոնական ներկայացուցչության տնօրեն Տիգրան Քյուֆարյանը:
Ավտովարկավորման ոլորտը գլխավորող Ամերիաբանկը 2026 թ․ հունիսի 30-ի դրությամբ տիրապետել է շուկայի շուրջ 41%-ին։ Բանկի ավտովարկերի պորտֆելն ընթացիկ տարվա առաջին 8 ամիսներին արձանագրել է մոտ 40% աճ, ընդ որում՝ տրամադրված վարկերի ավելի քան 43%-ը ձևակերպվել է առցանց եղանակով՝ MyCar.am հարթակի միջոցով:

«Այսօր MyCar հարթակում ունենք ներկայացված ավտովարկավորման երկու տարբերակ՝ եկամուտների վերլուծությամբ և առանց դրանց։ Առանց վերլուծության եկամուտների վարկավորման ժամանակ մենք պահանջում ենք հաճախորդներից առնվազն 30% կանխավճար։ Ինչո՞վ է դա բացառիկ, որ իրականացվում է ամբողջովին թվային։ Հաճախորդները բացարձակ կարիք չունեն մոտենալ մեր սպասարկող սրահներ, մասնաճյուղեր»,-ասաց Ավտովարկավորման և MyCar.am հարթակի պատասխանատու Մարիաննա Հովհաննիսյանը:
Ավտոմոբիլային ոլորտի վերջին միտումներն ու ֆինանսական ժամանակակից լուծումները մեկ վայրում համատեղված կլինեն ընդամենը 3 օր՝ սեպտեմբերի 25-ից 27-ը, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։















