Այգեստան գյուղի դպրոցում դասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ բուժզննության արդյունքում որևէ լուրջ խնդիր չի արձանագրվել․ ԿԳՄՍՆ-ն պարզաբանում է տարածել

19:23 • 25.09.26

Արարատի մարզի Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցում այսօր դասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն։ Դպրոցը շտապօգնության կանչ է կատարել: Աշակերտները տեղափոխվել են հիվանդանոց և նախնական զննությունից հետո վերադարձել դպրոց, մասնակցել դասերին, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

«Բուժզննության արդյունքում երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվել։ Կարևորելով դպրոցում ուսումնական գործընթացի բնականոն և անվտանգ կազմակերպումը՝ տեղի ունեցած միջադեպը կուսումնասիրվի, և կտրվի հավելյալ տեղեկատվություն»: