Ողջո՜ւյն, իմ գեոպոլիտիկ սեր. մի անգամ հայը, ռուսը և ղազախը /դուբլ-1/
Մի անգամ հայը, ռուսը և ղազախը…կարծես անեկդոտի սկիզբ է ստացվում: Բայց ի՜նչ զորավոր բան է գիրը. արդեն քանի օր է Խորենացի փողոցում ծավալվածն էլ փորձում եմ գրի բերել, բայց ոնց գրում եմ, հեքիաթ է դառնում: Դուք էլ փորձեք հենց առաջին ժամից շարադրել ամբողջ եղելությունը՝ կհամոզվեք:
Իհարկե, շարադրանքից, ձևակերպումներից շատ բան է կախված և կարելի է ասենք՝ անեկդոտիկ ձևաչափից խուսափելու համար ջնջել առաջին նախադասությունը (Մի անգամ հայը, ռուսը և ղազախը…) և այս պատմոււթյունը սկսել՝ ասենք այսպես. 25 տարի անց Հայաստանում հանդիպեցին նախկին Խորհրդային, այժմ արդեն Եվրասիական միության քաղաքացիները՝ հայը, ռուսը և ղազախը: Ապա առանց կոշտ միջամտության լսելի դարձնել նրանց զրույցները և վերջ. եթե անգամ փորձես հեռանալ անեկդոտի ժանրից, մեկ է՝ անեկդոտը քեզնից, հաստատ, չի հեռանա:
Ղազախ- Օ՜յ, աղջիկներ, չեք պատկերացնի, թե այս պահին ինչ երջանիկ եմ ես. վերջապես կատարեցի հանգուցյալ մորս նվիրական երազանքը՝ նա երազում էր, որ Սովետական Միությունը վերականգնվի և իր դուստրերն էլ գոնե մեկ անգամ ոտք դնեն այստեղ՝ Արզնի առողջարան: /Երգում է. Վ.Ս./
Широка страна моя родная,
Много в ней лесов, полей и рек!
Օ՜յ, քույրեր, վերջապես կրկին վերականգնվեց մեր թշնամիների կողմից փլուզված Միությունը, և մենք հասանք Հայաստան. ինչ լավ է, չէ՞:
-Իսկապե՞ս Խորհրդային Միությունը վերականգնվել է, և մենք այստեղ՝ Հայաստանում դրանից տեղյակ չե՞նք:
Ռուս- Տեսնում ես, հարգելիս, թե սրանց Չինգիզ խանը ինչ հիմարություններով է լցրել սրանց գլուխը: Դնեպրոդերժինսկու պրոֆտեխուսումնարանի սան Նուրսուլթանը պոլիտբյուրոն 91 թվականից ձեռքն է վերցրել և գերեզման գնալիս էլ կտանի հետը, չկասկածեք: Արդեն աշխարհի 25 մեծահարուստների ցանկում է հայտնվել Կարագանդայի մետալուրգիական գործարանի հնոցապանը:
Ղազախ- Դադարեցրեք, այդպես չի կարելի խոսել առաջնորդի մասին: Ամբողջ աշխարհն է հիացած նրանով. պիտի տեսնեիք, թե ովքեր էին եկել նրա ծննդյան 75-ամյակին: Նրան մեծարեցին Պլասիդո Դոմինգոն, Լարա Ֆաբիանը, Ժիզել բալետն էր եկել, անգամ Օբաման է զանգել, շնորհավորել, իսկ Ձեր նախագահ Պուտինն անձամբ էր մասնակցում այդ տոնակատարությանը, մենք հեռուստացույցով տեսանք:
Ռուս- Օ՜, ինչ եք ասում, հուզվեցի, մանավանդ, երբ Պուտինի անունը տվեցիք: Նրանք իրարից շատ քիչ են տարբերվում, մանավանդ դառը մանկությունից բերած անհագ ախորժակով: Ես Լենինգրադում մտել եմ այն հանրակացարանը, որտեղ ապրել է Պուտինի ընտանիքը՝ մկները վազում էին մարդկանց վրայով: Դրա համար էլ կռիվ ունի բոլոր ազնվականների, ճշմարիտ մտավորականների հետ: Նա ձյուդոիստ է, սև գոտի է ստացել, ինչ քաղաքական գործիչ, ուղղակի Ռուսաստանը կործանելու համար սրան քաշեցին անվտանգություն և հասցրին Կրեմլ: Խոսք չկա, հասել են իրենց նպատակին, շուտով Ռուսաստանից ոչինչ չի մնա:
Ղազախ - Սարսափելի է, Դուք անգամ Ձեր առաջնորդի՞ն եք քննադատում: Իսկ մենք ունենք հարազատներ, որոնք Մոսկվայում են ապրում և շատ գոհ են այնտեղի վարքուբարքից:
Ռուս- Բա, իհարկե, գոհ կլինեն: Մոսկվայից բոլորը գոհ կլինեն, բացի բնիկ մոսկվացիներից. մեր գրախանութները քանդում և իրենց համար «բազարի» կրպակներ են սարքում, եկվորն իր չափանիշներն է թելադրում, այնինչ պետք է քաղաք մտնելիս ենթարկվի այդ քաղաքի կանոններին: Անգամ քաղաքի հոտն է փոխվել, ֆո՜ւ:
Ղազախ - Անհարմար է, չի կարելի, արտաքինից ինտելիգենտ կին եք երևում, ռուսներն ու ղազախները միշտ էլ քույրեր և եղբայրներ են եղել: Մեր առաջնորդ Նազարբաևը իր բոլոր ելույթներում…
Ռուս- Եվ ովքեր են մեզ ինտելիգենտության դասեր տալիս, այն էլ ինձ, որ սերվել եմ ազնվական ցեղից: Տիկի՛ն, մինչև Ռուսաստանին միանալը գիտե՞ք ինչ էր Ձեր զբաղմունքը, հը՞ քոչվոր անասնապահությո՞ւնը չէր, ռուսները ձեզ նստակյաց սարքեցին: Այդպիսի անխելք ազգ ենք մենք, բոլորին կուլտուրա ենք սովորեցնում, հետո այդ քոչվորները գալիս և նստում են այ այստեղ: /Գլուխն է ցույց տալիս.Վ.Ս/
Ղազախ - Դուք հիմա ոչ թե ինձ եք վիրավորում, այլ՝ Յուրի Գագարինին: Այո, այո, այդպես մի ծիծաղեք, Դուք հենց նոր գետնին հավասարեցրիք նրա հեղինակությունը: Նա ձեզ բարձրացրեց ամբողջ աշխարհում, իսկ Դուք ահա թե ինչպես եք վարվում նրա հետ:
-Սիրելիս, կներեք, իհարկե, բայց Յուրի Գագարինն ի՞նչ կապ ունի ձեր այս բանավեճի հետ:
Ղազախ - Իսկ Դուք չգիտե՞ք ինչ կապ ունի. եթե մեր «Բայկանուր» տիեզերակայանը չլիներ, որտեղի՞ց էր թռչելու Գագարինը: Ամերիկյան պրոպագանդան խլացրել է այս կնոջ խիղճը: Մեր առաջնորդ Նուրսուլթան…
Ռուս- Լսեք, չեմ ուզում այդ հնոցապանի անունն անընդմեջ լսել: Ես հենց նոր նյարդերը հանգստացնող կոմպելքս պրոցեդուրաներ եմ ընդունել բավականին թանկ գնով և մտադիր չեմ մերսումների ամբողջ կուրսս ջուրը լցնել: Այստեղ նայեք, ասում է ռուսն ու ղազախը քույրեր ու եղբայրներ են: Անգամ սովետի ժամանակ կոլխոզնիկ ղազախն ու ռուսը չէին կարող քույրուեղբայր լինել: Դրանք տարբեր քաղաքակրթություններ են, հասկանո՞ւմ եք. մենք դրա համար էլ 36 թվին ձեզ դուրս թողեցինք Ռուսաստանի կազմից, որ քաշվեք ձեր աուլները. Պուշկինի, Տոլստոյի, Դոստոևսկու և Չեխովի երկիրը չի կարող սուլթան Աբիշևիչին քույր լինել:
Ղազախ - Կխնդրեի ճիշտ արտաբերել մեր առաջնորդի անունը՝ սուլթան չէ, Նուրսուլթան Աբիշևիչ Նազարբաև: Եվ հետո մենք էլ աշխարհահռչակ գրողներ ունենք՝ Բիրժան Կոժագուլով, Ասետ Նայմանբաև, անգամ կին գրող ունենք՝ Սառա Տաստանբեկովան, իսկ Իբրայ Ալթընսարինի արևով ամբողջ աշխարհն է երդվում: Ով չի կարդացել «Կըզ– ժիբեկ» «Կոզի–Կորպեշ և Բըսյան–Սլու» պոեմները:
Ռուս- Այս մարդը հայ է, իմ ամուսինը, նա թող լինի արդար դատավոր և ասի, թե այդ անունները երբևէ լսած կա՞: Ասա, հարգելիս, դու հանդես արի որպես արդար դատավոր: Դուք տանջված ազգ եք, դժբախտ, ցեղասպանության ենթարկված, գիտեք արդարության արժեքը:
Հայ- Քուր ջան, սրանք վերջը ուզում են բերանս բացեմ: Հայաստանին ոնց խաբեցին տարան կոխեցին էդ թազա սովետը է՜, էդ մաքուր թուրքական որջ ա իսկականից. խաբին, թե շուկա կտան, առը հա՝ թե կտան: Զենքից, բանից էլ հույսներդ կտրեք. ռուսն ինքն ա ուզում բերի իրա զորքը Ղարաբաղում մխի, էդ ա իրա ուզածը, խի էս մեր ղեկավարները սա չեն ջոկո՞ւմ:
Ղազախ- Չի կարելի, սա կոռեկտ չի, ռուսերեն խոսեք, որ մենք էլ հասկանանք ՝ ինչ եք ասում:
Հայ- Դե ինչ պիտի ասենք, ասում ենք կեցցե Եվրասիական Միությունը, փառք Պուտինին, Լուկաշենկոյին և իհարկե՝ հազար փառք ղազախներին: Ղազախը որ չլիներ Յուրի Գագարինը քանի գլուխ ուներ, որ տիեզերք թռներ, Նազարբաևն էլ Աստված տա, մի 150 տարի էլ մեր գլխներից անպակաս լինի:
Ղազախ – Բրավո /Ծափահարում է.Վ.Ս./ Եվ ինչո՞ւ էիք Դուք այսքան ժամանակ լուռ: Ղազախ իմաստուն ժողովուրդը մի խոսք ունի «Ամենաճիշտ խոսքն ամենավերջում է ասվում և ասում է հենց չխոսկանը»:
Հայ- Քուր ջան էսի մեր լեզվով «Դուզ խոսքը էշի ճակատին են ասում»-ն ա, չէ՞
Ղազախ – Վիճելու փոխարեն ավելի լավ է երգենք.
Я другой такой страны не знаю,
Где так вольно дышит человек.
Ա՜խ, հանգուցյալ մայրս հորս միշտ ասում էր՝ Մուխտար, երանի նորից սովետական կարգեր լինեին, երեխաներին գոնե մի անգամ Հայաստան տանեինք, այնտեղ մարդիկ այնքան լավն են, իսկական ինտերնացիոնալիստներ:
Մենք շատ երջանկացանք, որ Հայաստանն էլ միացավ մեզ. մենք պիտի լայն ճակատով պայքարենք այս ամերիկացիների և եվրոպացիների դեմ, տեսեք, դրանք ոնց են ուզում կրկին փլուզել մեր այս Միությունը: Չեք ստանա երբեք. տղաներով զագս գնացեք, ամուսիններ դարձեք, տեսնենք՝ ձեր երեխաներն ինչից են ծնվելու, խուլիգաններ:
Ռուս- Չե՞ք զգում, երբ Ձեզ հետ հումոր են անում:
Ղազախ- Ի՞նչն է հումոր, երևի Դուք տեղյակ չեք, որ Ամերիկայի քանի նահանգ է ընդունել այդ սեքսուալիստներին: Եվրոպացիներն արդեն այնքան են լկտիացել, որ մարդու սեռր չեն նշում անձնագրերում, տեղը բաց են թողնում, որ հետագայում պրոպագանդա անեն և սեռափոխեն: Ինչ են այդ եվրոպացիները՝ սպիդի քայլող բացիլներ, ուրիշ ոչինչ:
Ռուս- Այո, իհարկե, ամբողջ Արևմուտքը նույնասեռական է, իսկ սովետում սեքս չի եղել և չկա, չէ՞: Գերմանացին կամ ֆրանսիացին էլ պիտի գա ղազախաղրղըզական ցեղերից կուլտուրա յուրացնի: Պուտինն իրեն չի խնայում, որ ռուսներից էլ ղրղըզ ստանա. բանը հասել է այնտեղ, որ Մեդվեդևը ղազախերենով է շնորհավորում այդ հնոցապան դիսպետչեր Նազարբաևի ծնունդը: Բացեք, նաև Յութուբը: Այս հայերը գոնե հին են, խոսելու տեղ ունեն…
Հայ- Դե լավ, այդքան մի նեղի աղջկան: Հիմա որ հայերը հին քաղաքակրթություն ունեն, իսկ այսօր զրո արդյունաբերություն, լա՞վ է: Նրանք գոնե արդյունաբերություն ունեն, անգամ ճապոնական կապիտալ է այնտեղ ներդրվում: Բայց ես Ձեզ մի հարց տամ. Դուք, օրինակ, ի՞նչ գիտեք Ղարաբաղի այս կոնֆլիկտի մասին, տեղյա՞կ եք ինչ է կատարվում այնտեղ: Նազարբաևը Ալիևին ու Էրդողանին գրկից բաց չի թողնում և օրումեջ մի հակահայ հայտարարություն անում է, էս ինչ բան է, կասե՞ք:
Ղազախ- Օ՜, Իրտիշ գետն ինձ տանի, թե մեր առաջնորդը հայերին չի սիրում: Նա սիրում է աշխարհի բոլոր ազգերին, բոլոր ժողովուրդներին: Երբ 8 ամիս կանայք նրան փառավորելու համար 80 մետրանոց գորգ էին գործել….
Ռուս- Ի՞նչ, փրկիր ինձ Տեր…80 մետրանոց գո՞րգ:
Ղազախ- Այո և դա այնքան գեղեցիկ էր.փռել էին Աստանայի հենց կենտրոնական հրապարակում, և մեր առաջնորդը ժպիտը դեմքին, ամբողջ ժողովրդին ողջունելով, հպարտ անցավ այդ գորգի վրայով: Շատ հուզիչ տեսարան էր, շա՜տ:
Ռուս- Ես հիմա կպատռվեմ միջիցս, այդ մարդն ինչպես է կարողացել սրանց այսպես զոմբիացնել: Համարեք, որ ես ոչ մի բուժում էլ չստացա այս առողջարանում, այս աղջիկը բոլոր բուժումներս տարավ իր Իրտիշ գետը լցրեց:
Ղազախ - Սերը զոմբիացում չէ: Իսկ որտեղից Ձեր մեջ այդքան ատելություն առաջնորդների նկատմամբ…Բռնիր ցանկացած ղազախի և հարցրու՝ Ալլահից ինչ ես խնդրում և բոլորը Ձեզ մի պատասխան կտան՝ թող մեր առաջնորդը ծաղկի, որ ծաղկացնի նաև մեզ և մեր երկիրը:
Ռուս- Իսկ ինձ թվում է, որ մուսուլմանները Ալլահին ընդամենը մի բան են խնդրում՝ օգնիր մեզ, որ բոլոր քրիստոնյաներին մորթազերծ անենք, և իսլամը տիրի աշխարհին:
Ղազախ- Ինչպիսի ատելություն. իսկ Դուք գիտեք, որ Ղազախստանում մոտ 2 մլն ռուս է ապրում…
Ռուս- Ահագին չափազանցնում եք, իհարկե, բայց եղածից օգտվեք և քաղաքակրթվեք…
Հայ- Մի րոպե, թող իմ հարցին պատասխանի: Ենթադրենք Հայաստանում պատերազմ սկսվի, Նազարբաևն ո՞ւմ կողմն է անցնելու՝ մե՞ր, թե՞ թուրքերի:
Ղազախ- Պատերազմը սարսափելի է: Մենք կաղոթենք, որ այդ պատերազմը չլինի:
Հայ- Լավ, ենթադրենք Ալլահի գլուխը մի քիչ խառը եղավ ու չլսեց Ձեր այդ աղոթքը:
Ղազախ- Ալլահի մասին չի կարելի այդպես արտահայտվել՝ նա ամենազոր է, ամենագթառատը:
Հայ- Լավ, կրոնական վեճեր չեմ սիրում, իմ հարցին պատասխանեք, իմ հարցին:
Ղազախ- Իհարկե, թուրքերը մեր հարազատ եղբայրներն են՝ Ալլահի ձեռքը թող միշտ հասնի նրանց, բայց հայերը նույնպես եղբայրներ են, մենք միևնույն երկրում ենք ապրում, չէ՞:
Հայ- Հիմա՝ ոնց, մոլորվե՞լ եք երկու սոսիների արանքում: Երկու չէ, երեք, ռուսն էլ երրորդ սոսին: /Ծիծաղում է.Վ.Ս./
Ղազախ- Պետք չէ այդպիսի մռայլ բաներ մտածել. թող այդ անիծյալ պատերազը ձեր հողին երբեք չհասնի: Մեր առաջնորդ Նազարբա…
Ղազախի քույր- Մեկ րոպե. այս ի՞նչ է կատարվում այստեղ: Խնդրեմ, սա էլ ձայնագրիչը: Լսիր, չես տեսնո՞ւմ, որ նրանք քեզ ձայնագրում են, իսկ դու, հաստատ ինչ ասես դուրս ես տվել, չէ՞:
Ղազախ- Չէ, ես գիտեմ, որ սա ձայնագրիչ է, աղջիկն ասաց, որ ինքը լրագրող է: Փոխանակ ուրախանաս, որ շուտով քրոջդ նկարը կկախվի թերթերից, բոլորը կտեսնեն…
Ղազախի քույր- Ի՞նչ, լսիր, դու խելքդ թռցրե՞լ ես, ուզում ես մեզ ոստիկանության դո՞ւռը հասցնել, ինչ է: Պատկերացնո՞ւմ ես, ինչ հիմարություն է արածդ: Եվ հանկարծ չժխտես, ականջովս նոր լսեցի, որ դու անգամ առաջնորդի անունն էիր տալիս:
Ղազախ- Բայց ես առաջնորդի մասին… միայն լավը, ուրիշ ոչինչ, հավատա:
Ղազախի քույրը- Դու ի՞նչ գործ ունես քաղաքականության հետ, չես պատկերացնու՞մ՝ ինչ կլինի սրա վերջը: Մենք տուն չենք հասնի, հենց օդանավակայանից էլ ձեռնաշղթաները կհագցնեն և կտանեն: Դա ես ուզո՞ւմ:
Ղազախ- Բայց ես…
Ղազախի քույր- Խնդրում եմ, աղաչում եմ Ձեզ, ջնջեք, վերացրեք այս հիմարի բոլոր ասածները: Սա ինձ ասաց՝ այսքան տարի ոչ մի անգամ օդանավ չեմ նստել, մի տեղ դուրս չեմ եկել, ասացի լավ՝ քառասունին է արդեն մոտենում, գոնե մի անգամ թող օդանավ նստի, աշխարհ տեսնի: Ես ի՞նչ իմանայի, որ սա այստեղ լրագրողներ կգտնի և դիսիդենտությամբ կտարվի:
-Խնդրում եմ խաղաղվեք, Ձեր քրոջից հաստատ դիսիդենտ դուրս չի գա, նա իր ամեն խոսքում մեջբերումներ էր անում Նազարբաևից, կներեք՝ Ձեր առաջնորդից:
Քույր- Հարգելի լրագրող, ես երեխա չեմ, ես 47 տարվա մանկավարժական ստաժ ունեմ: Եթե Դուք կամ այս դիսիդենտը չեք պատկերացնում, թե մեզ հետ ինչ կկատարվի, երբ ոտք դնենք Ղազախստան, ապա ես դա հրաշալի եմ պատկերացնում՝ մեզ հում-հում կուտեն, եթե կարդան, թե սա ինչեր է դուրս տվել:
-Իսկ ինչ եմ դուրս տվել, կասե՞ս:
Քույր - Բնականաբար խոսել ես անարդարություններից, կոռուպցիայից, ինչի՞ մասին են սովորաբար մարդիկ խոսում:
-Ոչ, սխալվում ես, չեմ խոսել:
Քույր - Առաջնորդի աղջկա՝ Դարիգայի հարստությունների՞ց էլ չես խոսել. չստես:
-Չէ, չէ, իհարկե չի խոսել:
Քույր - Իսկ ասե՞լ է, որ մեր կյանքի տևողությունը շուտով առաջնորդը պետք է բարձրացնի՝ հասցնելով 70- 80 տարեկանի: Ասե՞լ է այսպիսի ցուցանիշներ:
-Ոչ:
Քույր -Ուրեմն ջնջեք, ջնջեք ամբողջը. ինչպես կարելի է Ղազախստանի մասին պատմել առանց այսպիսի փաստերի: Սա թերթ է կարդո՞ւմ, որ իմանա ինչ կա աշխարհում:
-Ես ամեն ինչից էլ տեղյակ եմ, անգամ Յուրի Գագարինից խոսեցի:
Քույր -Լսիր, դու իսկապես խայտառակություն ես, Գագարինը ղազախ չէ, ուղղակի ղազախներն օգնել են, որ նա տիեզերք թռչի:
-Գիտեմ, դա էլ ասել եմ, ասել: Անգամ Ամերիկային և Եվրոպային մի լավ տեղը դրեցի:
Քույր - Օյ, վերջապես, սիրտս տեղն ընկավ: Քննադատե՞լ ես ինչպես պետքն է:
-Քարը քարի վրա չթողեցի, անգամ սեքսից եմ խոսել:
Քույր -Սե՞քս, ի՞նչ սեքս. աղջիկ, դու ամուսնացած չես, դու ի՞նչ գիտես սեքսն ինչ է, որ խոսել ես:
-Հանգիստ եղիր, հանգիստ, ես նորմալ սեքսից չեմ խոսել, այլ՝ հոմոսեքսուալիզմից:
Քույր - Ի՞նչ, լսիր, դու դաստիարակվել ես մանկավարժների ընտանիքում, հասկանո՞ւմ ես. վերջ, մեր երգը երգված է, մեզ հաստատ կձերբակալեն...
Շարունակելի
ՎԱՐԴուհի Սիմոնյան
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
«Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
«Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
«ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
- 12:29 • 21.11.24 Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
- 12:12 • 21.11.24 Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
- 11:05 • 21.11.24 Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
- 21:03 • 20.11.24 Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
- 20:33 • 19.11.24 Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
- 18:50 • 19.11.24 ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
- 15:03 • 19.11.24 Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
- 14:07 • 19.11.24 «Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
- 12:49 • 19.11.24 Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
- 15:40 • 18.11.24 «Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
- 12:44 • 18.11.24 Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
- 12:27 • 18.11.24 Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
- 12:18 • 18.11.24 Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
- 12:05 • 18.11.24 Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
- 11:55 • 18.11.24 Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
- 11:54 • 18.11.24 Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
- 17:39 • 15.11.24 Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
- 16:18 • 15.11.24 Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
- 13:21 • 15.11.24 Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
- 12:46 • 15.11.24 Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
- 12:16 • 15.11.24 Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
- 12:05 • 15.11.24 Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
- 11:04 • 15.11.24 Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
- 15:48 • 14.11.24 Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
- 13:52 • 14.11.24 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
- 13:20 • 14.11.24 Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
- 12:34 • 14.11.24 Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
- 11:50 • 14.11.24 Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
- 11:21 • 14.11.24 Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
- 11:02 • 14.11.24 Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
- 20:37 • 13.11.24 Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
- 17:41 • 13.11.24 Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
- 16:26 • 13.11.24 Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
- 15:47 • 13.11.24 Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
- 14:51 • 13.11.24 Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
- 14:11 • 13.11.24 Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
- 12:21 • 13.11.24 «ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
- 10:44 • 13.11.24 Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
- 17:43 • 12.11.24 Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
- 15:23 • 12.11.24 Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Տնտեսություն 17:52 • 21/11 Փոքր ու միջին բիզնեսին խեղդելու են, կմնան միայն խոշոր ընկերությունները, որոնք ավելի կառավարելի են, հարկային բեռը 5 տոկոսից կդառնա 30. Թադևոս Ավետիսյան Տասնյակ հազարավոր մարդիկ դառնալու են գործազուրկ, կորցնելու են իրենց փոքրիկ բիզնեսը և փաստացի «հերոս հարկ վճարողից» դառնալու են անապահով մարդիկ և դիմելու են նպաստի:
-
Իրադարձային 10:00 • 22/11 ՌԴ-ն «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ զգուշացրել է ԱՄՆ-ին. Սպիտակ տունն իր հերթին նախազգուշացրել է Ուկրաինային Ռուսաստանը նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ Միջուկային ռիսկի նվազեցման կենտրոնի միջոցով այդ մասին ավտոմատ կերպով տեղեկացրել է ԱՄՆ-ին, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
Քաղաքականություն 09:03 • 22/11 Ադրբեջանում չեն էլ թաքցնում, որ իրենց հիմնական թիրախը շարունակում է մնալ ՀՀ 3-րդ նախագահը․ Տիգրան Աբրահամյան Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռություն է պահպանում Ադրբեջանի իրականացրած հանցագործությունների նկատմամբ, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար:
-
Իրավունք 16:10 • 21/11 ՄՔԴ նախաքննական պալատը ձերբակալության օրդեր է արձակել Նեթանյահուի և Իսրայելի նախկին պաշտպանության նախարարի նկատմամբ Որոշումն ընդունվել է 2023-ի հոկտեմբերի 8-ից մինչև 2024-ի մայիսի 20-ն ընկած ժամանակահատվածում «մարդկության դեմ և ռազմական հանցագործություններ» կատարելու մեղադրանքների պատճառով։
-
Ժամանց 10:52 • 22/11 Միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է Տիգրան Մեծի պատկերով հազվագյուտ հայկական մետաղադրամ Ամերիկահայ միլիոնատեր, Reddit ընկերության համահիմադիր Ալեքսիս Օհանյանը սոցցանցերում իր հետևորդների համար պատմական ակնարկ է հրապարակել՝ ցույց տալով մ.թ.ա. 95թ. հատված հազվագյուտ հայկական մետաղադրամ՝ հայոց արքա Տիգրան Մեծի պատկերով:
-
Քաղաքականություն 18:45 • 21/11 Թուրք-ադրբեջանական տարաձայնությունները՝ էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ Հարկ է նշել, որ ադրբեջանական գազը Թուրքիայի համար միշտ ավելի էժան է եղել, քան Ռուսաստանից և Իրանից արտահանվող գազը։ Թուրքիան փորձում է պահպանել մրցակցային գները՝ Եվրոպայում ավելի շատ գնորդներ ներգրավելու և ներքին ծախսերը նվազեցնելու համար:
-
Իրադարձային 09:53 • 22/11 Երևանում ոստիկանության կապիտանը «Honda» մոտոցիկլով բախվել է «GAZel»-ին. հետո մոտոցիկլը բախվել է կայանված «Nissan»-ին և կողաշրջվել Մոտոցիկլավարը ՀՀ Ոստիկանության կրթահամալիրում սովորող-պարեկ էր, ոստիկանության կապիտան, և մինչև 2025 թվականի հունիսը զրկված է եղել վարորդական իրավունքից:
-
Տնտեսություն 11:13 • 22/11 Մենք ապրում ենք աշխարհի ամենամեծ երկրում, բայց մենք քիչ ենք. ներգաղթյալները ՌԴ-ի համար անհրաժեշտություն են. Պեսկով «Որպեսզի մենք դինամիկ զարգանանք և իրականացնենք զարգացման բոլոր ծրագրերը, իհարկե, մեզ պետք են աշխատողներ։ Մենք միայն ողջունում ենք նրանց գալը», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
-
Տնտեսություն 17:52 • 21/11 Փոքր ու միջին բիզնեսին խեղդելու են, կմնան միայն խոշոր ընկերությունները, որոնք ավելի կառավարելի են, հարկային բեռը 5 տոկոսից կդառնա 30. Թադևոս Ավետիսյան Տասնյակ հազարավոր մարդիկ դառնալու են գործազուրկ, կորցնելու են իրենց փոքրիկ բիզնեսը և փաստացի «հերոս հարկ վճարողից» դառնալու են անապահով մարդիկ և դիմելու են նպաստի:
-
Իրադարձային 11:13 • 21/11 Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող կորցնել տասնյակ հազարավոր մարդկանց՝ Ղրիմը վերադարձնելու համար։ Նա խոստովանել է, որ թերակղզին կարող է վերադարձվել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
-
Իրադարձային 11:06 • 21/11 ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Բաքվում ԱՄՆ դեսպանի՝ սահմանային ջրային ռեսուրսների կառավարման վերաբերյալ հայտարարությունը Անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև պաշտոնական համագործակցություն չկա այս մասին Սպուտնիկ գործակալության հայկական ծառայության հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԳՆից ՝ մե
-
Իրավունք 16:10 • 21/11 ՄՔԴ նախաքննական պալատը ձերբակալության օրդեր է արձակել Նեթանյահուի և Իսրայելի նախկին պաշտպանության նախարարի նկատմամբ Որոշումն ընդունվել է 2023-ի հոկտեմբերի 8-ից մինչև 2024-ի մայիսի 20-ն ընկած ժամանակահատվածում «մարդկության դեմ և ռազմական հանցագործություններ» կատարելու մեղադրանքների պատճառով։
-
Քաղաքականություն 18:45 • 21/11 Թուրք-ադրբեջանական տարաձայնությունները՝ էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ Հարկ է նշել, որ ադրբեջանական գազը Թուրքիայի համար միշտ ավելի էժան է եղել, քան Ռուսաստանից և Իրանից արտահանվող գազը։ Թուրքիան փորձում է պահպանել մրցակցային գները՝ Եվրոպայում ավելի շատ գնորդներ ներգրավելու և ներքին ծախսերը նվազեցնելու համար:
-
Իրավունք 14:14 • 15/11 Դատարանը որոշեց Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին և Ռոբերտ Քոչարյանին բերման ենթարկել՝ մյուս նիստին նրանց մասնակցությունն ապահովելու նպատակով Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը բեկանել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործը կարճելու որոշումը, գործը կրկին քննվում է Հակակոռուպցիոն դատարանում։
-
Քաղաքականություն 17:31 • 18/11 Իշխանության վարկանիշը հասել է պատմական նվազագույնի, ուստի փնջով պաշտոնանկությունների անհրաժեշտություն էր առաջացել. քաղաքական մեկնաբան Նախևառաջ, Նիկոլ Փաշինյանը փորձում է փոխել իր և իր թիմի նկարագիրը: «Այդ մասին վկայում են մի շարք գործընթացներ, ինչը, բնականաբար, ենթադրում է նաև կադրային որոշակի փոփոխություններ։
-
Իրադարձային 15:42 • 19/11 Մխիթար Հայրապետյանը, Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ Քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին. Լենա Նազարյանն ընտրվել է խորհրդի նախագահ Իսկ նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց էր՝ Խորհրդի նոր նախագահի ընտրություն:
-
Ժամանց 12:15 • 18/11 Անջելինա Ջոլին կարմիր գորգին է հայտնվել 16-ամյա որդու հետ (լուսանկարներ) Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին տևական դադարից հետո առաջին անգամ կարմիր գորգի վրա է դուրս եկել որդու՝ Նոքսի հետ, որին նա լույս աշխարհ է բերել նախկին ամուսնուց՝ կինոաստղ Բրեդ Փիթից։ Լուսանկարները հրապարակվել են Daily Mail պարբերականում։
-
Իրադարձային 13:54 • 16/11 Օրեր առաջ ՊՆ-ում տեղի ունեցած միջադեպը տարբերվում էր նախորդ բոլոր դեպքերից. Աբրահամյան Դժվար է մտաբերել, թե այս ողբերգությունից առաջ, արդյո՞ք ՌՈ-ում երբևէ նման դեպքը տեղի է ունեցել, թե՞ ոչ: Ես ինքս չեմ մտաբերում: Եթե նման բան նույնիսկ արձանագրվել է, ապա անհիշելի ժամանակներում:
Տնտեսություն
-
09:22 • 22.11.24 Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 99,000 դոլարը
Մշակույթ
-
23:20 • 20.11.24 Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ
-
16:19 • 19.11.24 Ադրբեջանը յուրացնnւմ է Նոյի դամբարանը. «Գեղարդ» հիմնադրամ
Սպորտ
-
13:12 • 22.11.24 Ռոդրին նշել է, թե երբ է ակնկալում վերականգնվել
-
12:35 • 22.11.24 Ռոնալդուն նշել է ռեկորդ, որը չի ցանկանում գերազանցել
Իրադարձային
-
13:17 • 22.11.24 Մայր Տաճարում կկատարվի քահանայական ձեռնադրություն
Մամուլի տեսություն
-
08:13 • 22.11.24 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
-
08:09 • 22.11.24 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
Իրավունք
-
17:23 • 21.11.24 Խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը նվազել են 6 տոկոսով. ՔԿ