Ողջո՜ւյն, իմ գեոպոլիտիկ սեր. Мой адрес Советский Союз /դուբլ-2/
Այս նյութի բազմազգ հերոսներին հանդիպեցի Արզնու առողջարաններից մեկում և երկու բուռն օրեր անցկացրի նրանց հետ: Առաջին դուբլը բավականաչափ անեկդոտիկ ստացվեց, միգուցե, իմ երևակայության սղության պատճառով: Ով կերևակայեր, որ մինչ մենք /հայը, ռուսն ու ղազախը/ զվարճանում էինք Սովետական Միությունը վերակենդանացնելու առանձինների պատրանքների վրա, ոչ այլուր, քան Հայաստանի անկախ Հանրապետության Կրթության և գիտության նախարարության պաշտոնական կայքում կհայտնվեր միջազգային մի մրցույթի մարտահրավեր՝ «ԱՊՀ-ն իմ հայրենիքն է» խորագրով: Իհարկե, մեր զայրույթը չի մեղմի այն հանգամանքը, որ սույն մրցույթը մեր 1400 հանրակրթական դպրոցներին չի առնի իր գաղափարական շուրջկալում, այլ կբավարարվի միայն ռուսերեն ուսուցումն ընտրած աշակերտներով: Չի մեղմի, որովհետև ոչ մի արժանապատիվ քաղաքացի չի հանդուրժի, որ իր երկրի ու պետության հետ այսպիսի խաղեր խաղան. ԱՊՀ-ն երկիր, պետություն, առավելևս՝ հայրենիք լինել չի կարող, անգամ առաջին դասարանցին կարող է բացել ԱՊՀ հապավումը, ցույց տալով, որ այն սուվերեն երկրների համագործակցության ձևաչափ է ընդամենը: Հեռացրեք այդ ստորացուցիչ խորագիրը մեր աչքից, և մեր երեխաներին մի օգտագործեք քաղաքական նպատակների համար. սա օրենքով հետապնդելի արարք է:
-Բարի լույս, Զինաիդա Պավլովնա, երեկ ահագին զրուցեցինք, բայց ես այնքան անփույթ գտնվեցի, որ չհետաքրքրվեցի, թե Դուք ինչ մասնագետ եք:
-Բարի լույս, սիրելիս, բայց արդյո՞ք դա կարևոր է:
-Դե իհարկե, կարևոր է, մարդն առաքելություն է, կոչում ու մասնագիտություն. մնացածը բառեր են, շատ հաճախ հենց մասնագիտական կոշտուկների մասին պատմող բառեր, որ հետո խրոխտ հայրենասիրական տեքստեր են դառնում և բոլորին զզվացնում, այդպես չէ՞:
-Կա Ձեր ասածի մեջ ճշմարտություն, բայց, իհարկե, շատ եք ծայրահեղացնում.որևէ բան դառնալուց առաջ նախ պիտի մարդ լինել, բարոյականություն ու խիղճ ունենալ:Դուք՝ հայերդ, շատ եք էմոցիոնալ. խնդրեմ՝ իմ սիրելի ամուսինը, այնքան կրակ կա մեջը, որ վախենում եմ լուցկին մոտը վառել, որ բոց չբռնկվի: /Ծիծաղում է. Վ.Ս/
-Ինչ է, այսքան տարի չհաջողացրի՞ք նրան հավատափոխ անել, ռուսաֆիկացնել:
-Օյ, սիրելիս, հայերդ անուղղելի եք, անուղղելի: Գոնե դա ես լավ գիտեմ: Ես մասնագիտությամբ բանագետ եմ, երկար տարիներ ուսումնասիրել եմ նաև հայկական էպոսը և որքան շատ եմ շփվում հայերի հետ, այնքան համոզվում եմ, որ ամեն ժողովուրդ թռած է իր էպոսի հերոսների քթից:
-Հիմա, ըստ Ձեր ուսումնասիրությունների, ովքեր ենք մենք՝ հայերս, որո՞նք են մեր ամենատիպական գծերը:
-Տեսեք, ձեր Սասունցի Դավիթը անկեղծ, պարզ և ուղղամիտ տղա է, մանկան անմիջականություն ունի: Ձեր էպոսի հերոսներն իհարկե, արդարամիտ են, պայքարում են արդարության համար: Բայց ինչն է ամենավատը՝ հոգնում են, մնում են կես ճամփին, ուշադրություն դարձրե՞լ եք, որ պապութոռ Մհերները որքան ծանր են հողի համար, և դրա համար էլ հողը չի կարողանում տանել նրանց ծանրությունը: Հայերը մի տեսակ ծանր ժողովուրդ են: Ես միշտ ամուսնուս ասում եմ՝ մի քիչ թեթև ապրի, հավաքի հոնքերդ քթիդ վրայից:
-Զինաիդա Պավլովնա, բայց ձեր Սվյատագորի ոտքերն էլ էին անընդհատ թաղվում հողի մեջ. այնպես չէ, որ ձերոնք տռճիկ էին տալիս Ռուսիայի վրա, իսկ մերոնք միայն խրվում հողի մեջ: Եվ, կարծեմ դա հենց անարդար աշխարհի խորհրդանիշներից մեկն է, երբ հողը չի կարողանում իր վրա պահել հերոսին, այդպես չէ՞:
-Այո, կա այդպիսի բան, բայց նայեք խնդրեմ մեր Սամսոնին, Վոլխին, Միկուլոյին, հենց մեր գլխավոր հերոսի՝ Իլյա Մուրոմեցի վարքին հետևեք…
-Բայց ինչպես պիտի Իլյա Մուրոմեցը քայլելիս խրվեր հողի մեջ, երբ իսկի չէր էլ կարողանում քայլել: Կարծեմ, այդ պատճառով էլ տասնյակ տարիներ շարունակ պառկած էր վառարանի վրա, չէ՞:
-/Ծիծաղում է. Վ.Ս./ Այո-այո, շնորհակալություն, որ հիշում եք, նա շատ ուշ սկսեց քայլել, մոգերը նրան շատ ուշ զորացրին: Միգուցե, դա ավելի շատ բան է ասում ռուսներիս մասին, քան մեր բոլոր հերոսների գործած քաջագործությունները միասին: Ես Պուտինին նայելով միշտ մտածում եմ, որ այս մարդը հենց Իլյան է մինչև երեսունը լրանալը, հենց այդ տարիքում քայլեց մեր հերոսը: Պուտինը Իլյան է, որ կա, որովհետև մինչ աշխարհը զարգանում է՝ սա Ռուսաստանը հավաքել է իր բռի մեջ, մեջքը դեմ արել վառարանին և լեթարգիական քուն մտել: Սա, ուղղակի պատիժ է. անկարելի է արդեն սրան դիմանալը:
-Զինաիդա Պավլովնա, բայց հրապարակված թվերով Պուտինի վարկանիշը եղել և մնում է շատ բարձր. առանձին աղբյուրների վկայությամբ տատանվում է 80- 90 տոկոսի միջակայքում, ճիշտ չե՞ն այս տվյալները:
-Եթե դրանք ճիշտ են, կնշանակի մենք արդեն մի 10-տոկոսանոց Ռուսաստան էլ չունենք:Այդ 80-90 տոկոսն ինչի՞ն է ծափահարում, որ նա կուլ է տվել ամբողջ արդյունաբերությունը և երկիրը թաղել կոռուպցիայի մե՞ջ, թե՞ նրա համար, որ ռուսներիս ամբողջ աշխարհում ատելության թիրախ է դարձրել: Նյութը, նյութապաշտությունը կրծում է արդեն այս մարդուն, սարսափելի է:
-Բայց ձեր էպոսում էլ կարծես նյութի այդ պաշտամունքը, որկրամոլությունը չկա, մեր գլխին որտեղի՞ց ընկան այսքան նյութագար իշխանություններ:
-Ով ասաց՝ չկա, իսկ ինչի՞ համար է այդքան կռիվն ու արյունահեղությունը. ամեն կռվից հետո էլ այդքան ռազմավարը տուն լցնելը:
-Ռուսական էպոսում լավ չեմ հիշի, բայց մեր ծռերը երբեք ավար չեն բերում մարտերից: Սանասար-Բաղդասարից գանք՝ Խալիֆի զորքին կոտորում են ու դափ-դատարկ հետ գալիս: Մեր Դավիթն էլ Մըսրա Մելիքին հաղթելուց հետո ոչ ռազմագերի է վերցնում, ոչ էլ՝ ավար. Իսմիլ Խաթունին էլ առոք-փառոք տուն է ճամփում և նույնիսկ մի գազան չի սպանում ու բոլորին հերթով բաց է թողնում: Նույնը՝ Մհերը…
-Ամենամեծ նյութապաշտությունը հենց իշխանատենչությունն է:
-Ախր մերոնք այդտեղ էլ չկան. երբ հերոսները հաղթանակած գալիս են ժողովուրդն աղաչում-պաղատում է իրենց գլխին թագավոր դառնալ, բայց բոլորն էլ հերթով մերժում են սա, մեզ մոտ ոչ մի զինվորի մտքով չի անցնում իշխան դառնալ, երկիր կառավարել: Մեր էպոսում ոչ մի հերոս իշխանություն չի դառնում: Մերժվում են նաև պարտված թշնամու բոլոր առաջարկները՝ տիրել իրենց երկրին, այդպես չէ՞:
-Այո, այստեղ համաձայն եմ. եզակի էպոսներում է, որ հերոսները ձեռք չեն գցում իշխանությանը, ձեզ մոտ այդ իշխանատենչությունն ընդգծված չէ, բավականաչափ թույլ է արտահայտված, անգամ ձեր Դավիթը հակառակորդի զորաբանակը քնից արթնացնում, նոր է հարձակվում: Դրա համար էլ ասում եմ, որ ուղղամիտ եք: Ամուսինս էլ բացարձակ դիվանագիտություն, ճկունություն չունի, բայց այդ որակներով այսօր, ուղղակի, հնարավոր չէ ապրել:
Օյ, հավասարություն դեպի դրոշը, տեսեք, ով է այստեղ սուրում: Ձգենք ամրագոտիները, անցեք նյարդերի խնայողական ռեժիմին, հիմա սա մեզ վրաերթի կենթարկի:
Ղազախ- Բարև աղջիկներ, փաստորեն իմ միամիտ քրոջը երեկ մի լավ հալածել եք, այո՞:
-Թող բարի լիներ և չմխրճվեր իր գլխից մեծ ինտելեկտուալ զրույցների մեջ: Սա արդեն Սովետական Միությունը չէ, որ ղազախ կոլխոզնիկը ամբիոն բարձրացած Սախարովին լռեցնի: Մենք դատապարտված չենք մի ամբողջ կյանք հանդուրժելու տգետների արշավանքը. մինչև կոկորդներս կուշտ ենք. բավական է:
Ղազախ- Գիտեք, ես այստեղ ներկայացել եմ լավ պատրաստված և ի տարբերություն Ձեզ, կխոսեմ բացառապես թվերով. Հայրենական պատերազմի ժամանակ մենք 512 հերոս ենք տվել, 4 կրկնակի հերոս օդաչու, 60 հազար մեդալակիր, էլ չեմ խոսում…
-Այո, մի խոսեք. ինչ է հանուն ռուս ժողովրդի՞ էիք մարտնչում, ձեր երեխաներին եք պաշտպանել ֆաշիզմից, ինչո՞ւ եք մեր ականջներից լապշա կախում, և դա ներկայացնում որպես ռուս ժողովրդին մատուցված ծառայություն:
Ղազախ- Իսկ Դուք ինչու եք այդպես քամահրանքով խոսում ղազախ կոլխոզնիկների մասին: Պատերազմից հետո եթե նրանք տքնաջան չաշխատեին, ամբողջ երկիրը սովից կմեռներ: Հենց Ղազախստանն է եղել 50-ականների ամենաառաջատարը մսի և հացահատիկի գծով. հենց հիմա ես թվերը կասեմ, թե հացահատիկի և թե մսի գծով…
-Կանգ առեք խնդրում եմ, ես այդքան էլ ամուր նյարդեր չունեմ. Հակառակ դեպքում ծովափին կլինեի, ոչ թե Արզնու առողջարանում:
Ղազախ- Ուրեմն գնացեք և ուսումնասիրեք փաստերը ու կհասկանաք, թե ինչու է կենտրոնը 56 թվականին մեզ հանձնել Վլադիմիր Իլյիչի շքանշանը, ապա և Հոկտեմբերյան հեղափոխության մեդալը: Բոլոր պարգևները հատ-հատ կարող եմ թվարկել…
-Ի սեր, Աստծո, խնայեք մեր առողջությունը, ջուրը մի լցրեք այստեղ ստացած պրոցեդուրաներս:
Ղազախ-Ոչ, բարի եղեք լսել. Ձեզ հետ խոսում է 45-ամյա անբասիր կենսագրությամբ մանկավարժը, որի աշակերտները երկիր են արդեն կառավարում: Ընդ որում մի երկիր, որը շուտով կդառնա աշխարհի զարգացած 20 պետություններից մեկը, որովհետև այն ղեկավարում է աշխարհի ամենաբանիմաց նախագահ Նուրսուլթան Աբիշևիչ Նազարբաևը: Ես այս լրագրողին արդեն ասել եմ, որ ջնջի մեր առաջնորդի հասցեին ասված Ձեր ոչ կոռեկտ գնահատականները: Բոլորը երդվում են նրա անունով, բարի եղեք հաշվի նստել այդ փաստի հետ: Ընդհանրապես, փաստերով է պետք խոսել, միմիայն փաստերով:
-Ձեր քույրը գլուխներս տարավ մինչև ականջները կոռուպցիայի մեջ թաղված խանով, հիմա էլ դուք եք ժամանել, որ պակասը լրացնե՞ք: Փաստե՞ր եք ուզում. գնացեք, կարդացեք Transparecy Internacionali զեկույցները և կտեսնեք, թե Կամերունի և Գոնդուրասի հետ ինչպես եք կազմել ամենակոռումպացված երկրների ոսկե եռյակը: Գոնե տեղյա՞կ եք, որ մետալուրգիական գործարանի նախկին հնոցապան արդեն 5 միլիարդ դոլարի կարողություն է դիզել, բարի եղեք զոմբիանալու փոխարեն միջազգային մամուլ կարդալ և մի քիչ լուսավորվել: Անհարմար է վերջապես:
Ղազախ - Հավատացեք, դա սուտ է, սուտ. մեր առաջնորդն անբասիր կենսագրություն ունի, հավատացեք, ինչպե՞ս կարելի է նրան այդպես սևացնել: Իսկ քրոջս էլ անամոթաբար ներքաշել եք կեղտոտ սեքսուալ զրույցների մեջ՝ արհամարհելով, որ աղջիկը ոչ մի տղամարդ չի տեսել:
Ղազախ /քույր/- Չէ, տղամարդ տեսել եմ, պետք չի ինձ հետամնաց ներկայացնել, ուղղակի այդ տղամարդու հետ…
Ղազախ - Ես քեզ չեմ ասել, լռիր, աղջիկ: Ծպուտդ էլ չլսեմ: Որտեղ էի հասել, հա՝ ամենակարևորին՝ Դուք, ուղղակի, չեք պատկերացնի, թե ինչ ազնիվ ու բարի է մեր առաջնորդը , եթե այս լրագրողն իսկապես լրագրող է, թող ասի ճշմարտությունը, անհնար է, որ որևէ պրոֆեսիոնալ լրագրող կամ թերթ Նուրսուլթան Աբիշևիչ Նազարբաևի մասին այդպիսի ստեր գրի:
-Իմ պրոֆեսիոնալիզմի մասին ես կգերադասեի լռել, բայց կարող եմ վկայակոչել միջազգային ամենահեղինակավոր պարբերականներից մեկը՝ բրիտանական «Գարդիանը» որը աշխարհի մեծահարուստների մեջ Նազարբաևին հատկացրել էր 8-րդ պատվավոր հորիզոնականը՝ դնելով նրան Բիլլ Գեյթսի ու Ջորջ Սորոսի մերձավոր հարևանությամբ:
Ղազախ- Ախ այդպես, և Դուք թութակի պես կրկնում եք արևմտյան ծախու մամուլի բարբաջանքը, այո՞: Հարց տվեք Ձեզ, արդյո՞ք հենց արևմուտքը չէ մեր առաջին թշնամին: Դրանք հենց տեսան, որ մենք վերականգնում ենք Խորհրդային Միությունը, միանգամից սկսեցին բամբասանքը. կուլ մի տվեք դրանց խայծը: Պուտինը մեր առաջնորդի խորհրդով ելել է նրանց դեմ և բնական է, որ բոլորը պիտի սարսափեն մեր միությունից և տիեզերական ստեր տարածեն մեր մասին:
-Գիտեք, անարդար բան է ստացվում. փաստորեն, ղազախներդ տեղեկացված եք, որ մենք կրկին Սովետական Միություն ենք կառուցում, իսկ հայերիս այդ մասին ոչինչ ասված չէ, և մենք միամտաբար շարունակում ենք մեր սուվերեն երկրի շինարարությունը: Գոնե մի թույլ բերան մեզ էլ տեղեկացրեք՝ ինչ է կառուցվում այդ ԱՊՀ-ներում ու Եվրասիական միություններում:
Ղազախ - Ինչպես տեղեկացված չեք, այդ մասին արդեն ամբողջ աշխարհը գիտի: Իսկ ինչո՞ւ ենք մենք միավորվել, Դուք բավականին անտեղյակ լրագրող եք երևում: Մենք կրկին գնում ենք դեպի մեր կորցրած երկիրը, այդ մասին մեր առաջնորդը բազմաթիվ ելույթներ է ունեցել, կարող եմ և մեջբերումներ ներկայացնել նրա ելույթներից:
- Վայ, շնորհակալություն, մի ծանրաբեռնեք Ձեր խոսքը:
Ղազախ - Դե թող Արևմուտքին չթվա, թե նրանք ապամոնտաժեցին և գրողի ծոցն ուղարկեցին մեր հզոր երկիրը. մենք հիմա նոր ավյունով ենք ծաղկում և բուրում: Սա մեր առաջնորդի գաղափարն էր, նախկին Միության վերականգնումը նրա մտահղացումն էր, որն արդեն իրականություն է. կատարվեց միլիոնավորների երազանքը, և դա է ամենակարևորը:
-Եթե Ձեզ թվում է, որ Ռուսաստանը կրկին ձեզ կառնի իր շալակը, ծիծ կտա ու կպահի բոլորիդ, ապա դուք խորը թյուրիմացության մեջ եք: Սա ընդամենը պուտինյան հերթական ավանտյուրան է: Դու դրան տես, Ռուսաստանը մեռնում է սովից, իսկ նա որոշել է ռուսների արյան հաշվին դոնորություն անել մյուսներին: Ֆու, անգամ զզվելի է նրա մասին խոսելը. հիմա էլ ինչ-որ ուդմուրտ է նրա փոխարեն հեռուստաէկրանին երևում, ապա նայեք նրա այտոսկրերին, ռուս մարդը կարո՞ղ է այդպիսի այտոսկրեր ունենալ: Ձեր սուլթանի հետ մուսուլմանական որջ են սարքում և այնտեղ նետում դժբախտ ժողովուրդների:
Ղազախ - Դուք գիտեք, որ ազգամիջյան թշնամանք հրահրելը պատժելի է օրենքով: Այս Միությունը սիրո, եղբայրության ու համերաշխության միություն է: Քանի անգամ է մեր առաջնորդն այդ մասին հեռուստատեսությամբ, թերթերով ավետել, որ չի կարելի ազգամիջյան թշնամանք հրահրել. մեր թշնամիների երազանքն է հենց ազգամիջյան հրահրումներով երկրորդ անգամ կործանել մեր այս անխախտ Միությունը: Թող բոլորը նայեն Ղազախստանին և տեսնեն՝ ինչպես են մեզ մոտ հաշտ ու խաղաղ ապրում տասնյակ ժողովուրդներ՝ ռուսներ, ուկրաինացիներ, ուզբեկներ, թաթարներ, հայեր, վրացիներ…
-Դուք ավելի լավ կլինի ձեր հնոցապանին հուշեք, որ անգամ իր 5 միլիարդը չի հերիքի, որ գնի աշխարհի բոլոր թերթերը և համերաշխության քողի տակ իր մուսուլմանական սպեկուլյացիան անի: Մենք միամիտ չենք ու գիտենք, որ նա հաջողացրել է անգամ իր Դարիգա դստեր ձեռքերով անգամ ОРТ-ն իրենով անել, իր կեղտոտ փողերով "Известия" և "Аргументы и факты" թերթերը ստրկացնել: Բայց, փառք Աստծո, Ռուսաստանում կա մտավորականություն, որն այդ ամենից տեղյակ է և ազնվականություն, որ 19-րդ դարում ֆրանսիական պարֆյումերիա էր գործածում, երբ դուք մոխիր էիք օգտագործում օճառի փոխարեն: Պատրիկի և պլեյբեյի գլուխը մի կաթսայում չի եփվի: Եվ ականջներիդ օղ արեք, պատմությունը երբեք ետ չի շրջվում, մտավորականությանը բանտերում և աքսորներում ոչնչացրած երկիրը ետդարձի ճանապարհ չունի:
/Ղազաղը սկսում է լաց լինել/ -Դե լավ, սիրելի տիկնայք, եկեք ձեռք քաշենք քաղաքականությունից և ավելի թեթև թեմաների անցնենք: Սիրելիս, մի հուզվեք, այդ նոր միության ղեկավարությունն անգամ լավ չի պատկերացնում իր անելիքը և չի բացառվում, որ ամենամոտ ապագայում դա փլուզվի: Այնպես որ…
Ղազախ /չդադարող լացի միջից/- Ի՞նչ. Դուք լինելով լրագրող այդպիսի մահախոսակա՞ն եք արտասանում մեր ընդհանուր հայրենիքի մասին: Եվ ուրեմն ինքս կգրեմ երկրի նախագահին մի բաց նամակ և կհայտնեմ, որ դուք դիսիդենտ եք, Արևմուտքի գործակալ:
-Այո, սիրելիս, անպայման գրեք, միայն լաց մի եղեք, խնդրում եմ: Եթե այս բանավեճը Ձեզ վիրավորեց, ես ներողություն եմ խնդրում դրա համար…
Ղազախ - Վախեցաք, չէ՞, այդպես էլ կարծում էի, ուրեմն առավելևս՝ կգրեմ այդ բաց նամակը: Ձեր բոլոր խոսքերի համար պատասխան կտաք անմիջապես երկրի նախագահին՝ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին:
-Ինչու իմ նախագահը Պուտի՞նն է, այ քեզ նորություն:
-Ցավալի է, որ մինչև հիմա չգիտեիք ով է Ձեր նախագահը. իսկ ինչ է՝ առաջ Լեոնիդ Իլյիչ Բրեժնևը կամ Միխայիլ Սերգեևիչ Գորբաչովը չէ՞ր. իհարկե, կային հանրապետության ղեկավարներ, բայց Միութենական ղեկավարներ էին համարվում, չէ՞ ամենավերին էշելոնը:
-Սիրելիս, Դուք, իսկապես, հրաշալի հումոր ունեք, շատ ուրախ էի ծանոթության համար. շնորհակալություն:
-Իսկապես ուրա՞խ էիք, ես ի տարբերություն քրոջս կարողանում եմ, չէ՞, բարդ թնջուկներ բացել, հիմնավոր կռվաններով բանավիճել: Նկատեցիք, չէ՞, ռուս կինն ինչպես ճողոպրեց, դե կարող էր, թող պատասխան գտներ իմ կուռ փաստարկներին: Թվերի և փաստերի դեմ ոչ մի խաղ չկա: Դրա համար եմ ասում քրոջս՝ ամեն ինչ թող և անգիր արա միայն թվերն ու փաստերը, որ երբեք չխեղճանաս: Խնդրեմ՝ նայեք ծոցատետրս. ամբողջ գիշեր չեմ քնել, գրում էի, որ կարողանամ փառքով դուրս գալ այս բանավեճից: Տեսեք՝ քանի էջ եմ գրել. միայն տասը էջը մեջբերումներ են առաջնորդից, բոլորը մարգարեական խոսքեր, աֆորիզմներ՝ ուզածդ թեմայով և ուզածդ երևույթի մասին: Ափսոս, չթողեցիք խոսքս համեմեմ այս մարգարիտներով: Դե լավ, դեռ կհասցնեմ: Իսկ միգուցե հասցեներով փոխանակվե՞նք, որ չկորցնենք միմյանց:
- Мой адрес -
Не дом и не улица.
Мой адрес -
Советский Союз.
-Օ՜, մեր ամենասիրելի երգը, սկսեցինք. Колёса диктуют вагонные,
Где срочно увидеться нам…
ՎԱՐԴուհի Սիմոնյան
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
«Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
«Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
«ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
- 12:29 • 21.11.24 Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
- 12:12 • 21.11.24 Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
- 11:05 • 21.11.24 Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
- 21:03 • 20.11.24 Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
- 20:33 • 19.11.24 Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
- 18:50 • 19.11.24 ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
- 15:03 • 19.11.24 Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
- 14:07 • 19.11.24 «Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
- 12:49 • 19.11.24 Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
- 15:40 • 18.11.24 «Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
- 12:44 • 18.11.24 Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
- 12:27 • 18.11.24 Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
- 12:18 • 18.11.24 Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
- 12:05 • 18.11.24 Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
- 11:55 • 18.11.24 Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
- 11:54 • 18.11.24 Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
- 17:39 • 15.11.24 Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
- 16:18 • 15.11.24 Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
- 13:21 • 15.11.24 Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
- 12:46 • 15.11.24 Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
- 12:16 • 15.11.24 Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
- 12:05 • 15.11.24 Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
- 11:04 • 15.11.24 Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
- 15:48 • 14.11.24 Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
- 13:52 • 14.11.24 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
- 13:20 • 14.11.24 Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
- 12:34 • 14.11.24 Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
- 11:50 • 14.11.24 Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
- 11:21 • 14.11.24 Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
- 11:02 • 14.11.24 Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
- 20:37 • 13.11.24 Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
- 17:41 • 13.11.24 Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
- 16:26 • 13.11.24 Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
- 15:47 • 13.11.24 Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
- 14:51 • 13.11.24 Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
- 14:11 • 13.11.24 Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
- 12:21 • 13.11.24 «ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
- 10:44 • 13.11.24 Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
- 17:43 • 12.11.24 Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
- 15:23 • 12.11.24 Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Տնտեսություն 17:52 • 21/11 Փոքր ու միջին բիզնեսին խեղդելու են, կմնան միայն խոշոր ընկերությունները, որոնք ավելի կառավարելի են, հարկային բեռը 5 տոկոսից կդառնա 30. Թադևոս Ավետիսյան Տասնյակ հազարավոր մարդիկ դառնալու են գործազուրկ, կորցնելու են իրենց փոքրիկ բիզնեսը և փաստացի «հերոս հարկ վճարողից» դառնալու են անապահով մարդիկ և դիմելու են նպաստի:
-
Իրադարձային 10:00 • 22/11 ՌԴ-ն «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ զգուշացրել է ԱՄՆ-ին. Սպիտակ տունն իր հերթին նախազգուշացրել է Ուկրաինային Ռուսաստանը նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ Միջուկային ռիսկի նվազեցման կենտրոնի միջոցով այդ մասին ավտոմատ կերպով տեղեկացրել է ԱՄՆ-ին, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
Քաղաքականություն 09:03 • 22/11 Ադրբեջանում չեն էլ թաքցնում, որ իրենց հիմնական թիրախը շարունակում է մնալ ՀՀ 3-րդ նախագահը․ Տիգրան Աբրահամյան Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռություն է պահպանում Ադրբեջանի իրականացրած հանցագործությունների նկատմամբ, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար:
-
Իրավունք 16:10 • 21/11 ՄՔԴ նախաքննական պալատը ձերբակալության օրդեր է արձակել Նեթանյահուի և Իսրայելի նախկին պաշտպանության նախարարի նկատմամբ Որոշումն ընդունվել է 2023-ի հոկտեմբերի 8-ից մինչև 2024-ի մայիսի 20-ն ընկած ժամանակահատվածում «մարդկության դեմ և ռազմական հանցագործություններ» կատարելու մեղադրանքների պատճառով։
-
Քաղաքականություն 18:45 • 21/11 Թուրք-ադրբեջանական տարաձայնությունները՝ էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ Հարկ է նշել, որ ադրբեջանական գազը Թուրքիայի համար միշտ ավելի էժան է եղել, քան Ռուսաստանից և Իրանից արտահանվող գազը։ Թուրքիան փորձում է պահպանել մրցակցային գները՝ Եվրոպայում ավելի շատ գնորդներ ներգրավելու և ներքին ծախսերը նվազեցնելու համար:
-
Ժամանց 10:52 • 22/11 Միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է Տիգրան Մեծի պատկերով հազվագյուտ հայկական մետաղադրամ Ամերիկահայ միլիոնատեր, Reddit ընկերության համահիմադիր Ալեքսիս Օհանյանը սոցցանցերում իր հետևորդների համար պատմական ակնարկ է հրապարակել՝ ցույց տալով մ.թ.ա. 95թ. հատված հազվագյուտ հայկական մետաղադրամ՝ հայոց արքա Տիգրան Մեծի պատկերով:
-
Իրադարձային 09:53 • 22/11 Երևանում ոստիկանության կապիտանը «Honda» մոտոցիկլով բախվել է «GAZel»-ին. հետո մոտոցիկլը բախվել է կայանված «Nissan»-ին և կողաշրջվել Մոտոցիկլավարը ՀՀ Ոստիկանության կրթահամալիրում սովորող-պարեկ էր, ոստիկանության կապիտան, և մինչև 2025 թվականի հունիսը զրկված է եղել վարորդական իրավունքից:
-
Տնտեսություն 11:13 • 22/11 Մենք ապրում ենք աշխարհի ամենամեծ երկրում, բայց մենք քիչ ենք. ներգաղթյալները ՌԴ-ի համար անհրաժեշտություն են. Պեսկով «Որպեսզի մենք դինամիկ զարգանանք և իրականացնենք զարգացման բոլոր ծրագրերը, իհարկե, մեզ պետք են աշխատողներ։ Մենք միայն ողջունում ենք նրանց գալը», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
-
Տնտեսություն 17:52 • 21/11 Փոքր ու միջին բիզնեսին խեղդելու են, կմնան միայն խոշոր ընկերությունները, որոնք ավելի կառավարելի են, հարկային բեռը 5 տոկոսից կդառնա 30. Թադևոս Ավետիսյան Տասնյակ հազարավոր մարդիկ դառնալու են գործազուրկ, կորցնելու են իրենց փոքրիկ բիզնեսը և փաստացի «հերոս հարկ վճարողից» դառնալու են անապահով մարդիկ և դիմելու են նպաստի:
-
Իրադարձային 11:13 • 21/11 Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող կորցնել տասնյակ հազարավոր մարդկանց՝ Ղրիմը վերադարձնելու համար։ Նա խոստովանել է, որ թերակղզին կարող է վերադարձվել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
-
Իրադարձային 11:06 • 21/11 ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Բաքվում ԱՄՆ դեսպանի՝ սահմանային ջրային ռեսուրսների կառավարման վերաբերյալ հայտարարությունը Անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև պաշտոնական համագործակցություն չկա այս մասին Սպուտնիկ գործակալության հայկական ծառայության հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԳՆից ՝ մե
-
Իրավունք 16:10 • 21/11 ՄՔԴ նախաքննական պալատը ձերբակալության օրդեր է արձակել Նեթանյահուի և Իսրայելի նախկին պաշտպանության նախարարի նկատմամբ Որոշումն ընդունվել է 2023-ի հոկտեմբերի 8-ից մինչև 2024-ի մայիսի 20-ն ընկած ժամանակահատվածում «մարդկության դեմ և ռազմական հանցագործություններ» կատարելու մեղադրանքների պատճառով։
-
Քաղաքականություն 18:45 • 21/11 Թուրք-ադրբեջանական տարաձայնությունները՝ էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ Հարկ է նշել, որ ադրբեջանական գազը Թուրքիայի համար միշտ ավելի էժան է եղել, քան Ռուսաստանից և Իրանից արտահանվող գազը։ Թուրքիան փորձում է պահպանել մրցակցային գները՝ Եվրոպայում ավելի շատ գնորդներ ներգրավելու և ներքին ծախսերը նվազեցնելու համար:
-
Իրավունք 14:14 • 15/11 Դատարանը որոշեց Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին և Ռոբերտ Քոչարյանին բերման ենթարկել՝ մյուս նիստին նրանց մասնակցությունն ապահովելու նպատակով Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը բեկանել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործը կարճելու որոշումը, գործը կրկին քննվում է Հակակոռուպցիոն դատարանում։
-
Քաղաքականություն 17:31 • 18/11 Իշխանության վարկանիշը հասել է պատմական նվազագույնի, ուստի փնջով պաշտոնանկությունների անհրաժեշտություն էր առաջացել. քաղաքական մեկնաբան Նախևառաջ, Նիկոլ Փաշինյանը փորձում է փոխել իր և իր թիմի նկարագիրը: «Այդ մասին վկայում են մի շարք գործընթացներ, ինչը, բնականաբար, ենթադրում է նաև կադրային որոշակի փոփոխություններ։
-
Իրադարձային 15:42 • 19/11 Մխիթար Հայրապետյանը, Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ Քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին. Լենա Նազարյանն ընտրվել է խորհրդի նախագահ Իսկ նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց էր՝ Խորհրդի նոր նախագահի ընտրություն:
-
Ժամանց 12:15 • 18/11 Անջելինա Ջոլին կարմիր գորգին է հայտնվել 16-ամյա որդու հետ (լուսանկարներ) Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին տևական դադարից հետո առաջին անգամ կարմիր գորգի վրա է դուրս եկել որդու՝ Նոքսի հետ, որին նա լույս աշխարհ է բերել նախկին ամուսնուց՝ կինոաստղ Բրեդ Փիթից։ Լուսանկարները հրապարակվել են Daily Mail պարբերականում։
-
Իրադարձային 13:54 • 16/11 Օրեր առաջ ՊՆ-ում տեղի ունեցած միջադեպը տարբերվում էր նախորդ բոլոր դեպքերից. Աբրահամյան Դժվար է մտաբերել, թե այս ողբերգությունից առաջ, արդյո՞ք ՌՈ-ում երբևէ նման դեպքը տեղի է ունեցել, թե՞ ոչ: Ես ինքս չեմ մտաբերում: Եթե նման բան նույնիսկ արձանագրվել է, ապա անհիշելի ժամանակներում:
Տնտեսություն
-
09:22 • 22.11.24 Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 99,000 դոլարը
Մշակույթ
-
23:20 • 20.11.24 Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ
-
16:19 • 19.11.24 Ադրբեջանը յուրացնnւմ է Նոյի դամբարանը. «Գեղարդ» հիմնադրամ
Սպորտ
-
13:12 • 22.11.24 Ռոդրին նշել է, թե երբ է ակնկալում վերականգնվել
-
12:35 • 22.11.24 Ռոնալդուն նշել է ռեկորդ, որը չի ցանկանում գերազանցել
Իրադարձային
-
13:17 • 22.11.24 Մայր Տաճարում կկատարվի քահանայական ձեռնադրություն
Մամուլի տեսություն
-
08:13 • 22.11.24 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
-
08:09 • 22.11.24 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
Իրավունք
-
17:23 • 21.11.24 Խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը նվազել են 6 տոկոսով. ՔԿ