Համահավաք ԲԱՆականություն-2016. հայկական քաղաքաԿՐԹՈՒԹՅԱՆ հարացույցը
Այսօր Tert.am-ի «Ստեղծագործական Հայաստան» մեդիանախագծին է միանում, թերևս, ամենակարևոր ու զգայուն ոլորտը՝ կրթությունը: Այն նախասահմանված է որպես երկրի բանականություն, անվտանգության, մարդու և ամբողջական էթնոսի ազատության ու բարոյականության ցուցիչ: Եվ սահմանված է անվրեպ, որովհետև անգամ հինգհազարամյա քաղաքակրթությունը կարող է փոշի դառնալ, եթե այն չի դիմանում ժամանակակից կրթության նոր չափորոշիչներին, չի ներբեռնվում տեխնոլոգիական կրթության նորագույն մոդելներով:
Մեր ընթերցողները բացառիկ հնարավորություն ունեն կարդալ հենց այդպիսի կրթական հաստատություններ ստեղծած հեղինակների, հայ գուրուների տարեվերջյան բաց տեքստերը: Մեր այս նախաձեռնությանը սիրով արձագանքել են նաև սփյուռքի կրթական գործիչները : Շնորհակալություն, համագործակցության համար:
1. Ո՞րն էր 2016թ-ի ամենանշանակալի հասարակական-քաղաքական իրադարձությունը:
Արամ Փախչանյան («Այբ» դպրոցի տնօրեն) - Անկասկած՝ պատերազմի ապրիլյան սրումը: Բայց, ընդհանրապես, տարին լի էր իրադարձություններով, այն բազմաթիվ առումներով բեկումնային տարի էր, և ոչ միայն Հայաստանում, այլ նաև աշխարհի քաղաքական կիզակետերում:
Էդվարդ Սանդոյան (ՀՀ և ՌԴ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, պետական-հասարակական գործիչ, ՀՀ Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար (1998-1999))- ԱՄՆ Նախագահի ընտրությունը:
Աշոտ Բլեյան («Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն) -2015-ի մասին հարցին ես պատասխանել էի՝ քաղաքականացող փողոցը... Սրա զարգացումը 2016-ին կլիներ վախի հաղթահարումը, որ, ցավոք, այդպես էլ չվերածվեց հակաբռնության պարտադիր գործողության... Ապրելով պիտի փոխես, ոչ թե դրվագներով-ինքնազոհությամբ-ֆոկուսով, այո՛, հայացք, հարթակ պիտի փոխվի... Առանց կրթական բաց համայնքների, նրանցում իրականացվող շրջակա միջավայրի բարելավման-կենդանացման ուսումնական նախագծերի՝ քաղաքով, հանրապետության ողջ բնակավայրերով մեկ հնարավո՞ր է ակտիվացնել մարդուն, բնակչին… Առանց իրար արձագանքելու, իրար փոխանցելու-տարածելու՝ ճանաչելու համար համատեղ մեր ապրածը՝ հնարավո՞ր է հասնել հոգնած, անջատված, իր հոգսերով տարված մարդուն: Կրթահամալիրի մեր Բանգլադեշում մենք սովորեցինք անընդհատ ավելի ու ավելի բաց-ներառական, միով բանիվ, հարմար-մարդկային մեր աշխարհին, սիրեցինք-յուրացրինք այն… Իմ ջանքերը, իմ օրն ավելի ու ավելի շատ է ուղղված հողի ու նրա մարդու՝ մեծ ու պստիկի, այս բնական-պատասխանատու կապի վերականգնմանը: Այնպես, որ հողը ծաղկի, շնչի, ծնունդ տա տարին տասներկու ամիս…
Իրադարձություն չէ՞, այն էլ՝ հասարակական-քաղաքական։
Անահիտ Բախշյան (ԱԺ նախկին պատգամավոր, Երևանի ավագանու անդամ, կրթության ոլորտի փորձագետ)- 2016թ-ը լի էր տարբեր հասարակական-քաղաքական իրադարձություններով:
Անկեղծ ասեմ, դժվարանում եմ գտնել ամենանշանակալին: Ապրիլյան պատերազմի օրերի մղձավանջը, 100-ից ավել երիտասարդ զինվորականների զոհվելը, վիրավորներից յուրաքանչյուրի հետ կյանքի համար մաքառելը, հուլիսյան դեպքերը, ՀՀ կառավարության փոփոխությունը, նոր վարչապետը, սրանցից յուրաքանչյուրի դեպքում տարբեր հոգեվիճակներ՝ խոր մրմուռից սկսած՝ ապրելու կամքի հաղթանակ, ծիլ առած հույսի շողից՝ խոր հիասթափություն: Անընդհատ փնտրտուք, ափեափ զարնվել, ինչ-որ բան գտնել, կորցնել, գրել, պահանջել, բարձրաձայնել քաղաքացիներից եկող բազմաթիվ բողոքները, պահանջները, օրինախախտումների մասին աղաղակել, իշխանություններին մատնացույց անել, չգոհանալ պատասխաններով, նորից գրել ու...
Այս իրադարձություններից յուրաքանչյուրը յուրովի նշանակալի էին, յուրաքանչյուրի դեպքում արձագանքել եմ յուրովի ու յուրաքանչյուրի դեպքում հոգումս նստվածք կա, որոնց հետագծերն անջնջելի են ու որոշներինը անչափ մտահոգող: Չէի ցանկանա դրանցից շատերի կրկնությունը, բայց դրա համար իմաստուն ու ընտրված իշխանության մեծ կարիք ունենք:
Աստված իմաստություն տա մեր ժողովրդին:
Աննա Դավթյան (ԵՊՀ դասախոս, իրանագետ)- Քաղաքական իրադարձությունները, ցավոք, հեռու են նշանակալի կոչվելու հնարավորությունից։ Հասարակական ոլորտում կուզեի առանձնացնել ապրիլյան օրերին հասարակական համախմբվածությունը, հասարակության, պետության տարբեր ոլորտները որպես մեկ օրգանիզմի տարբեր մասեր դիտարկելու անհրաժեշտության սուր ընկալումն ու հասունացած պահանջը այդ օրգանիզմը օր առաջ առողջացնելու։
Աշխեն Սիմոնյան (Լեհաստան. հեղինակային դպրոց, կրթական փորձագետ)- Այնտեղ, ուր պատերազմ է, ուրեմն քաղաքականությունը պարտվել է կամ չի էլ եղել: Մեր 18, 20 տարեկան որդիների կյանքը խլած դժոխքին անհնար է հասարակական-քաղաքական իրադարձություն կոչելը: Կարծում եմ՝ ամենանշանակալի իրադարձությունը Դոնալդ Թրամփի հայտնությունն էր: Վերլուծաբանների հոծ բանակներն իզուր շտապեցին ամերիկացիների ընտրությունը խելագարություն որակել, կյանքը համառորեն ցույց է տալիս, որ իսկական խելագարները հենց նրանք են, ովքեր զրկում են իրենց հասարակությանը ազատ կամարտահայտությունից:
Հովհաննես Թաքուկյան (Անգլիա. բանասեր,թարգմանիչ)- Հայաստանի համար, ցավ ի սիրտ, ապրիլյան քառօրյա ռազմական ընդհարումը․աշխարհի համար՝ Սիրիական կոնֆլիկտի սրացումը:
2. Ո՞րն էր 2016թ.-ի մշակութային ամենամեծ իրադարձությունը
Արամ Փախչանյան- Հռոմի Պապի այցելությունը Հայաստան: Դրա ազդեցությունը և՛ քաղաքական էր, և՛ մշակութային, այն Գրիգոր Նարեկացու որպես տիեզերական եկեղեցու վարդապետի հռչակման տրամաբանական շարունակությունն էր: Մեր հոգևոր արմատների նման արժևորումը վերահաստատում է ազգի գիտակցության մեջ մեր մշակույթի իրական արմատները և արժեքները:
Աշոտ Բլեյան- Որպես մշակութային իրադարձություն, որը շարունակական ազդեցություն ունի, առանձնացնում եմ Արթուր Շահնազարյանի «Անտիվիրուս Կոմիտաս» նախագիծը, այդ թվում՝ և Շարական խազագրեալ-ը՝ խազերից վերածնված միջնադարի տասներկու շարական և նույն շարականների բանավոր պահպանված օրինակները Հայաստանի պետական կամերային երգչախմբի կատարմամբ, Արթուր Շահնազարյան «Կոմիտաս»-ը՝ հրապարակված պետական պատվերով, «Հազար ու մի խաղ» երգերի ժողովածու, «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի կողմից 2014-ից իրականացվող «Հայկական ազգային երաժշտական գանձարան» մշակութային նախագիծը Հայկական ժողովրդական և հոգևոր երգերի ժամանակակից թվային ձայնադարանը։ Դրանց կողքին դնեմ նաև «Անտիվիրուս Կոմիտաս» նախագծով կրթահամալիրի գործունեությունը հանրակրթական, որպես մշակութային ֆենոմեն, որ հանդգնում է հասարակական անճաշակության դեմն առնել, վիրուսազերծել... «Կոմիտասը բնության հրաշքներից է»,- ասում է Մարտիրոս Սարյանը։ Սա մեր օրերում հաստատման կարիք ուներ։
Անահիտ Բախշյան- 2016թ.-ի մշակութային ամենամեծ իրադարձությունն ինձ համար եղավ երազումս մամայիս տված խոստումն իրականացնելը: Նրա երգած «Պար պսակի» երգը՝ Սոնա Ռուբենյանի ու Վահագն Ռաշի ձայնագրությամբ արդեն տարածվում է ու չի կորսվի, ինչպես երազիս գալով պահանջեց մայրս՝ «երգը չկորսվի»:
Աննա Դավթյան- Ինձ համար ամեն տարի մեր երկրի մշակութային գլխավոր իրադարձությունը «Ոսկե Ծիրան» կինոփառատոնն է: Այս տարի էլ հրաշալի ֆիլմեր ցուցադրվեցին փառատոնի շրջանակներում: Կուզեի առանձնացնել իրանցի ռեժիսոր Մաջիդ Բարզեգարի «Ամենասովորական քաղաքացի» կինոնկարը, Ասիեր Ալթունայի «Ամամա» ֆիլմը։
Աշխեն Սիմոնյան- Հռոմի Պապի այցելությունը Հայաստան: Դա ցնցող, շքեղ ու արժանապատիվ ձեռնարկ էր: Ծափահարություններ մտահղացման հեղինակներին, ուղղակի փառահեղ էր: Այսպիսի քայլերը բարձրացնում են Հայաստանի կշիռը և հասցնում այն բնական դիրքին, որտեղ կոչված է լինել աշխարհի ամենահին և արժեքավոր էթնոսներից մեկի քաղաքակրթությունը:
Հովհաննես Թաքուկյան- Մշակույթի նոր նախարարի նշանակումը (ի վերջո):
3․ Ո՞րն էր 2016թ.-ի ամենախոսուն գիրքը
Արամ Փախչանյան-Նարինե Աբգարյանի «Երկնքից ընկավ երեք խնձոր» վեպը, որն արժանացավ Ռուսաստանում ամենահեղինակավոր գրական մրցանակին: Միանշանակ, իմ ընթերցած լավագույն վեպերից մեկն է, անզուգական արտահայտչամիջոցներով լի, գրավիչ և պայծառ:
Էդվարդ Սանդոյան- Erik S. Reinert. How Rich Countries Became Rich and Why Poor Countries Remain Poor:
Աշոտ Բլեյան- Ես շարունակում եմ իմ ընթերցողական ճաշակը, ծավալը և ուղղությունները վստահել mskh.am-ին. ուսումնական բլոգներով, իմ էլ. փոստով է որոշվում-ուղղորդվում-պարտադրվում՝ ինչ կարդամ, որի համար, իհարկե, շնորհակալ եմ մեր մանկավարժության ստեղծագործական հավաքանիին՝ իր հետազոտող ուսուցչով, տարատարիք սովորողով, ծնողով, մեր մանկավարժության բարեկամով. սիրում ենք կրկնել մեր հեղինակային երրորդությունը՝ մոբիլ, ստեղծական ու համերաշխ։ Օրագիրս հիշեցնում է, որ 2016-ին ամենաշատը թերթել եմ Գուրգեն Մահարի, Եղիշե Չարենց, mskh.am-ի «Դպիր»-ում ժամանակակից ու հանրամատչելի մանկավարժության-հոգեբանության-փիլիսոփայության-հասարակագիտության-գեղարվեստի՝ մեր ուսուցիչների թարգմանությունները...
Անահիտ Բախշյան- 2016թ.-ին կարդացածս ամենախոսուն գիրքը աֆղան գրող Խալեդ Հուսեյնի «Եվ արձագանքեցին լեռները» վեպն է, որը հրաշալի է թարգմանել Անուշ Սեդրակյանը: Այն աֆղան ժողովրդի վերջին 20-30 տարիների պատմությունն է, որտեղ մարդկային չափազանց հետաքրքիր ճակատագրերը փաստում են, թե մոլորակի վրա ապրող ժողովուրդներն, անկախ իրենց աշխարհագրական դիրքից, քանակից, դավանած կրոնից, որքան նման են մարդկային զգացումներով ու նույնքան՝ տարբեր:
Աննա Դավթյան-Զոյա Փիրզադի «Ինչպես բոլոր երեկոները» գիրքը, որ մինիմալիստական ոճով գրված տեքստերի միջոցով զգացմունքների հեղեղ է արթնացնում ընթերցողի մոտ։ Փիրզադի պատմվածքներում առաջին հայացքից հեքիաթին վաղուց հրաժեշտ տված ու առօրյա կենցաղով ապրող մարդիկ են, բայց նրանց մասին կարդալիս շատ սիրուն հեքիաթի շղարշ է պատում ընթերցողին։
Աշխեն Սիմոնյան- Լևոն Խեչոյան. «Ձայներ և տեսիլքներ»: Այս գիրքն առանց երկմտելու կարելի է դնել համաշխարհային արձակի ոսկե ֆոնդում՝ մեկը մեկից հզոր պատմվածքներ և նրա գլուխգործոցը՝ «Սև գիրք, ծանր բզեզ» վեպը: Խեչոյանը պատերազմից, բռնության ու արյան միջից այս գիրքը բերեց, որը, միգուցե, բոլոր հաղթանակներից ամենաթանկն է, ամենախոսունն ու արժեքավորը:
Հովհաննես Թաքուկյան - Լեռ Կամսար. «Չապրված տարիներ»: Անկրկնելի է, ցնցող, գերժամանակակից․․․
4. Ո՞րն էր 2016թ.-ին դիտած ամենատպավորիչ ֆիլմը
Արամ Փախչանյան- «Երկրաշարժ». ռեժիսոր՝ Սարիկ Անդրեասյան: Չափազանց ծանր ֆիլմ է, առավել ևս նրանց համար, ով տուժել է աղետից կամ անգամ եղել է աղետի գոտում այդ օրերին: Սակայն պետք էր գեղարվեստականորեն հզոր ֆիլմ, որը մեր մշակութային հիշողության մեջ կպահպաներ ոչ միայն մեծագույն ցավը, որ մենք ապրեցինք, այլ նաև մեր ներուժը և ամրությունը, որ բացահայտվեց այդ օրերին:
Էդվարդ Սանդոյան- «Երկրաշարժ». Սարիկ Անդրեասյան։
Աշոտ Բլեյան-Շուշան Բլեյանի կարոտը ինձ մեկ շաբաթով տարավ Վիեննա. գիտեք՝ իմ պայծառ, եռանդուն ուսանող աղջիկը՝ մեր շրջանավարտը, դեպի օպերային բեմ ճանապարհն է հաղթահարում Վիեննայում, իրեն բնորոշ համառությամբ, շնորհքով... Շուշանը մեզ Վիեննայում տարավ Գուստավ Կլիմտի ցուցասրահ ու հանդիպեցրեց Ադել Բլոխ Բաուերի, նրա ու Գուստավի սիրո մասին ֆիլմին։ Ու գնա՜ց շարքը Երևանում՝ Ռոդենի ու Կամիլայի սիրո պատմությունը... Ամենատպավորիչը այս շարքում՝ «Մոդիլյանին»՝ Մոդիլյանիի ու Ժանի սիրո պատմությունը։ Դուք գիտե՞ք՝ ինչ է իսկական սերը... Ժանի՝ հերոսուհու դերակատար Էլիզա Զիլբերշտեյնի ձայնը հիմա էլ քո այս հարցի հետ եկավ...
Իսկ «Արևորդի» միջազգային փառատոնի փակման «Աղբանոցի մեղեդիները» պարտադիր հանրակրթություն համարեք։
Անահիտ Բախշյան-2016թ.-ին դիտածս ամենատպավորիչ ֆիլմը հնդկական «Աստղիկները երկրի վրա» ֆիլմն է: Սա ֆիլմ է դիսլեկսիա ունեցող երեխայի մասին, ով տաղանդավոր է, սակայն նրան չեն հասկանում, որովհետև իր ծնողներն ու ուսուցիչները չեն կարողանում հասկանալ երեխայի չսովորելու պատճառը: Երջանիկ զուգադիպությամբ այն հատուկ դպրոցում, որտեղ առաջադիմություն չդրսևորող տղային ստիպված ուղարկում են ծնողները, հայտնվում է նկարչության մի երիտասարդ ուսուցիչ և փոխում երեխայի կյանքը: Ֆիլմը նայելուց հետո յուրաքանչյուր ուսուցիչ, մանկավարժ իրենց հարց պետք է տա, արդյո՞ք ամեն ինչ արել եմ, որպեսզի իմ բոլոր աշակերտները բացահայտեն իրենց մեջ թաքնված տաղանդը, կարողությունները, ի՞նչ առանձնահատուկ պայմանների կարիք են ունեցել իմ աշակերտները, արդյո՞ք ապահովել եմ իրենց հնարավորությունների սահմաններում սովորելու և որակյալ կրթություն ստանալու պայմանները, իսկ իմ պատճառով արդյո՞ք որևէ երեխա դուրս մնացել է կրթությունից: Այդ հարցերի պատասխանները ինքնաքննություն են ցանկացած մանկավարժի համար, որի կարիքն ինքը մի՛շտ ունի:
Աննա Դավթյան-Ֆիլմեր շատ եմ սիրում ու մեկն առանձնացնելը միշտ բարդ է ստացվում, բայց երևի նշեմ այս տարի մեզնից հեռացած իտալացի ռեժիսոր Էտտորե Սկոլայի «Անսովոր օր» կինոնկարը՝ Սոֆի Լորենի անզուգական խաղով: Մեկ օրվա մեջ խտացած կյանք ապրելու ու այդ օրով կյանքը վերաիմաստավորելու մասին է այս սիրուն, շատ սիրուն ֆիլմը։
Աշխեն Սիմոնյան- Կարծում եմ, ոչ մեկի դեռ չի հաջողվել Ֆելինիի «Ամարկորդից» հզոր ֆիլմ նկարել: Հատուկ էֆեկտների սիրահար ռեժիսորները և նրանց երկրպագուները պարտավոր ևս մեկ անգամ դիտել այս հանճարեղ ֆիլմը։
Հովհաննես Թաքուկյան- «Գարեգին Նժդեհ»․Թող ինձ ներվի, սակայն, մինչև հիմա չէի նայել․․․ Սիրեցի։
5. 2016-ի հրապարակային ամենահնչեղ ելույթը
Արամ Փախչանյան-Ճիշտն ասած՝ չեմ կարող մատնանշել որևէ հրապարակային ելույթ, որը ինձ բավարար հնչեղ կթվար՝ համահունչ տարվա իրադարձությունների թափին:
Աշոտ Բլեյան- Հռոմի Ֆրանցիսկոս պապի՝ 2016-ի իրար հաջորդող ելույթները: Հայաստան այցի ժամանակ, որն ինքը անվանեց ուխտագնացություն, որը մեզ համար հնարավորություն էր լուսանցքից դուրս գալու, կարճատև թեկուզ, բայց աշխարհին այլ նկարագրով ներկայանալու, բացի հայ-ադրբեջանական թշնամություն-ռազմական հակամարտությունից, աղքատությունից... Պապի թողած խաղաղությունը մնա՞ց մեզ, պապի խորունկ, նշանառու խորհուրդները դիպա՞ն մեր սրտերին, մնացի՞ն մեր մտքերում, որ գործողություն դառնան, փոխեն մեզ, մենք էլ՝ մեր կյանքը...
Եվ որպես շարունակություն՝ «Երիտասարդության համաշխարհային օրեր» կաթոլիկ համագումարում Պապի ուղերձը, որ կրթահամալիրի անգլերենի ուսուցիչ Յուրա Գանջալյանն ամբողջական հայերեն թարգմանեց իմ խնդրանքով, իրեն բնորոշ մասնագիտական բարեխղճությամբ։
Որ համ պապը չնեղանա, համ էլ սեբաստացիական մեծ համայնքը մեր, գուգլ-Բանգլադեշի ընտրությամբ՝ իմ հերթական 860-րդը համարում եմ հրապարակային ամենահնչեղ ելույթ։ Ով համաձայն չէ, մեծ ընտրություն ունի, թող ընտրի 2016-ի իմ օրագրից՝ 543-րդից սկսած …
Անահիտ Բախշյան- Հնչեղ ելույթներ շատ են եղել, դժվարանում եմ ամենահնչեղը գտնելը, ասելիք պարունակող հնչեղ ելույթներ եմ լսել հատկապես ԱԺ պատգամավորներ Թևան Պողոսյանից ու Էդմոն Մարուքյանից, որոնց ասելիքն ու բառապաշարը շատ հոգեհարազատ են ինձ:
Աննա Դավթյան- Հաշվի առնելով այն հակասական ու բուռն քննարկումները, որ սկսվեցին գրականության ոլորտում այս տարվա Նոբելյան մրցանակակրի անունը հայտարարելուց հետո, կառանձնացնեի Բոբ Դիլանի Նոբելյանական ճառը, որ իր փոխարեն կարդաց Փաթի Սմիթը: Կարևոր ու հնչեղ ելույթ էր գրականության մասին մեր պատկերացումների վերաիմաստավորման տեսանկյունից։
Աշխեն Սիմոնյան-Հայաստանյան քաղաքական բեմում հայտնվածների մեծամասնությունը կրթության ու դաստիարակության կարոտ է, նրանցից ի՞նչ հնչեղ միտք պետք է ակնկալել:Հայաստանում քաղաքականություն, քաղաքական մտքի արտադրություն, քաղաքական դպրոց չկա, կան մի խումբ ձեռներեցներ, որոնք քաղաքական մենաշնորհ են ստեղծել և 3 տասնամյակ շարունակ իրենց ձեռքում են պահում բոլոր գործընթացները: Նրանց տեքստերը քաղաքական չեն, ենթատեքստերը՝ միգուցե, եթե իհարկե՝ արժե դրա վրա ժամանակ վատնել:
Հովհաննես Թաքուկյան- Մեծն Բրիտանիայի Արտգործնախարար Բորիս Ջոնսոնի հեռուստատեսային ելույթը,երբ նա չկարողանալով հիշել Կորեայի նախագահի անունը՝ ասուլիսից փախավ․․․
6.2016թ.-ի ամենապոզիտիվն ու ամենանեգատիվը
Արամ Փախչանյան- Ամենանեգատիվը մեր մարդկային կորուստներն էին, ամենապոզիտիվը՝ կառավարության փոփոխությունը:
Էդվարդ Սանդոյան - 2016թ.-ի ամենապոզիտիվը ՀՀ-ում համապատասխանաբար՝ նոր Վարչապետի նշանակումը, ամենանեգատիվը՝ քառօրյա պատերազմը:
Աշոտ Բլեյան- Ամենանեգատիվը Բերանն արնոտ Մարդակերը... սիրիական պատերազմն է՝ իր բերած անօգնականությամբ, մի ամբողջ ժողովրդի ու քաղաքակրթության ցուցադրական կործանումը բոլորից աչքի առաջ։ Դրան ես անդրադարձել եմ։ Եվ հեռու է մինչև մարդը մեր ճամփան...
Պոզիտիվը՝ Երևանի Բանգլադեշը լանջաղբյուրի վերածելը՝ որպես խորհրդային ժառանգության ֆիզիկական միջավայրի և նրա պարտադրած անհաղորդության հաղթահարում, որ պիտի ստեղծի նոր մշակույթ, նոր միջավայր։ Ամենօրյա ակտիվ, առավել ակտիվ վիճակն է հանրային թմբիրի անշարժության, Հայաստանը բռնած յոլայի հաղթահարման մեթոդը. Ասել եմ ու կրկնում եմ…
Անահիտ Բախշյան- 2016թ.-ի ամենապոզիտիվը «Ավրորա» մրցանակաբաշխության արարողությունն էր , աշխարհի տարբերի ծագերից բազմաթիվ պատվավոր ու մարդասեր հյուրերի Երևանում հայտնվելն ու մի քանի օր աշխարհի մարդասիրական կենտրոնը լինելու հաճելի տաքացնող զգացումը: Չեմ կարող երախտագիտությունս չարտահայտել Ռուբեն Վարդանյանին ու Նուբար Աֆյանին:
Ամենանեգատիվը՝ հուլիսյան դեպքերի ժամանակ հայի ձեռքով երեք ոստիկանների սպանությունները, ինձ համար անընդունելի, անհասկանալի ողբերգություններ:
Աննա Դավթյան- Ամենանեգատիվը այս տարի էլ շարունակվող մարդկային ճակատագրերի խեղման հաշվին քաղաքական շահերի մրցավազքն էր աշխարհի տարբեր անկյուններում։ Ամենապոզիտիվը․․․ երևի «Ավրորա» մրցանակաբաշխությունն էր, մրցանակաբաշխության շուրջ հյուսված ողջ գաղափարախոսությունը՝ համամարդկային, մարդասիրական, անձնվիրական։
Աշխեն Սիմոնյան- Ինձ շատ ոգևորեց «Ավրորա» մրցանակաբաշխությունը։ Վերջապես զոհի բարդույթից դուրս մի լուրջ ակցիա տեսանք Հայաստանում: Եվ ամենանեգատիվն այն էր, որ «Ավրորայում» այլ ազգերի սփոփող, օգնող ձեռքը Սարի թաղում բարձրացավ մեր խաղաղ բնակչության և լրագրողների վրա: Սարսափելի էր, ուղղակի…
Հովհաննես Թաքուկյան- Ամենադրականը՝դստերս ամուսնությունն էր, ամենաբացասականը՝ անմեղ պատանիների զոհվելը Ապրիլյան քառօրյա առճակատմանը (ես նկատի ունեմ զոհերին երկուստեք)։
7. Մասմեդիա2016-ի ամենաազդեցիկ հրապարակումը
Արամ Փախչանյան- Ես չէի նշի մեկ ազդեցիկ նյութ, ավելի շատ կցանկանայի հիշատակել razm.info կայքի աշխատանքը պատերազմի օրերին, որը զգալի դրական ազդեցություն ունեցավ մեր ազգի հոգեբանական վիճակի վրա:
Էդվարդ Սանդոյան- Չունեմ պատասխան:
Աշոտ Բլեյան- Իմ մասմեդիան՝ իմ օրագրի ընթերցարանը փորձել է աջակցել հայաստանյան մասմեդիայի տարածմանը, ազդեցիկությանը։ Որ պրոֆեսիոնալ լրագրողներով ճակատ չկազմեք իմ դեմ... գրող Արամ Պաչյանի «Քաղաքագրությունը» «Հրապարակում», և մեր ֆիլիպինուհի հմայիչ հարս Արիանա Կաոիլիի «Ճամփորդի» «Խմբագրի անկյունը»։
Իսկ իմ ընկերներն առանձնացում են իմ բլոգում 2016-ի իմ հրապարակային ելույթ-զրույցներից ես եղել եմ, ես կամ, Նոր ուղի, Բացարձակ արժեքների մասին Արմեն Շեկոյանի հետ իմ զրույցը...
Անահիտ Բախշյան- Նույնպես շատ-շատ են, Վարդ Սիմոնյանի հարցազրույցները՝ մեկը մեկից հետաքրքիր ու խոսուն, civilnet.am կայքի հրապարակումը՝ Սերժ Սարգսյանի 10-ը խոստումների մասին:
Աննա Դավթյան- Մերի Մուսինյանի «Վերնատուն» հաղորդաշարն, առհասարակ, հարուստ է ազդեցիկ հրապարակում/հաղորդումներով, բայց տարվա գլխավոր, ամենաէական թեման հաշվի առնելով՝ կուզեի առանձնացնել Մերիի զրույցը Ռուբեն Բաբայանի հետ։ Այս զրույցը մեզ՝ մեր զինվորների հերոսական սխրանքներից հիացած ու պապանձված, բայց նաև գերմիլիտարիզացված մեր հասարակության համար, կարևոր ուղերձներ է պարունակում՝ խաղաղությունն արժեք դարձնելու, հերոսականությունը միայն մեր քաջ զինվորների ուսերին չթողնելու, սերն ու հոգատարությունը և ոչ թե ատելությունը կյանքի շարժիչ ուժ դարձնելու անհրաժեշտության մասին։
Աշխեն Սիմոնյան- Անշուշտ, Հայաստանում կան մի քանի փայլուն լրագրողներ, բայց, ցավոք, չկա պրոֆեսիոնալ լրագրություն: Ասեմ ամենաթարմ նյութը, որ վերջերս կարդացի. Մարինա Բաղդագուլյան. «Հիվանդ, այսօր լավ ես»։
8.2016թ-ի ամենասուր հումորը
Արամ Փախչանյան- Կատակն այն մասին, որ Հայաստանը միակ երկիրն է, որ խաղաղ ժամանակ գումար են տալիս, որ բանակից ազատվեն, իսկ պատերազմի պահին ամեն հնարք փնտրում են, որ առաջնագծում հայտնվեն:
Էդվարդ Սանդոյան- Люди делятся на тех, на кого можно положиться, и на тех, на кого нужно положить/ Жванецкий М.М.։
Աշոտ Բլեյան- Անցյալ տարի ինձ փրկող ընկերս այս անգամ անհասանելի էր, թե՞ հումորի տրամադրություն չուներ. կրճատումներ են պետական ապարատում... Ես էլ՝ ուշ ծիծաղող, անեկդոտը վատ մտապահող, բերանացի վատ փոխանցող։ Փոխարենը՝ ինչքան ասես՝ հումոր կգտնեք իմ օրագրի հինգ տարեկան հերոս Դավիթ Բլեյանի խոսքում։ Երկու օրինակ՝
· Դավիթն Արմինե մայրիկի հեռախոսով գիտական տեսանյութեր է նայում՝ աստղագիտություն, մաթեմատիկա, երկրաչափություն, ֆիզիկա…
– Մա՛մ, որտե՞ղ ես, ձա՛յն հանի… Ռուզան մորաքույրն է զանգում, կմոտենա՞ս, թե՞ պատասխանեմ քո փոխարեն… Գիտեմ՝ ինչ եք խոսելու…
· – Աստված քանի՞ տարեկան է…- մայրիկին է դիմում Դավիթը:
Շփոթված մայրիկը՝
– Չգիտեմ, Դավիթ, որտեղի՞ց իմանամ…
– Չգիտես՝ հարցնեիր, իմանայիր…
Անահիտ Բախշյան- Գալուստ Սահակյանի թևավոր արտահայտությունները:
Աննա Դավթյան-Սիրում եմ հետևել քաղաքական երգիծաբան Կառլ Շառոյի գրառումներին։ Էս տարի դրանցից ամենասուրը երևի սա էր. «Աշխարհը միշտ էլ սարսափելի է եղել, բայց առաջ գոնե իր սարսափելի վիճակի մասին վայրկյանում հազար «թվիթ» չէր անում»:
Աշխեն Սիմոնյան- Ինձ թվում է՝ մեր կրթական գործի կազմակերպիչների հետ ոչ մեկը չի կարող մրցել իր հումորի անսպառ պաշարով: Ինչպիսի սուր հումոր է պետք, կրթության նկատմամբ ամենամեծ սերն ու հարգանքն ունեցող ժողովրդին կրթական այսպիսի աղետի առաջ կանգնեցնելու համար, այսպիսի ոչ արդյունավետ և վնասարար կրթական համակարգ մոգոնելու համար: Սա կարող է խամրեցնել անգամ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի 2016-ին արտադրած ամբողջ գրոտեսկը:
Հովհաննես Թաքուկյան- «Սատանան ասում է հրեային․
- Իցխակ,ես մի ձեռնտու գործարք եմ առաջարկում քեզ։Հոգիդ ինձ վաճառիր։
-Գիտե՞ս,Լյուցիֆեր,- պատասխանում է հրեան,- իմ առաջարկն ավելի եկամտաբեր է, վարձով վերցրու»։
9. Ամանորյա պաթետիկ կենացների փոխարեն՝ մասնագիտական 3 արժեքավոր խորհուրդ
Արամ Փախչանյան- Պետք չէ ոչինչ ակնկալել, այն էլ նոր տարուց: Անակնկալ ուրախությունը կրկնակի ուրախալի է, իսկ տխրեցնող իրողությունները գոնե նախորոք չեն փչացնում կյանքը:
– Պետք է պատրաստ լինել բազմիցս փոխել մասնագիտությունը: Նոր ժամանակներում հնարավոր չէ անընդհատ նույն գործը անել: Իսկ դրա համար պետք է անընդհատ զբաղվել ինքնակրթությամբ:
– Պետք է զբաղվել երեխաներով՝ ոչինչ չի զարգացնում երեխային այնքան, որքան ծնողների հետ շփումը և համատեղ զբաղմունքը:
էդվարդ Սանդոյան
1.Դրամի ազատ լողացող փոխարժեքի քաղաքականության իրականացում։
2.Շուկաների ապակենտրոնացում, ազատ մրցակցության պաշտպանության ինստիտուտների ամրապնդում, շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող ընկերությունների նկատմամբ արդյունավետ սանկցիաների կիրառում։
3.Հարկային քաղաքականության արդիականացում:
Աշոտ Բլեյան
1․ Մի՛ անցիր ու մի՛ շտապիր. խնդիր է՝ հիմա լուծիր…
2. Բա՛ց թող երեխայի ձեռքը, որ հետևից … չհասնես… Երեխան իր ճամփով գնա, մեզանից առաջ անցնի ու իր բարձունքներին հասնի…
3. Կերակուրը միշտ ավելցուկ է տալիս, հետաքրքիր զրույցով լցրեք ձեր ժամերը, նաև հացի սեղանի շուրջ…
Անահիտ Բաշխյան- Որպես կրթության ոլորտի փորձագետ առաջին խորհուրդս է՝
1. Հարգել ու լսել երեխաներին, օգնել նրանց՝ բացահայտելու իրենց անհատականությունը:
2. Սովորեցնել ընտրել, դրա համար նրա բարոյական ողնաշարն ամրացնել մարդկային բարոյական արժեքներով , որպեսզի նա ճիշտ ընտրություն կատարի,օրինակելի լինել նրա համար։
3. Յուրաքանչյուր երեխա թռչելու երազ ունի, երբե՛ք կասկածի տակ չդնել այդ երազը, թևեր տալ ու խրախուսել՝ երբեմն երամին հակառակ թռչելու նրա կամքն ու ջանքը։
Աննա Դավթյան- Կարծում եմ՝ բոլոր մասնագետների համար կարևոր է քննադատական մոտեցումը նախ սեփական անձի ու արած գործի հանդեպ, նեղ մասնագիտական գրականությամբ չսահմանափակվելն ու գեղարվեստական գրականության մասին չմոռանալը, ցանկացած ոլորտում մարդասիրությունը գլխավոր արժեք համարելը։
Հ․Գ․ ահա, գիտեմ, խորհուրդ տալ չգիտեմ ։ ))))
Աշխեն Սիմոնյան- Կոռեկտ չէ ևս մեկ անգամ հիշեցնել, որ սա նոր, թվանշային աշխարհ է՝ իր նոր այբուբենով, էլեկտրոնային իր նոր հանրությամբ, նոր ռիթմով և նոր փիլիսոփայությամբ: Կոռեկտ չեմ համարում մասնագիտական անհասցե խորհուրդներ տալ՝ կա կրթական առաջնահերթության ետևից վազող նոր աշխարհ և կա քաղաքակրթական նոր արժեքներին անհաղորդ Հայաստան.ընտրության խնդիր է, կյանքը տեղով մեկ հենց ընտրություն է: Եվ այդ ընտրության համար բոլորս ենք պատասխանատու՝ լինենք դրսում, թե՝ ներսում: Շնորհավոր համայն հայության Ամանորն ու Սուրբ Ծնունդը, մենք աղոթում ենք քեզ համար, Հայաստան…
Հովհաննես Թաքուկյան
1. Ժպտացեք,որ աշխարհն էլ ձեզ ժպտա։
2. Կատակեք այն պահին, երբ ուզում եք կռվել։
3. Մաքրվենք մաղձից, հայհոյանքից ու նախանձից. բոլորս, ազգովի. ԲԱՐԻ ԱՄԱՆՈՐ ԲՈԼՈՐԻՆ․․․
«Ստեղծագործական Հայաստան-2016» մեդիանախագիծ
ՎԱՐԴուհի Սիմոնյան
Հեղինե Ասրյան
Սյուզան Թոսունյան
Անահիտ Խաչատրյան
Արթուր Խաչատրյան
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
«Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
«Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
«ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
- 12:29 • 21.11.24 Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
- 12:12 • 21.11.24 Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
- 11:05 • 21.11.24 Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
- 21:03 • 20.11.24 Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
- 20:33 • 19.11.24 Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
- 18:50 • 19.11.24 ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
- 15:03 • 19.11.24 Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
- 14:07 • 19.11.24 «Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
- 12:49 • 19.11.24 Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
- 15:40 • 18.11.24 «Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
- 12:44 • 18.11.24 Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
- 12:27 • 18.11.24 Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
- 12:18 • 18.11.24 Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
- 12:05 • 18.11.24 Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
- 11:55 • 18.11.24 Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
- 11:54 • 18.11.24 Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
- 17:39 • 15.11.24 Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
- 16:18 • 15.11.24 Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
- 13:21 • 15.11.24 Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
- 12:46 • 15.11.24 Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
- 12:16 • 15.11.24 Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
- 12:05 • 15.11.24 Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
- 11:04 • 15.11.24 Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
- 15:48 • 14.11.24 Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
- 13:52 • 14.11.24 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
- 13:20 • 14.11.24 Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
- 12:34 • 14.11.24 Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
- 11:50 • 14.11.24 Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
- 11:21 • 14.11.24 Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
- 11:02 • 14.11.24 Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
- 20:37 • 13.11.24 Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
- 17:41 • 13.11.24 Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
- 16:26 • 13.11.24 Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
- 15:47 • 13.11.24 Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
- 14:51 • 13.11.24 Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
- 14:11 • 13.11.24 Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
- 12:21 • 13.11.24 «ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
- 10:44 • 13.11.24 Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
- 17:43 • 12.11.24 Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
- 15:23 • 12.11.24 Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Տնտեսություն 17:52 • 21/11 Փոքր ու միջին բիզնեսին խեղդելու են, կմնան միայն խոշոր ընկերությունները, որոնք ավելի կառավարելի են, հարկային բեռը 5 տոկոսից կդառնա 30. Թադևոս Ավետիսյան Տասնյակ հազարավոր մարդիկ դառնալու են գործազուրկ, կորցնելու են իրենց փոքրիկ բիզնեսը և փաստացի «հերոս հարկ վճարողից» դառնալու են անապահով մարդիկ և դիմելու են նպաստի:
-
Իրադարձային 11:13 • 21/11 Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող կորցնել տասնյակ հազարավոր մարդկանց՝ Ղրիմը վերադարձնելու համար։ Նա խոստովանել է, որ թերակղզին կարող է վերադարձվել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
-
Իրադարձային 11:06 • 21/11 ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Բաքվում ԱՄՆ դեսպանի՝ սահմանային ջրային ռեսուրսների կառավարման վերաբերյալ հայտարարությունը Անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև պաշտոնական համագործակցություն չկա այս մասին Սպուտնիկ գործակալության հայկական ծառայության հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԳՆից ՝ մե
-
Իրավունք 16:10 • 21/11 ՄՔԴ նախաքննական պալատը ձերբակալության օրդեր է արձակել Նեթանյահուի և Իսրայելի նախկին պաշտպանության նախարարի նկատմամբ Որոշումն ընդունվել է 2023-ի հոկտեմբերի 8-ից մինչև 2024-ի մայիսի 20-ն ընկած ժամանակահատվածում «մարդկության դեմ և ռազմական հանցագործություններ» կատարելու մեղադրանքների պատճառով։
-
Իրադարձային 10:36 • 21/11 Հայտնի է, թե երբ կանցկացվի ձմեռային զորակոչն ու զորացրումը. որոշումը նախատեսում է զորակոչել նաև այն կանանց, ովքեր կամավոր հիմունքներով ցանկություն են հայտնել ծառայելու Որոշումը նախատեսում է զորակոչել նաև այն կանանց, ովքեր կամավոր հիմունքներով ցանկություն են հայտնել անցնելու շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն, ինչպես նաև օրենքով սահմանված հատուկ կարգավիճակ ունեցող արական սեռի քաղաքացիներին։
-
Ժամանց 10:43 • 21/11 6,2 մլն դոլար. Sotheby's-ի աճուրդում վաճառվել է կպչուն ժապավենով պատին ամրացված բանանը Այն աստղաբաշխական գնով ձեռք է բերել կրիպտոմիլիոնատեր Ջասթին Սանը, որը պատրաստվում է ուտել թանկարժեք բանանը: Ի սկզբանե կանխատեսվել էր, որ ինստալյացիան կվաճառվի 1-1,5 մլն դոլար, սակայն ի վերջո այն վաճառվել է 6,240,000 մլն-ով:
-
Տնտեսություն 17:52 • 21/11 Փոքր ու միջին բիզնեսին խեղդելու են, կմնան միայն խոշոր ընկերությունները, որոնք ավելի կառավարելի են, հարկային բեռը 5 տոկոսից կդառնա 30. Թադևոս Ավետիսյան Տասնյակ հազարավոր մարդիկ դառնալու են գործազուրկ, կորցնելու են իրենց փոքրիկ բիզնեսը և փաստացի «հերոս հարկ վճարողից» դառնալու են անապահով մարդիկ և դիմելու են նպաստի:
-
Իրադարձային 11:13 • 21/11 Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող կորցնել տասնյակ հազարավոր մարդկանց՝ Ղրիմը վերադարձնելու համար։ Նա խոստովանել է, որ թերակղզին կարող է վերադարձվել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
-
Իրադարձային 11:06 • 21/11 ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Բաքվում ԱՄՆ դեսպանի՝ սահմանային ջրային ռեսուրսների կառավարման վերաբերյալ հայտարարությունը Անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև պաշտոնական համագործակցություն չկա այս մասին Սպուտնիկ գործակալության հայկական ծառայության հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԳՆից ՝ մե
-
Իրավունք 16:10 • 21/11 ՄՔԴ նախաքննական պալատը ձերբակալության օրդեր է արձակել Նեթանյահուի և Իսրայելի նախկին պաշտպանության նախարարի նկատմամբ Որոշումն ընդունվել է 2023-ի հոկտեմբերի 8-ից մինչև 2024-ի մայիսի 20-ն ընկած ժամանակահատվածում «մարդկության դեմ և ռազմական հանցագործություններ» կատարելու մեղադրանքների պատճառով։
-
Իրավունք 14:14 • 15/11 Դատարանը որոշեց Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին և Ռոբերտ Քոչարյանին բերման ենթարկել՝ մյուս նիստին նրանց մասնակցությունն ապահովելու նպատակով Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը բեկանել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործը կարճելու որոշումը, գործը կրկին քննվում է Հակակոռուպցիոն դատարանում։
-
Քաղաքականություն 17:31 • 18/11 Իշխանության վարկանիշը հասել է պատմական նվազագույնի, ուստի փնջով պաշտոնանկությունների անհրաժեշտություն էր առաջացել. քաղաքական մեկնաբան Նախևառաջ, Նիկոլ Փաշինյանը փորձում է փոխել իր և իր թիմի նկարագիրը: «Այդ մասին վկայում են մի շարք գործընթացներ, ինչը, բնականաբար, ենթադրում է նաև կադրային որոշակի փոփոխություններ։
-
Իրադարձային 11:51 • 15/11 911, 102, 103 հեռախոսահամարները չեն գործի. քաղաքացին կանչ կիրականացնի 112 հեռախոսահամարով Այս բոլոր միջոցառումները միտված են հանրությանն ավելի պրոֆեսիոնալ ծառայություն մատուցելուն, հանրապետությունում առավել անվտանգ միջավայր երաշխավորելու, հանրության վստահության մակարդակի ամրապնդման ու դրանց շարունակական աճին:
-
Քաղաքականություն 12:12 • 15/11 Ո՞վ կարող է պետության մեջ թփրտա, ով նախկինում «ճռիկներ, վռիկներ» էր անում, հիմա էլ է անում, համբերությանս բաժակը լցվել է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Ես էլ այս թեմայով խորհրդակցություն չեմ էլ անելու, դուք գնացեք արեք խորհրդակցություններ։ Ես չեմ կարող թույլ տալ, որ որևէ մեկն այս երկրում մտածի, որ վարչապետի ասածը դիտարկվի, որ դե հա, բաներ ասեց, գնաց
-
Իրադարձային 15:42 • 19/11 Մխիթար Հայրապետյանը, Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ Քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին. Լենա Նազարյանն ընտրվել է խորհրդի նախագահ Իսկ նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց էր՝ Խորհրդի նոր նախագահի ընտրություն:
-
Ժամանց 12:15 • 18/11 Անջելինա Ջոլին կարմիր գորգին է հայտնվել 16-ամյա որդու հետ (լուսանկարներ) Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին տևական դադարից հետո առաջին անգամ կարմիր գորգի վրա է դուրս եկել որդու՝ Նոքսի հետ, որին նա լույս աշխարհ է բերել նախկին ամուսնուց՝ կինոաստղ Բրեդ Փիթից։ Լուսանկարները հրապարակվել են Daily Mail պարբերականում։
Տնտեսություն
-
15:17 • 21.11.24 98,000 դոլար. բիթքոինի արժեքը շարունակում է ռեկորդներ գրանցել
-
12:49 • 21.11.24 6 ամսով կսահմանափակվի խոզերի ներմուծումը Հայաստան
Մշակույթ
-
23:20 • 20.11.24 Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ
-
16:19 • 19.11.24 Ադրբեջանը յուրացնnւմ է Նոյի դամբարանը. «Գեղարդ» հիմնադրամ
Սպորտ
-
21:56 • 21.11.24 Մեսսին կմասնակցի «Բարսելոնայի» 125-ամյակին նվիրված տոնակատարությանը
Իրադարձային
-
20:46 • 21.11.24 Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ
-
19:00 • 21.11.24 ՄԱԿ-ում մեկնաբանել են Նեթանյահուի ձերբակալության ՄՔԴ-ի օրդերը
Մամուլի տեսություն
-
08:13 • 22.11.24 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
-
08:09 • 22.11.24 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
Իրավունք
-
17:23 • 21.11.24 Խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը նվազել են 6 տոկոսով. ՔԿ
Ժամանց
-
21:46 • 20.11.24 Դուբայում ռեկորդային քաշով ոսկե ձուլակտոր են պատրաստել
-
22:58 • 19.11.24 Քիմ Քարդաշյանը ցուցադրել է իր նոր «ընկերոջը»