«Իգլայի» գործով կալանավորվածներից գործարար Սանասար Գաբրիելյանի պաշտպանը կդիմի Վճռաբեկ դատարան՝ խափանման միջոցը փոխելու պահանջով
Արցախի պաշտպանական բանակի նախկին հրամանատար, անազատության մեջ գտնվող Սամվել Բաբայանի հետ «Իգլայի» գործով կալանավորվածներից գործարար Սանասար Գաբրիելյանի պաշտպանը՝ Կարապետ Աղաջանյանը դիմելու է Վճռաբեկ դատարան՝ Սանասար Գաբրիելյանի խափանման միջոցը փոխելու պահանջով:
Tert.am-ի հետ զրույցում Կարապետ Աղաջանյանը նշեց, որ դիմելու Վճռաբեկ դատարան Վերաքննիչ դատարանի գրավոր որոշումը ստանալուց հետո:
«Երեքշաբթի օրը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել էր կալանքը վերացնելու , ինչպես նաև որպես երկրորդ տարբերակ՝ գրավ կիրառելու մասին մեր միջնորդությունը, Բնականաբար, Վճռաբեկ դատարանից ակնկալում ենք, որ գուցե բան փոխվի, ընթացակարգը պետք է պահպանենք, տեղի ատյանները սպառենք»,- շեշտեց նա:
Պաշտպանը հայտնեց նաև, որ իր պաշտպանյալի կալանավորվելուց՝ մարտի 24-ից ի վեր, իրենց ծանոթացրել են փորձաքննությունների եզրակացություններին, 2 անգամ հրավիրել են հարցաքննության, այլ գործողություններ չեն կատարվել:
Կարապետ Աղաջանյանի դիտարկմամբ՝ եզրակացությունները հօգուտ իր պաշտպանյալի են և չեն հիմնավորում մեղադրանքը:
Հիշեցնենք, որ Սանասար Գաբրիելյանին առաջադրվել են նույն մեղադրանքները, ինչ Արցախի պաշտպանության նախկին հրամանատար Սամվել Բաբայանին՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «Նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը», և 235.1. հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ «Նախնական համաձայնությամբ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով կամ Հայաստանի Հանրապետության պետական սահմանով խիստ ներգործող, թունավոր, պայթուցիկ, ռադիոակտիվ նյութերի, ճառագայթման աղբյուրների, միջուկային նյութերի, հրազենի կամ նրա բաղկացուցիչ մասերի, ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների կամ մշակութային արժեքների մաքսանենգությունը»:
Այս մեղադրանքով պատիժը քրեական օրենսգրքով սահմանում է ազատազրկում երկուսից վեց տարի ժամկետով՝










