Իրանում քրդերը գործադուլ են հայտարարել և դուրս եկել փողոցներ. Rudaw (տեսանյութ)

17:01 • 05.09.17

Իրանի Քուրդիստան նահանգի Բանե քաղաքում տեղի քուրդ բնակիչները զանգվածային բողոքի ակցիաներ են կազմակերպել, ոստիկանության հետ բախումների հետևանքով կան տուժածներ, գրում է քրդական Rudaw կայքը:

Իրաքի հետ սահմանին բեռնակրությամբ զբաղվող երկու քուրդ բանվորների սպանությունը մեծ դժգոհություն է առաջացրել տեղի բնակիչների շրջանում, որոնք փակել են իրենց աշխատավայրերը, գործադուլ հայտարարել և դուրս եկել փողոցներ:

Բախումների ընթացքում ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ, երկու հոգի տեղափոխվել է հիվանդանոց:


Իրանում քրդերը գործադուլ են հայտարարել և դուրս եկել փողոցներ. Rudaw (տեսանյութ)