Դիմահարդարում, որը կսարսափեցնի նույնիսկ անվախներին (լուսանկարներ)
Դիմահարդարումն արվեստի հատուկ տեսակ է. մեր օրերում առանց մասնագիտացած դիմահարդարների անհնար է պատկերացնել որևէ ֆիլմ կամ հեռուստանախագիծ:
Հայտնի է, որ դիմահարդարման շնորհիվ փորձված վարպետները և առանձին դեպքերում նույնիսկ սկսնակները կարող են անճանաչելիորեն կերպարանափոխել ու կերպարանափոխվել՝ ընդունելով ցանկացած կերպար:
Այսպես, ոմանք կոսմետիկ միջոցների օգնությամբ ընդունում են հայտնի աստղերի, կենդանիների, հրեշների կամ առեղծվածային արարածների կերպարներ:
AdMe.ru-ն ներկայացրել է դիմահարդարների աշխատանքներ, որոնք կհիացնեն իրենց վարպետությամբ և կսարսափեցնեն նույնիսկ ամենաանվախ մարդկանց.























