Սելենա Գոմեսն ու The Weeknd-ը բաժանվել են. լրատվամիջոցներ (լուսանկարներ)

11:43 • 01.11.17

Ամերիկյան շոու բիզնեսի ներկայացուցիչներ Սելենա Գոմեսն ու The Weeknd-ն այլևս միասին չեն, գրում է Tatler-ը՝ նկատելով, որ զույգի բաժանման իրական պատճառները հայտնի չեն:

Սակայն քաջատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ The Weeknd-ի դժգոհությունն է առաջացրել այն փաստը, որ սիրելին վերջերս մի քանի անգամ հանդիպել է նախկին ընկերոջը՝ երգիչ Ջասթին Բիբերին:

Այնուհանդերձ, որոշ լրատվամիջոցներ գրում են, որ Բիբերի ու Գոմեսի հանդիպումները տեղի են ունեցել այն ժամանակ, երբ The Weeknd-ի հետ հարաբերություններն արդեն ավարտված են եղել:

«Վերջին ամիսները շատ ծանր էին նրանց համար: Սելենան նկարահանումներ ուներ Նյու Յորքում, իսկ Աբելը (The Weeknd-ի իրական անունը-Tert.am) շրջագայում էր համերգներով: Ուստի՝ նրանք սկսեցին ավելի քիչ միասին ժամանակ անցկացնել ու աստիճանաբար հեռացան իրարից: Հիմա նրանց միջև ամեն ինչ ավարտված է, բայց Սելենան ու Աբելը շարունակում են շփվել»,-պատմել է քաջատեղյակ աղբյուրը:

Միևնույն ժամանակ, նա մանրամասնել է, որ Գոմեսն ու Բիբերը չեն վերամիավորվել:

Նշենք, որ The Weeknd-ի ու Սելենա Գոմեսի հարաբերությունների մասին հայտնի էր դարձել 2017թ. փետրվարին:

 

Селена Гомес и The Weeknd

Селена Гомес и The Weeknd

Селена Гомес и The Weeknd

Սելենա Գոմեսն ու The Weeknd-ը բաժանվել են. լրատվամիջոցներ (լուսանկարներ)