Քանյե Ուեսթը վերջ է տվել մոտ մեկ տարի տևած ստեղծագործական դադարին ու նոր երգով ներկայացել
Հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը վերջ է տվել մոտ մեկ տարի տևած ստեղծագործական դադարին ու նոր երգով ներկայացել, հայտնում է Al Arabiya-ն՝ հիշեցնելով, որ նախորդ տարվա նոյեմբերին ռեփերի մոտ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ էին առաջացել, ու նա դադարեցրել էր ելույթները:
Քառասունամյա սևամորթը, որն ամուսնացած է ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի հետ, կատարել է Dat Side երգը` պատմելով հայտնի լինելու առավելությունների մասին:
Աղբյուրը նկատում է, որ նոյեմբերին տեղի ունեցած դեպքից հետո Ուեսթը հազվադեպ է ներկայանում հանրությանը կամ կնոջն ուղեկցում միջոցառումների ժամանակ: Թեպետ բազմաթիվ լրատվամիջոցներ պնդում էին, որ Քանյեի անկայուն հոգեվիճակի պատճառով ամուսինները հայտնվել են ամուսնալուծության եզրին, այնուհանդերձ՝ Քարդաշյանը վստահեցրել է, որ իրենց մոտ ամեն ինչ լավ է:
Այժմ հաղորդվում է, որ Քիմն ու Քանյեն պատրաստվում են իրենց 3-րդ երեխայի՝ փոխնակ մոր միջոցով լույս աշխարհ գալուն:










