Տոմ Տիկվերը նշանակվել է Բեռլինալեի ժյուրիի նախագահ

19:34 • 02.11.17

Գերմանացի ռեժիսոր Տոմ Տիկվերը նշանակվել է Բեռլինի միջազգային կինոփառատոնի ժյուրիի նախագահ: Այս մասին հայտնում է Variety-ն:

Տիկվերը հայտնի է «Պարֆյումեր. մի մարդասպանի պատմություն» (2006), «Վազիր Լոլա, վազիր» (1998) ֆիլմերի և «Բաբելոն-Բեռլին» (2017) սերիալի շնորհիվ:

Հայտնի է, որ տարբեր թվականների Բեռլինալեում ցուցադրվել է Տիկվերի 6 ֆիլմ: Ռեժիսորի խոսքով՝ այս փառատոնն իր համար միշտ եղել է սիրելի և տնային ու միշտ աջակցություն է ցուցաբերել իրեն:

Ավելի վաղ Բեռլինի կինոփառատոնի ժյուրիի նախագահներ են եղել դերասանուհի Մերիլ Սթրիփը, ռեժիսոր Վերներ Հերցոգը:

Նշվում է, որ Բեռլինի 68-րդ կինոփառատոնը կանցկացվի 2018 թվականի փետրվարի 15-25-ը:

Տոմ Տիկվերը նշանակվել է Բեռլինալեի ժյուրիի նախագահ