Հավերժ երիտասարդ Պենելոպե Կրուսը՝ «Սպանություն «Արևելյան ճեպընթացում» ֆիլմի լոնդոնյան պրեմիերային (լուսանկարներ)
Հայտնի դերասանուհի Պենելոպե Կրուսը Լոնդոնում մասնակցել է «Սպանություն «Արևելյան ճեպընթացում»
ֆիլմի պրեմիերային՝ կարմիր գորգին ներկայանալով իրեն բնորոշ էլեգանտությամբ ու գրավչությամբ:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, ֆիլմում օսկարակիր դերասանուհին մարմնավորում է Պիլար Էստրավադոս անունով միսիոներուհուն, որի համեստ կերպարն ամենևին էլ չի համընկել 43-ամյա աստղի՝ պրեմիերայի առթիվ ընտրած կերպարի հետ: Սև, կիպ զգեստով կարմիր գորգին հայտնված Կրուսն ապացուցել է, որ իր դեպքում ժամանակն իրոք կանգ է առել:
Աղբյուրը մանրամասնում է, որ ֆիլմը նկարահանվել է Ագաթա Քրիստիի համանուն նովելի հիման վրա ու դրա արդեն 4-րդ էկրանավորումն է:
Պատմությունը հայտնի դետեկտիվ Էրկյուլ Պուարոյի մասին է, որը ճամփորդում է «Արևելյան ճեպընթացով»: Սակայն ճանապարհին տեղի է ունենում սպանություն, որի բացահայտմամբ զբաղվում է տաղանդավոր դետեկտիվը:
Հավելենք, որ ֆիլմում նկարահանվել են նաև Ջոնի Դեփը, Ջուդի Դենչն ու Միշել Պֆայպֆերը:


















