Միտքն անսանձելի է, անկառավարելի և անվերահսկելի. միտքն իշխանություն է ստեղծում/Գ գլուխ/
Անհնար է Հայաստանը ենթարկել մտավոր շրջափակման. այս խորագիրն ուներ Ստեղծագործական Հայաստան-2017 մեդիանախագծի նախորդ թողարկումը:
Ուղերձը մեկն էր. մտավոր ընտրախավին է վիճակված ստեղծել քաղաքակրթական կողմնորոշում, գեղագիտական հակակշիռներ ու իդեալներ, ճաշակ, ընտրություն, այդպիսով՝ ստեղծելով քաղաքական գիտակցություն, իրավունք և ուրեմն՝ իշխանություն: Իսկ քաղաքակրթությունն այնտեղ է, ուր կա աշխատանքի հստակ մասնագիտական բաժանում, մասնագիտական զրույց: Ճգնաժամը հավերժ է, երբ խնդիրները չեն տեղափոխվում մասնագիտական տիրույթ և չեն բարձրանում երթուղային տաքսիներում ծավալվող բանակռվի մակարդակից:Այս բովանդակությունը ստեղծելու գլխավոր նպատակն է ՝ արժևորել մասնագիտական կարծիքի ինստիտուտը, և այդ մտավոր կապիտալը դարձնել հանրության և կառավարող մարմինների սեփականությունը: Եվ այսպես՝ 7 հարց մեր մեդիապլատֆորմի այսօրվա բանախոսներին` մշակութային մարդաբան, ազգագրագետ, պատմական գիտությունների թեկնածու Աղասի Թադևոսյանին, Dasaran կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանին և կոմպոզիտոր, երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու Արթուր Ավանեսովին:
1.Ինչպե՞ս եք գնահատում Ձեր մասնագիտական ոլորտում տարվող պետական քաղաքականությունը/արդյունավետությունը գնահատել 10-ը բալանոց համակարգով/:
Աղասի Թադևոսյան- 0-ից 1-ի միջակայքում:
Սուրեն Ալոյան- Ինձ համար ուրախալի է տեսնել, որ վերջին շրջանում կրթական ոլորտը պետական քաղաքականության առանցքում է: Ես բարձր եմ գնահատում այն ողջ ներուժն ու ջանքերը, որ ուղղվում են կրթական ոլորտի զարգացմանը:
Արթուր Ավանեսով- Բավականին ցածր. եթե, անպայման, թիվ է պետք, ապա 2 կամ 3` 10-ից:
2. Որո՞նք են Ձեր մասնագիտական դաշտի ամենակենսական խնդիրները, որոնք խոչընդոտում են ստեղծարարությանը, և դրանց հրատապ լուծումը կարող է բեկումնային դառնալ ոլորտի առաջխաղացման համար:
Աղասի Թադևոսյան- Խնդիր 1-ին. Գիտության ոլորտի, և մասնավորապես հասարակական ու հումանիտար ոլորտի գիտակարգերի ցածր ֆինանսավորումը թույլ չի տալիս գիտնականին ամբողջությամբ նվիրվել իր գիտահետազոտական աշխատանքներին և խորությամբ իրականացնել իր գիտական խնդիրների հետազոտումը:
Խնդիր 2. Հայաստանում շատ դժվար է հետազոտական աշխատանք անելը: Ասենք օրինակ, շատ բարդ է հասարակագիտական ոլորտում որակական հարցումների իրականացումը, քանի որ դրա համար անհրաժեշտ գումարներ պետականորեն համարյա թե չեն հատկացվում, իսկ անձնական գումարներով նման հետազոտություններ հնարավոր չէ իրականացնել ծախսատարության պատճառով: Չկան նաև գիտական ֆոնդեր, որոնք կֆինանսավորեն գիտական ծրագրեր:
Խնդիր 3. Գիտական միջավայրի կազմակերպումը նույնպես լրջագույն խնդիր է: Արտասահմանյան համալսարաններ հիմնականում կրթական-հետազոտական են, որոնցում պրոֆեսորին գիտական հաստատության տարածքում հատկացվում է առանձին մեկ սենյականոց աշխատասենյակ: Հայաստանում անձամբ ես աշխատում եմ ակադեմիական ինստիտուտում և զուգահեռաբար դասավանդում եմ բուհում, որոնցից երկուսում էլ թվով մոտ 10-ը գիտնականին հատկացվում է մեկ աշխատասենյակ, որտեղ կողք-կողքի դրված սեղաններն այնքան խիտ են, որ այդտեղ պարզապես ստեղծագործական աշխատանքով զբաղվել հնարավոր չէ: Մարդիկ խոսում են իրար հետ, շարժվում մի տեղից մյուսը, իսկ դա բնականաբար թույլ չի տալիս կենտրոնանալ և աշխատել: Մեղավորը, իհարկե, մարդիկ չեն, որոնք միմյանց հետ կարող են այս կամ այն թեմայի շուրջ հաղորդակցվել: Գիտնականը կարի արտադրամասի բանվոր չէ, որ իրար կողք նստեցնես ու արդյունք պահանջես: Նրան միջավայր է պետք, ինչը Հայաստանի ոչ մի գիտական հաստատությունում ապահովված չէ:
Խնդիր 4. Ակադեմիական գրադարանները չեն համալրվում ժամանակակից գիտական հրատարակություններով, ինչը թույլ չի տալիս Հայաստանում հիմնավորված գիտնականին ծանոթանալ իր ոլորտում հրատարակվող գիտական նորույթներին և լիարժեք աշխատել: Տարրական գրականության հայթայթման նպատակով կարիք է լինում գրադարանային հետազոտական աշխատանքների մեկնել արտասահման: Իսկ դրա համար էլ շատ բարդ է նման դրամաշնորհներ ձեռք բերելը, հատկապես 35 տարին լրացած գիտնականների համար:
Խնդիր 5. Հայաստանում չկա որևէ հնարավորություն միջազգային գիտական հանրության հետ հաղորդակցվելու: Խոսքը վերաբերում է հատկապես միջազգային գիտական միջոցառումներին՝ գիտաժողովներին, խորհրդաժողովներին, սեմինարներին և այլ միջոցառումների մասնակցելու հարցին: Պետականորեն չեն տրվում գիտական դրամաշնորհներ: Միակ հնարավոր աղբյուրն արտասահմանյան դրամաշնորհային կազմակերպություններ գտնելն է, ինչն ոչ միշտ է հաջողում: Խնդիրը, հատկապես պրոբլեմային է հասուն տարիքի գիտնականների համար: Ես 50 տարեկան եմ: Ակտիվ գիտնական եմ: Սակայն Հայաստանի գիտնականներին ճանապարհորդական դրամաշնորհներ տրվում են բացառապես մինչև 35 տարեկան գիտնականներին: Հասկանալի է, որ երիտասարդներին պետք է խրախուսել գիտության մեջ մնալու, բայց նաև հասուն գիտնականներին է պետք ինչ-որ կերպ օժանդակել միջազգային գիտական հանրության հետ աշխույժ հաղորդակցվելու, այդ թվում գիտաժողովներին ու խորհրդաժողովներին մասնակցելու համար:
Սուրեն Ալոյան- Խնդիրները շատ են, սակայն՝ հաղթահարելի: Կարծում եմ, բեկումնային փոփոխությունների հասնելու համար պետք է պատրաստ լինել առաջ գնալ փոքր, բայց հաստատուն քայլերով:
Արթուր Ավանեսով - Չեմ կարծում, որ կան արտաքին խնդիրներ, որոնք կարող են խոչընդոտել բուն ստեղծարարությանը: Եթե խնդիրներ կան, դրանք պետք է, նախևառաջ, փնտրել ստեղծագործողների մտածողության մեջ: Ինչպե՞ս կարող է հակաինտելեկտուալը ստեղծել երաժշտական ձև: Ինչպե՞ս կարող է խոսքի մշակույթին չտիրապետող երաժիշտը նրբագեղություն ցուցաբերել երաժշտական լեզվում: Ինչպե՞ս կարող է գավառական մտածողության տեր անձնավորությունը ստեղծել համամարդկային արժեքներ: Այսինքն, ամեն ինչ վերադառնում է կրթության խնդրին, և ոչ միայն երաժշտական, այլ հենց դպրոցական: Վերջերս սկսեցի կարդալ դպրոցական դասագրքեր: Սարսափի զգացում ապրեցի: Այսօրվա կրթական համակարգում համառորեն դաստիարակվող հատկանիշները՝ քննադատական մտածողության բացակայությունը, ուրա-պատրիոտիզմը, հանճարի և միջակության հավասարեցումը արդեն մոտ ապագայում, վախենամ, պետք է բերեն ստեղծագործական թերացման դառը պտուղներ:
3.Համաձա՞յն եք այն մտքի հետ, որ մասնագիտական ցանկացած համայնք պատասխանատու է իր դաշտում կատարվածի համար: Ձեր կարծիքով, մեզանում ինչո՞ւ չեն ձևավորվում մասնագիտական պատասխանատու և գործուն ընտրախավեր/էլիտաներ/, և ինչո՞ւ են մասնագիտական խնդիրները հիմնականում փոշիանում և այլասերվում սիրողական քննարկումներում:
Աղասի Թադևոսյան- Հիմնական պատճառը ֆինանսավորումն է: Լավ մասնագետները ֆինանսավորման անբավարարության պատճառով կամ շատ արագ հիասթափվում և հեռանում են Հայաստանից կամ հայրենասիրական դրդումներով մնում են այստեղ և չեն կարողանում լիարժեք գիտությանը տրվել: Այս ամենի հիմքում ընկած է գիտության հանդեպ պետական ռազմավարական մոտեցման բացակայությունը:
Սուրեն Ալոյան- Կարծում եմ, չարժե թերագնահատել մեր երկրում ապրող և գործունեություն ծավալող մասնագետներին: Միաժամանակ համաձայն եմ նաև այն մտքի հետ, որ որևէ բարեփոխում լինել չի կարող, եթե յուրաքանչյուրն իր ոլորտում չդրսևորի բարեխղճություն, հետևողականություն և նպատակասլացություն:
Արթուր Ավանեսով - Այո, լիովին համաձայն եմ: Ընտրախավերի չձևավորվելու պատճառներն էլ բազմաթիվ են, որոնցից ամենակարևորներից է ապատիան՝ ամենուրեք լսվող «միևնույն է, ոչինչ չի փոխվի» կրկներգը: Եվ իրոք, ոչինչ չի փոխվում, անգամ այն դեպքերում, երբ փոփոխությունը հնարավոր է և կապված չէ մեծ զոհողությունների հետ: Մեկ այլ պատճառ՝ բոլորի հետ բարիդրացիական հարաբերություններ պահպանելու՝ պաթոլոգիկ վիճակի հասնող ցանկությունը: Դրա հետևանքով ճշմարտությունը կամ կոծկվում է, կամ էլ, երբ կոծկելն այլևս հնարավոր չէ՝ ժայթքում է թշնամանքի ձևով: Էլ ի՞նչ պատասխանատու ընտրախավ:
4.Ո՞րն է մասնագիտական ամենաարժեքավոր դառը դասը, որ քաղել եք մեծ տառապանքի գնով, և ի՞նչ ելքային լուծումներ կառաջարկեք Ձեր ոլորտի մրցունակությունը բարձրացնելու և նորարար գաղափարները խթանելու ուղղությամբ:
Աղասի Թադևոսյան- Մասնագիտական դառը դասն այն է, որ ափսոսում եմ, որ չեմ լքել Հայաստանն ավելի երիտասարդ տարիքում, քանի որ որպես գիտնական շատ ավելի հաջող կարիերա կարող էի անել: Հայաստանում գիտության զարգացման ոչ մի լուծում իշխող վերնախավի այս անտարբերության ու համատարած անգիտության ու ամբարտավանության պայմաններում չեմ տեսնում: Երիտասարդ գիտնականներին խորհուրդս այն է, որ եթե ուզում են որպես գիտնական կայանալ ու զարգանալ, ժամանակին ճիշտ որոշում կայացնել միջազգային գիտական կենտրոնների հետ համագործակցություն հաստատելու առումով: Դա անհրաժեշտ է անել հենց երիտասարդ տարիքում: Անիմաստ է Հայաստանի նման երկրում մրցունակության բարձրացման ու նորարար գաղափարների վերաբերյալ առաջարկներ ներկայացնել, եթե իսկզբանե պետական մոտեցում չկա: Ինչպես բիզնեսը, այնպես էլ գիտությունը զարգանալու համար որոշակի ֆինանսական ներդրում է պահանջում: Երբ կնկատեմ գիտության ոլորտի զարգացման ու ֆինանսական ներդրման պատրաստակամություն, այն ժամանակ էլ իմաստ կտեսնեմ առաջարկներ անելու:
Սուրեն Ալոյան- Չվախենալ սխալվելուց, պատրաստ լինել կայացնել նաև սխալ որոշումներ. դա, կարծում եմ, ամենամեծ փորձառությունն է դեպի ճիշտ որոշումներ կայացնելու ճանապարհին:
Կարևոր է հավատարիմ մնալ սեփական գաղափարին, չհանձնվել և համբերատարությամբ շարժվել դեպի նպատակը:
Արթուր Ավանեսով- Ինձ թվում է, սա երկու հարց է, ոչ թե՝ մեկ: Դառը դասն այն էր, որ տարիների ընթացքում հասկացել եմ, թե ստեղծագործական անկախությունը հնարավոր է վաստակել լոկ միայնության գնով: Իսկ ոլորտի մրցունակությունը վառ անհատներից է կախված:
5. Արդյո՞ք պատրաստ եք մասնագիտական դաշտում Ձեզ թույլ տալ այնպիսի արարք, որը Ձեզ կզրկի ֆինանսական կայունությունից ու բարեկեցությունից, բայց մեծագույն օգուտ կտա Հայաստանին:
Աղասի Թադևոսյան- Արդեն իսկ, մնալով Հայաստանում ու զբաղվելով գիտությամբ ես ինձ թույլ եմ տվել այնպիսի արարք, որը ինձ կարող է զրկել ֆինանսական կայունությունից. եթե չհամագործակցեի միջազգային գիտական հաստատությունների հետ, ապա Հայաստանում ինձ վճարվող գումարներով կհայտնվեի ամենաաղքատների շարքում:
Սուրեն Ալոյան- Վեջին 3,285 օրն ինձ թույլ եմ տալիս հենց այդպիսի արարքներ… բայց մի փոքր շտկում` ոչ թե Հայաստանին, այլ Հայաստանում ապրող մադկանց: Ինձ համար Հայաստանը այն մարդիկ են, որոնք ապրում են Հայաստանում, աշխատում և փորձում ինչ-որ բան ստեղծել, իսկ ավելի կոնկրետ` Հայաստանում ապրող երեխաները, որովհետև նրանց մեջ եմ տեսնում ապագայի այն Հայաստանը, որտեղ ուզում եմ ապրեն իմ երեխաները…
Ես հավատարիմ եմ մնացել ինքս իմ սկզբունքներին՝ առաջնահերթությունը տալով գաղափարի իրականացմանը, որը ծառայում է ի շահ մեր երկրի քաղաքացիների:
Արթուր Ավանեսով- Կարծում եմ, ներկայիս պայմաններում հայ երաժիշտներիս՝ մեր մասնագիտական դաշտում մնալը արդեն իսկ նման մի արարք է, գոնե ինչ-որ չափով:
6. 2017թ.-ին մասնագիտական դաշտում ստեղծե՞լ եք որևէ արժեք, արե՞լ եք որևէ քայլ, որը Ձեզ հպարտություն է ներշնչել: Ձեզ դո՞ւր է գալիս այն մարդը, ինչպիսին Դուք էիք 2017թ.-ին:
Աղասի Թադևոսյան- Այո, այս տարի ես արտասահմանյան մի համալսարանի հետ համագործակցաբար արել եմ մի շատ արժեքավոր հետազոտություն աղքատության թեմայի վերաբերյալ և իրականացրել եմ մեթոդաբանական բացահայտումներ, որոնք պատրաստվում եմ հրատարակել անգլերենով, միջազգային գիտական ամսագրերից մեկում: Ես շատ ուրախ եմ, որ ինձ հաջողվել է նման հետազոտություն անել: Բացի այդ, մասնակցել եմ հետազոտական մի ծրագրի, որի արդյունքները օգտագործվելու են Հայաստանը 2018 թ. ԱՄՆ-ում կազմակերպվելիք միջազգային շատ հեղինակավոր ցուցահանդեսում ներկայացնելու համար:
Սուրեն Ալոյան- Ես փորձում եմ յուրաքանչյուր օրս այդպես ապրել, այդ պատճառով էլ տարիներն օրերով եմ հաշվում:
2017թ.-ին մենք ստեղծել ենք կրթական այնպիսի խաղեր, որոնք օգնել են հարյուրհազարավոր աշակերտների գիտելիքը յուրացնել ավելի հեշտ, խաղայնացված և հաճույքով:
Մենք մշակել և իրականացրել ենք ուսուցիչների, դպրոցների ղեկավար կազմի համար նախատեսված աշխատանքային սեմինարներ, որոնց ընթացքում ձեռք բերված հմտությունները մասնակիցների խոսքով` էապես նպաստել են իրենց ամենօրյա առավել արդյունավետ աշխատանքային գործունեության ծավալմանը:
Մենք ստեղծել ենք հանրակրթության վիճակագրության էլեկտրոնային վերլուծական գործիք, որը նպատակաուղղված է հանրակրթական համակարգի բոլոր շերտերի ընդգրկուն մշտադիտարկմանը և ողջ երկրի կտրվածքով հանրակրթական դպրոցների արդյունավետության վերլուծությանը, ինչպես նաև ժողովրդագրական կարևորագույն տվյալների և դրանց զարգացման համեմատական պատկերների ստացմանը: Այն նախատեսված է Հայաստանի Հանրապետության կառավարության, Կրթության և գիտության նախարարության, ինչպես նաև կրթության համար պատասխանատու բազմաթիվ այլ պետական այրերի համար` հնարավորություն տալով հիմք ընդունել գործիքի միջոցով ստացված տվյալներն ու մշակել Հայաստանի կրթական ոլորտի բարեփոխմանը և զարգացմանն ուղղված պետական քաղաքականություն:
Մենք նպաստել ենք կրճատելու անհրաժեշտ տվյալների հավաքագրման ընթացքը մեկ տարուց մինչև վայրկյանների:
Եվ վերջապես 2017թ.-ի ընթացքում ես պատիվ եմ ունեցել ներկայացնելու Dasaran-ը և Հայաստանն ավելի քան 10 երկրում` ցույց տալով, որ Հայաստանը կարող է ճանաչելի դառնալ աշխարհին ոչ թե ցեղասպանությամբ, այլ որպես պոտենցիալ կրթություն արտահանող երկիր:
Հաջողության ճանապարհին ինձ միշտ հպարտություն է ներշնչել իմ թիմը, որի օգնությամբ էլ ի կատար են ածվել մեր գաղափարները: Dasaran-ի թիմն ամեն օր քայլ առ քայլ մոտենում է իր գլխավոր նպատակին՝ կրթությունը հասանելի դարձնել բոլոր երեխաներին՝ անկախ իրենց սոցիալական կարգավիճակից և աշխարհագրական դիրքից:
Արթուր Ավանեսով- Դժվար թե ճիշտ կլիներ արժևորել ինքս իմ արածը, սակայն այս տարի գրեցի առնվազն մեկ ստեղծագործություն, որը վերջացնելիս ուրախ էի, որ կարողացա հասցնել ավարտին: Դա Օսիպ Մանդելշտամի բառերով խմբերգային կանտատ է, որը սկզբից հեգնանքով ուզում էի անվանել «Երգ Ստալինի մասին», սակայն հետո փոխեցի միտքս: Մեր օրերում, մանավանդ Ռուսաստանում, ցավոք, կրկին վերադառնում է բռնապետության պաշտամունքը. գրածս մի համեստ փորձ էր արվեստի միջոցով ձայն բարձրացնելու դրա դեմ՝ դիմելով մի հանճարի բանաստեղծություններին, որը, շատերի պես, դարձել է բռնապետության զոհ: Այն մարդը, ով գրում էր կանտատս, ինձ միանշանակ դուր էր գալիս. այն մարդը, ով գրում է այս տողերը՝ ավելի քիչ:
7.Եթե Ձեզ հնարավորություն տրվեր ուղերձ հղել աշխարհի հայերին՝ ի՞նչ կասեիք Ձեզ տրված մեկ րոպեի ընթացքում:
Աղասի Թադևոսյան- Ուշադրություն դարձրեք հենց Հայաստանում գիտություն ու կրթություն զարգացնելուն: Ձեր դրամներն ավելի շատ ուղղորդեք գիտակրթական այնպիսի հիմնադրամներ ստեղծելուն, որոնք կօգնեն հայ գիտնականին մնալ Հայաստանում և աշխատել այստեղ: Հակառակ դեպքում, գիտությամբ զբաղվելու ձգտում ունեցող երիտասարդները կհեռանան Հայաստանից, քանի որ այլ կերպ հնարավոր չէ:
Սուրեն Ալոյան- Որպեսզի Հայաստանը երբևէ դառնա այնպիսի երկիր, որտեղ բոլոր հայերը նորից կերազեն ապրել, անհրաժեշտ է ներդրում կատարել կրթության ոլորտում այսօր, ոչ թե վաղը:
Մենք պետք է աշխարհին ներկայանանք` որպես նորարական գաղափարներ կրող և նոր չափանիշներ ստեղծող ազգ, իսկ այդ ամենի սկիզբն ու հիմքը հենց կրթությունն է …
Արթուր Ավանեսով- Կնվագեի Կոմիտասի մեկ րոպե տևողությամբ որևէ ստեղծագործություն:
«Ստեղծագործական Հայաստան» մեդիանախագիծ
ՎԱՐԴուհի Սիմոնյան
Աստղիկ Ղազարյան
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
«Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
«Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
«ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
- 12:29 • 21.11.24 Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
- 12:12 • 21.11.24 Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
- 11:05 • 21.11.24 Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
- 21:03 • 20.11.24 Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
- 20:33 • 19.11.24 Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
- 18:50 • 19.11.24 ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
- 15:03 • 19.11.24 Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
- 14:07 • 19.11.24 «Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
- 12:49 • 19.11.24 Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
- 15:40 • 18.11.24 «Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
- 12:44 • 18.11.24 Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
- 12:27 • 18.11.24 Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
- 12:18 • 18.11.24 Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
- 12:05 • 18.11.24 Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
- 11:55 • 18.11.24 Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
- 11:54 • 18.11.24 Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
- 17:39 • 15.11.24 Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
- 16:18 • 15.11.24 Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
- 13:21 • 15.11.24 Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
- 12:46 • 15.11.24 Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
- 12:16 • 15.11.24 Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
- 12:05 • 15.11.24 Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
- 11:04 • 15.11.24 Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
- 15:48 • 14.11.24 Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
- 13:52 • 14.11.24 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
- 13:20 • 14.11.24 Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
- 12:34 • 14.11.24 Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
- 11:50 • 14.11.24 Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
- 11:21 • 14.11.24 Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
- 11:02 • 14.11.24 Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
- 20:37 • 13.11.24 Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
- 17:41 • 13.11.24 Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
- 16:26 • 13.11.24 Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
- 15:47 • 13.11.24 Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
- 14:51 • 13.11.24 Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
- 14:11 • 13.11.24 Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
- 12:21 • 13.11.24 «ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
- 10:44 • 13.11.24 Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
- 17:43 • 12.11.24 Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
- 15:23 • 12.11.24 Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Տնտեսություն 17:52 • 21/11 Փոքր ու միջին բիզնեսին խեղդելու են, կմնան միայն խոշոր ընկերությունները, որոնք ավելի կառավարելի են, հարկային բեռը 5 տոկոսից կդառնա 30. Թադևոս Ավետիսյան Տասնյակ հազարավոր մարդիկ դառնալու են գործազուրկ, կորցնելու են իրենց փոքրիկ բիզնեսը և փաստացի «հերոս հարկ վճարողից» դառնալու են անապահով մարդիկ և դիմելու են նպաստի:
-
Իրադարձային 11:06 • 21/11 ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Բաքվում ԱՄՆ դեսպանի՝ սահմանային ջրային ռեսուրսների կառավարման վերաբերյալ հայտարարությունը Անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև պաշտոնական համագործակցություն չկա այս մասին Սպուտնիկ գործակալության հայկական ծառայության հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԳՆից ՝ մե
-
Իրադարձային 11:13 • 21/11 Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող կորցնել տասնյակ հազարավոր մարդկանց՝ Ղրիմը վերադարձնելու համար։ Նա խոստովանել է, որ թերակղզին կարող է վերադարձվել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
-
Իրադարձային 10:36 • 21/11 Հայտնի է, թե երբ կանցկացվի ձմեռային զորակոչն ու զորացրումը. որոշումը նախատեսում է զորակոչել նաև այն կանանց, ովքեր կամավոր հիմունքներով ցանկություն են հայտնել ծառայելու Որոշումը նախատեսում է զորակոչել նաև այն կանանց, ովքեր կամավոր հիմունքներով ցանկություն են հայտնել անցնելու շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն, ինչպես նաև օրենքով սահմանված հատուկ կարգավիճակ ունեցող արական սեռի քաղաքացիներին։
-
Տնտեսություն 17:52 • 21/11 Փոքր ու միջին բիզնեսին խեղդելու են, կմնան միայն խոշոր ընկերությունները, որոնք ավելի կառավարելի են, հարկային բեռը 5 տոկոսից կդառնա 30. Թադևոս Ավետիսյան Տասնյակ հազարավոր մարդիկ դառնալու են գործազուրկ, կորցնելու են իրենց փոքրիկ բիզնեսը և փաստացի «հերոս հարկ վճարողից» դառնալու են անապահով մարդիկ և դիմելու են նպաստի:
-
Իրադարձային 11:06 • 21/11 ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Բաքվում ԱՄՆ դեսպանի՝ սահմանային ջրային ռեսուրսների կառավարման վերաբերյալ հայտարարությունը Անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև պաշտոնական համագործակցություն չկա այս մասին Սպուտնիկ գործակալության հայկական ծառայության հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԳՆից ՝ մե
-
Իրադարձային 11:13 • 21/11 Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող կորցնել տասնյակ հազարավոր մարդկանց՝ Ղրիմը վերադարձնելու համար։ Նա խոստովանել է, որ թերակղզին կարող է վերադարձվել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
-
Իրադարձային 10:36 • 21/11 Հայտնի է, թե երբ կանցկացվի ձմեռային զորակոչն ու զորացրումը. որոշումը նախատեսում է զորակոչել նաև այն կանանց, ովքեր կամավոր հիմունքներով ցանկություն են հայտնել ծառայելու Որոշումը նախատեսում է զորակոչել նաև այն կանանց, ովքեր կամավոր հիմունքներով ցանկություն են հայտնել անցնելու շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն, ինչպես նաև օրենքով սահմանված հատուկ կարգավիճակ ունեցող արական սեռի քաղաքացիներին։
-
Իրավունք 14:14 • 15/11 Դատարանը որոշեց Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին և Ռոբերտ Քոչարյանին բերման ենթարկել՝ մյուս նիստին նրանց մասնակցությունն ապահովելու նպատակով Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը բեկանել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործը կարճելու որոշումը, գործը կրկին քննվում է Հակակոռուպցիոն դատարանում։
-
Քաղաքականություն 17:31 • 18/11 Իշխանության վարկանիշը հասել է պատմական նվազագույնի, ուստի փնջով պաշտոնանկությունների անհրաժեշտություն էր առաջացել. քաղաքական մեկնաբան Նախևառաջ, Նիկոլ Փաշինյանը փորձում է փոխել իր և իր թիմի նկարագիրը: «Այդ մասին վկայում են մի շարք գործընթացներ, ինչը, բնականաբար, ենթադրում է նաև կադրային որոշակի փոփոխություններ։
-
Իրադարձային 11:51 • 15/11 911, 102, 103 հեռախոսահամարները չեն գործի. քաղաքացին կանչ կիրականացնի 112 հեռախոսահամարով Այս բոլոր միջոցառումները միտված են հանրությանն ավելի պրոֆեսիոնալ ծառայություն մատուցելուն, հանրապետությունում առավել անվտանգ միջավայր երաշխավորելու, հանրության վստահության մակարդակի ամրապնդման ու դրանց շարունակական աճին:
-
Քաղաքականություն 12:12 • 15/11 Ո՞վ կարող է պետության մեջ թփրտա, ով նախկինում «ճռիկներ, վռիկներ» էր անում, հիմա էլ է անում, համբերությանս բաժակը լցվել է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Ես էլ այս թեմայով խորհրդակցություն չեմ էլ անելու, դուք գնացեք արեք խորհրդակցություններ։ Ես չեմ կարող թույլ տալ, որ որևէ մեկն այս երկրում մտածի, որ վարչապետի ասածը դիտարկվի, որ դե հա, բաներ ասեց, գնաց
-
Իրադարձային 15:42 • 19/11 Մխիթար Հայրապետյանը, Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ Քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին. Լենա Նազարյանն ընտրվել է խորհրդի նախագահ Իսկ նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց էր՝ Խորհրդի նոր նախագահի ընտրություն:
-
Ժամանց 12:15 • 18/11 Անջելինա Ջոլին կարմիր գորգին է հայտնվել 16-ամյա որդու հետ (լուսանկարներ) Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին տևական դադարից հետո առաջին անգամ կարմիր գորգի վրա է դուրս եկել որդու՝ Նոքսի հետ, որին նա լույս աշխարհ է բերել նախկին ամուսնուց՝ կինոաստղ Բրեդ Փիթից։ Լուսանկարները հրապարակվել են Daily Mail պարբերականում։
Տնտեսություն
-
15:17 • 21.11.24 98,000 դոլար. բիթքոինի արժեքը շարունակում է ռեկորդներ գրանցել
-
12:49 • 21.11.24 6 ամսով կսահմանափակվի խոզերի ներմուծումը Հայաստան
Մշակույթ
-
23:20 • 20.11.24 Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ
-
16:19 • 19.11.24 Ադրբեջանը յուրացնnւմ է Նոյի դամբարանը. «Գեղարդ» հիմնադրամ
Իրադարձային
-
20:46 • 21.11.24 Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ
-
19:00 • 21.11.24 ՄԱԿ-ում մեկնաբանել են Նեթանյահուի ձերբակալության ՄՔԴ-ի օրդերը
Իրավունք
-
17:23 • 21.11.24 Խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը նվազել են 6 տոկոսով. ՔԿ
Ժամանց
-
21:46 • 20.11.24 Դուբայում ռեկորդային քաշով ոսկե ձուլակտոր են պատրաստել
-
22:58 • 19.11.24 Քիմ Քարդաշյանը ցուցադրել է իր նոր «ընկերոջը»