Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հանրահավաքն ավարտվեց. ակցիաները կշարունակվեն նաև վաղը (լուսանկարներ, տեսանյութեր)
23:00
Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքին հաջորդեց երթը, որի մասնակիցները մի շարք փողոցներում քայլերթ իրականացնելուց հետո վերադարձան Հրապարակ: Հավաքի նախաձեռնող Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ինչպես երեկ, այսօր ևս գնում են հանգստանալու, իսկ առավոտյան 8:15-ին սկսում են ցանցային գործողությունները: Նիկոլ Փաշինյանը խոստացել է միանալ այն խմբին, որն առավել մեծ մասշտաբով գործողություն կիրականացնի:
Հանրապետության հրապարակում խցանում է, մեքենաների վարորդները ազդանշաններ են արձակում, այդ կերպ հայտնելով իրենց բողոքը: Ճանապարհային ոստիկանության ծառայողները վարորդներին հորդորում են դադարեցնել շրջապտույտն ու կարգավորել երթևեկությունը:
21։30
Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հանրահավաքն ավարտվեց, ինչին հաջորդեց երթը: Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ վաղը 08:00-ից մայրաքաղաքի տարբեր հատվածներում կմեկնարկեն բողոքների ակցիաները, իսկ երեկոյան 19:00-ին կմեկնարկի հանրահավաքը:
21:16
Նիկոլ Փաշինյանն ազատության հրապարակում հայտարարեց, որ երեկ հեռախոսազրույց է ունեցել աշխարհահռչակ ռոք-երաժիշտ Sistem of A Down խմբի մենակատար Սերժ Թանկյանի հետ:
«Սերժ Թանկյանը զանգահարեց ինձ և մենք երկար զրուցեցին ՀՀ-ում ստեղծված իրավիճակի մասին: Ես հիմա նորից այս ամբիոնից պատասխանատու ասում եմ՝ սիրելի՛ Սերժ, քո ժողովուրդը, քո հայրենիքն օրհասական այս ժամին ունի քո կարիքը, և ես չեմ կարող հավատալ, որ կզլանաս կատարել մի գործողություն, խնդրում եմ ժամ առաջ ինքնաթիռի տոմս վերցրու և արի՛ Հայաստան, Երևանը սպասում է քեզ»,-ասաց Փաշինյանը:
Նա հայտնեց, որ իր՝ Հայաստան գալ-չգալու վերաբերյալ հայտարարությունը կանի Սերժ Թանկյանը իրենց պայմանավորվածության համաձայն:
«Բայց նա հստակ և աներկբա արձանագրեց մի բան, որ լիովին և ամբողջովին պաշտպանում է «թավշյա հեղափոխության» այս գործընթացն ու բոլոր պահանջները»,-ասաց Փաշինյանը:
20։51
Այսօր մեր փողոցային պայքարի ամենահզոր օրն է, ամենահզոր: Սերժ Սարգսյանը հրաժարվել է իրեն շնորհված առանձնատան սեփականության իրավունքից: Այս մասին Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
«Ընդամենը երկու օր առաջ ԱԺ նիստում Սերժ Սարգսյանը հայտարարում էր՝ կարող եք շնորհավորել ինձ, ես վերջապես Երևանում առանձնատուն ունեցա: Նա նկատի էր ունենում այն առանձնատունը Հանրապետության թիվ մեկ առանձնատունը, որը նրա իսկ դիմումի համաձայն իրեն սեփականաշնորհել էր Կարեն Կարապետյանի կառավարությունը, այսպիսով՝ այդ անփառունակ ձևով հեռանալով վարչապետի պաշտոնից»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա հիշեցրեց, որ երբ քայլերթ էին իրականցանում մարզերում, լրագրողներից մեկն իրեն հարց է տվել, թե ըստ Փաշինյանի՝ որը կլինի ապագա կառավարության առաջին որոշումը: «Ես ասացի՝ առաջին որոշումը պետք է լինի Սերժ Սարգսյանի սեփականաշնորհված այդ առանձնատունը կրկին ազգայնացնելը, որովհետև դա ՀՀ սեփականությունն է»,– ասաց նա՝ ավելացնելով, որ այսօր իր կառավարության առաջին նիստում Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ինքնակամ հրաժարվում է այդ առանձնատան սեփականության իրավունքից: «Այսօր մեր փողոցային ակցիաների ամենահզոր օրն է եղել, ամենահզոր»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ թավշյա հեղափոխությունը սարերի հետևում չէ:
Փաշինյանն ասաց, որ այն, ինչ տեղի է ունենում Երևանի փողոցներում, աներևակայելի է, ժողովրդական հեղափոխությունը վեր է ածվել ժողովրդական տոնախմբության, որովհետև մարդիկ զգում են իրենց մոտալուտ հաղթանակը:
20:48
Ես ներողություն եմ խնդրում իմ տարիքի մարդկանց անունից, ովքեր նոր սերնդին այսպիսի Հայաստան են ժառանգել. այս մասին Հանրապետության հրապարակում ելույթ ունենալով ասաց դերասան Սերգեյ Դանիելյանը:
«Ես ձեր հաշվին եմ ապրում, արդեն քանի տարի դուք նայում եք իմ Յութուբի ալիքը,դուք գնում եք իմ տոմսերը, դրա համար ողջունում եմ ձեզ: Շնորհակալ եմ ձեզ, որ եկել եք այստեղ, ուզում եմ ներողություն խնդրել իմ տարիքի մարդկանց անունից, ում այլ Հայաստան են թողել, իսկ մենք ձեզ տալիս ենք այս, ինչ-որ ունենք»,-ասաց Սերգեյ Դանիելյանը:
Նա ասաց, որ պետք է պահպանել Նիկոլ Փաշինյանի սահմանած կարգը՝ ցույցները պետք է խաղաղ լինեն և այդ դեպքում ոստիկանությունը կանցնի ցուցարարների կողմը.«Ես հավատում եմ, որ ոչ մի բան իզուր չէ, շնորհակալ եմ»:
20։45
Թավշյա հեղափոխությանն է միացնել նաև դերասանուհի Զառա Սահակյանը, ով հայտարարեց, որ ինքն այսօր հանրահավաքի է ներկայացել որպես ՀՀ քաղաքացի, մայր, որը մտահոգված է իր երկրի ապագայով:
«Տանը նստելով չէ, տանը շատերս կարող ենք նստել, փափուկ բարձերի վրա քոմենթներ գրել կարող ենք: Քոմենթներն անբարո եմ համարում ես, ազնվությունն ու ուղիղ խոսքն է բարոյական: Եթե խնդիր ունենք, պետք է գան ու ուղիղ խոսենք, հայի բնավորություն է, որ մինչև դանակը ոսկորին չի հասնում, ոչ ոք տեղից չի շարժվում»,- ասաց նա:
Զառա Սարգսյանը շեշտեց՝ պայքարի համար պարտադիր պայման չէ միմյանց քաշքշելն ու անկիրթ բառեր ասելը: Նա կողմ է խաղաղ ցույցերին, որտեղ միասնական պետք է պայքարել:
«Ինչքա՞ն պետք է թշվառ, վախեցած ապրենք, գնանք օտար երկներ, տեսնենք, թե ոնց են ապրում ու գանք այստեղ բարի նախանձով ապրենք, ի՞նչ է, մենք չե՞նք կարողանում: Նրանք պոզով-պոչո՞վ են, մենք մարդ չե՞նք, մենք չե՞նք ուզում ապրել»,- նշեց նա՝ հորդորելով ուղիղ եթերներից նայողներին միանալ իրենց:
20։27
Դեմ եմ այս համակարգին և անձամբ կպահանջեի այս կառավարության հրաժարականը. այս մասին Հանրապետության հրապարակում ելույթ ունենալով ասաց երգիչ Ռուբեն Հախվերդյանը:
«Ես դեմ եմ այս համակարգին և առհասարակ այս երեք հոգուն՝ և՛ Կարեն Կարապետյանին, և՛ Սերժ Սարգսյանին, և՛ Արմեն Սարգսյանին, ով անհայտ էր, չգիտեմ ոնց բերեցին այստեղ: Ես անձամբ կպահանջեի այս կառավարության հրաժարականը, որովհետև պատգամավորների մոտ 90 տոկոսը դրսերում տներ ունի և եթե վաղը, մյուս օրը պատերազմն ընդարձակվի, նրանք բոլորը փախչելու են դուրս»,-ասաց Հախվերդյանը:
20:21
Հանրահավաքին հեռազանգով միացավ նաև կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը և իր աջակցությունը հայտնեց ցուցարաներին: Նա շեշտեց, որ ինքը փափագում է լինել Հայաստանում։
«Սիրտս լացում է, ոչ միայն ստեղծված վիճակից, այլև ուրախությունից, որ ձեր արդար ու ճշմարիտ ձայնը լսել եք տալիս: Հավատացե՛ք, որ ուժը ձեր մեջ է: Խաղաղ հեղափոխությունը շատ վտանագավոր է վրդովված իշխանության համար, չհիասթափվեք»,- ասաց նա՝ հայտարարելով, որ միանում է իրենց շարժմանը:
Արսինե Խանջյանը դիմեց ոստիկաններին և շեշտեց, որ այսօրվա գործող համակարգն օրինական չէ: Նա հորդորեց՝ թավշյա հեղափոխության ճանապարհը շարունակել առանց վախի: Դարեսանուհին դիմեց նաև ավագ սերնդին և երիտասարդներին միանալու կոչ արեց: Արսինե Խանջյանը նաև դիմեց բոլոր ընդդիմադիր ուժերին, որպեսզի միասնաբար պայքարեն։
20:06
Այս շարժման հիմնական ուժն ուսանողներն են, որի համար ես հպարտ եմ: Իր ելույթում նման հայտարարություն արեց «Իմ քայլը» նախաձեռնության անդամ Մխիթար Հայրապետյանը: Նա հիշեց, որ 2008 թ.-ին էլ ինքը մասնակցել է համաժողովրդական շարժմանը:
«Երբ 2008 թ-ին մենք փոքրաթիվ ուսանողներով երթ էինք անում և մտնում Ազատության հրապարակ, ավագ սերունդը մեզ համբուրում էր, քանի որ այն ժամանակ երիտասարդների՝ շարժմանը միանալը պատիվ էր: Այսօր շարժման հիմքի երիտասարդներ են»,- ասաց նա:
Մխիթար Հայրապետյանը դիմեց ոստիկաններին և հորդորեց քայլ անել ու միանալ իրենց:
Արմեն Գրիգորյանն էլ հաջորդիվ հայտարարեց, որ իրենց թավշյա հեղափոխությանը շարունակում են միանալ տարբեր տեղերից:
«Իջևանի ավագանու անդամ Վահե Ղալումյանը հայտարարել է, որ միանում է մեր թավշյա հեղափոխությանը: Միացել է նաև «Հայկական վերածնունդը, խնդրում եմ չշփոթեք ՕԵԿ-ի հետ, սա Սփյուռքի կազմակերպություն է»,- ընդգծեց Արմեն Գրիգորյանը:
19։55
Հանրահավաքի ժամանակ խոսեց նաև տեղաշարժման սահմանափակ հնարավորություն ունեցող Արևիկ Մելքոնյանը։ Նա հայտարարեց, թե ինքն այստեղ է, քանի որ գիտի՝ Հանրապատության հրապարակում հավաքված ոստիկանները կպաշտպանեն իրեն: Նա ոստիկաններին շնորհակալություն հայտնեց իր անվտանգությունն ապահովելու համար, որի հիմքով էլ ինքը մասնակցում է խաղաղ հավաքին:
«Ես Հայաստանի Հանրապետության արժանապատիվ քաղաքացի եմ, այստեղ եմ, որովհետև դժգոհ եմ այս իշխանություններից: Դժգոհ եմ, որովհետև միշտ և ամեն քայլափոխի ոտնահարվում են իմ իրավունքները: Բոլոր նրանց, ովքեր այստեղ ներկա չգտնվելը բացատրում են մի շարք պատճառներով, ասում եմ, որ եթե ես ֆիզիկապես այստեղ եմ, ապա դուք պարտավոր եք այստեղ լինել»,- եզրափակեց Արևիկ Մելքոնյանը:
19։51
«Թավշյա հեղափոխության» ալիքին են միացել նաև Սփյուռքից բազմաթիվ քաղաքացիներ. հանրահավաքը նման ելույթով մեկնարկեց քաղաքացիական ակտիվիստ Արմեն Գրիգորյանը: Նա հայտարարեց, որ իրենց միացել են նաև Արցախից, օրինակ՝ պատգամավոր Հայկ Խանումյանը: Գրիգորյանը նաև հիշեցրեց, որ այսօր նաև բիզնեսի ներկայացուցիչներ են միացել իրենց ակցիային, և հիշեցրեց, որ «Սինոփսիս» ընկերությունից այսօր հանվել են վարչապետ Սերժ Սարգսյանի բոլոր նկարները:
«Մեր ցույցներն ու երթը շատ խաղաղ են, այս սկզբունքն է միայն մեզ հաղթանակներ պարգևել: Մենք պետք է հիշեք, որ անձնական պատասխանատվություն ենք կրում և այս հեղափոխության համար և պետք է պահպանենք խաղաղ անհնազանդության սկզբունքը: Որքան էլ դռներ փակեն, փշալարեր քաշեն, զորքեր կանգնեցնեն Երևանի տարբեր մասերում,նրանք չեն կարողանալու կասեցնել այս ալիք»,- եզրափակեց Արմեն Գրիգորյանը:
19:37
Հանրապետության հրապարակում մեկնարկեց հանրահավաքը։
19։33
Ժամը 18:00-ի դրությամբ ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարբեր ստորաբաժանումներ է բերվել 123 անձ:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության լրատվական վարչության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը.«Ոստիկանություն է բերվել123 քաղաքացի։ Նրանցից 85-ի նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ, և նրանք բաց են թողնվել, իսկ 38 անձ ներկայացվել է նախաքննություն իրականացնող մարմնին»։
19:30
Հանրապետության հրապարակում հավաքված ցուցարաները «Ոստիկանը մերն է» վանկարկումներով հորդորում էին ոստիկանությանը միանալ իրենց խաղաղ ակցիաներին:
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ Վալերի Օսիպյանն էլ իր հերթին հորորեց քաղաքացիներին հեռու կանգնել ոստիկանության պատից, նույն հորդորն ուղղվեց նաև իրադարձությունը լուսաբանող լրագրողներին:
Նիկոլ Փաշինյանի հանրահավաքը շուտով կմեկնարկի:
18:41
Նիկոլ Փաշինյանը մտադիր է վաղն էլ շարունակել իր գործողությունները, որոնք այս պահին չի մանրամասնում: Նրա խոսքով՝ իրենց շարժման ինքնաբուխ գործողություններն ամենահզորն էին ու մեծ քաղաքացիական աջակցություն են ստանում: Փաշինյանը, թեև խոստացավ, որ շարժումը մարելու կանխատեսումներին իր ելույթում կանդրադառնա, միևնույն է, նախապես հայտարարեց, որ նման բան չի լինի:
Հանրապետության հրապարակ Նիկոլ Փաշինյանին սատարելու է եկել դերասան Սերգեյ Դանիելյանը: Նա, պատասխանելով հարցի՝ տեսնո՞ւմ է թավշյա հեղափոխության հիմք, հայտարարեց, թե ինքը վաղուց է տեսել, դրա համար ընդունել է խաղաղ ըմբոստության տարբերակը։
«Այս մարտավարությունն ավելի ուժեղ է, քան ագրեսիան: Ոստիականների մեջ էլ կարող են լինել նյարդային մարդիկ, ինչպես մեզ մոտ, բայց դրան պետք է չտրվենք, քանի որ, եթե տրվենք դա կբերի արյան: Այդ տարբերակն ամենահեշտն է, հենց հիմա էլ կարելի է անել, իսկ խաղաղ պայքարն ուղեղ ու տրամաբանություն է պահանջում»,- շարունակեց Դանիելյանը:
Ցուցարարները շարունակում եմ մնալ Հանրապետության հրապարակում, որտեղ պետք է մեկնարկի իրենց հանրահավաքը:
18:29
Սա «թավշյա հեղափոխություն» է, իշխանությունից ի՞նչ պետք է պահանջենք. այս մասին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ է իր անհնազանդության պատճառը:
Նա նշեց, որ ինքը հանրահավաքն արդյունքի հասած կհամարի, երբ թավշյա հեղափոխություն իր ավարտին հասցվի:
Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարեց, որ ինքը տեղեկություն չունի այս պահին Մոսկովյան փողոցով երթ իրականացնող ցուցարարներից: Նշենք, որ մինչ այդ էլ երթ իրականացնողնեերը հայտարարել էին, որ իրենց ակցիան ինքնաբուխ է:
18:07
Հանրապետության հրապարակում իրականացվում է ավտոմեքենաների ակցիա: Վարորդները Նիկոլ Փաշինյանի հորդորով ազդանշան են տալիս:
Պատգամավորն ասաց, որ անցնող մեքենաների 95 տոկոսը «սիգնալ» են տալիս:
«Եթե մեր նկատմամբ բռնություն գործադրեք, մենք դրան բռնությամբ չենք պատասխանելու, որովհետև մեր խնդիրը ձեզ հետ չէ, կոռումպացված իշխանության դեմ է»,- դիմելով ոստիկաններին՝ ասաց Ն. Փաշինյանը:
17:46
Հայաստանում քաղաքական գործոնն այլևս ժողովուրդն է, քաղաքացին է, որը հաղթելու է: Դու չունես ոչինչ Հայաստանի կառավարական շենքերում անելու. դիմելով պետական հիմնարկների աշխատակիցներին՝ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Իսկ մինչ այդ ոստիկանությունը ուժեղացնում է հսկողությունը կառավարության շենքի տարածքում: Ոստիկանական երրորդ շարքն են կանգնեցնում՝ սաղավարտներով ու վահաններով:
Ներկա է Հայաստանի փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը, ով հրահանգներ է տալիս ու տեղաբաշխումներ կատարում:
17։37
Ըստ «Ազատություն» ռ/կ-ի լրագրողի՝ փակ են Վազգեն Սարգսյանի փողոցի բոլոր պետական գերատեսչությունների դռները:
Ոստիկանությունը հատուկ ուժեր բերեց՝ կենտրոնացնելով Կառավարության գլխավոր մասնաշենքի տարածքում:
Ցուցարարները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մոտենում են նրանց: Նշենք, որ այստեղ պետք է ընթանա կառավարության նիստը:
17:33
Ցուցարարները «Կոմայգուց» շարժվեցին դեպի Վազգեն Սագրսյանի փողոց, որտեղ նախարարության նոր մասնաշենքի դիմաց ոստիկաններ էին կուտակված:
15։35
ՀՀ ոստիկանության տարբեր բաժիններ բերվածների թիվը հասել է 122-ի։
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը. «Ժամը 15։30-ի դրությամբ ՀՀ ոստիկանության բաժիններ բերված քաղաքացիների թիվը հասել է 122-ի»։
15:27
Իրավական լրագրող Զարուհի Մեջլումյանը տեղեկացնում է, որ ոստկանությունը հիմնականում առանց համարների կամ մասնավոր մեքենաներով է բերման ենթարկում քաղաքացիներին։
14.58
ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ ապրիլի 19-ին՝ ժամը 13:30-ի դրությամբ բերվածների թիվը հասել է 100-ի։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
Ավելի վաղ, ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչության պետ Աշոտ Ահարոնյանը նշել էր, որ ոստիկանությունը շարունակելու է օրենքով սահմանված կարգով բաժիններ տանել բոլոր այն անձանց, ովքեր թույլ են տալիս հասարակական կարգի դեմ ուղղված իրավախախտումներ:
«Եթե վարչական ձերբակալման օրենքով սահմանված ժամկետում բերված անձինք ազատ չեն արձակվում, ապա ընդունել ի գիտություն, որ նախաքննության մարմնի միջոցով ստուգվում է նրանց մասնակցությունը կատարված հանցագործություններին»,- ասել էր ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
14:32
Խաղաղ քաղաքացիական անհնազանդության պայքարի շրջանակներում Երևանի փողոցներում բողոքի ակցիա իրականացնող երիտասարդներից մեկը՝ Վահագն Գևորգյանը, որը բերվել էր Քանաքեռ-Զեյթունի ոստիկանական բաժանմունք, տեսնելով, որ պատին փակցված է Սերժ Սարգսյանի լուսանկարը, պոկեց այն և լուսամուտից ցած նետեց:
Այս կադրերը պատկերող տեսանյութը համացանց է գցել ակտիվիստ Հովսեփ Ղազարյանը:
14:06
Ցուցարարները որոշեցին չնստել Երևանի քաղաքապետարանի մոտ և քայլերթը շարունակեցին հարակից «Կոմայգի», որտեղ էլ նստեցին հանգստանալու:
14:00
Ցուցարարներից Արմեն Գրիգորյանը «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե շարժումը մարելո՞ւ է՝ մարդկանց անընդհատ տանել-բերելու պատճառով, նշեց, որ ինքը համոզված է, որ այդ գործընթացը մեծ ալիք է ստանալու, և գնալով ավելի շատ զարգանալու է, քան մարելու:
«Սա երկարատև գործընթաց է,- ասաց նա՝ նշելով, որ երիտասարդները հասկացել են դա և պատրաստ են դրան,- մարդիկ պատրաստ են որոշակի համբերություն դրսևորել, որ ունենանք հաղթական ավարտ»:
Ցուցարարներն արդեն Երևանի քաղաքապետարանի մոտ են: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կարող են նստել և հանգստանալ այստեղ: Ոստիկանները շրջափակել են քաղաքապետարանի մուտքը:
13։50
Ցուցարարները հասան «Սինոփսիս Արմենիա» ընկերության մոտ: Նրանցից մեկը, պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյո՞ք այստեղի աշխատակիցներն են փակել փողոցը, նշեց՝ ոչ միայն:
Հավելեց, որ ոչ թե ընկերության աշխատակիցները գործադուլ են արել, այլ պարզապես հետևում են տեղի ունեցողին:
Այժմ նրանք շարունակում են իրենց քայլերթը Իսակովի պողոտայով և հասան Հաղթանակի կամուրջ, այնուհետև՝ Շահումյանի հրապարակ։
13։37
Մինչ Նիկոլ Փաշինյանը և ցուցարարները Իսակովի պողոտայով քայլերթ են իրակացնում և մեքենաների միջով առաջ շարժվում, Արշակունյաց փակ պողոտան ոստիկաններն ուժով բացեցին:
Ցուցարարներն այդուհանդերձ շարունակում են մնալ տարածքում: Նրանք մտադիր էր կրկին փակել Արշակունյաց պողոտան:
13:04
Ցույցի մասնակիցները Ծերեթելի փողոցից քայլում են դեպի Իսակովի պողոտա:
Մեքենաների միջով նրանք քայլում են և կոչ անում միանալ: Քայլերթի մասնակիցները հայտարարում են, որ երթի հետևից ոստիկանները երիտասարդների են բերման ենթարկում:
Նիկոլ Փաշինյանը պահանջեց բերման ենթարկվածներին ազատ արձակել և երկկողմանի փակեց Իսակովի պողոտան:
12։45
Ցուցարարների ու քաղաքացիների միջև ընդհարում տեղի ունեցով, այն բանից հետո, երբ ոստիկանները փորձում էին մի քանի հոգու բերման ենթարկել:
Ցուցարարներից մի կին փողոցում ընկավ: Նա ավելի ուշ հայտարարեց, որ իրեն ոտքով հարվածել է մի ոստիկան, երբ փորձել է թույլ չտալ երիտասարդներից մեկին բերման ենթարկել:
12։44
Ցուցարարները Բագրատունյաց փողոցում կանգ են առել: Նիկոլ Փաշինյանը նստել է հենց փողոցի կենտրոնում՝ կարճ ընդմիջում հայտարարելով:
Նա քաղաքացիներին կոչ արեց «ողբերգական» չվերաբերվել բերման ենթարկվելու փաստին: «Դա ևս քաղաքացիական անհնազանդության մաս է»,-ասաց նա և նշեց, թե կտանեն, կհանգստանան և դուրս կգան:
Փաշինյանը հայտարարեց, որ բերման ենթարկվածների մասին ողջ տեղեկությունը փոխանցեն այդ խնդրով զբաղվող Արայիկ Հարությունյանին և փոխանցեց նրա հեռախոսահամարը՝ 093 39-40-90:
Հայտարարեցին նաև, որ «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղին փակվել է գյուղացիների կողմից:
Ընդմիջումից հետո ցուցարարները կրկին շարունակում են քայլել:
12։25
Նիկոլ Փաշինյանը և նրան ուղեկցող ցուցարարները մուտք գործեցին Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակ:
12։00
Ցուցարարները, ոստիկանների ուղեկցությամբ, միակողմանի փողոցով անցան պատվանդանը և Արշակունյաց պողոտան երկկողմանի փակեցին: Նրանք խցանված մեքենաների միջով հասան «Երևան մոլ» առևտրի կենտրոն:
Ցուցարարներին դիմավորեցին «կարմիր բերետավորները»՝ պատ կազմած: Մի քանի րոպե նրանց մոտ մնալուց հետո ցուցարարները շարժվեցին դեպի «Հայրենիք» կինոթատրոն:
11։37
«Փեթակ» առևտրի կենտրոնը ողջունում է մեզ». վերադառնալով առևտրի կենտրոնից՝ իրեն սպասող ցուցարարներին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ իր հետ բերելով խոստացված սուջուխը:
Ցուցարարները լքեցին տարածքը և շարժվում են դեպի Արշակունյաց պողոտա:
11։27
Վալերի Օսիպյանը հայտարարեց, որ «Փեթակ» առևտրի կենտրոնի ղեկավարությունը դիմել է ոստիկանությանը, որ իրենց անվտանգությունը պահպանեն:
Փաշինյանը հայտարարեց, թե իրենք ընդամենն ուզում են կենտրոնից առևտուր անել: «Ժողովուրդ ջան, դեմ չե՞ք ես գնամ, սուջուխ առնեմ գամ»,-ասաց նա:
Հավաքվածներն արձագանքեցին, որ միասին են ուզում գնալ:
Փաշինյանն այդուհանդերձ մուտք գործեց առևտրի տարածք Սասուն Միքայելյանի հետ՝ առանց լրատվամիջոցների ուղեկցության, հայտարարելով, թե գնում է «սուջուխի հարցը լուծելու»:
11։18
«Փեթակ» առևտրի կենտրոնի մոտ ոստիկանական պատի առաջ կանգնելով՝ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց, որ մինչ ոստիկանական լրացուցիչ ուժեր բերեն Փեթակ կենտրոն, քաղաքացիները գնան և շրջափակեն Կառավարական շենքերը:
«Կոչ եմ անում հնարավորության դեպքում մտնել ներս ու ներսում հայտարարել նստացույցեր»,-ասաց նա:
Վալերի Օսիպյանը պահանջեց օրենքի շրջանակներում գործել:
«Ես եմ ձեզ համար օրենքներ ընդունում, Դուք ինձ մի՛ ասեք՝ ինչ անել: Անգիր գիտեմ «Հավաքների ազատության մասին» օրենքը»,-ասաց Փաշինյանը և նշեց, որ եթե ոստիկանները բացեն առևտրի կենտրոնի մուտքերը՝ կտեսնեն, որ ոչ մեկի ազատ մուտքը չեն խոչընդոտել:
11։56
«Փեթակ» առևտրի կենտրոնի մոտ լարվածություն առաջացավ ցուցարարների և ոստիկանների միջև այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե պետք է մուտք գործի և առևտուր անի:
Հատուկ ջոկատայինները թույլ չտվեցին նրանց մուտք գործել առևտրի կենտրոն: Փաշինյանը փորձեց ցանկապատի վրայով անցնել, ինչից հետո լարվածություն առաջացավ:
Ցուցարարները վանկարկում են. «Բա-ցեք»: Նիկոլ Փաշինյանը կոչ արեց առևտրի կենտրոնի բոլոր մուտքերը փակել:
10:57
Ցուցարարները Արշակունյաց պողոտայով իջնելիս Նիկոլ Փաշինյանի առաջարկով մտան Սուրմալու տոնավաճառ՝ այստեղ աշխատողներին իրազեկելով, որ ժամը 19:00-ին Հանրապետության հրապարակում հանրահավաք է հրավիրված:
Փաշինյանը կոչ արեց տոնավաճառի աշխատակիցներին դուրս գալ փողոց և տեր կանգնել իրենց հաղթանակին:
10:50
Քայլերթին է միացել նաև «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը: Նրանք Խանջյան փողոցով իջնում են դեպի Արշակունյաց պողոտա:
10։36
Նիկոլ Փաշինյանը Խանջյան փողոցում քայլերթի ժամանակ հայտարարեց, թե մարտավարությունը փոխում են՝ թողնելով, որ ճանապարհի մի ուղղությամբ մեքենաներն անցնեն:
«Ոչ թե ճանապարհը փակում ենք, այլ մեկ ուղղությունը բաց ենք թողնում»,-ասաց նա և նշեց, որ այդ կերպ վարորդներին հնարավորություն կտան իրենց մեքենաների ազդանշաններով մասնակից լինել բողոքի ակցիային:
10։24
Նիկոլ Փաշինյանը ցուցարարների հետ լքեց Կառավարության 3-րդ մասնաշենքի տարածքը և Վերնիսաժի միջով քայլեց դեպի Խանջյան փողոց: Փողոցը ցուցարարները փակել են և քայլում են դեպի Տիգրան Մեծ:
11։11
«Ազատությունից» փոխանցում են, որ այս պահի դրությամբ այսօր 20 քաղաքացի է բերման ենթարկվել: Հիշեցնենք, որ երեկ բերման ենթարկվածների թիվը գրեթե 90-ի էր հասնում:
Ցուցարարները վանկարկում են. «Քայլ արա՛, զենքդ դիր վայր»:
10։10
Տարածք է ժամանել շտապօգնության մեքենա: Ներկաներն ասացին, որ կարմի բերետավորներից մեկը ցուցարար աղջկա քթին է հարվածել: Վնասվածք ստացած աղջիկն ասաց, որ կարծում է՝ վնասվածք չկա, ուղղակի արյուն է հոսում: Շտապօգնության աշխատակիցներն աղջկան օգնություն են ցուցաբերում:
Վալերի Օսիպյանը հետաքրքրվեց աղջկանից, թե ով է եղել հարվածող, որպեսզի նրան պատժեն: Աղջիկն ասաց, որ միտումնավոր չի արել: «Այդ անկանոն շարժում կատարած ոստիկանին ցույց տվեք, ասացիք, որ դիտավորություն չի եղել, բայց դա չի արադացնում ոստիկանության գործողությունները»,-ասաց նա: Որևէ մեկին ցուցարարները և տուժած աղջիկը մատնացույց չարեցին:
10։08
Նիկոլ Փաշինյանը և Վալերի Օսիպյանը Կառավարության 3-րդ մասնաշենքի առաջ զրուցում են: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ինքը չի ասում, թե ոստիկան չպետք է լինի և ապա հետաքրքրվեց, թե ինչքան աշխատավարձ է ստանում: Օսիպյանը նշեց, թե դա կախված է ոստիկանի կոչումից, ծառայության ստաժից:
Վալերի Օսիպյանը նշեց, թե բերման ենթարկվածների մեջ կան քաղաքացիներ, ովքեր ասում են, որ հոգնել են այս ամենից: Փաշինյանը հակադարձեց՝ ասելով, որ Օսիպյանն արդեն քաղաքական ոլորտ է մտնում: «Հիշեք որ քաղաքականապես չեզոք եք»,-ասաց Փաշինյանը: Վալերի Օսիպյանն արձագանքեց. «Այդպես էլ կա»:
09։49
Կառավարության 3-րդ մասնաշենքի առաջ պատ կազմած ոստիկաններին Նիկոլ Փաշինյանը կոչ ուղղեց և նշեց, որ նրանք իրենց վահանները, սաղավարտները և մահակները դնեն գետնին և միանան ցույցին։
«Ես չեմ ասում՝ հենց հիմա արեք, բայց խնդրում եմ, երբ իրար հետ մնաք, ձեր ընտանիքների հետ քննարկեք, խորհրդակցեք՝ իմանալու, թե համաձա՞յն են, որ պահեք կոռումպացված այս համակարգը ձեր բարեկեցության ու առողջության հաշվին»,-ասաց նա:
09։31
Մի խումբ ցուցարարներ, Դավիթ Սանասարյանի գլխավորությամբ մնացին Կառավարության 3-րդ մասնաշենքի առջև, ոստիկանական պատի դիմաց, իսկ Նիկոլ Փաշինյանն այլ ցուցարարների հետ շարժվեց այլ ուղղությամբ: Նա մի փոքր հեռանալով մասնաշենքից, համակիրների հետ կրկին վերադարձավ և կանգնեց ոստիկանական պատի առաջ:
Ցուցարարները վանկարկում են «գոր-ծա-դուլ»: Նիկոլ Փաշինյանը Կառավարության թիվ 3-րդ մասնաշենքի աշխատակիցներին ողջունեց, ովքեր լուսամուտից հետևում էին ակցիային:
09։18
Ոստիկանները պահանջում են փողոցը բացել: Նրանք Կառավարության շենքի մոտ շղթա են կազմում՝ ուժով դուրս բերելով շենքի առջև նստած ցուցարարներին:
Ցույցի կազմակերպիչները կոչ են անում հանգիստ վերաբերվել ոստիկանական գործողություններին և չդիմադրել:
Ոստիկանական ավտոմեքենան հեռացավ տարածքից՝ 3-4 ակտիվիստների տանելով ոստիկանություն:
09։05
Ոստիկաները բռնի ուժով շարունակում են բերման ենթարկել ցուցարարների: Նրանք առաջին շարքում նստած ցուցարարներին քաշքշելով ոստիկանական մեքենա են նստեցնում: Նրանց թվում էր նաև ուսանողների շարժումը գլխավորող Դավիթ Պետրոսյանը:
Կառավարության շենքի մոտ իրարանցում է սկսվել, ցուցարարները վանկարկում են «մի-ա-ցեք»:
Ոստիկանական մեքենայի տակ մարդ է պառկել՝ թույլ չտալով, որպեսզի մեքենան առաջ շարժվի: Ոստիկանները փորձում են այդ քաղաքացուն հանել մեքենայի անիվների առջևից:
08։56
Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց կարմիր ոստիկանների և ցուցարարների միջև հրմշտոց սկսվեց: Նիկոլ Փաշինյանն իր կողմնակիցներին կոչ արեց պասիվ դիմադրություն ցուցաբերել:
Ցուցարարներից մի քանիսին ոստիկանները բերման ենթարկվեցին: Ոստիկանները ցուցարարներին ստիպեցին բացել շրջափակված մասնաշենքը:
08։35
Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանը լրագրողներին տեղեկացրեց, թե իրենց երեկվա հայտարարությունից հետո, գործադիրը նիստի ժամը փոխել է: Ըստ նրա, իրենց տեղեկություններով ժամը 11:00-ից այն տեղափոխվել է ժամը 17:00:
Ոստիկանության ուժերի կուտակումն այս տարածքում շարունակվում է։ Հարցին, թե ժամի փոփոխություններն ընդդիմադիրների գործողությունների վրա կազդի՞, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրենք իրավիճակին կարձագանքեն ըստ անհրաժեշտության։
Ցուցարարները շարժվեցին դեպի Կառավարության 3-րդ մասնաշենք և շրջափակեցին շենքը, Փաշինյանը նշեց, որ աշխատակիցները կարող են տեղեկանալ և չգալ աշխատանքի, նաև հնարավորություն ունենալով միանալու գործադուլին:
«Քայլ արա» նախաձեռնության ղեկավար, «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն առավոտ կանուխ՝ ժամը 08.00-ին, արդեն Հանրապետության հրապարակում է: Այս պահին հրապարակում քիչ թվով քաղաքացիներ կան:
Հրապարակում են նաև մեծ թվով ոստիկաններ: Փաշինյանը առանձին զրուցում է Երևանի փոխոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Վալերի Օսիպյանի հետ:
Նշենք, որ այսօր Կառավարության շենքում նախատեսված է կառավարության նիստ, որը վարչապետ ընտրվելուց հետո առաջին անգամ պետք է վարի վարչապետ Սերժ Սարգսյանը։ Նիկոլ Փաշինյանը երեկ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարել էր, որ ի թիվս այլ գերատեսչությունների այսօր պետք է շրջափակեն նաև կառավարության շենքը։
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքից հետո ցուցարարները երթով շարժվել էին Բաղրամյան պողոտայով դեպի վարչապետ Սերժ Սարգսյանի նստավայր, որտեղ կուտակված են մեծաքանակ ոստիկաններ։ Այնուհետև հանրահավաքների մասնակիցները երթով, կոչերով շարժվել էին դեպի Մաշտոցի պողոտա՝ երկկողմանի փակելով այն։
Առողջապահության նախարարության տվյալներով՝ ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում ցուցարարների և ոստիկանության միջև բախումներից հետո ապրիլի 18-ի՝ ժամը 11։00-ի դրությամբ, Երևանի հիվանդանոցներում բուժումը շարունակում է հանրահավաքի ընթացքում տուժած 5 քաղաքացի։ Նրանցից 4-ի վիճակը մասնագետները գնահատում են բավարար։ Նրանց մոտ հիմնականում առկա են վերջույթների մակերեսային վնասվածքներ և սալջարդեր։
Մեկ տուժած, ում մոտ իրականացվել է կոտրված ոսկրերի արտաօջախային անշարժացում, վերակենդանացման բաժանմունքում հսկողության տակ է գտնվում` նաև վնասվածքի հետ չառնչվող հիվանդության կապակցությամբ։
Վիրահատված ոստիկանը տեղափոխվել է ՀՀ ոստիկանության հոսպիտալ։ Բոլոր տուժածներն անցել են անհրաժեշտ լաբորատոր և գործիքային հետազոտություններ, ստանում են առողջական վիճակին համապատասխան բուժում։
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
«Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
«Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
«ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
- 12:29 • 21.11.24 Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
- 12:12 • 21.11.24 Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
- 11:05 • 21.11.24 Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
- 21:03 • 20.11.24 Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
- 20:33 • 19.11.24 Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
- 18:50 • 19.11.24 ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
- 15:03 • 19.11.24 Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
- 14:07 • 19.11.24 «Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
- 12:49 • 19.11.24 Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
- 15:40 • 18.11.24 «Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
- 12:44 • 18.11.24 Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
- 12:27 • 18.11.24 Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
- 12:18 • 18.11.24 Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
- 12:05 • 18.11.24 Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
- 11:55 • 18.11.24 Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
- 11:54 • 18.11.24 Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
- 17:39 • 15.11.24 Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
- 16:18 • 15.11.24 Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
- 13:21 • 15.11.24 Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
- 12:46 • 15.11.24 Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
- 12:16 • 15.11.24 Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
- 12:05 • 15.11.24 Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
- 11:04 • 15.11.24 Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
- 15:48 • 14.11.24 Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
- 13:52 • 14.11.24 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
- 13:20 • 14.11.24 Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
- 12:34 • 14.11.24 Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
- 11:50 • 14.11.24 Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
- 11:21 • 14.11.24 Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
- 11:02 • 14.11.24 Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
- 20:37 • 13.11.24 Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
- 17:41 • 13.11.24 Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
- 16:26 • 13.11.24 Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
- 15:47 • 13.11.24 Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
- 14:51 • 13.11.24 Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
- 14:11 • 13.11.24 Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
- 12:21 • 13.11.24 «ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
- 10:44 • 13.11.24 Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
- 17:43 • 12.11.24 Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
- 15:23 • 12.11.24 Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Տնտեսություն 17:52 • 21/11 Փոքր ու միջին բիզնեսին խեղդելու են, կմնան միայն խոշոր ընկերությունները, որոնք ավելի կառավարելի են, հարկային բեռը 5 տոկոսից կդառնա 30. Թադևոս Ավետիսյան Տասնյակ հազարավոր մարդիկ դառնալու են գործազուրկ, կորցնելու են իրենց փոքրիկ բիզնեսը և փաստացի «հերոս հարկ վճարողից» դառնալու են անապահով մարդիկ և դիմելու են նպաստի:
-
Իրադարձային 11:13 • 21/11 Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող կորցնել տասնյակ հազարավոր մարդկանց՝ Ղրիմը վերադարձնելու համար։ Նա խոստովանել է, որ թերակղզին կարող է վերադարձվել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
-
Իրադարձային 11:06 • 21/11 ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Բաքվում ԱՄՆ դեսպանի՝ սահմանային ջրային ռեսուրսների կառավարման վերաբերյալ հայտարարությունը Անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև պաշտոնական համագործակցություն չկա այս մասին Սպուտնիկ գործակալության հայկական ծառայության հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԳՆից ՝ մե
-
Իրավունք 16:10 • 21/11 ՄՔԴ նախաքննական պալատը ձերբակալության օրդեր է արձակել Նեթանյահուի և Իսրայելի նախկին պաշտպանության նախարարի նկատմամբ Որոշումն ընդունվել է 2023-ի հոկտեմբերի 8-ից մինչև 2024-ի մայիսի 20-ն ընկած ժամանակահատվածում «մարդկության դեմ և ռազմական հանցագործություններ» կատարելու մեղադրանքների պատճառով։
-
Տնտեսություն 17:52 • 21/11 Փոքր ու միջին բիզնեսին խեղդելու են, կմնան միայն խոշոր ընկերությունները, որոնք ավելի կառավարելի են, հարկային բեռը 5 տոկոսից կդառնա 30. Թադևոս Ավետիսյան Տասնյակ հազարավոր մարդիկ դառնալու են գործազուրկ, կորցնելու են իրենց փոքրիկ բիզնեսը և փաստացի «հերոս հարկ վճարողից» դառնալու են անապահով մարդիկ և դիմելու են նպաստի:
-
Իրադարձային 11:13 • 21/11 Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող կորցնել տասնյակ հազարավոր մարդկանց՝ Ղրիմը վերադարձնելու համար։ Նա խոստովանել է, որ թերակղզին կարող է վերադարձվել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
-
Իրադարձային 11:06 • 21/11 ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Բաքվում ԱՄՆ դեսպանի՝ սահմանային ջրային ռեսուրսների կառավարման վերաբերյալ հայտարարությունը Անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև պաշտոնական համագործակցություն չկա այս մասին Սպուտնիկ գործակալության հայկական ծառայության հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԳՆից ՝ մե
-
Իրավունք 16:10 • 21/11 ՄՔԴ նախաքննական պալատը ձերբակալության օրդեր է արձակել Նեթանյահուի և Իսրայելի նախկին պաշտպանության նախարարի նկատմամբ Որոշումն ընդունվել է 2023-ի հոկտեմբերի 8-ից մինչև 2024-ի մայիսի 20-ն ընկած ժամանակահատվածում «մարդկության դեմ և ռազմական հանցագործություններ» կատարելու մեղադրանքների պատճառով։
-
Իրավունք 14:14 • 15/11 Դատարանը որոշեց Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին և Ռոբերտ Քոչարյանին բերման ենթարկել՝ մյուս նիստին նրանց մասնակցությունն ապահովելու նպատակով Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը բեկանել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործը կարճելու որոշումը, գործը կրկին քննվում է Հակակոռուպցիոն դատարանում։
-
Քաղաքականություն 17:31 • 18/11 Իշխանության վարկանիշը հասել է պատմական նվազագույնի, ուստի փնջով պաշտոնանկությունների անհրաժեշտություն էր առաջացել. քաղաքական մեկնաբան Նախևառաջ, Նիկոլ Փաշինյանը փորձում է փոխել իր և իր թիմի նկարագիրը: «Այդ մասին վկայում են մի շարք գործընթացներ, ինչը, բնականաբար, ենթադրում է նաև կադրային որոշակի փոփոխություններ։
-
Իրադարձային 11:51 • 15/11 911, 102, 103 հեռախոսահամարները չեն գործի. քաղաքացին կանչ կիրականացնի 112 հեռախոսահամարով Այս բոլոր միջոցառումները միտված են հանրությանն ավելի պրոֆեսիոնալ ծառայություն մատուցելուն, հանրապետությունում առավել անվտանգ միջավայր երաշխավորելու, հանրության վստահության մակարդակի ամրապնդման ու դրանց շարունակական աճին:
-
Քաղաքականություն 12:12 • 15/11 Ո՞վ կարող է պետության մեջ թփրտա, ով նախկինում «ճռիկներ, վռիկներ» էր անում, հիմա էլ է անում, համբերությանս բաժակը լցվել է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Ես էլ այս թեմայով խորհրդակցություն չեմ էլ անելու, դուք գնացեք արեք խորհրդակցություններ։ Ես չեմ կարող թույլ տալ, որ որևէ մեկն այս երկրում մտածի, որ վարչապետի ասածը դիտարկվի, որ դե հա, բաներ ասեց, գնաց
-
Իրադարձային 15:42 • 19/11 Մխիթար Հայրապետյանը, Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ Քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին. Լենա Նազարյանն ընտրվել է խորհրդի նախագահ Իսկ նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց էր՝ Խորհրդի նոր նախագահի ընտրություն:
-
Ժամանց 12:15 • 18/11 Անջելինա Ջոլին կարմիր գորգին է հայտնվել 16-ամյա որդու հետ (լուսանկարներ) Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին տևական դադարից հետո առաջին անգամ կարմիր գորգի վրա է դուրս եկել որդու՝ Նոքսի հետ, որին նա լույս աշխարհ է բերել նախկին ամուսնուց՝ կինոաստղ Բրեդ Փիթից։ Լուսանկարները հրապարակվել են Daily Mail պարբերականում։
Տնտեսություն
-
15:17 • 21.11.24 98,000 դոլար. բիթքոինի արժեքը շարունակում է ռեկորդներ գրանցել
-
12:49 • 21.11.24 6 ամսով կսահմանափակվի խոզերի ներմուծումը Հայաստան
Մշակույթ
-
23:20 • 20.11.24 Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ
-
16:19 • 19.11.24 Ադրբեջանը յուրացնnւմ է Նոյի դամբարանը. «Գեղարդ» հիմնադրամ
Իրադարձային
-
20:46 • 21.11.24 Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ
-
19:00 • 21.11.24 ՄԱԿ-ում մեկնաբանել են Նեթանյահուի ձերբակալության ՄՔԴ-ի օրդերը
Իրավունք
-
17:23 • 21.11.24 Խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը նվազել են 6 տոկոսով. ՔԿ
Ժամանց
-
21:46 • 20.11.24 Դուբայում ռեկորդային քաշով ոսկե ձուլակտոր են պատրաստել
-
22:58 • 19.11.24 Քիմ Քարդաշյանը ցուցադրել է իր նոր «ընկերոջը»