Ջիգարխանյանը կրկին հոսպիտալացվել է. լրատվամիջոցներ

17:42 • 16.05.18

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը կրկին հոսպիտալացվել է, հայտնում է lenta.ru-ն:

«Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է ու գտնվում է մայրաքաղաքային հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում»,-ասվում է Telegram-ում տարածված հաղորդագրությունում:

Հայտնի է, որ 82-ամյա դերասանի վիճակը ծանր է գնահատվում:

Հիշեցնենք, որ Ջիգարխանյանը հոսպիտալացվել էր նաև ապրիլի վերջին: Այն ժամանակ արտիստը միացվել էր թոքերի արհեստական օդափոխման սարքին:

Ջիգարխանյանը կրկին հոսպիտալացվել է. լրատվամիջոցներ