Դեցլը պատմել է՝ ինչով կզբաղվեր, եթե կարողանար հետ տալ ժամանակը

14:03 • 16.05.18

Ռուս հիփ-հոփ կատարող Կիրիլ Տոլմացկին, որը հայտնի է Դեցլ մականվամբ, պատմել է՝ ինչ մասնագիտություն ինքը կընտրեր, եթե կարողանար հետ տալ ժամանակը:

The Flow-ին տված հարցազրույցում երաժիշտն ասել է, որ ինքը կնախընտրեր օտար լեզուներ ուսումնասիրել:

«Ես չէի սկսի երաժշտությամբ զբաղվել: Արտաքին գործերի նախարարությանը կից ուսումնարան կգնայի, լեզուներ կսովորեի: Եթե այն ժամանակ ինձ ասեին, որ ամեն ինչ այնպես կլինի, ինչպես այսօր, ես կպատասխանեի. «Պապ, կներես, երգեր մի՛ նվիրիր ծննդյանս առթիվ», - խոստովանել է Տոլմացկին:

34-ամյա Կիրիլը «Bad B. Альянс» խմբի նախկին անդամ է: Նա յոթ ստուդիական ալբոմ է թողարկել:

Տոլմացկին ավարտել է Մոսկվայի բրիտանական միջազգային դպրոցը, սովորել է Շվեյցարիայում: Իր առաջին երգը («Пятница») ռեփերը ձայնագրել է իր հոր՝ երաժշտական պրոդյուսեր Ալեքսանդր Յակովլևիչի օգնությամբ: Հենց նա է հետագայում եղել Դեցլի պրոդյուսերը:

Դեցլը պատմել է՝ ինչով կզբաղվեր, եթե կարողանար հետ տալ ժամանակը