Անժելա Սարաֆյանի գլամուրային կերպարը Vogue-ի կազմակերպած ընթրիքին (լուսանկարներ)

14:19 • 16.05.18

Հոլիվուդում ճանաչված հայազգի դերասանուհի Անժելա Սարաֆյանը հերթական անգամ ապացուցել է, որ ոճի անթերի զգացում ունի, գրում է The Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ դերասանուհին Լոս Անջելեսում մասնակցել է Vogue-ի կազմակերպած ընթրիքին:

Հատուկ այս առիթով 34-ամյա նրբակազմ հայուհին կրել է ծաղկավոր երկարափեշ վերնազգեստ, կաթնագույն տաբատ ու բարձրակրունկներ:

Պարբերականը հավելում է, որ Երևանում ծնված Սարաֆյանը նկարահանվել է մի շարք հոլիվուդյան ֆիլմերում («Մթնշաղ. Լուսաբաց. Մաս 2») ու հեռուստասերիալներում («Վայրի Արևմուտքի աշխարհ»):

Շուտով Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմում նկարահանված Սարաֆյանը Զաք Էֆրոնի, Լիլի Քոլինզի ու Ջոն Մալկովիչի հետ միասին կնկարահանվի «Աներևակայելի վտանգավոր, ցնցող չար ու նողկալի» ֆիլմում:

 

Flower power: Angela Sarafyan looked every inch the human cover girl as she was spotted arriving at the Vogue Denim Dinner in Los Angeles on Tuesday

Scintillating: Daring to impress, the scintillating stunner revealed a peek at her delicate decolletage as the number boasted a plunging neckline

Անժելա Սարաֆյանի գլամուրային կերպարը Vogue-ի կազմակերպած ընթրիքին (լուսանկարներ)