Տրավոլտան պարել է Կաննի կինոփառատոնում՝ 50 Cent-ի երգի հնչյունների ներքո (տեսանյութ)

17:14 • 16.05.18

Ամերիկացի դերասան Ջոն Տրավոլտան ուրախացրել է Կաննի 71-րդ միջազգային կինոփառատոնի հյուրերին և համացանցի օգտատերերին՝ պարելով 50 Cent-ի երգի հնչյունների ներքո: Համապատասխան տեսանյութը հրապարակվել է 50 Cent-ի Twitter-ի էջում:

Ինչպես նշում է «РИА Новости»-ն, 50 Cent-ը ելույթ է ունեցել ռեժիսոր Քևին Քոնոլիի Gotti ֆիլմի պրեմիերայի ժամանակ: Տրավոլտան կատարել է ֆիլմի գլխավոր դերը:

Անսպասելիորեն 64-ամյա դերասանը բեմ է բարձրացել և պարել Just A Lil Bit երգի հնչյունների ներքո՝ արժանանալով հանդիսատեսի հիացմունքին:

«Ես ու Ջոն Տրավոլտան զվարճանում ենք: Երդվում եմ՝ միայն նրա համար եմ եկել այստեղ», - գրել է ռեփերը Twitter-ում՝ հրապարակելով տեսանյութը:

 

Տրավոլտան պարել է Կաննի կինոփառատոնում՝ 50 Cent-ի երգի հնչյունների ներքո (տեսանյութ)