Գրիգորի Լեպսը հոսպիտալացվել է. լրատվամիջոցներ

16:01 • 18.05.18

Մոսկվայում հոսպիտալացվել է 55-ամյա երգիչ Գրիգորի Լեպսը՝ կողերի բազմակի կոտրվածքներով: Այս մասին հայտնում է 5-tv.ru-ն:

Նշվում է, որ Լեպսը կարող էր վնասվածքներ ստանալ ընկնելու հետևանքով:

Նշվում է, որ այժմ պարզվում են միջադեպի հանգամանքները:

Նախնական տվյալների համաձայն՝ Լեպսը տեղափոխվել է Մոսկվայի հիվանդանոցներից մեկը:

Գրիգորի Լեպսը հոսպիտալացվել է. լրատվամիջոցներ