Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքում մի քանի ժամից համալրում կլինի. Daily Mail

17:38 • 06.05.19

Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքում, հավանաբար, մի քանի ժամից համալրում կլինի, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ արքայազն Հարիի կնոջ՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի մոտ մայիսի 6-ին ծննդաբերական ցավեր են սկսվել:

Աղբյուրը մանրամասնում է, որ 38-ամյա դքսուհու մոտ երկունքի ցավերը սկսվել են առավոտից. հայտնի է, որ ըստ բժիշկների տված ժամկետի՝ նա պետք է ծննդաբերեր դեռևս 7 օր առաջ:

Այժմ Մարքլի կողքին ամուսինն է: Այս մասին հայտնել են Բուքինգհեմյան պալատից:

Հատկանշական է, որ ապագա երեխայի սեռն անակնկալ է լինելու ոչ միայն բրիտանացիների, այլև հենց ծնողների համար, քանի որ նրանք նախընտրել են նախապես սեռը չիմանալ:

Նշվում է, որ թագուհի Էլիզաբեթ 2-րդի ութերորդ ծոռը բրիտանական գահի ժառանգորդների թվում կլինի յոթերորդը:

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Մեգան Մարքը մտադիր է խախտել բրիտանական թագավորական ընտանիքի 40-ամյա ավանդույթն ու հրաժարվել ծննդաբերել Լոնդոնի լավագույն ծննդատներից մեկում, որտեղ իրենց երեխաներին են լույս աշխարհ բերել արքայադուստր Դիանան և Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը: Քաջատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ նա ցանկացել է իր առաջնեկին լույս աշխարհ բերել տանը:

Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքում մի քանի ժամից համալրում կլինի. Daily Mail