Ալեն Դելոնի դուստրը պատմել է ուղեղի կաթված տարած հոր առողջական վիճակի մասին

20:45 • 10.08.19

Ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը շնորհակալ է բոլոր նրանց, ովքեր աջակցել են նրան ուղեղի կաթված տանելուց հետո։  Այս մասին Instagram-ի իր էջում գրել է դերասանի դուստրը՝ Անուշկան:

«Կարելի է ընկնել, բայց կարևորը բարձրանալն է»,- գրել է դերասանի դուստրը և հավելել, որ հայրը անպայման ոտքի կկանգնի:

Նրա խոսքով՝ Դելոնն արդեն մտածում է նոր գեղարվեստական նախագծերի մասին։  Անուշկան հավելել է, որ իր հայրն ուղեղի կաթված է տարել, որն ուղեկցվել է սուր սուբդուրալ հեմատոմայով՝ ներգանգային շրջանում արյունազեղմամբ և արյան կուտակումով, որը կարող է հանգեցնել հոգեկան ու նյարդաբանական խանգարումների:

Ավելի վաղ 83-ամյա դերասանի որդին՝ Էնթոնի Դելոնը, հայտնել էր, որ հայրը շաբաթներ առաջ ուղեղի կաթված է տարել և բուժում է ստանում Շվեյցարիայի հիվանդանոցներից մեկում: Նրա խոսքով՝ Դելոնը երեք շաբաթվա ընթացքում գտնվել է Փարիզի հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում:

 

Ալեն Դելոնի դուստրը պատմել է ուղեղի կաթված տարած հոր առողջական վիճակի մասին