Արքայազն Չարլզը 136 մլն դոլարի կեղծ նկարներ է ստացել. Daily Mail (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզի բարեգործական հիմնադրամը վարձակալել է սնանկացած գործարար Ջեյմս Սթանտի ունեցած՝ Կլոդ Մոնեի, Պաբլո Պիկասոյի, Սալվադոր Դալիի նկարների կրկնօրինակները՝ բնօրինակների փոխարեն: Այս մասին հայտնում է Daily Mail-ը՝ վկայակոչելով ամերիկացի նկարիչ Թոնի Տետրոյին, որը դատապարտվել է արվեստի գործերը կեղծելու համար:
Ըստ հաղորդման՝ Ջեյմս Սթանտը պարբերաբար պատվիրել է Տետրոյին կեղծել հայտնի նկարները՝ իր հյուրերի վրա տպավորություն գործելու համար:
Հիմնադրամից հայտնել են, որ նկարները վարձակալվել են 10 տարով, բայց հիմա չեն ցուցադրվում և գտնվում են արքայազն Չարլզի՝ Շոտլանդիայի Էյրշիր կոմսության Dumfries House ամառանոցում:
Վարձակալության պայմանագրերում նշված է, որ Կլոդ Մոնեի «Ջրաշուշաններ» նկարի, Պաբլո Պիկասոյի և Սալվադոր Դալիի երկու աշխատանքների արժեքը գերազանցում է 136 միլիոն դոլարը:
Արքայազն Չարլզի հիմնադրամի խոսնակը երեկ երեկոյան հաստատել է կեղծ կտավների վերաբերյալ լուրերը. «Չափազանց ցավալի է, որ այդ կտավների իսկությունը, որոնք այլևս չեն ցուցադրվում, կասկածի տակ է»:
















