Քանյե Ուեսթի նոր ալբոմը դարձել է ռեփերի 9-րդ աշխատանքը, որն անընդմեջ 1-ին հորիզոնական է զբաղեցրել Billboard-ի վարկանշային աղյուսակում
Ամերիկացի ռեփեր և պրոդյուսեր Քանյե Ուեսթի իններորդ ալբոմը, որը թողարկվել էր հոկտեմբերի 25-ին, արդեն հայտնվել է Billboard-ի առաջին հորիզոնականում:
Ինչպես ներկայացնում է CNN-ը, ավետարանից ոգեշնչված «Հիսուսը թագավոր է» (Jesus is King) խորագրով ալբոմը նաև 9-րդ անընդմեջ ալբոմն է Ուեսթի թողարկածներից, որոնք հայտնվում են վարկանշային աղյուսակի առաջին հորիզոնականում:
Նշվում է, որ Ուեսթն այժմ Էմինեմի հետ կիսում է նույն ռեկորդը՝ ըստ Billboard 200 վարկանշային աղյուսակում աընդմեջ առաջին հորիզոնականում հայտնված ալբոմների քանակի: Billboard 200-ը ամեն շաբաթ գնահատում է Միացյալ Նահանգներում ամենահանրաճանաչ ալբոմները:
Ալբոմը նաև երկրորդ խոշորագույն ցուցանիշն է գրանցում՝ ըստ շաբաթական վաճառքի. ավելի քան 100 000 օրինակ՝ զիջելով միայն Post Malone-ի Hollywood's Bleeding ալբոմին:










