Հայաստան՝ հետպատերազմյան երկընտրանքի պատրանքը․ Արմեն Աշոտյան
Վերջերս Արեւելյան Գործընկերության խորհրդարանական վեհաժողովի՝ ԵՎՐԱՆԵՍԹԻ համանախագահ, Լիտվայի Հանրապետության նախկին վարչապետ, Եվրոպական խորհրդարանի գործող պատգամավոր Անդրիուս Կուբիլիուսը հրապարակել է մի հետաքրքիր հոդված՝ «Անդրկովկաս՝ Հայաստանի երկընտրանքը» վերնագրով, որտեղ անդրադառնում է Արցախյան երրորդ պատերազմին եւ Հայաստանի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակին։ Իմ գործընկերոջը ճանաչում եմ անձամբ, թե Եվրանեսթի, թե Եվրոպական Ժողովրդական կուսակցության տարբեր հարթակներում քանիցս շփվել ենք եւ կարծիքներ փոխանակել: Շնորհակալ եմ պարոն Կուբիլիուսին, որ մտահոգ է Հայաստանի ճակատագրով, վստահ եմ, այդ մտահոգությունն ազնիվ է ու ինքը շահագրգռված է մեր երկրի առջեւ ծառացած խնդիրների լիարժեք լուծմամբ։ Սակայն հեղինակի ներկայացրած նյութի մեջ խնամքով շրջանառված մի շարք կարեւոր հարցեր ստիպում են ինձ անդրադառնալ հրապարակված հոդվածին: Փորձեմ ներկայացնել դրանք։
Պարոն Կուբիլիուսը Հայաստանի համար ԵՄ հետ հարաբերությունների տեսլականն է ներկայացնում, սակայն չի տալիս հայ հասարակությանը հետաքրքրող հիմնական հարցի պատասխանը. առհասարակ ո՞ւր էին ԵՄ-ն եւ հավաքական Արեւմուտքը այս պատերազմի ժամանակ։ Ինչպես ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ, այնպես էլ ես, որպես ՀՀ-ԵՄ ջերմ հարաբերությունների կողմնակից եւ երկկողմ հարաբերությունների զարգացման հարցում իմ որոշակի ներդրումն ունեցած գործիչ, այս պատերազմի ընթացքում եւ դրանից հետո ԵՄ-ից ակնկալում ենք մի շարք տրամաբանական քայլեր, որոնք այդպես էլ չկատարվեցին։
Ինչո՞ւ պատերազմն այսպիսի ավարտ ունեցավ, արդյո՞ք ԵՄ-ն ոչ մի կերպ չէր կարող ավելի վճռական քայլերով կանխել հայ ժողովրդին պատուհասած այս աղետը, ինչո՞ւ ամենադժվար պահին ԵՄ-ն անտեսեց հայերին։ Հասկանալի է պարոն Կուբիլիուսի աշխարհաքաղաքական կողմնորոշումը, սակայն դա մի կողմ դնելով, խոսենք բացառապես օբյեկտիվ տվյալներով։ Ինչո՞ւ ԵՄ-ն այդպես էլ հասցեական ձեւով չդատապարտեց ադրբեջանական ագրեսիան, Թուրքիայի ուղղակի ներգրավումը պատերազմին, Հայաստանի եւ Արցախի դեմ ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքի օգտագործումը, վարձկանների ներգրավումը, հայկական մշակութային, հոգեւոր ժառանգության ռմբակոծումը, հիվանդանոցների թիրախավորումը։ Ինչո՞ւ ԵՄ կողմից պատշաճ արձագանք չեղավ Ադրբեջանի իրականացրած բազմաթիվ պատերազմական հանցագործություններին՝ այդ թվում կասետային եւ ֆոսֆորային ռումբերի օգտագործում, գերիների եւ քաղաքացիական անձանց խոշտանգումների տասնյակ դեպքեր եւ այլն։ Ինչո՞ւ չկիրառեց պատժամիջոցների ռեժիմ Թուրքիայի եւ Ադրբեջանի նկատմամբ, ինչո՞ւ Ադրբեջանի նկատմամբ չդրվեց ռազմական տեխնիկայի արտահանման էմբարգո։
Ինչո՞ւ չհայտարարեց, որ հետաձգում է ԵՄ-Ադրբեջան ռազմավարական համաձայնագրի շուրջ բանակցությունները, ավելին, այժմ էլ այդ բանակցությունները ակտիվորեն շարունակվում են։ Առհասարակ, երբ խոսվում է տարածաշրջանում ԵՄ դերակատարության մասին, մի պարզ հարց է ծագում. ԵՄ-ն այլեւս ինչպե՞ս կարող է Հայաստանի համար վստահելի գործընկեր լինել, տարածաշրջանում աշխարհաքաղաքական լուրջ օրակարգ ունենալ խաղաղ ժամանակ, եթե պատերազմի ընթացքում, երբ ավելի սուր է աշխարհաքաղաքական խաղացողների ներկայության կարեւորությունը, վերջինս առհասարակ բացակայում էր, ինչը փաստացի նշանակում էր լուռ խրախուսել հայ ժողովրդի դեմ իրականացվող ագրեսիան: Ի դեպ, խոսելով Արեւելյան Գործընկերության տարածքի մասին, որի մաս են թե Հայաստանը, թե Ադրբեջանը, Կուբիլիուսը, որպես Եվրանեսթի ԽՎ համանախագահ, ոչինչ չի գրում այն մասին, թե ինչո՞վ պետք է զբաղվեր հիմա այդ հարթակը։ Արդյո՞ք այդ կառույցը անելիք չունի գերիների, պատանդների, դիակների փոխանակում եւ մի շարք այլ կարեւոր ու անհապաղ արձագանք պահանջող խնդիրների հետ կապված։ Եվրանեսթը այն հարթակն էր, որ կարող էր, օգտագործելով իր գործիքակազմը, զբաղվել այս առաջնահերթ խնդիրներով, իսկ նմանատիպ սուր խնդիրների առկայության պայմաններում օդում արվող առաջարկները չեն կարող գրավիչ լինել։ Պարոն Կուբիլիուսը իր հոդվածում հղում է անում մի գաղափարի, ըստ որի՝ աղետից հետո երկրի վերականգնման ուղիներից մեկը նաեւ աշխարհաքաղաքական կաղապարներից դուրս գալն է։ Արդյո՞ք Կուբիլիուսը տեղյակ չէ, որ Հայաստանը մինչեւ այս պատերազմը, ավելի ստույգ՝ մինչեւ 2018թ.-ի իշխանազավթումը, ուներ զարգացած բազմավեկտոր, բազմակողմ արտաքին քաղաքականություն, որտեղ ՌԴ-ի հետ բազմաթիվ առանցքային կապեր փոխլրացվում էին Արեւմուտքի՝ այդ թվում ԵՄ-ի հետ հարաբերություններով։
Արդյոք հեղինակը չի՞ կարծում, որ տարածաշրջանային աղետի ընթացքում ԵՄ-ի փաստացի բացակայությունը ու Հայաստանին ու հայերին այս պատերազմում անտեսելը կարող է իրոք բերել աշխարհաքաղաքական լուրջ տեղաշարժերի, սակայն հակառակ ուղղությամբ. Հայաստանի նախկինում բազմավեկտոր արտաքին քաղաքականությունը կդառնա միավեկտոր։ Խոսելով Արցախի հետագա ճակատագրի մասին, Կուբիլիուսը համեմատականներ է անցկացնում Կոսովոյի հետ, որտեղ կիրառվեց արեւմտյան անվտանգային մեխանիզմը, ի դեպ, սկսած 2004թ.-ից՝ նաեւ հայ խաղաղապահների մասնակցությամբ։ Այդ օրինակը, սակայն, կիսատ է, քանզի այդ առաքելությունն ի վերջո հանգեցրեց նրան, որ Կոսովոն դարձավ անկախ պետություն, որը ճանաչվել է ԵՄ անդամ երկրների մեծամասնության կողմից։ Եթե հեղինակը խոսում է Կոսովոյի սցենարի մասին, ինչո՞ւ չի առաջարկում նաեւ այդ հեռանկարը Արցախի համար։ Չէ՞ որ այդ խաղաղապահ առաքելությունը Կոսովոյում պաշտպանում էր ոչ միայն խաղաղ կյանքը, այլեւ Կոսովոյի ինքնորոշման իրավունքը։ Վերջին պատերազմը եւ դրան հաջորդած իրադարձությունները եւս մեկ անգամ ցույց տվեցին, որ Հայաստանի եւ հայ ժողովրդի համար առաջնային է մնում ֆիզիկական անվտանգության օրակարգը: Առանց այդ խնդրի լուծման, մնացած հարցերն անիմաստ են։
Ականջահաճո առաջարկներն ու տեսական գաղափարները գեղեցիկ են մինչ այն պահը, երբ բախվում են տարածաշրջանային ծանր իրականության հետ, որտեղ ցանկացած սխալ աշխարհաքաղաքական քայլ կարող է կործանման տանել մի ամբողջ ժողովուրդ։ Արմեն ԱՇՈՏՅԱՆ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հ.Գ. Արցախյան երրորդ պատերազմի ընթացքում ավարտվեց Ադրբեջանից դեպի ԵՄ ձգվող նոր խոշոր գազատարի շինարարությունը եւ ամբողջությամբ գործարկվեց ԵՄ-ի համար այդքան կարեւոր Հարավային էներգետիկ միջանցքը: Գուցե սա՞ էր Արեւմուտքի լռության պատճառը…
«Առավոտ» օրաթերթ
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
«ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
Բաքուն հայ գերիներին օգտագործում է ՀՀ-ից զիջումներ կորզելու համար. Տիգրան Աբրահամյան
Եթե ունենայիք 100 մլն դոլար, որպես պետություն, ո՞ր ոլորտներին կուղղեիք. Խաչատուր Սուքիասյանը՝ նախարարին
Փաշինյանի ներկայությամբ խախտվել է «ՀՀ օրհներգի մասին» օրենքը
20,366 մարդ գնացել է երկրից, 12,700 աշխատատեղ է կրճատվել, գուցե թողեք պատմության անիվը նորմալ գնա՞. Արթուր Խաչատրյանը՝ Վահե Հովհաննիսյանին
«Այստեղ հաց, այստեղ կաց». քաղաքացին ՀՀ-ում պետք է տեսնի իր ապագան, 2025-ին 2 տրիլիոն հարկ կհավաքենք. նախարար
Շնորհակալ եմ վարչապետին ու փոխվարչապետներին՝ իմաստուն առաջնորդության համար․ ֆինանսների նախարար
Մոսկվան մեսիջ հղեց Փաշինյանին՝ քեզնով կամ առանց քեզ վերականգնելու ենք ազդեցությունը Հայաստանում․ Վիգեն Հակոբյան
Ոչ թե իմ տունն իմ ամրոցն է, այլ մեր պետությունն է մեր ամրոցը, իսկ մեր տունը՝ մեր բնակավայրը․ Փաշինյանը՝ ՏԻՄ համակարգի 28-ամյակի միջոցառմանը
Եթե մեծ գործ եք անում, ինչպե՞ս է,որ վարչապետի և ԿԳՄՍ նախարարի երեխաները դրսում են սովորում.Էդգար Ղազարյանը՝ փոխնախարարին
Աննա Հակոբյանի համար 145 հազար դոլար արժողությամբ ծառայողական նոր մեքենա է գնվել, 2 տարի առաջվա ջիպն այդքան մաշվե՞լ էր. Մանուկյանը՝ ՊՊԾ պետի տեղակալին
Հարցը լուծեք, դետալների մեջ մի մտեք, փողը տվեք, եթե պարտք ենք, բայց մրցույթն արեք. Ավինյան
Այս դժվար պահին 24 մլն հավելյալ գումար ենք հավաքագրել Երևանի տրանսպորտից. Տիգրան Ավինյան
Չեմ բացառում, որ ռուսներն ասեն Թրամփին՝ վերադարձրեք մեզ Հարավային Կովկասը՝ մեր պատմական ազդեցության գոտին․ Սուրեն Սարգսյան
«Նախագիծը բերում եք միայն ձե՞ր խմբավորման համար», «քաղաքական թիմի անդամ չեմ, փաթեթը բոլորի համար է». քննարկում ԱԺ-ում
858 մլն եվրոյի շրջանակում կկառուցվի Սիսիան-Քաջարան ճանապարհը, կամուրջներ ու թունելներ․ Սանոսյան
Քաղաքացու դատարկվող սառնարան, 14 միլիարդ դոլար պետական պարտք, հարկային ճնշումներ․ Նաիրի Սարգսյանը՝ 2025-ի մասին
Լավագույն նախագծերը՝ մեկ վայրում. կայացավ Project Management Awards 2024-ը
2025-ին Երևանը պլանավորում է ունենալ ավելի քան 90 մլրդ դրամ բյուջե, այս տարվա 61.5 մլրդի փոխարեն, նաև սեփական եկամուտների աճ կապահովվի. Տիգրան Ավինյան
ԵՄ հետ արտոնագրերի ազատականացման շուրջ ծրագիր ենք մշակում, ԵՄ պատվիրակությունը ՀՀ-ում է. ԱԳ փոխնախարար
Միրզոյանը պետք է ԱԺ շենքից դուրս գար ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ՝ գլուխը ներքև ու ձեռնաշղթաներով․ Էդգար Ղազարյան
«Լույսեր» բնակելի համալիրն ընդունեց իր առաջին բնակիչներին
Շուտով անդրադառնալու ենք արտոնյալ խմբերին, նրանք կունենան հանրային տրանսպորտից օգտվելու զեղչային համակարգ. Տիգրան Ավինյան
- 11:04 • 15.11.24 Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
- 15:48 • 14.11.24 Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
- 13:52 • 14.11.24 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
- 13:20 • 14.11.24 Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
- 12:34 • 14.11.24 Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
- 11:50 • 14.11.24 Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
- 11:21 • 14.11.24 Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
- 11:02 • 14.11.24 Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
- 20:37 • 13.11.24 Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
- 17:41 • 13.11.24 Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
- 16:26 • 13.11.24 Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
- 15:47 • 13.11.24 Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
- 14:51 • 13.11.24 Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
- 14:11 • 13.11.24 Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
- 12:21 • 13.11.24 «ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
- 10:44 • 13.11.24 Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
- 17:43 • 12.11.24 Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
- 15:23 • 12.11.24 Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
- 15:11 • 12.11.24 Բաքուն հայ գերիներին օգտագործում է ՀՀ-ից զիջումներ կորզելու համար. Տիգրան Աբրահամյան
- 12:49 • 12.11.24 Եթե ունենայիք 100 մլն դոլար, որպես պետություն, ո՞ր ոլորտներին կուղղեիք. Խաչատուր Սուքիասյանը՝ նախարարին
- 12:19 • 12.11.24 Փաշինյանի ներկայությամբ խախտվել է «ՀՀ օրհներգի մասին» օրենքը
- 11:50 • 12.11.24 20,366 մարդ գնացել է երկրից, 12,700 աշխատատեղ է կրճատվել, գուցե թողեք պատմության անիվը նորմալ գնա՞. Արթուր Խաչատրյանը՝ Վահե Հովհաննիսյանին
- 11:29 • 12.11.24 «Այստեղ հաց, այստեղ կաց». քաղաքացին ՀՀ-ում պետք է տեսնի իր ապագան, 2025-ին 2 տրիլիոն հարկ կհավաքենք. նախարար
- 10:59 • 12.11.24 Շնորհակալ եմ վարչապետին ու փոխվարչապետներին՝ իմաստուն առաջնորդության համար․ ֆինանսների նախարար
- 20:35 • 11.11.24 Մոսկվան մեսիջ հղեց Փաշինյանին՝ քեզնով կամ առանց քեզ վերականգնելու ենք ազդեցությունը Հայաստանում․ Վիգեն Հակոբյան
- 15:07 • 11.11.24 Ոչ թե իմ տունն իմ ամրոցն է, այլ մեր պետությունն է մեր ամրոցը, իսկ մեր տունը՝ մեր բնակավայրը․ Փաշինյանը՝ ՏԻՄ համակարգի 28-ամյակի միջոցառմանը
- 14:29 • 11.11.24 Եթե մեծ գործ եք անում, ինչպե՞ս է,որ վարչապետի և ԿԳՄՍ նախարարի երեխաները դրսում են սովորում.Էդգար Ղազարյանը՝ փոխնախարարին
- 12:40 • 11.11.24 Աննա Հակոբյանի համար 145 հազար դոլար արժողությամբ ծառայողական նոր մեքենա է գնվել, 2 տարի առաջվա ջիպն այդքան մաշվե՞լ էր. Մանուկյանը՝ ՊՊԾ պետի տեղակալին
- 11:43 • 11.11.24 Հարցը լուծեք, դետալների մեջ մի մտեք, փողը տվեք, եթե պարտք ենք, բայց մրցույթն արեք. Ավինյան
- 10:48 • 11.11.24 Այս դժվար պահին 24 մլն հավելյալ գումար ենք հավաքագրել Երևանի տրանսպորտից. Տիգրան Ավինյան
- 20:35 • 08.11.24 Չեմ բացառում, որ ռուսներն ասեն Թրամփին՝ վերադարձրեք մեզ Հարավային Կովկասը՝ մեր պատմական ազդեցության գոտին․ Սուրեն Սարգսյան
- 13:21 • 08.11.24 «Նախագիծը բերում եք միայն ձե՞ր խմբավորման համար», «քաղաքական թիմի անդամ չեմ, փաթեթը բոլորի համար է». քննարկում ԱԺ-ում
- 11:58 • 07.11.24 858 մլն եվրոյի շրջանակում կկառուցվի Սիսիան-Քաջարան ճանապարհը, կամուրջներ ու թունելներ․ Սանոսյան
- 20:41 • 06.11.24 Քաղաքացու դատարկվող սառնարան, 14 միլիարդ դոլար պետական պարտք, հարկային ճնշումներ․ Նաիրի Սարգսյանը՝ 2025-ի մասին
- 17:33 • 05.11.24 Լավագույն նախագծերը՝ մեկ վայրում. կայացավ Project Management Awards 2024-ը
- 16:40 • 05.11.24 2025-ին Երևանը պլանավորում է ունենալ ավելի քան 90 մլրդ դրամ բյուջե, այս տարվա 61.5 մլրդի փոխարեն, նաև սեփական եկամուտների աճ կապահովվի. Տիգրան Ավինյան
- 11:02 • 05.11.24 ԵՄ հետ արտոնագրերի ազատականացման շուրջ ծրագիր ենք մշակում, ԵՄ պատվիրակությունը ՀՀ-ում է. ԱԳ փոխնախարար
- 20:34 • 04.11.24 Միրզոյանը պետք է ԱԺ շենքից դուրս գար ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ՝ գլուխը ներքև ու ձեռնաշղթաներով․ Էդգար Ղազարյան
- 18:39 • 04.11.24 «Լույսեր» բնակելի համալիրն ընդունեց իր առաջին բնակիչներին
- 11:12 • 04.11.24 Շուտով անդրադառնալու ենք արտոնյալ խմբերին, նրանք կունենան հանրային տրանսպորտից օգտվելու զեղչային համակարգ. Տիգրան Ավինյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 13:43 • 14/11 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Եվ հիմա հարցը, թե ո՞վ է իրական Հայաստանը և որն է իրական Հայաստանը, հետևյալն է՝ Իրական Հայաստանի քաղաքացին նա է, ով այստեղից դուրս հայրենիք ու պետություն չի փնտրում, որովհետև ինքը փնտրել, փնտրել, փնտրել, փնտրել, փնտրել, փնտրել է և գտել է իր հայրենիքը՝ Հայաստանի Հանրապետությունը
-
Իրավունք 11:29 • 14/11 Սաակաշվիլին բանտից դուրս չի գա, նույնիսկ եթե նրան ներում շնորհի նախագահը. Կախա Կալաձե «Որքան գիտեմ, Սաակաշվիլիի դեմ այլ կարևոր գործեր են քննվում, և նախագահի ներումը կորցնում է իմաստը այն տեսակետից, որ եթե նա (Զուրաբիշվիլին) նման որոշում կայացնի, Սաակաշվիլին չի կարողանա ազատ արձակվել, քանի որ նրա նկատմամբ այլ կարևոր գործեր են հարուցվել»,- ասել է Կալաձեն։
-
Քաղաքականություն 13:43 • 14/11 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Եվ հիմա հարցը, թե ո՞վ է իրական Հայաստանը և որն է իրական Հայաստանը, հետևյալն է՝ Իրական Հայաստանի քաղաքացին նա է, ով այստեղից դուրս հայրենիք ու պետություն չի փնտրում, որովհետև ինքը փնտրել, փնտրել, փնտրել, փնտրել, փնտրել, փնտրել է և գտել է իր հայրենիքը՝ Հայաստանի Հանրապետությունը
-
Իրավունք 11:29 • 14/11 Սաակաշվիլին բանտից դուրս չի գա, նույնիսկ եթե նրան ներում շնորհի նախագահը. Կախա Կալաձե «Որքան գիտեմ, Սաակաշվիլիի դեմ այլ կարևոր գործեր են քննվում, և նախագահի ներումը կորցնում է իմաստը այն տեսակետից, որ եթե նա (Զուրաբիշվիլին) նման որոշում կայացնի, Սաակաշվիլին չի կարողանա ազատ արձակվել, քանի որ նրա նկատմամբ այլ կարևոր գործեր են հարուցվել»,- ասել է Կալաձեն։
-
Իրադարձային 11:37 • 13/11 Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ-Սագուրամո» հատվածում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով նոյեմբերի 13-ին ժամը 10։00-ից մինչև նոյեմբերի 14-ը ժամը 22։00-ն կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը:
-
Սպորտ 11:40 • 11/11 Լևանդովսկու չեղարկված գոլը լայն քննադատությունների տեղիք է տվել. որոշումը հնարավոր է վերանայվի «Բարսելոնան» ընդհատել չորս խաղերից բաղկացած հաղթական շարքն Իսպանիայի առաջնությունում, սակայն շարունակում է գլխավորել Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը՝ 6 միավորով գերազանցելով երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալին»:
-
Իրավունք 15:07 • 10/11 Նոր Խարբերդում 17-ամյա դեռահասին կյшնքից զրկելու պատճառը եղել է SMS ուղարկելը Աղբյուրի տվյալներով՝ վիճաբանություն-ծեծկռտուքի, ապա սպանության պատճառը եղել է SMS հաղորդագրություն ուղարկելը, իսկ մահացածը երբևէ քրեական պատմություններով աչքի չի ընկել, եղել է Նոր Խարբերդում համեստ ու խելացի անձնավորություն ու շատերի համար զարմանք է եղել, որ Դավիթին դանակահարել են։
-
Իրադարձային 11:35 • 09/11 Հորդանանը հետ է կանչել «Օսկարի» ներկայացրած 11-ամյա արցախցի Վրեժի մասին պատմող ֆիլմը Ակադեմիայից ասել են կինոգործիչներին, որ նրանք կարող են ներկայացնել «Տունս քաղցր ա» ֆիլմը դիտարկմանը՝ որպես լավագույն վավերագրական ֆիլմ, եթե նրանք հետևեն որակավորման ստանդարտ ընթացակարգերին: Ֆիլմի ստեղծող թիմը պայքարել է ԱՄՆ-ում որակավորման փուլ կազմակերպելու համար:
-
Սպորտ 12:33 • 10/11 Թիկնիզյանը նշել է` ում կցանկանար տեսնել Հայաստանի հավաքականի մարզչի պաշտոնում «Այժմ միտում կա դեպի համեմատաբար երիտասարդ մարզիչներ, որոնք վերջերս են ավարտել իրենց ֆուտբոլային կարիերան։ Նույն Ռաուլը, Վան Պերսին, Կանավարոն։ Եթե նման մասնագետներից մեկը լինի նոր մարզիչը, լավ կլինի»,- ասել է Թիկնիզյանը metaratings.ru-ի հետ զրույցում։
-
Իրավունք 14:42 • 11/11 Պարզվել են Նոր Խարբերդում 17-ամյա երիտասարդին կյանքից զրկելու հանգամանքները. կա կալանավորված (տեսանյութ) Քննությամբ տվյալներ են ստացվել այն մասին, որ երիտասարդը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել է Նոր խարբերդ բնակավայրի գերեզմանատան հարևանությամբ երկու խմբերի միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:
-
Իրադարձային 19:04 • 11/11 Գողnւթյուն՝ Լոռիում․ մարզի պաշտոնյայի բնակարանից տարել են գումար և ոսկյա զարդեր Համազասպ Ն․-ն հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 08։30-ից մինչև ժամը 18։30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ հանգամանքներում ապօրինի մուտք են գործել իրեն պատկանող Աղայան փողոցի բնակարան, խառնել ննջասենյակի և պատշգամբի իրերը, հափշտակել գումար և ոսկյա զարդեր:
Տնտեսություն
-
18:49 • 13.11.24 Բիթքոինը հասել է պատմական նոր առավելագույնի
-
16:35 • 13.11.24 ԵԱՏՄ-ն գործարկել է համատեղ զբոսաշրջային երթուղիների քարտեզներ
Սպորտ
-
09:35 • 15.11.24 Ազգերի լիգա․ Դանիա-Իսպանիա. օրվա մյուս հանդիպումները
Իրադարձային
-
11:07 • 15.11.24 Մասկը հանդիպել է Իրանի դեսպանի հետ. New York Times