Մտահոգիչ է՝ արդեն մի քանի օր է խորհրդարանում ընդդիմադիր խմբակցությունների նախաձեռնած նիստերը չեն կայանում, օրակարգային արդիական հարցերը քննարկման չեն արժանանում. Ա. Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է իր մի շարք դիրքորոշումները երկրում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, որոնք ներկայացնում ենք ստորև.
«1. Մարդու իրավունքներն ու ազատությունները կարող են երաշխավորված լինել միայն ժողովրդավարության պայմաններում:
Ժողովրդավարությունն ու մարդու իրավունքների համակարգն են ընկած նաև երկրի անվտանգության հիմքում:
2. Ժողովրդավարական գործընթացներն են, որ ապահովում են անհանդուրժողականության բացառում, զսպում են լարվածությունը և երաշխավորում են իրադարձությունների զարգացումը համերաշխության պայմաններում:
Այս օրերին առավել ևս չպետք է որևէ պարագայում թույլ տալ, որպեսզի տեղի ունենան ծայրահեղական բնույթ ունեցող զարգացումներ:
3. Ուստի, ժողովրդավարական բոլոր հաստատություններն այս օրերին պետք է լինեն ակտիվ, պետք է բացառվի նրանց որևէ պասիվություն կամ առավել ևս անգործություն:
4.Մեր երկրի Սահմանադրության 2-րդ հոդվածն ամրագրում է, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:
Սա անմիջական ժողովրդավարության հիմնարար իրավական ամրագրում է:
5. Սահմանադրության նույն հոդվածը սահմանում է, որ ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:
Սա նշանակում է, որ Սահմանադրությունը հռչակել է ներկայացուցչական ժողովրդավարությունը՝ որպես հիմնարար սկզբունքը:
6. Ներկայացուցչական ժողովրդավարության հիմքերից է պառլամենտարիզմը, խորհրդարանը երկրում՝ մանավանդ խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող երկրում:
7. Հատկապես պետք է նկատի ունենալ խորհրդարանի անփոխարինելի դերը բարդ ու ճգնաժամային իրավիճակներում՝ լինելով հավասարակշռող ու զսպող, առկա ելքերից լուծումներ ապահովող հաստատություն:
Մտահոգիչ է, որ արդեն մի քանի օր է խորհրդարանում ընդդիմադիր խմբակցությունների նախաձեռնած նիստերը չեն կայանում, օրակարգային արդիական հարցերը քննարկման չեն արժանանում: Ամեն դեպքում, հանրության համար դրանք չունեն տեսանելիություն:
Ժողովրդավարական հաստատութունների ու առաջին հերթին խորհրդարանի պասիվությունը բացասական է ազդում իրավիճակի խաղաղ հանգուցալուծման վրա:
Դա ստիպում է, իրադարձությունների զարգացումը մղում է ժողովրդավարական հաստատություններից դուրս, ինչն էլ իր հերթին կարող է մեծացնել լարվածությունը:
8. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն իրականացնում է նաև վերջին օրերի թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության կազմակերպմամբ հավաքների դիտարկումներ:
9. Նախ, հարկ ենք համարում արձանագրել, որ խաղաղ հավաքների ազատությունը երաշխավորված է ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններով:
Խաղաղ հավաքների ազատության նպատակներից է ապահովել հանրային քննարկման հարթակ և բողոքի բաց արտահայտման հնարավորություն, հատկապես եթե տեղի է ունենում հանրային նշանակության այնպիսի իրադարձություն, որին հասարակությունը անհրաժեշտ է համարում հրատապ արձանգանքել:
10. Հատուկ եմ ընդգծում, որ խաղաղ հավաքների ազատության լիարժեք ու անվտանգ իրականացումը երաշխավորելը պետության պոզիտիվ պարտավորությունն է:
11. Այս ամենով հանդերձ, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է անթույլատրելի երևույթներ՝ վիրավորանքի ու ատելության խոսքի բարձր ծավալ: Այս վիճակն անգամ առավել բարձր ծավալով նկատվում է սոցիալական ցանցերում:
Սա խիստ մտահոգիչ է նախևառաջ այն առումով, որ հասարակությանը տանում է բևեռացման ու մոտեցումների ռադիկալացման:
12. Մասնավորապես, վիրավորական ու անհանդուրժողականությունը խորացնող արտահայտություններ են արձանագրվել քաղաքական իշխանությանն աջակցող հավաքի ու երթի ժամանակ, մասնավորապես՝ դրանց մասնակիցների կողմից՝ ուղղված ընդդիմության կազմակերպած հավաքի մասնակիցներին:
13. Նույն անթույլատրելի երևույթներն արձանագրվել են նաև ընդդիմության հավաքների ու երթերի ընթացքում թե՛ մասնակիցների, թե՛ որոշ ելույթ ունեցողների կամ կազմակերպիչների կողմից գործածվող՝ վիրավորանքի ու անհանդուրժողականությունն ավելացնող անթույլատրելի բառապաշար ու գործողություններ:
14. Այս առումով, խիստ դատապարտելի է այսօր Երևանի Բաղրամյան պողոտայում անցկացվող հավաքի ժամանակ մահապատժի բեմականացված ցուցադրումը:
Առավել ևս դատապարտելի է, որ բեմականացումը ցուցադրվել է զանգվածային հավաքի ժամանակ ու այն էլ այն պայմաններում, որ հավաքը հեռարձակվել է զանգվածային լրատվության միջոցների ուղիղ եթերներով՝ թիրախում ունենալով լայն հանրությանը, այդ թվում՝ ակնհայտ է, որ դա լայն հասանելիություն էր ունենալու նաև երեխաների համար:
Հավաքի կազմակերպիչները պարտավոր էին նկատի ունենալ, որ նման երևույթներն ակնհայտ են ասոցացվում բռնության հետ, ստեղծում են բռնությունն արդարացնելու տպավորություն և ակնհայտորեն չեն բխում հավաքի խաղաղ նպատակներից ու առարկայից, ուստի չեն կարող որէև պարագայում թույլատրելի լինել, այն էլ այս լարված օրերին ու միայն նպաստում են լարվածության աճին (կոնկրետ սույն հայտարարության նպատակը ստեղծագործության ազատության սահմանների քննարկումը չէ):
15. Ուստի, հավաքների կազմակերպիչներն՝ անկախ նրանից իշխանության, թե ընդդիմության կազմակերպմամբ են, պարտավոր են ցուցաբերել առավելագույն զգոնություն, դրսևորել զսպվածություն, ամեն ինչ անել, որպեսզի ապահովվի հավաքի խաղաղ բնույթը և բացառվի որևէ տեսակի լարվածության տանող երևույթ:
Պետք է նկատի ունենալ, որ առանց այն էլ երկիրը գտնվում է հետպատերազմական բարդ շրջանում, իսկ հասարակությունը՝ հասկանալիորեն էմոցիոնալ լարված վիճակում:
16. Մեր երկրում բոլոր գործընթացները պետք է ընթանան բացառապես ՀՀ Սահմանադրությամբ ու օրենքներով նախատեսված ժողովրդավարական ճանապարհով՝ մարդու իրավունքների նկամամբ բացառիկ հարգանքի ու համերաշխության պայմաններում»,- ասված է ՄԻՊ-ի դիտարկումներում:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
«ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
Բաքուն հայ գերիներին օգտագործում է ՀՀ-ից զիջումներ կորզելու համար. Տիգրան Աբրահամյան
Եթե ունենայիք 100 մլն դոլար, որպես պետություն, ո՞ր ոլորտներին կուղղեիք. Խաչատուր Սուքիասյանը՝ նախարարին
Փաշինյանի ներկայությամբ խախտվել է «ՀՀ օրհներգի մասին» օրենքը
20,366 մարդ գնացել է երկրից, 12,700 աշխատատեղ է կրճատվել, գուցե թողեք պատմության անիվը նորմալ գնա՞. Արթուր Խաչատրյանը՝ Վահե Հովհաննիսյանին
«Այստեղ հաց, այստեղ կաց». քաղաքացին ՀՀ-ում պետք է տեսնի իր ապագան, 2025-ին 2 տրիլիոն հարկ կհավաքենք. նախարար
Շնորհակալ եմ վարչապետին ու փոխվարչապետներին՝ իմաստուն առաջնորդության համար․ ֆինանսների նախարար
Մոսկվան մեսիջ հղեց Փաշինյանին՝ քեզնով կամ առանց քեզ վերականգնելու ենք ազդեցությունը Հայաստանում․ Վիգեն Հակոբյան
Ոչ թե իմ տունն իմ ամրոցն է, այլ մեր պետությունն է մեր ամրոցը, իսկ մեր տունը՝ մեր բնակավայրը․ Փաշինյանը՝ ՏԻՄ համակարգի 28-ամյակի միջոցառմանը
Եթե մեծ գործ եք անում, ինչպե՞ս է,որ վարչապետի և ԿԳՄՍ նախարարի երեխաները դրսում են սովորում.Էդգար Ղազարյանը՝ փոխնախարարին
Աննա Հակոբյանի համար 145 հազար դոլար արժողությամբ ծառայողական նոր մեքենա է գնվել, 2 տարի առաջվա ջիպն այդքան մաշվե՞լ էր. Մանուկյանը՝ ՊՊԾ պետի տեղակալին
Հարցը լուծեք, դետալների մեջ մի մտեք, փողը տվեք, եթե պարտք ենք, բայց մրցույթն արեք. Ավինյան
Այս դժվար պահին 24 մլն հավելյալ գումար ենք հավաքագրել Երևանի տրանսպորտից. Տիգրան Ավինյան
Չեմ բացառում, որ ռուսներն ասեն Թրամփին՝ վերադարձրեք մեզ Հարավային Կովկասը՝ մեր պատմական ազդեցության գոտին․ Սուրեն Սարգսյան
«Նախագիծը բերում եք միայն ձե՞ր խմբավորման համար», «քաղաքական թիմի անդամ չեմ, փաթեթը բոլորի համար է». քննարկում ԱԺ-ում
858 մլն եվրոյի շրջանակում կկառուցվի Սիսիան-Քաջարան ճանապարհը, կամուրջներ ու թունելներ․ Սանոսյան
Քաղաքացու դատարկվող սառնարան, 14 միլիարդ դոլար պետական պարտք, հարկային ճնշումներ․ Նաիրի Սարգսյանը՝ 2025-ի մասին
Լավագույն նախագծերը՝ մեկ վայրում. կայացավ Project Management Awards 2024-ը
2025-ին Երևանը պլանավորում է ունենալ ավելի քան 90 մլրդ դրամ բյուջե, այս տարվա 61.5 մլրդի փոխարեն, նաև սեփական եկամուտների աճ կապահովվի. Տիգրան Ավինյան
ԵՄ հետ արտոնագրերի ազատականացման շուրջ ծրագիր ենք մշակում, ԵՄ պատվիրակությունը ՀՀ-ում է. ԱԳ փոխնախարար
Միրզոյանը պետք է ԱԺ շենքից դուրս գար ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ՝ գլուխը ներքև ու ձեռնաշղթաներով․ Էդգար Ղազարյան
«Լույսեր» բնակելի համալիրն ընդունեց իր առաջին բնակիչներին
Շուտով անդրադառնալու ենք արտոնյալ խմբերին, նրանք կունենան հանրային տրանսպորտից օգտվելու զեղչային համակարգ. Տիգրան Ավինյան
Հայաստանը լուծարվելու է, եթե հաջորդ ընտրությանը հանրությունը էլի վստահի Փաշինյանին․ Թագուհի Թովմասյան
Բիբլոս Բանկ Արմենիայի հովանավորությամբ անցկացվեց ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 90-ամյակին նվիրված հանդիսավոր նիստը
Մեր ազգային անվտանգության ռազմավարության մեջ ընդգծել ենք հայկական խոհանոցը` որպես ազգային արժեք. Նիկոլ Փաշինյան
Մեր օրակարգում ԼՂ հիմնահարց չկա. հեգնական ժպիտը տեղին չէ, պարո՛ն Ռուստամյան. Միրզոյան
ՌԴ-ի հետ ամուր տնտեսական կապերով կապված ենք, չնայած կան տարաձայնություններ արտաքին քաղաքական որոշ հարցերում. Արարատ Միրզոյան
Մոտ ապագայում խաղաղության պայմանագրի այդ 1-2 ձևակերպումների շուրջ էլ համաձայնության կգանք և այն պատրաստ կլինի ստորագրման. Արարատ Միրզոյան
Թուրքիայի հետ ունենք դինամիկ երկխոսություն, բայց կառուցողական չէ, երբ նրանք մեր հարաբերությունների կարգավորումը կապում են Ադրբեջանի հետ. ԱԳ նախարար
Հեղափոխական, նոր, ժամանակակից ապրելակերպի բոլոր կողմերը հաշվի առնող. ինչ է առաջարկում Renshin ընկերության Skyline թաղամասը
Վրաստանի իշխանությունը ռուսամետ չէ, մեր շահերից բխում է, որ կոնֆլիկտ չունենա ՌԴ հետ․ Ջոնի Մելիքյան
ՄԻՊ-ը չի կարող իշխանության ու ընդդիմության բոլոր ցանկությունները կատարել. Անահիտ Մանասյան
Կարելի է «Շողակաթ»-ի բյուջեն ուղղել Հանրային ռադիոյին, ավելի արդյունավետ կլինի. ՔՊ-ական պատգամավոր
Ատեստավորված ուսուցիչների կեսը ստանում է 300,000 և ավելի դրամ աշխատավարձ. Ժաննա Անդրեասյան
- 14:51 • 13.11.24 Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
- 14:11 • 13.11.24 Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
- 12:21 • 13.11.24 «ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
- 10:44 • 13.11.24 Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
- 17:43 • 12.11.24 Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
- 15:23 • 12.11.24 Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
- 15:11 • 12.11.24 Բաքուն հայ գերիներին օգտագործում է ՀՀ-ից զիջումներ կորզելու համար. Տիգրան Աբրահամյան
- 12:49 • 12.11.24 Եթե ունենայիք 100 մլն դոլար, որպես պետություն, ո՞ր ոլորտներին կուղղեիք. Խաչատուր Սուքիասյանը՝ նախարարին
- 12:19 • 12.11.24 Փաշինյանի ներկայությամբ խախտվել է «ՀՀ օրհներգի մասին» օրենքը
- 11:50 • 12.11.24 20,366 մարդ գնացել է երկրից, 12,700 աշխատատեղ է կրճատվել, գուցե թողեք պատմության անիվը նորմալ գնա՞. Արթուր Խաչատրյանը՝ Վահե Հովհաննիսյանին
- 11:29 • 12.11.24 «Այստեղ հաց, այստեղ կաց». քաղաքացին ՀՀ-ում պետք է տեսնի իր ապագան, 2025-ին 2 տրիլիոն հարկ կհավաքենք. նախարար
- 10:59 • 12.11.24 Շնորհակալ եմ վարչապետին ու փոխվարչապետներին՝ իմաստուն առաջնորդության համար․ ֆինանսների նախարար
- 20:35 • 11.11.24 Մոսկվան մեսիջ հղեց Փաշինյանին՝ քեզնով կամ առանց քեզ վերականգնելու ենք ազդեցությունը Հայաստանում․ Վիգեն Հակոբյան
- 15:07 • 11.11.24 Ոչ թե իմ տունն իմ ամրոցն է, այլ մեր պետությունն է մեր ամրոցը, իսկ մեր տունը՝ մեր բնակավայրը․ Փաշինյանը՝ ՏԻՄ համակարգի 28-ամյակի միջոցառմանը
- 14:29 • 11.11.24 Եթե մեծ գործ եք անում, ինչպե՞ս է,որ վարչապետի և ԿԳՄՍ նախարարի երեխաները դրսում են սովորում.Էդգար Ղազարյանը՝ փոխնախարարին
- 12:40 • 11.11.24 Աննա Հակոբյանի համար 145 հազար դոլար արժողությամբ ծառայողական նոր մեքենա է գնվել, 2 տարի առաջվա ջիպն այդքան մաշվե՞լ էր. Մանուկյանը՝ ՊՊԾ պետի տեղակալին
- 11:43 • 11.11.24 Հարցը լուծեք, դետալների մեջ մի մտեք, փողը տվեք, եթե պարտք ենք, բայց մրցույթն արեք. Ավինյան
- 10:48 • 11.11.24 Այս դժվար պահին 24 մլն հավելյալ գումար ենք հավաքագրել Երևանի տրանսպորտից. Տիգրան Ավինյան
- 20:35 • 08.11.24 Չեմ բացառում, որ ռուսներն ասեն Թրամփին՝ վերադարձրեք մեզ Հարավային Կովկասը՝ մեր պատմական ազդեցության գոտին․ Սուրեն Սարգսյան
- 13:21 • 08.11.24 «Նախագիծը բերում եք միայն ձե՞ր խմբավորման համար», «քաղաքական թիմի անդամ չեմ, փաթեթը բոլորի համար է». քննարկում ԱԺ-ում
- 11:58 • 07.11.24 858 մլն եվրոյի շրջանակում կկառուցվի Սիսիան-Քաջարան ճանապարհը, կամուրջներ ու թունելներ․ Սանոսյան
- 20:41 • 06.11.24 Քաղաքացու դատարկվող սառնարան, 14 միլիարդ դոլար պետական պարտք, հարկային ճնշումներ․ Նաիրի Սարգսյանը՝ 2025-ի մասին
- 17:33 • 05.11.24 Լավագույն նախագծերը՝ մեկ վայրում. կայացավ Project Management Awards 2024-ը
- 16:40 • 05.11.24 2025-ին Երևանը պլանավորում է ունենալ ավելի քան 90 մլրդ դրամ բյուջե, այս տարվա 61.5 մլրդի փոխարեն, նաև սեփական եկամուտների աճ կապահովվի. Տիգրան Ավինյան
- 11:02 • 05.11.24 ԵՄ հետ արտոնագրերի ազատականացման շուրջ ծրագիր ենք մշակում, ԵՄ պատվիրակությունը ՀՀ-ում է. ԱԳ փոխնախարար
- 20:34 • 04.11.24 Միրզոյանը պետք է ԱԺ շենքից դուրս գար ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ՝ գլուխը ներքև ու ձեռնաշղթաներով․ Էդգար Ղազարյան
- 18:39 • 04.11.24 «Լույսեր» բնակելի համալիրն ընդունեց իր առաջին բնակիչներին
- 11:12 • 04.11.24 Շուտով անդրադառնալու ենք արտոնյալ խմբերին, նրանք կունենան հանրային տրանսպորտից օգտվելու զեղչային համակարգ. Տիգրան Ավինյան
- 20:40 • 01.11.24 Հայաստանը լուծարվելու է, եթե հաջորդ ընտրությանը հանրությունը էլի վստահի Փաշինյանին․ Թագուհի Թովմասյան
- 19:51 • 01.11.24 Բիբլոս Բանկ Արմենիայի հովանավորությամբ անցկացվեց ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 90-ամյակին նվիրված հանդիսավոր նիստը
- 13:40 • 31.10.24 Մեր ազգային անվտանգության ռազմավարության մեջ ընդգծել ենք հայկական խոհանոցը` որպես ազգային արժեք. Նիկոլ Փաշինյան
- 12:01 • 31.10.24 Մեր օրակարգում ԼՂ հիմնահարց չկա. հեգնական ժպիտը տեղին չէ, պարո՛ն Ռուստամյան. Միրզոյան
- 11:34 • 31.10.24 ՌԴ-ի հետ ամուր տնտեսական կապերով կապված ենք, չնայած կան տարաձայնություններ արտաքին քաղաքական որոշ հարցերում. Արարատ Միրզոյան
- 11:20 • 31.10.24 Մոտ ապագայում խաղաղության պայմանագրի այդ 1-2 ձևակերպումների շուրջ էլ համաձայնության կգանք և այն պատրաստ կլինի ստորագրման. Արարատ Միրզոյան
- 11:16 • 31.10.24 Թուրքիայի հետ ունենք դինամիկ երկխոսություն, բայց կառուցողական չէ, երբ նրանք մեր հարաբերությունների կարգավորումը կապում են Ադրբեջանի հետ. ԱԳ նախարար
- 20:57 • 30.10.24 Հեղափոխական, նոր, ժամանակակից ապրելակերպի բոլոր կողմերը հաշվի առնող. ինչ է առաջարկում Renshin ընկերության Skyline թաղամասը
- 20:38 • 30.10.24 Վրաստանի իշխանությունը ռուսամետ չէ, մեր շահերից բխում է, որ կոնֆլիկտ չունենա ՌԴ հետ․ Ջոնի Մելիքյան
- 16:15 • 29.10.24 ՄԻՊ-ը չի կարող իշխանության ու ընդդիմության բոլոր ցանկությունները կատարել. Անահիտ Մանասյան
- 15:17 • 29.10.24 Կարելի է «Շողակաթ»-ի բյուջեն ուղղել Հանրային ռադիոյին, ավելի արդյունավետ կլինի. ՔՊ-ական պատգամավոր
- 12:25 • 29.10.24 Ատեստավորված ուսուցիչների կեսը ստանում է 300,000 և ավելի դրամ աշխատավարձ. Ժաննա Անդրեասյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 11:37 • 13/11 Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ-Սագուրամո» հատվածում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով նոյեմբերի 13-ին ժամը 10։00-ից մինչև նոյեմբերի 14-ը ժամը 22։00-ն կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը:
-
Իրադարձային 15:50 • 12/11 Լեհաստանի նախագահը հրաժարվել է Բաքվում COP29-ի շրջանակում համատեղ լուսանկարից. պատճառը Լուկաշենկոն է եղել «Սա պարոն նախագահի գիտակցված որոշումն էր։ Family photo-ն ընտանեկան լուսանկար է, պարոն նախագահը որոշել է, որ չի ցանկանում ընտանեկան լուսանկար ունենալ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ», - ասել է պորտալի զրուցակիցը։
-
Իրադարձային 16:35 • 12/11 Գրետա Թունբերգը պատրաստվում է գալ Հայաստան՝ ակտիվիստների հետ գործողություններ պլանավորելու. Ambebi Շվեդ էկո ակտիվիստ Գրետա Թունբերգը, որն այս օրերին գտնվում է Թբիլիսիում, պատրաստվում է գալ Հայաստան՝ այստեղի ակտիվիստների հետ գործողություններ պլանավորելու. այս մասին գրել է վրացական Ambebi կայքը:
-
Իրադարձային 15:50 • 12/11 Լեհաստանի նախագահը հրաժարվել է Բաքվում COP29-ի շրջանակում համատեղ լուսանկարից. պատճառը Լուկաշենկոն է եղել «Սա պարոն նախագահի գիտակցված որոշումն էր։ Family photo-ն ընտանեկան լուսանկար է, պարոն նախագահը որոշել է, որ չի ցանկանում ընտանեկան լուսանկար ունենալ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ», - ասել է պորտալի զրուցակիցը։
-
Տնտեսություն 13:02 • 12/11 Եթե ունենայիք 100 մլն դոլարին համարժեք դրամ, ո՞ր ոլորտներում ներդրում կկատարեիք՝ որպես պետություն. Խաչատուր Սուքիասյանը՝ ֆինանսների նախարարին (տեսանյութ) Մենք ի՞նչ պետք է անենք, որ թոշակառուներին ուղղենք այդ հարթակ, որպեսզի երիասարդությունն այլ տեղ գեներացնի համախառը ներքին արդյունքը:
-
Քաղաքականություն 11:06 • 12/11 Շատ շուտով Ուկրաինայում պատերազմը կավարտվի. Կոբախիձե «Մեզ անհրաժեշտ է հարաբերությունների որակական վերակառուցում և՛ Եվրամիության, և՛ ԱՄՆ-ի հետ: Շատ շուտով Ուկրաինայում պատերազմը կավարտվի, և կստեղծվեն բոլոր պայմանները թե՛ ԵՄ-ի, թե՛ ԱՄՆ-ի հետ Վրաստանի հարաբերությունների վերականգնման համար»,- ասել է Կոբախիձեն։
-
Իրադարձային 16:35 • 12/11 Գրետա Թունբերգը պատրաստվում է գալ Հայաստան՝ ակտիվիստների հետ գործողություններ պլանավորելու. Ambebi Շվեդ էկո ակտիվիստ Գրետա Թունբերգը, որն այս օրերին գտնվում է Թբիլիսիում, պատրաստվում է գալ Հայաստան՝ այստեղի ակտիվիստների հետ գործողություններ պլանավորելու. այս մասին գրել է վրացական Ambebi կայքը:
-
Սպորտ 11:40 • 11/11 Լևանդովսկու չեղարկված գոլը լայն քննադատությունների տեղիք է տվել. որոշումը հնարավոր է վերանայվի «Բարսելոնան» ընդհատել չորս խաղերից բաղկացած հաղթական շարքն Իսպանիայի առաջնությունում, սակայն շարունակում է գլխավորել Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը՝ 6 միավորով գերազանցելով երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալին»:
-
Իրավունք 15:07 • 10/11 Նոր Խարբերդում 17-ամյա դեռահասին կյшնքից զրկելու պատճառը եղել է SMS ուղարկելը Աղբյուրի տվյալներով՝ վիճաբանություն-ծեծկռտուքի, ապա սպանության պատճառը եղել է SMS հաղորդագրություն ուղարկելը, իսկ մահացածը երբևէ քրեական պատմություններով աչքի չի ընկել, եղել է Նոր Խարբերդում համեստ ու խելացի անձնավորություն ու շատերի համար զարմանք է եղել, որ Դավիթին դանակահարել են։
-
Իրադարձային 11:35 • 09/11 Հորդանանը հետ է կանչել «Օսկարի» ներկայացրած 11-ամյա արցախցի Վրեժի մասին պատմող ֆիլմը Ակադեմիայից ասել են կինոգործիչներին, որ նրանք կարող են ներկայացնել «Տունս քաղցր ա» ֆիլմը դիտարկմանը՝ որպես լավագույն վավերագրական ֆիլմ, եթե նրանք հետևեն որակավորման ստանդարտ ընթացակարգերին: Ֆիլմի ստեղծող թիմը պայքարել է ԱՄՆ-ում որակավորման փուլ կազմակերպելու համար:
-
Իրադարձային 11:37 • 13/11 Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ-Սագուրամո» հատվածում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով նոյեմբերի 13-ին ժամը 10։00-ից մինչև նոյեմբերի 14-ը ժամը 22։00-ն կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը:
-
Իրավունք 14:42 • 11/11 Պարզվել են Նոր Խարբերդում 17-ամյա երիտասարդին կյանքից զրկելու հանգամանքները. կա կալանավորված (տեսանյութ) Քննությամբ տվյալներ են ստացվել այն մասին, որ երիտասարդը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել է Նոր խարբերդ բնակավայրի գերեզմանատան հարևանությամբ երկու խմբերի միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:
-
Սպորտ 12:33 • 10/11 Թիկնիզյանը նշել է` ում կցանկանար տեսնել Հայաստանի հավաքականի մարզչի պաշտոնում «Այժմ միտում կա դեպի համեմատաբար երիտասարդ մարզիչներ, որոնք վերջերս են ավարտել իրենց ֆուտբոլային կարիերան։ Նույն Ռաուլը, Վան Պերսին, Կանավարոն։ Եթե նման մասնագետներից մեկը լինի նոր մարզիչը, լավ կլինի»,- ասել է Թիկնիզյանը metaratings.ru-ի հետ զրույցում։
Տնտեսություն
-
18:14 • 12.11.24 Հայէկոնոմբանկը միացել է UBPay վճարային համակարգին
Մշակույթ
-
18:31 • 31.10.24 Ադրբեջանի կեղծիքն Ամբերդի վերաբերյալ․ «Գեղարդ» հիմնադրամ
Սպորտ
-
13:41 • 13.11.24 Սկսել եմ սիրել Հայաստանը․ Սելարայանի հարցազրույցը` ՈւԵՖԱ-ին
-
11:21 • 13.11.24 Հայաստանի բասկետբոլի հավաքականի անդամը հանդես կգա Ուրուգվայում
Իրավունք
-
15:06 • 13.11.24 Երևանում փեսան դանակարահել է աներոջը
Ժամանց
-
09:32 • 13.11.24 Ռոնալդինյոն ժամանել է Բաքու
-
15:39 • 12.11.24 Ռաֆինյան ոսկե iPhone է նվիրել Յամալին