ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկումներ կանցկացնի Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերով

22:15 • 12.11.24

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղի կունենան Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերով կարևոր քննարկումներ։  «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։

«Նոյեմբերի 18-ին մենք երկու շրջադարձային քննարկումներ ունենք, որոնք անչափ կարևորում ենք։ Առաջինը տեղի կունենա Մեծ Բրիտանիայի արտգործնախարարի նախագահությամբ օրվա առաջին կեսին և կառնչվի Մերձավոր Արևելքում առկա իրավիճակին, իսկ օրվա երկրորդ կեսին կքննարկվի իրավիճակն Ուկրաինայում»,- ասել է Պոլյանսկին։